Նախաշավիղ-2002(1-համար) 25-26 էջ

Երեխաների ֆիզիկական ու հոգեկան զարգացման առումով բացառիկ նշանակություն ունի նախադպրոցական տարիքը: Այն աչքի է ընկնում աշխարհն ընկալելու բազմաթիվ բացահայտումներով: Դրանք պայմանավորված են երեխաների
գործունեության նոր տեսակի առաջացմամբ և բուռն ընթացքով: Ի հայտ են գալիս երեխաների աշխատանքային,ուսումնական և հատկապես խաղային արդյունավետ գործունեության տարբեր ձևեր:Գործունեության խաղային ձևը ներգործության մյուս տիպերից էականորեն տարբերվում է. դրանով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ երեխաները կանգնում են
այս կամ այն անելիքն անձամբ ընտրելու և կատարելու անհրաժեշտության առջև:

Խաղի կարևորությունը երեխայի կյանքում՝

Խաղը երեխայի մտավոր զարգացման առաջնահերթ միջոցներից է: Այն երեխային մղում է անցնելու զարգացման մի աստիճանից մյուսը,այսինքն’ նորածնի
զգայական ընկալումներից դեպի նախադպրոցականի մինչգործնական և ապա տարրական դպրոցի երեխային հատուկ գործնական մտածողության: Խաղը նպաստում է ճանաչողական ունակությունների զարգացմանը: Այն միաժամանակ
ֆիզիկական, զգացմունքային և սոցիալական որակների ձևավորման կարևորագույն գործոն է: Ահա ինչու երեխայի նախաձեռնած երևակայակենարոն խաղը
պետք է ընթանա ուսուցչի աջակցությամբ, որը վերածվելու է զարգացմանը համապատասխանող գործելակերպի: Խաղն իրենից ներկայացնում է իրական գործունեություն: Երևակայականն այն իրադրությունն է, որն ստեղծվում է խաղի ժամանակ (նստած են վագոնի մեջ, բայց վագոն չկա): Խաղի ընթացքում է ձևավորվում սիմվոլային (նշանային) գործառույթը (իրական առարկաների փոխարինումը
խորհրդանիշերով): Օրինակ, որպես ձի երեխան օգտագործում է փայտաձողը,որպես ջերմաչափ’ գդալը, որպես գնացք՜խորանարդիկը: Եվ գլխավորն այն է, որ
արտաքին իրական փոխարինողների օգտագործմամբ կատարվում են ներքին փոխարինումներ: Այդ երևույթն էլ վերափոխում է երեխաների հոգեկան բոլոր
գործընթացները, թույլ տափս մտովի պատկերացնել առարկաները: Այսպես, խմբասենյակում խաղալիս նա մի քանի րոպե ում «թռչում է տիեզերք և վերադառնում»,
«վիրահատում է ծանր հիվանդին», «հաղթահարում ծովի հսկա ափքները»:Խաղի կարևոր նշանակությունն այն է, որ երեխան հանդես է գափս ա յլ մարդու
դերակատարմանը, և աշխարհին նայում կարծես թե մեծահասակի տեսանկյունից:
Երեխան իր շրջապատի երևույթները տեղափոխում է խաղային իրավիճակ:

Խաղի ազդեցությունը երեխայի կըանքում՝

Խաղը կարող է երեխաների մեջ ձևավորվում է ինքնուրույնություն դրսևորելու լայն հնարավորություն: Պայմաններ են ստեղծվում, որ նրանք իրենց
զգան ավելի հասուն: Այս դեպքում նրանք մեծերին նայում են ոչ թե որպես իրենց հովանավորողների, ա յլ մարդկանց, որոնց հետ կարելի է համագործակցել:
Շրջապատի նկատմամբ իր կոնկրետ պարտականությունները երեխան հարմարեցնում է ստանձնած դերակատարման հերոսի պարտականություններին: Օրինակ, գնորդի դեր ստանձնած երեխան երբեք վաճառակետից չի հեռանա’ առանց
դրամ մուծելու: Հենց այդ պարտականությունները կատարելիս է, որ նա խաղընկերների վրա ազդելու իրավունք է նվաճում: Խաղի մեջ են առաջին անգամ ձևավորվում
երեխաների’ դեռևս չգիտակցված նախնական պարտականություններն ու իրավունքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *