Աուտիզմ

Վաղ մանկական Աուտիզմ։
Վաղ մանկական տարիքում աուտիստիկ սպեկտորի խանգարման ախտորոշումն իրականացվում է մի քանի փուլերով: Առաջին փուլում իրականացվում է սկրինինգ, երբ դիտարկման և տեղեկատվության հավաքագրման միջոցով արձանագրվում են երեխայի զարգացման առանձնահատկություններն ու շեղումները:
Ինչ դրսևորումներ ունի աուտիկ մարդը։
Աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների մոտ
հաճախ վախեր են նկատվում բարձր ձայներից, աղմուկից,
հնարավոր են վախեր բնության երևույթներից` ամպրոպից, քամուց,կայծակից, անձրևից, ինչպես նաև այլ առարկաներից` մեծ մեքենաներից, դաշնամուրից և այլն: Եվ երեխան ոչ միայն ինքն է վախենում վերը թվարկածից, այլ թույլ չի տալիս, որ հարազատները մոտենան դրանց,լաց է լինում, տագնապում է, երկար ժամանակ չի հանգստանում և այլն:
Ովքեր կարող են օգնել նման մարդկանց։
Առավել հստակ և կոնկրետ ախտորոշում իրականացնելու
համար բավարար հիմք չի հանդիսանում և այն կարող են իրականացնել ծնողները, մանկավարժները, մանկաբույժները: Սա խնդրի բացահայտման սկզբնական, սակայն առավել կարևորագույն փուլերից է,քանի որ այն առաջին ահազանգն է որևէ խնդրի առկայության արձանագրման, որը պետք է հետագայում դրդի ավելի լուրջ ու համակարգված հետազոտության, իսկ մենք գիտենք՝ որքան վաղ է հայտնաբերվում խնդիրը, այնքան հեշտ է կանխարգելել վերջինիս ռեգրեսիվ զարգացումը:

Վաղ մանկական տարիքին բնորոշ աուտիստիկ ցուցիչները 6 ամսականից մինչև 2 տարեկան հասակը`

  1. ոչ վերբալ կոմունիկացիայի բացակայությունը կամ ցուցամատի կիրառության բացակայությունը
    22
  2. խոսքային կամ սոցիալական հաղորդակցման ունակությունների կորուստը
  3. 16 ամսականում մեկական բառի բացակայությունը
  4. պարզ բառակապակցությունների բացակայությունը մինչև 2
    տարեկան հասակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *