3-6 տարեկաններ

3-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԽԱՌԸ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ

Օրվա ռեժիմը բաժանվում է այնպիսի ժամանակահատվածնե[1]րի, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս ներգրավվելու ինտեգրված, ակտիվ, մասնակցային գործունեության մեջ: Օրը պետք է բնական ձևով կազմակերպել` ժամանակ ապահովելով մեծ ու փոքր խմբերով աշխատանքի, անհատական և բացօթյա աշխատանքների, ակտիվ (ֆիզիկապես շարժվելու) և հանգիստ պահերի, զրույցի և վերլուծական փուլերի համար: Ռեժիմը պետք է արտացոլի խառը տարիքային խմբի երեխաների զարգացման առանձնահատկությունները:

1.1 ՕՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ 3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ

ԿԱՐՃՕՐՅԱ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

3.5 – 4 ժամյա աշխատանքային օրվա դեպքում ուսուցման մեկամյա տևողությամբ

Պարապմունքները

3-6 տարեկան երեխաների օրվա կանոնակարգում իրենց կարևոր տեղն ունեն պարապմունքները:

Պարապմունքների ընթացքում երեխաները ձեռք են բերում որոշակի գիտելիքներ և հմտություններ, որոնք այնուհետև ավելի խորը յուրացվում և ամրապնդվում են տարբեր խաղերի, մեծերի և հասակակիցների հետ ամենօրյա հաղորդակցման և ինքնուրույն գործունեության ընթացքում:

Պարապմունքները իրենց բովանդակությամբ և կազմակերպման ձևով չպետք է առանձնացվեն և շատ տարբերվեն մյուս աշխատանքներից, որոնք իրականցվում են երեխաների հետ օրվա տարբեր ժամերին:

Պարապմունքները պետք է ներառվեն օրվա աշխատանքներում այնպես, որ անցումը պարապմունքից երեխայի գործունեության մյուս ձևերին լինի բնականոն, տրամաբանական, սահուն և հիմնավորված: Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ընթացքում երեխաների հետ տարվող բոլոր աշխատանքները` անկախ դրանց բնույթից, հավասարաչափ կարևոր են և իրենց դերն ունեն երեխայի համակողմանի զարգացման գործում:

Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկին, սակայն երեխաների հարմարունակության ապահովման նպատակով ուսումնական պարապմունքները կազմակերպվում են սեպտեմբերի 3-րդ շաբաթից և ավարտվում մայիսի վերջին:

Պարապմունքներն անցկացվում են շաբաթական տեղաբաշխման գրաֆիկի և ռեժիմի (կանոնակարգի) համաձայն: Օրվա կանոնակարգը փոփոխվում է տարվա ցուրտ և տաք եղանակներին համապատասխան: Նկատի առնելով օրվա ռեժիմի վերը նշված տարբերակները՝ յուրաքանչյուր հաստատություն կազմում է իր պայմաններին և յուրահատկություններին համապատասխան ռեժիմ` բնականաբար կատարելով կանոնակարգային առանձին պահերի փոփոխություն:

3-6 տարեկանների հետ աշխատանքն իրականացվում է խաղային գործունեության միջոցով: Պարապմունքները տարվում են երկու ձևով`

ա) համընդհանուր (ֆրոնտալ) ուսուցման ձևով, որը հիմնականում կատարվում է նոր նյութի հաղորդման ժամանակ,

բ) մի քանի պարապմունքների ինտեգրման ճանապարհով, օրինակ՝ մայրենի լեզու-կերպարվեստ, մաթեմատիկա-երաժշտություն, մաթեմատիկա-կառուցողական աշխատանք և այլն:

Պարապմունքները երեխայի համար հնարավորություն են ստեղծում ճանաչողական գործընթացը դարձնել իրական փորձառություն, որն օգնում է յուրաքանչյուր երեխայի լիարժեք բացահայտել իր ստեղծագործական կարողությունները, բավարարել հետաքրքրությունները: Պարապ[1]մունքների ժամանակ երեխաները հետազոտում են, ուսումնասիրում,պրպտում, լուծումներ գտնում, որոշումներ կայացնում: Նրանք սովորում են ոչ միայն դաստիարակին լսելով, այլ նաև սեփական փորձով, ընկերների հետ քննարկելով, պարապմունքին մասնակցող այլ մեծահասակների հետ շփվելով:

Խթանման փուլից հետո խումբը բաժանում է տարիքային ենթախմբերի և միևնույն թեմայի շրջանակներում յուրաքանչյուր խմբին հանձնարարում է իրենց տարիքային առանձնահատկություններին համապատասխան առաջադրանք:

Փոքրիկները պարապմունքն ավարտում են մի փոքր շուտ: 3-4 տարեկան երեխաների պարապմունքը կարող է տևել 15-20 րոպե, 4-5 տարեկան երեխաներինը` 20-25 րոպե և 5-6 տարեկաններինը` 25-30 րոպե:

Պարապմունքների ընթացքում անցկացվում է թարմացնող վար[1]ժություն կամ աշխուժացնող խաղ` 2-3 րոպե տևողությամբ: Պարապ[1]մունքների միջև կազմակերպվում է ընդմիջում` 10-15 րոպե տևողությամբ:

ԾՆՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Որոշ երեխաներ կարող են շատ ավելի բարձր ցուցանիշներ դրսևորել, քան սահմանում են չափորոշիչները, ոմանք՝ մի քիչ ավելի ցածր։ Երեխաների տվյալ տարիքին համապատասխան զարգացման և ուսումնառության հետ կապված ակնակալիքների մասին մտածելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց անհատական առանձնահատկություններին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *