Ինտելեկտուալ Խանգարում

Վաղ մանկությունում թույլ ինտելեկտուալ խանգարումը կարող է ակնհայտ չլինել ՝ մինչ երեխայի դպրոց գնալը։ Թեթև ինտելեկտուալ խանգարում ունեցող մարդիկ կարող են սովորել կարդալ և ունենալ մաթեմատիկական հմտություններ՝ մոտավոր 10-12 տարեկան երխաների մակարդակի։ Նրանք կարող են խնամել իրենց և ունենալ գործնական հմտություններ, ինչպիսիք են՝ սննդի պատրաստումը կամ տեղային տրանսպորտից օգտվելը։ Ինտելեկտուալ խանգարում  ունեցող շատ մարդիկ, դառնալով չափահաս, սովորում են ապրել անկախ և ունենալ վճարվող աշխատանք։

Ծանր  կամ խորը մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ առավել ինտենսիվ աջակցության և հսկողության կարիք ունեն ամբողջ կյանքի ընթացքում։ Մտավոր հետամնացությունը համարվում է խիստ կամ խորը, երբ մարդիկ չեն կարողանում ինքնուրույն հոգ տանել իրենց մասին[11]։ Ծանր մտավոր հետամնացություն ունեցող անձինք իրենց ֆիզիկական առողջության և ապահովության հարցերում ամբողջությամբ կախված են ուրիշներից, չնայած նրանք սահմանափակ կերպով ունակ են մասնակցելու այդ տեսակի որոշ գործունեությունների։

Միջին մտավոր հետամնացությունը (IQ 35–49) դրսևորվում է կյանքի առաջին տարիներին։ Խոսքի հապաղումը մտավոր հետամնացության առավել տարածված նշաններից է։ Միջին մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ դպրոցում, տանը և հասարակությունում ունեն աջակցության կարիք։ Նրանց ակադեմիական ներուժը սահմանափակ է, նրանք կարող են սովորել պարզ առողջապահական և պաշտպանական հմտություններ։ Հասուն տարիքում կարող են ապրել իրենց ծնողների հետ, աջակցոեղ խմբերի տանը կամ լինել մասնակի անկախ[11]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *