Օլիգոֆրենո մանկավարժություն

Օլիգոֆրենո մանկավարժությունը զբաղվում է մտավոր   հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով և նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով:Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Այն որպես գիտություն զարգացել է մի շարք գիտությունների, նվաճումների հիման վրա: Սերտ կապված է ընդհանուր մանկավարժության, հատուկ մանկավարժության մյուս բնագավառների, հոգեբանության, գենետիկայի, բժշկական գիտությունների հետ / հոգեբուժություն, նևրոպաթոլոգիա, անատոմիա, ֆիզիոլոգիա և այլն/:

Օլիգոֆրենոմանկավարժությունն իր առջև ունի մի շարք խնդիրներ.
1. Խնդրի բացահայտում:
2. Առաջացման պատճառների, ժամանակի բացահայտում / շատ կարևոր է իմանալ, թե երբ է առաջացել մտավոր խնդիրը/:
3. Խնդրի շտկում:
4. Անհատական մոտեցում, ուսուցում:
5. Շերտավորված ուսուցում:
6. Ֆիզկական դաստիարակություն:
7. Գեղագիտական դաստիարակություն:
8. Բարոյական դաստիարակություն:
9. Աշխատանքային ուսուցում և դաստիարակություն:

Այս գիտության զարգացումը կախված է տվյալ երկրի տնտեսական, քաղաքական զարգացումից:

Պատմական ակնարկ
Հասարակական տարբեր ֆորմացիաների ժամանակ հասարակության վերաբերմունքը եղել է տարբեր խնդրով մարդկանց նկատմամբ: Սկզբնական շրջանում հատկապես այն երեխաները, որոնք ունեին ընդգծված ֆիզիկական խնդիրներ, մերժված էին հասարակության կողմից. Նրանց քարկոծում էին, վերաբերվում էին այնպես, ինչպես հոգեկան հիվանդների հետ: Մտածում էին , որ նրանք Աստծու պատիժներ էին, սատանայի ծնունդներ, միջնադարում ոչնչացվում էին խարույկի վրա: Սակայն հասարակության գիտակցության փոփոխման հետ, փոխվեց վերաբերմունքը այդ երեխաների նկատմամբ: Սկզբնական շրջանում առաջանում էր կարեկցանք, հետո հետաքրքրություն և ի վերջո ցանկություն նրանց օգնելու համար: Այդպիսի մարդկանց համար սկսեցին կառուցել կացարաններ և աստիճանաբար նրանք հայտնվեցին որոշակի դիրքում և պետության ուշադրության կենտրոնում: Սկսեցին մշակվել հատուկ մեթոդներ, մոտեցումներ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուսուցանելու համար: Սկզբնական շրջանում բացվեցին բարեգործական կենտրոններ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, որոնք ունեին ծանր աստիճան:

19րդ դարի վերջում և 20րդ դարի սկզբում միայն սկսեցին ուշադրություն դարձնել թեթև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վրա: Այդ խնդիրը դարձավ հրատապ միայն այն ժամանակ , երբ մտցվեց պարտադիր ուսուցումը բոլորի համար: Սկզբնական շրջանում այդ երեխաներով զբաղվում էին բժիշկները և այդ պատճառով խոչընդոտներ էին առաջանում նրանց հետ ավելի մոտիկից շփվելու համար, որովհոտև ծանր մտավոր խնդիրներով երեխաներին պահվում էին հոգեկան հիվանդների հետ, աստիճանաբար այդ երեխաները առանձնացվեցին և նրանցով սկսեցին զբաղվել մանկավարժները` դարձավ մանկավարժական խնդիր:

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները
Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է , որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ:Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից: Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվողն աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդություններիպատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *