ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Մաթեմատիկայի ուսուցումը երեխաների մտավոր զարգացմանը նպաստող իմացական ընդունակությունների համակարգված ու հետեւողական գործընթաց է:Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորման եւ զարգացման միջոցներն են` մաթեմատիկայի պարապմունքները, դիդակ-տիկ, զարգացնող, մրցակցային, ինտելեկտուալ խաղերը,զբոսանքները,էքսկուրսիաները, պարապմունքների զանազան տեսակների կապերը:Ձեւավորվում են քանակական պատկերացումները, երկրաչափական պատ-
կերների եւ մարմինների վերաբերյալ պատկերացումները, տարածության,ժամանակի ընկալման առանձնահատկությունները:
Մաթեմատիկական բովանդակությամբ յուրաքանչյուր խաղ ունի իր խնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին:Խաղերի ընթացքում երեխաները դիտում են, համեմատում, վերլուծում:
Այս կարողություններն ու հմտությունները չափազանց կարեւոր են3-6 տարեկան երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ կողմնորոշվել մաթեմատիկական այն իրավիճակներում, որոնց հետառնչվում են առօրյա կյանքում: 3-6 տարեկան երեխաներն ունեն կոնկրետ մտածողություն, ուստի նրանք սկսում են ըմբռնել մաթեմատիկականհիմնական հասկացությունները, երբ ուղղակիորեն շփման մեջ են մտնում
իրենց շրջապատող իրական առարկաների հետ:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում

Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում ունի հիմնական հետեւյալ նպատակը. նա­խադպրոցականին նախապատրաստել դպրոցին` սովորեցնելով հաշվել,չափել, համեմատել, տարրական մաթեմատիկական գործողություններկատարել, բացահայտել շրջապատող առարկաների մեծության հատկանիշները, երկրաչափական պատկերները, նպաստել հոգեկան գործընթացների եւ հատկապես մտածողության զարգացմանը:Նախադպրոցական տարիքում տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորումը ներառում է ծրագրային երկու հիմնականխնդիր. նախաթվային կամ մինչթվային եւ թվային կամ քանակական.

1. Մեծություն
• Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝
ըստ

– երկարության. երկար – կարճ, հավասար-անհավասար ,

– բարձրության. բարձր – ցածր, հավասար-անհավասար ,

– լայնության. լայն – նեղ, հավասար-անհավասար

– հաստություն. հասատ – բարակ, հավասար-անհավասար ,

– չափի. մեծ – փոքր, հավասար-անհավասար։

• Առարկաները դասավորել ըստ մեծության որեւէ հատկանիշի աճման եւ նվազման կարգով։

• Առդրման եւ վերդրման օգնությամբ չափումներ անել։
• Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:
2. Ձև

• Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկանիշները։

• Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկանիշները։

• Ծալման եւ կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յուրացնելով ամբողջ եւ մաս հարաբերութունները:

• Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման

առարկաներ։

• Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկա-
նիշների, գտնել ավելորդը եւ լրացնել պատկերը։

3. Տարածական եւ ժամանակային կողմնորոշում
• Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս,
ներս, տակ, վրա, վերեւ, ներքեւ, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
• Շարժվել նշված ուղղությամբ։
• Կողմորոշվել թղթի եւ նկարների վրա։
• Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ,
կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:
Թվային հասկացություններ
• Կատարել ուղիղ եւ հետընթաց համրանք 10-ի սահմանում։
• Պատասխանել քանի՞, որքա՞ն, ինչքա՞ն հարցերին։

• Տարբերել 1-10 սահամանում յուրաքանչյուր թվին նախորդ եւ հաջորդ թվերը։

• Հասկանալ թվի անկախությունն առարկաների ձեւից, գույնից, տեսակից։ մեծությունից, գրաված դիրքից, տարածությունից եւ հաշվելու ուղղություններից։

• Ճանաչել 1-10 տպագիր եւ ձեռագիր թվանշանները։
• Տարբերակել թվի կազմության տեսակները։
• Լուծել տարբեր բնույթի պարզ, թվաբանական, տրամաբանական խնդիրներ։

• Հասկանալ եւ պատկերել օրինաչափությունները, գտնել եւ շարունակել այն:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հիմնական ձեւը պարապմունքն է, բայց գործընթացը շարունակվում է նաեւ աշխատանքային կենտրոններում, ազատ ժամանցի, զբոսանքի, խաղերի, ինքնուրույն գործունեության ժամանակ:Ուսուցման կազմակերպման ձեւերից առանձնացվում են նաեւ մաթեմատիկական բնույթի դիդակտիկ խաղերը, խաղ-մրցույթները, խաղ-առաջադրանքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *