Քնակ և հաշիվ 

Քնակ և հաշիվ

Սովորեցնել երեխաներին տիրապետել տարրական մաթեմաթիկական պատկերացումներին։Երեխաները պետք է`

-Իմանա առաջին տասնյակի թվերի հերթականությունը։Հասկանան <<որքա՞ն>> և <<քանի>> հարցերը,

-կարողանան թվերը հաշվել ուղիղ և ետընթաց կարգով (1,2,3,4,5-5,4,3,2,1),

-ստացած թիվը հաչաբերակցեն հաշված առարկաների խմբի անվան հետ(1,2,3,4 ընդամենը 4 նուռ),

-տարբերեն յուրաքանչյեւր թվի նախորդը և հաջորդը,

-տարբերեն <<ո՞ր>> և <<որքա՞ն>> հարցերը,

-սովորեն տասի սահմանում կարգային հաշիվը`<<Խնձորեներից ո՞րերորդն է ամենափոքրը>>։

-սովորեն տասի սահմանում թվի կազմությունը (5-ը դա 1+1+1+1+1-ն է կամ տասը դա 9+1,7+3 և այլն),

-սովորեն կազմել և լուծել պարզ թվաբանական խնդիրներ,

-թուղթը ծալելով բաժանել 2 և 4 հավասար մասերի`տալով նրանց անվանումներ,

-սովորեն տարբերել և <<կարդալ>> տպագիր և ձեռագիր թվանշանները,

-ճանաչել գումարման և հանման գործողությունները և նրանց նշանները,

-սովորեն դասավորել թվերը սկզբում աճման,հետո նվազման կարգով,

-օգտվելով թվային շարքից`անվանեն այն թվերը,որոնք հաջորդում են 2,5,8 նախորդում են 4,7,10 թվերին,<<հարևան>> են հանդիսանում 3,6,9 թվերի համար,

-սովորեն ըստ 1-2 հատկանիշի խմբավորել առարկաները։Օրինակ վարունգը,լոլիկը,կարտոֆիլը սոխը`բանջարեղեններ են,իսկ դեղձը,սալորը,ծիրանը`միրգ,

-սովորեն հասկանալ,կրկնօրինակել և նկատել օրինաչափություններ,

-կարողանան գտնել որոշակի օրինաչափությամբ նկարված նախշերի կամ պատկերների շարքը(գիշեր-ցերեկ,շաբատվա օրեր,թվային կարգեր…)։

Մեկ թիվ և թվանշան 

Ահա մեկ թվանշանը,արի ծանոթանանք<<Ես մեկ թիվն եմ, թվերի առաջներդն եմ, ես և ինձ հաջորդող թվերը կպատմենք մեր երկրի մասին։Ինձ ճանաչելն շատ հեշտ է,ես երկար հասակ ունեմ և մի մեծ քիթ,ասա,ինչի՞ եսնմանեցնում ինձ (ծառի ջարդված ճյուղ)։Մեկ թվանշանը գրում են,երբ ցանկանում են նշել միայն մեկ առարկա/1մատիտ,1սկյուռ…։Երեխաներին ասել,որ առարկաների քանակը կարելի է իմանալ ոչ միայն հաշվելով դրանք,այլ նայելով թվանշաններին,ինչպես այն անում են  մեծահասակները։

Որտե՞ղ ես հաճախ հանդիպել մեկ թվանշանը/մեքենաների համարիշների,խսնութում…։

Ո՞րն է անվանտ առաջի տառտը։

Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը։Այդ ժամը օրվա ո՞ր պահն է։

Ի՞նչ կարևոր իրադարձություններ են լինում տարին մեկ անգամ /ծննդյան տոն,նոր տարի…։

Ներմուծելով նոր գիտելիքը`անհրաժեշտ է բացահայտել կապը շրջակա աշխարհի երևույթների և մյուս առարկաների հետ։Աստիճանաբար սովորեցրեք երդխային մաթեմաթիկական խաղանյութ պատռաստել։

<<Թվային կոլաժ>>։

Հայտարարեք <<մեկ թվի գեղեցկության մրցույթ>>։Երեխաներից յուրաքանչյուրը ստեղծում է իր պատկերացրած մեկը,ապանկարում է որևէ մեկ առարկա։Մեկ թվանշանը կարող են զարդանախշել երկրաչափական պատկերների,ծաղկաթերթերի,գծանախշերի միջոցով,կարող են ստանալ տարբեր նյութերից`փայտիկներից,ուլունքներից,գունավոր թելերից,բնական նյութերից(կոն,կաղին,մասուր,քար…)։Ստացված մեկ թվանշանը կտրտեք և փակցրեք մի ընդհանուր թղթի վրա,շուրջը նկարելով կամ փաքցնելով մեկ թիվը ներկայացնող տարբեր առարկաներ(արև,մոլորակ…)։

Ափսեյի մեջ դրված են մրգի տարբեր պատկերներ։Վերցրու յուրհաքանչյուրից մեկը և փակցրու թղթին։Ի՞նչ և որքա՞ն պատկերներ փաքցրեցիր(1 խնձոր,1 նուռ)։

<<ՉԱՐԱՃՃԻ ՄԵԿԸ>>՝

Երեխաները կանգնում են շրջանաձև։Աննկատ ձևով նրանցից մեկի ձեռքի մեջ դնում են մեկ թվանշանը,նա դառնում է <<Չարաճճի մեկը>>։Լսելով հրահանգը՝<<Քարտդ ցույց տուր,խաղդ սկսիր>> ,երեխաները,մեկ ոտքի վրա ցատկելով հեռանում են <<Չարաճճի մեկից>>,իսկ նա,մեկ ոտքի վրա ցատկելով,պետք է բռնի երեխաներից մեկին։Ում որ բռնեց,նա տեղում քրանում է։Եթե <<Չարաճճի մեկը>> հոգնի և կանգնի երկու ոտքի վրա,քարտը փոխանցում է վերջին քարացաց երեխային,և խաղը շարունակվում է միջև վերջին մասնակիցը(Խաղի ընթացքում դուրս է մնում նաև այն երեխան,որը կանգնում է երկու ոտքի վրա)։

Գնա բակ, այնտեղ փնտրիր, գտիր մի տափակ քար,գեղեցիկ է․դե շուտ տուն տար։Վերցրու գուաշը և այդ քարի վրա մի զվարճալի դեմք նկարիր։Տես,նա ժպտում է քեզ,ուզում է ծանոթանալ ու խաղալ քեզ հետ։Նա հենց նոր ծնվեց և անուն չունի,անուն դիր նրան,ասենք՝Իմաստունիկ։Ամեն օր դու կարող ես խոսել նրա հետ,պատմել իմացածդ և սովորածդ։Նա կօգնի քեզ հասկանալ և սիրել մաթեմաթիկան։Իմաստունիկին տար մանկապարտեզ և ծանոթացրու ընկերներիդ հետ,պատմիր նրա մասին։Երեխաների հետ միասին Իմաստունիկի օգնությամբ խաղեր մտածիր։Օրինակ <<Խոսող քարը>> խաղը։Այն շրջանաձև փոխանցելով՝յուրաքանչյուրը մի արտահայտություն է մտաբերում որևէ թեմայի շուրջ։Խաղը սկսվում է կախարդական բառերով <<Պտտվիր,պտտվիր,ձեռքից ձեռք անցիր,և հարցերին պատասխանիր․․․>>։Հարցերը կարող են ամրապնդել անցաց նյութը։Օրինակ ՝ո՞ր թիվն է առաջինը թվային շարքում,սենյակում ի՞նչ առարկաներ կան մեկ թվով,ինչպե՞ս մատի շարժումով կնկարես մեկ թվանշանը,մեկ թվանշանին համապատասխան քանի՞ փայտիկ կբերես։

Երկու թիվ և թվանշան,կարգային հաշվի տարրեր

  • Գուշակիր իմ հանելուկը՝<<Ես և թիվ եմ,և կարապ,ունեմ վզիկ ես բարակ>>։
  • Ցույց տուր ժամացույցի թվատախտակը։Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցի երկու սլաքները։Քանի՞ մատիկ է ցույց տալիս նկարում պատկերված ձեռքը,նույնքան մատիկ ել դու ցույց տուր։

Լսիր այս պատմությունը՝

<<Մի արջուկ էր ապրում ՝Մռթմռթան անունով։Նա ընկեր չուներ։Ծննդյան օրը նրան հյուր եկավ գեղեցկուհի Ծուռթաթիկը։Մռթմռթանը շատ ութախացավ,նրանք ձեռք-ձեռքի տվեցին ու խաղացին։Ինչպե՞ս ստացվեց երկու թիվը (մեկ արջուկ կար,ավելացավ ևս մեկը)։Այժմ նրանք քանի՞սն են միասին։Այսուհետև նրանք անբաժան ընկերներ դարձան։

Ո՞րն է շաբատվա երկրորդ օրը։Ո՞րն է տարվա երկրորդ ամիսը,ձեր խմբի երեխաներից ո՞ւմ ծննդյան օրն է այդ ամսին։Ո՞րն է քո անվան երկրորդ տառը․․․․։

Ի՞նչն է վաճառվում զույգով(ակնոցը,կոշիկը․․․)Մտաբերիր ուրիշ իրեր,որոնք զույգ մասեր ունեն (ինքնաթիռի թևեր,հեծանիվի անիվներ․․․․․)։

Երկու թիվը շատ է սիրում լսել այս զվարճալի հանելուկները և ոտանավորները,ինչ՞ու։

Երկու ծայր

Երկու օղ

Մեջտեղում ձող։/մկրատ/

 

Կարաս ունեմ

Մի պուճուր

Միջին երկու

Գույնի ջուր։/ձու/

Արի գովազդենք երկու թվանշանը։Գունավոր թղթի վրա նկարիր մի քանի երկու թվանշանի պատկեր,ապա մեծի օգնությամբ դրանց գլխիկների վրա անցք բացիր։Երկու թվանշանները հերթականությամբ շարիր թելին և շղթան կախիր սենյակում։Դրա վերաբերյալ մի գովազդ մտացիր,՝օրինակ երկուսը դա (2 հատ մեկն է,ընկերությունն է)։

Ամեն թվի ստացումը ուսուցանելիս պետք է նախապատրաստել երեխաներին՝հասկանալու բնական շարքի հիմնական սկզբունքը,որ յուրաքանչյուր հաջորդ թիվ մեկ միավորով մեծ է նախորդից։Առաջարկեք երեխաներին վերցնել մեկ առարկա,կողքին ավելացնել ևս մեկը՝բացատրեք,որ այդպես է ստացվում յուրաքանչյուր հաջորդ թիվը։Յուրաքանչյուր թիվ նշանակում է առարկաների որոշակի քանակ,ցույց տվեք 2 թվանշանը և առաջարկեք բերել նույն քանակի առարկա կամ հակառակը։Կարևոր է ,հաշվելիս բաց չթողնել որևէ առարկա և միրնույն առարկան կրկին չհաշվել։Հետևեք,որ երեխան թիվը հարաբերակցի հաշված առարկաների անվանը(1,2 ՝ընդամենը 2 ծիրան․․․)։Ամեն թվի հետ կապված անհրաժեշտ է մի քանի պարապունք անցկացնել։Շատ կարևոր է,որ երեխաների գիտակցության մեջ ամեն թիվ կապվի հետաքրքիր և վառ պատկերների և կերպարների հետ։Կենդանի շունչ հաղորդեք այն ամենին,ինչի մասին խողում եք երեխաների հետ։

<<Շարունակիր շարքը>>

Դիտարկելով խորհանարդիկները ըստ գույնի և չափի՝զույգերի բաժանված երեխաները պետք է գտնեն երկու տարբեր խորհանարդ(ցանկացած առարկա )և անվանելով դրանք հարջորդաբար՝շարեն և պատմեն։Օրինակ՝առաջինը դնում է կարմիր և մեծ խորհանարդը,երկրորդը՝դեղին և փոքրը և այդպես հաջորդաբար։Ի՞նչ ստացվեց(2 չափի և գույնի հերթականություն)։

Առարկաների քանակը համեմատելու նպատակով օգտագործեք տարբեր իրավիճակներ՝ցույց տալով թվի անկախ լինելը առարկաների մեծությունից,ձևից,գույնից,գրված տարածությունից։Օրինակ՝ առարկաները կարող են մեծությամբ հավասար և անհավասար լինել։ի խմբի առարկաները կարող են դասավորված լինել իրաի մոտ-մոտ կամ իրարից հեռու-հեռու,դրանից քանակը չի փոխվի։

Եթե երեխայի մոտ կորել է հետաքրքրությունը,անհրաժեշտ է դադար տալ կամ նրա համար կարևոր շարժառիթ գտնել։Օրինակ՝<<Աքղաղը կտխրի,եթե նրա թևերից մեկը չհաշվես,չէ՞ որ նրա վրա կծիծաղեն բակու>>։

Հաճախ դիմեք երեխաներին խնդրանքով՝<<Միչև ես բանջարեղենը կտրատեմ,դու հաշվիր,քանի՞մարդ պետք է նստի ճաշելու՝այդքան ափսե դիր սեղանին>>։Մանկական անկյունում թվանշանների համար տեղ գտեք և փաքցրեք պատին։Եթե երեխան սիրում է կտրատել,ապա նրան հին օրացույց տվեք։Ամեն տեղ թվեր տեսնելով՝նա ավելի շուտ կմտապահի սովորածը։

<<Մայրիկները և ձագուկները>>

Երեխաներին բաժանեք մայր և ձագ կենդանիների պատկերները։Լսիր պատմությունը։<<Ձագուկները գնացին զբոսնելու,նրանք խաղով ընկան և մոռացան ժամանակին տուն վերադառնալ։Մայրիկներն անհանգստացան,գնացաին ձագուկներին փնտրելու>>։Լսելով <<Ձագուկներ գտեք ձեր մայրիկին>>ազդանշանը՝յուրաքանչյուրը գտնում է իր զույգը այնպես,որ մայրիկի և ձագուկի պատկերները համընկնեն։Հետևություն՝մայրիկները և ձագուկները երկուական են,այնքան մայրիկ կա,որքան ձագուկ։

Երեխային հնարավորություն տվեք նյութը յուրացնել անհատական զարգացման տեմպով և միաժամանակ ստեղծեք այն ուսուցման միջավայրը,որին ձգտում է նա։

Երեք թիվը և թվանշանը,Կարգային հաշվի տարրերը

<<Թռիչք բարձրություն>> մրցույթին մասնակցեցին Զատիկ-պուտպուըիկը,Ճուտիկ-դեղնակտուցը և Աղվեսիկ-փափկամազիկը։Նրանցից ո՞մ է հաջողվել ամենաբարձրը թռչել։Ո՞վ է ամենացածր տեղում նստած։Ճուտիկը,ո՞վ կոճղին է կանգնել։Սևականջը 1,2,3 թվանշաններով մրցանակներ է տալու նրանց։Ո՞վ կգրավի առաջին,երկրորդ,երրորդ տեղերը։

•Ո՞րն է անվանդ երրորդ տառը։Մտածիր բառ,որի մեջ երեք տառ կա (ջուր,հավ…)։

•Անվանիր երեք հնչյուն,որոնք քեզ դուր են գալիս։

•Որն է շաբաթվա երրորդ օրը։Քանի՞ օր է անցել շաբաթվա սկզբից։

•Ո՞րն է տարվա երրորդ ամիսը։Քանի՞ ամսով են գալիս տարվա եղանակները։

Անվանիր եռագույն դրոշի գույները։Վերցրու կարմիր,կապույտ,ծիրանագույն թղթերը և դրանցից գոլակներ կտռատելով`ստացիր մեր երկրի դրոշը և փակցրու փայտիկին։

Հիշիր այն հեքիաթները,որոնցում հսնդիպում ենք երեք թիվը(<<Երեք խոզուկների հեքիաթը>>,<<Մաշենկան և երեք արջերի հեքիաթը>>,<<Երեք գլխանի դևը>>…)։

Վարժությունների միջոցով ձևավորեք այնպիսի հարաբերությունների հասկացություններ,ինչպիսիք են`<<շատ է,քան…,շատ է…. այսքանով>>,<<քիչ>> է,քան…,քիչ է…..ով>>,<<նույնքան է>> և այլն`կապված բնական թվերի հասկացության աստիճանական ձևավորման և հաշվումների հետ։Այս հարաբերությունների բացահայտումը իրագործվում է տարբեր բազմությունների ընբռման շուրջ տրվող նպատակաուղղված աշխատանքի ընթացքում։

•Հաշվիր միջև 3-ը և անվանիր 3 կենդանու անուն։

•Ասա երեք բան,որ քեզ ուրախություն է պատճառում։

•Բարձրաձայն հաշվիր միջև 3-ը,ապա անմիջապես ծափ տուր,ծիծաղիր,հորանջիր,ցատկիր,քիթդ քորիր….։

Արդյունավետ է սովորեցնել հաշվել զգայարանների միջոցով/ձայները,շարժումները…/։

•Ես ցույց կտամ քարտեր,որտեղ 1,2,3 թվանշաններ կամ կետեր են պատկերված։Թվանշանը տեսնելիս այդքան անհամ շուրջդ պտտվիր,կետերը ըեսնելիս հաշվիր և այդքան անգամ ծափ զարկիր։

  • <<3-ից 1-ն ավելորդ է>>։Ես կասեմ բառեր,իսկ դու ասա ո՞ր բառն է այդ խմբից ավելորդը՝/ձախ,աջ,անկյուն/,/մեծ,փոքր,բարձր/,/շրջան,քառակուսի,գնդակ/, /լոլիկ,պղպեղ,սալոր/,/թիվ,կողմ,գագաթ/։Գտնելով սխալը՝դասակարգեք ըստ էական հատկանիշի։

Որն է այն երկրաճափական պատկերը,որն ունի 3 կողմ,3 անկյուն,3 գագաթ։Ստվարաթղթի վրա նկարիր,ապա կտրատիր տարբեր չափերի և գույներ եռանկյունիներ։Հաշվիր դրանց կողմերը,գագաթները ապա անկյունները։Վերցրու ամրակները և ամրացրու եռանկյունիներից մեկի,ապա մյուսների կողմերին։Քանի՞ ամրակ ծախսվեց յուրաքանչյուրի համար(երեքական):

  • Դրանցից մեկի կենտրոնում փաքցրու կողմերին համապատասխան թվանշանը։Նույնը թող կատարեն խմբի մյուս երեխաները։Այդ տարբեր չափսերի և տեսակների եռանկյունիները զարդանախշեք,կտրատեք,փաքցրեք մի ընդհանուր թղթի վրա և ցուցադրեք պատին։

Սովորիր թվանշաների մասին մաթեմաթիկական գրքեր (ալբոմ) ստեղծել։Վերցրու թղթի մի քանի էջ և միացրու իրար,ապա ինչ-որ գիտես թվի և թվանշանի մասին կարող ես գրքի մեջ  նկարել կամ համապատասխան նկարներ փաքցնել։

Երեխաներին սովորեցրեք՝ամեն աստիճան բարձրանալիս բարձրաձայն հաշվել։Երբ բարձրանաք վերջին աստիճանին,ընդանհրացրեք <<1,2,3 ուրեմն՝ընդամենը երեք աստիճան եղավ>>։Որոշ երեխաներ առարկաները ճիշտ են հաշվում,սակայն չեն կարողանում ասել ընդհանուր քանակը։Ձեր ընդհանրացումը կսովորեցնի հաղթահարել այդ դժվարությունը։Ի՞նչ անել,եթե երեխան չի ցանկանում թվանշանները հիշել և հետաքրքրված չէ թվերով;Նա չի ցանկանում,որովհետև իր համար դրա կարևորությունը չի զգացել։Կարելի է երեխայի ուշադրությունը հրավիրել բնակարանի համարին,տատիկի հեռախոսին,հեռուստաալիքի կոճակին։Որպեսզի  երեխաներին հետաքրքրեն առաջադրանքները,օգտագործեք  բազմատեսակ  հաշվենյութ(կոճակ,կաղին,կոն,խաղալիքներ․․․․)և հաճախակի փոփոխեք դրանք։Նպատակահարմար չէ անմիջապես միջամտել՝ի՞նչ անել կամ ինչպե՞ս աշխատել։Հնարավորություն տվեք երեխային ինքնուրյուն աշխատաբքային փորձեր կատարել։Չմիջամտելով՝մեխահասակը ուզում է ասել․<<Քեզ մոտ ամեն ինչ կարգին է,դու կարող ես>>։

Սովորեցրեք կաշվեձողիկների միջոցով ըստ նմուշ-օրինակի,կառուցել պատմությունները,հեքիաթը։Կարդալով հեքիաթը առաջարկեք առանձնեցնել այնքան հաշվեձողիկ,որքան հերոս կա։Հարցրեք՝հեքիաթում մարդի՞կ են շատ, թե՞ կենդանիները,որքանո՞վ։Թող ձեր երեխան հեքիաթ հորինի և պատմի,թե քանի՞ հերոս ունի իր հեքիաթը,ովքե՞ր են դրանք և քանակը ցույց տա մատիկների օգնությամբ։

  • Սեղանին խաղալիքների խմբեր են դրված։Հաշվեք յուրաքանչյուր խմբի քանակը,ընտրեք համապատասխան թվանշանը և դրեք դրանց կողքին։<<Գիշեր է>>՝փակեք աչքերը/այդ ընթացքում փոխեք առարկաների քանակը,խումբը կամ թվանշանների տեղը/<<Ցերեկ է>>,բացեք աչքերը և գտեք սխալը,ասեք՝ի՞նչն է փոխվել/նուռը 3-ն էր 1-ով պակասել է/։Փոխեք խաղալիքների թիվը այնպես,որ համապատասխանի թվանշանին։
  • Թիվ եմ պահել մտքումս,եթե այն մեծացնենք մեկով՝կստացվի երեք։Ո՞ր թիվն է դա։
  • Ինձ մոտ մի քանի նուռ կա։Դրանց քանակը հավասար է այն թվին,որը գտնվում է 2-ի և 4-ի միջև։Նկարիր այդքան նուռ։
  • Նիֆնիֆը,Նաֆնաֆը և Նուֆնուֆը բացատում խաղում էին միասին։Նրանք տեսան գայլին և փախան իրենց տները։Նիֆնիֆը վազում էր 2 խոզուկների ետևից,Նուֆնուֆը՝ 2-ի միջև,Նաֆնաֆը՝ 2-ի առջևից։Ընդամենը քանի՞ խոզուկ էր վազում

Չորս թիվը և թվանշանը,Կարգային հաշվի տարրեր 

•Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը։

•Ո՞րն է անվանդ չորորդ տառը։

•Անվանիր բառերը,որտեղ չորս հնչյուն կա(աթոռ…)։

•Ո՞րն է շաբաթվա չորորդ օրը։Ո՞րն տարվա չորորդ ամիսը։

•Ինչ գիտես երկրի չորս կողմերի մասին (հյուսիս,հարաֆ,արևել,արևմուտք)։

Որոշ միջատներ (թիթեռներ….)ունեն 4 թևեր։Նկարիր մեկ թիթեռ։Հաշվիր թիթեռի աջ,ապա ձախ`թևերը։Ի՞նչ պարզվեց (աջ և ձախ կողմերի թևերը 2֊ական են)։

•Ընտրիր այնպիսի քարտ,որտեղ պատկերված է երեք ծառ,կողքին նկարիր մեկով ավելի ծառ։Հաշվիր,քանի՞ ծառ եղավ։

•Տարբեր գույների և չափերի երկրաչափական պատկերներ բաժանիր 2 խմբի`2 մեծ և 2 փոքր,2 կարմիր և 2 դեղին։Ասա որից որքա՞ն ստացվեց,ինչո՞վ են տարբերվում խմբերը։

Չորսը դա երեքն է և ելի մեկը։Չորսը դա երեքի հաջորդ թիվն է։Չորսը մեծ է երեքից մեկով։

Չորս թվանշանը դասավերիր չորս փայտիկներով։Էլ ի՞նչ հետաքրքիր պատկեր կարող ես կազմեմ չորս փայտիկների օգնությամբ (քառակուսի,սունկ….)։

  • 1-10 թվանշանների միջից առանձնացրու քեզ ծանոթ 1-4 թվանշանները և դասավորիր հերթականությամբ։Ո՞ր թվերն են 4-ից,3-ից,2-ից փոքր։Հաշվիր/2-4/,/4-2/,/3-1/։
  • Լրացրու պակաս թվանշանները /1,2,․․․,4/։/1,․․․,3,4/։/1,2,3,․․․/։/4,3,․․․,1/։
  • Հերթականությամբ անվանիր մեկ,երկու,երեք,չորս թվանշանների անունները։Ինչպե՞ս է փոփոխվում յուրաքանչյուր հաջորդ թիվը(մեծանում է 1-ով)։

Հինգ թիվ և թվանշան,Կարգային հաշվի տարրերը

  • Շատ ծաղիկներ ունեն հինգ ծաղկաթերթ (անմոռուկ․․․)։
  • Ո՞րն է շաբաթվա հինգերորդ օրը։Այսօր շաբաթվա ո՞ր օրն է։Միջև ուրբաթ քանի՞ օր կա։
  • Ո՞րն տարվա հինգերորդ ամիսը։Մայիսը տարվա ո՞ր եղանակի մեջ է։

Անհրաժեշտ է հաշիվ սովորելու առաջին փուլում փայտիկներ տալ երեխային՝չվախենալով,որ նա դրանց կնտելանա։Սովորելով հաշվել՝նա ինքը կհրաժարվի դրանցից,քանի որ դրանք ավելորդ շարժումներ են պահանջում։

Հինգ թվից կազմված խմբեր ստեղծիր՝ուլունքների,թելերի,երկրաչափական ձևի մանր պատկերների միջոցով։Հաշվիր՝քանի՞ հավ է պատկերված նկարում(5-ը),այդքան ձվիկ նկարիր նրանց կողքին։Որքա՞ն հավիկ,որքա՞ն ձվիկ է այժմ պատկերված նկարում։Յուրաքանչյուր խմբի կողքին դիր 5 թվանշանը։

Մաթեմաթիկական առաջադրանքները պահանջում են խաղային շարժառիթների,կիրառում։Սովորեցրեք շատ առարկաներից վերցնել պահանջված քանակը։Օրինակ՝ երեխայի առջև մրգաման դրեք և առաջարկեք շատ սալորներից վերցնել հինգը ։

Յուրաքանչյուր անգամ փոխեք խաղանյութը,որը կօգնի երեխային ավելի լավ ըմբռնել թվի ստացումը։Ստեղծեք միջավայր,որ երեխան մասնաքցի որոնողական գործընթացին։Սովորեցրեք,որ կարելի է հաշվել սկսել ցանկացաց ուղղությամբ,ցանկացաց առարկայից։Յուրաքանչյուր հաջորդ թվի ստացման ժամանակ օգտակար է իմանալ,թե ինչպե՞ս են ստացվել նախորդ թվերը․օրինակ՝քանի՞ շնիկ ունեմ ձեռքիս մեջ։Վերցրու այդ շնիկը և նստեցրու սեղանին,կողքին նստեցրու ևս մեկը։Այժմ քանի՞սը եղավ միասին։Մեկն էլ նստեցրու,քանի՞սը դարձան։Քանի՞ շնիկ է պետք,որ դառնան 4-ը։Նստած են չորս շնիկ,քանի՞սն է պետք,որ լինի 5-ը։Հաշվիր բոլորը(1,2,3,4,5 ընդամենը 5 շնիկ)։Որքան շնիկ կա նստած,այդքան գնդակ բեր և մեկական բաժանիր բոլորին։

Խառնված կարգով դասավորված 1-10 թվանշաններից գտիր 1-5-ը և հերթականությամբ դասավորիր սեղանին։Անվանիր դրանք նախ ուղիղ,ապա ետընթաց կարգով։1-ից 5-ը ծեփիր,նկարիր,գունավորիր,զարդանախշիր հնգագույն ծաղկաթերթիկներով։

Առարկաների խմբերը համեմատելիս անհրաժեշտ է պարզել ,թե որ առարկայից է շատ։Հարաբերությունները միշտ պետք է հանդես գան մեկը մյուսի հետ կապի մեջ։Եթե շարքերից մեկում ավելորդ առարկա կա,ապա մյուսում մեկ առարկա չի բավարարում։Հավասարեցումը կատարվում է 2 ձևով՝կամ մեծ խմբից են առարկան վերցնում,կամ փոքրին են ավելացնում։Երեխան պետք է սովորի առարկաների համադրման ձևերը,ոչ միայն ստանա,<<անհավասարությունից հավասարություն>>,այլև հակառակը՝<<հավասարությունից անհավասարություն>>։Մեկ անգամ ևս հիշեք,որ թվի մասին պատկերացում ձևավորելիս,կարևոր է ցույց տալ,որ թիվը կախված չէ իրկազմության մեջ եղած առարկաների չափից,գույնից,ձևից դրանց միջև ընկած տարածությունից/հեռու-հեռու են դասավորված թե մոտ-մոտ․․․/։

Մի ուրիշ եղանակ․ձախ կողմում դրեք 2 փոքր,առջևում՝ 2 մեծ առջուկ։Երբ երեխան կպատասխանի՝որ կողմի արջուկներն են մեծ,որը՝փոքր,հարցրեք նրան՝<<Ո՞ր արջուկներն են շատ ՝մեծ՞երը,թե՞ փոքրերը>>։Առաջարկեք,որ ապացուցի իր պատասխանը՝փոքր արջուկները նստեցնի յուրաքանչյուր մեծի մոտ,այսինքն՝զույգ հարաբերություն հաստատի։Այսպիսով կապացուցեք,որ իր հաշված առարկաների թիվը կախված չէ դրանց չափից․․․։

Նկատի է առնվում երեխաների ծանոթացումը բազմությունների,դրանց տարրերի,բազմության մասերի միացման,անջատման ու դասակարգման հետ։Բազմությունները տրվում են ինչպես թվարկելու,այնպես էլ նշելու բնորոշ հատկությունները/գույն,ձև,չափ/։

Կարգային հաշիվ 

Պատկերացում տալ կարգային հաշվի և նրա նշանակության մասին։Կարգային և քանակական թվի համադրությունը թույլ է տալիս ավելի պարզորոշ դարձնել թվի կարգային նշանակությունը։Երբ ուզում ենք իմանալ,թե քանի՞առարկա կա,հաշվում ենք ՝ 1,2,3,4,․․․․այսինքն՝գտնում ենք որքա՞ն հարցի պատասխանը,իսկ մյուսների մեջ առարկայի տեղ գտնելու համար,հաշվում ենք այլ կերպ։Ո՞ր,ո՞րերորդն հարցերին պատասխանելիս հաշվում ենք՝առաջին,երկրերդ,երորդ․․․։Սովորեցնել,որ <<որքա՞ն>> հարցին պատասխանելիս նշանակություն ունի( ձախից ՝աջ)։Յուրաքաչյուր կարգային թվին համապատասխանում է միայն 1 առարկա։

Նկարիր 5 տարբեր չափի և գույնի քառակուսի։Այնպես արա,որ չորրորդը լինի կապույտ գույնի,միջինը՝լինի ամենափոքրը,մյուսները կատարիր քո ցանկությամբ։

Թվի կազմություն

Թվերը հիշելու կարողությունը դեռ թվերի մասին իմացություն չէ։Երեխան պետք է յուրացնի թվերի քանակային կազմը։Օրինակ․5-ը դա 5 միավոր է 1 և 4 գումարից,5 կարելի է ստանալ 2-ի և 3-ի կամ 3-ի և 2-ի գումարից։

  • Թվերի անվանումները հիշելուց հետո,օգտակար է,որ ուշադրություն դարձնեք առարկաների խմբի քանակային կազմի փոփոխության վրա՝շրջանակների մեջ վերցնելով հաշված երկու փոքր խմբեր( 4 և 1,3 և 2)։
  • Հետևեք,որ թիվը ընկալվի ամբողջությամբ,ապա հետո բաժանվի մասերի։
  • Թվի կազմությանը ծանոթացնելիս օգտվեք 2 տարբեր գույնի,չափի,ձևի առարկաներից,թվանշաններից։Առարկաները դասավորեք շարքով,ապա իրարից հեռացնելով՝բաժանեք 2 փոքր խմբի( 1 փոքր երկրաչափական պատկեր,2 կարմիր և 3 դեղին երկրաչափական պատկեր․․․)։
  • Երեխայի հետ միասին հին ամսագրերից դուրս բերեք և կտրատեք ցանկացած պատկերներ,որոնք կարող են որպես հաշվենյութ ծառայել։1-5 քանակային կազմով ստեղծեք 4 և 1 մեքենա,3 և 2 տիկնիկ,1 և 4 տուն,2 և 3 մկնիկ,5 հատ 1 արջուկ և 1-5 թվաքարտերը։

Ամբողջի բաժանումը հավասար մասերի

Ցույց տվեք երեխային,որ որոշ առարկաներ կարելի է և երբեմն էլ անհրաժեշտ է բաժանել մասերի։Սկզբում ձեր օգնությամբ,ապա ինքնուրյուն երեխան պետք է սովորի բաժանել առարկաները հավասար մասերի։Բացատրեք,որ նույն ձևով ՝մասերի բաժանելով,կարելի է ծալել ժապավենը,պարանը,կոշիկի կապը,կամ կտրել հացը,միրգը․․․։Անհրաժեշտ է երեխային սովորեցնել,որ հավասար մասեր ստանալու համար պետք է առարկան ճիշտ հավասարությամբ չափել կամ ծալել,ապա կտրել։Մասերի հավասարությունը ստուգվում է իրար վրա տեղադրելու միջոցով։Կիսելով <<պիցցան>> երկու մասի,հետո երկու մասերից յուրաքաբչյուրը`ևս երկու մասի,ստացվեց չորս հավասար մաս։Առաջարկեք երեխային ներկայացնել արդյունքը և հնարավոր տարբերակները(ի՞նչ արեցինք,ի՞նչ ստացվեց,հավասա՞ր են արդյոք մասերը)։Առաջարկեք բաժանված մասերը տեղադրել չբաժանված ամբողջ <<պիցցայի>> վրա,համեմատել ամբողջը և մասերը,պատմել,ինչպես մասերից ստացված ամբողջը,եզրակացության գալ,որ ամբողջը մեծ է մասից,իսկ մասը փոքր է ամբողջից։

Երը հյուրեր կունենաք,հարցրեք երեխային,թե քանի՞ մասի պետք է բաժանել տորթը(սկզբում հաշվել հյուրերի քանակը,ապա հավասարապես բաժանել)։

2-3 րոպեյում երեխայի ուշադրությունը կենտրոնացրեք անցած նյութի հիմնական հասկացությունների վրա։Երեխաները կարող են իրենց վերաբերմունքը արտահայտել նյութի նկատմամբ։Այդպիսի հետադարձ կապը կօգնի հետագայում կարգաորել աշխատանքը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *