Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային աշխատանք

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրի Քոլեջ

Մասնագիտություն՝ Նախադպրոցական Կրթություն

Թեմա՝Թատրոնը և Թատերակակն Գործունեությունը Որպես Նախադպրոցականների Խոսքի

Հաղորդակցման Միջոց

Ուսանող՝Անահիտ Ղազարյան

Ղեկավար՝Էլյա Գրիգորյան

Ք.Երևան 2023

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1․Խաղ և դերախաղը և տիկնիկային թատրոնը երեխայի սկզբնական շրժանում

1․1․ Երեխայի և տիկնիկի շփումը,ծանոթացումը

1․2․ Հեքիաթի և տիկնիկի դերը երեխայի կյանքում

1․3․ Ծանոթացում հեքիաթի սյուժեյին

Գլուխ 2․

2․1․ Տիկնիկների պատրաստման փուլը

2․2․ Դերախաղը տիկնիկի հետ երեխայի կողմից

Գլուխ 3.

Թատերական կերպարների ձևերը

3.1.Մատիկաթատրոն,Ստվերների թատրոն,Մարիոնաթատրոն

Գլուխ 4.

Գործնական աշխատանք, տեսանյութեր, փորձարկումներ

Եզրակացություն

Օգտագործված գրականություն

2

Ներածություն

Երեխայի համար լավ խոսքը հաջող գրագիտության բանալին է։ Գեղարվեստական ընթերցանության վերաբերյալ զրույցները անհրաժեշտություն են նախադպրոցակակնների առօրյայում։Դրանք երեխային օգնում են տրամաբանել։Նախադպրոցական տարիքի խոսքի մշակումը հիմնականում տեղի է ունենում երկխոսության և մենախոսության շնորհիվ։

Երկխոսությունը ձևավորման մեջ կարևոր նախապայման է դաստիարակի և երեխայի շփումը։ Նախադպրոցական տարիքում խոսքի զարգացումը տեղի է ունենում աստիճանաբար,մտածողությանը համընթաց։

Ավագ նախադպրոցական ի տարիքում կարևորվում է հատկապես խոսքի զարգացումը։Երկխոսությունը երեխայի հաղորդակցման անհրաժեշտ զարգացման նպատակն է։Երկխոսության մեջ մտնելը պահանջում է բարդ կարողություններ`լսել և ճիշտ հասկանալ զրուցակցի մտքերը,սեփական կարծիքը արտահայտել հստակ,լսել սեփական խոսքը։

<<Երեխաները հանպատրաստից պիեսներ են հորինում,անհրաժեշտ նվազագույն բեմական միջոցներն իրենց ձերքով են պատռաստում,որպես դերասաններ հանդես գալիս`տրված թեմայով իմպրովիզացիա են անում,հանդիսատեսին ներկայացման մեջ ներքաշում։Եվ այս ամենը`<<անկրկնելիության>> նշանի տակ այստեղ թատրոնը<<կյանքի պահը>> Է, ոչ թե<<ապրածի վերատադրություն>>։Անձամբ ինձ համար <<թատրոնի-խաղ- կյանք>>սկուզբունքը շատ ընդունելի է։Դա հորինող երեխային կօգներ ընդլայնելու իր մտահորիզոնը։Առաջին իմպրովիզացիաներից հետո,որպեսզի չսառչի,խաղը պետք է ինչ-որ բանով հագեցնել,հարստացնել։Ազատությունը <<տեխնիկայի>> աջակցության կարիքն ունի>>

Ջ.Ռոդարի

Երեխայի խոսքը զարգացնելու համար հարկավոր է շատ խեսել նրա հետ`զրուցել նրան հետաքրքրող թեմաներից,երեխային հասանելի ամեն ինչի մասին,պատասխանել նրա հարցերին։Երեխաները կարող են լսել իրենց նախընտրած երաժշտությունը,կարող են միմիանց պատմել հեքիաթներ,զրուցեն իրար հետ,այսինքն`ակտիվորեն օգտագործել զարգացնող հնարավորությունները։

Գլուխ 1․ ԽԱՂ-ԴԵՐԱԽԱՂԸ ԵՎ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

1․1․ Երեխայի և տիկնիկի շփումը,ծանոթացումը

Ներկայացման միջոցով երեխաները արտակայտում են իրենց տպավորությունները, առաջանում են դրական հույզեր,մեծ ոգևորվածությամբ են մասնակցում: Դերասան-երեխան սովորում է ժեստերը, մարմնի լեզուն, օրինակ, որպեսզի ցույց տա նապաստակի ուրախությունը, նա թռչկոտում է: Երեխաների մոտ զարգանում է համբերատարություն՝ կոլեկտիվի անդամների նկատմամբ:Խաղ-դերախաղերը նպաստում են երեխաների զարգացմանը՝

Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում,Տեսածի, լսածի վերաբերյալ խոսելու կարողություն,Բանավոր խոսքի զարգացում,Աշխատասիրության, պատասխանատվության զարգացմանը

Մանկական թատրոնում հանդիսատեսը նույնքան կարևոր անձ է, որքան դերասանը: Երեխաների մի խումբը խաղում է, մյուս խումբը՝ հանդիսատես դառնում: Միշտ կարելի է բեմ պատրաստել և «թատրոն-թատրոն» խաղալ: Երեխաները պետք է սիրեն և խնամքով վերաբերվեն հերոսներին։

Մանկական թատերախաղերը երեխայի անբաժանելի մասն են կազմում: «Թատերական» խաղերը զարգացնում են երեխայի խոսքը,երևակայությունը և նպաստում նրա ինքնակազմակերպմանը:2-3 տարեկան երեխաները ցանկալի է, որ խաղան մեկական տիկնիկով, քանի որ 2-ից ավել տիկնիկները բարդ կլինի գործածել։ 3-4 տարեկան երեխաները կարող են գործածել 2-3 տիկնիկ։ 4- ից բարձր տարիքի երեխաները կարող են գործածել բոլոր տիկնիկները։Սկսելով տիկնիկներ պատրաստելը ՝ նրանք ինքնուրույն և անսպասելի լուծումներ են տալիս, հեքիաթային կերպարներ հորինում։

1․2․ Հեքիաթի և տիկնիկների դերը երեխայի կյանքում

Բոլորիս հայտնի է, որ երեխաները շատ են սիրում խաղալ, շարժվել։ Դաստիարակի դերը այստեղ շատ կարևոր է, պետք է ցանկացած հեքիաթ հմտորեն մատուցի, այնպես, որ երեխաները ցանկանան նմանակել հերոսներին, ցանկանան խաղալ մեծ հաճույքով ու ոգևորությամբ։ Եթե ձեռքի տակ կան արդեն հեքիաթի կերպարներով տիկնիկներ, երեխաները սկսում են արտահայտել իրենց հույզերը՝ծիծաղի, ծափերի, ուրախության միջոցով։Սկսում է զարգանալ երեխայի հաղորդակցական, երևակայության զգայարանները։ Աղջիկ երեխայի մեջ տիկնիկն արթնացնում է ծնողական բնազդ: Երեխաները տիկնիկի հետ խաղալիս գործածում են իրենց վրա կիրառվող մեթոդները: Այդ պատճառով տիկնիկները, որոնց հետ իրենց նմանեցնում են երեխաները, մեծ նշանակություն ունեն: Երեխաները շնչավորում են տիկնիկին և իրենց զգացմունքները կիսում նրա հետ, պատմում նրան իրենց դժվարությունների մասին: Երեխան նաև տիկնիկի հետ կարող է վերաբերվել այնպես, ինչպես կուզենար, որ իր հետ վերաբերվեին: Խաղալիքները գոյություն ունեցող առարկաների կրկնօրինակներն են, որոնք օգնում են երեխաներին շփվելու, ճանաչելու իրական առարկաների նշանակությունը: Այս առումով էլ ցանկալի է, որ խաղալիքը համապատասխանի իրական առարկային: Մեծ հրաշք է, երբ երեխան խաղում է տիկնիկի հետ։ Երեխան հարցեր է առաջադրում տիկնիկին, իբրև թե այդ հարցերը տիկնիկից է լսում, ու ինքն էլ սկսում է պատասխանել իր տված հարցին։ Տիկնիկը երեխայի համար դառնում է կյանքի հետ շփվելու միջոց։

Գլուխ 1․3․ Ծանոթացում հեքիաթի սյուժեին

Դաստիարակը ներկայացնում է երեխաների շատ սիրելի հեքիթային հերոսներին, և երեխաների մոտ սկսվում է աշխուժություն։Երեխաները մեծ ոգևորվածությամբ սկսում են դասավորել սեղաններն ու աթոռները։ Այնուհետև վերցնելով տիկնիկները՝ սկսում են միմյանց հետ խաղալ և կրկնել այն բառերն ու նախադասությունները, որը լսել են հեքիաթը կարդալու ժամանակ։

Փորձեցի բեմադրել Աթաբեկ Խնկոյանի Ոսկե ձվիկ» հեքիաթը, իսկ երեխաները մեծ ուշադրությամբ էին լսում։ Հետո սկսվեցին բազմաբովանդակ հարցերը երեխաների կողմից․

• Ինչո՞ւ չկոտրվեց ձվիկը։

• Ինչո՞ւ են լաց լինում տատիկն ու պապիկը։

Ռոդարիական հարցեր մեթոդներ

Երեխաներին ամենաանհեթեթ հարցերն են ամենից շատ հետաքրքրում հենց այն պատճառով հետագա աշխատանքը՝ արդեն արված հայտնագործության շարունակումն է: Երբեմն դեպքեր են լինում, երբ թեման, երեխայի անձնական փորձի հետ համընկնելով, նրան ստիպում է ինքնուրույն մտնել դրա մեջ՝ արդեն ծանոթ բովանդակությանը ուրիշ տեսանկյունից մոտենալու:

Օրինակ՝ Ի՞նչ կլիներ, եթե հավիկը չածեր ոսկե ձվիկ։

«Ես փորձեցի հնարավորինս զգույշ և նրբանկատորեն մոտենալ երեխաների հարցերին, քանի որ նրանք շատ զգայուն են, իսկ ոչ ճիշտ մոտեցումից և խոսքերից երեխան կարող է սթրես ապրել և հիասթափվել տիկնիկներից, վախենալ և չսիրել կենդանիներին»։

Ջ․ Ռոդարի

2-3 տարեկան երեխաների խոսքի և հաղորդակցման ոլորտ․ Երեխան ընկալում է իրեն ուղղված ուրիշի բանավոր խոսքը։ Կարողանում է պատասխանել ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ հարցերին․ Ինչո՞ւ էին լաց լինում տատիկը և պապիկը։ – Կոտրվել էր ձվիկը։ Երեխան հաղորդակցվում է մեծահասակների հետ։ Պարզ նախադասություններով բեմադրում է հեքիաթը։ Համակարգի հիմքը խաղն է։ «Խաղը երեխայի լեզուն է, որը պատկերացում է տալիս, թե ինչ կա երեխայի հոգում»։

ՖՐԵԲԵԼ

2․1․ Տիկնիկների պատրաստման փուլը

Տիկնիկային թատրոնը հնագույն ձև է, որը սկիզբ է առնում մ․թ․ա․։ Տիկնիկը անշունչ կերպար է, բայց ամեն տիկնիկ ունի իր բնավորության գիծը, որը զվարճացնում է։ Տիկնիկն այն առարկան է, որն ունի մարդու, կենդանիների, թռչունների տեսք։ Տիկնիկագործը օգտագործում է ձեռքի կամ կառավարման սարքերի, ինչպիսիք են ձողերը կամ լարերը։ Տիկնիկագործը պետք է գործողությունները և ժեստերը կատարի այնպես, որ տիկնիկը երեխայի համար իրական թվա, խոսի կերպարին համապատասխան ձայնով, որպեսզի երեխաները խաղալիս պատկերացնեն ճիշտ կերպարը։ Տիկնիկների շատ տարբեր տեսակներ կան, և դրանք պատրաստվում են նյութերի լայն տեսակից՝ կախված դրանց ձևից և նպատակային օգտագործումից։Կերպարները կարելի է թելերով հյուսել, կամ պատրաստել խմորից։ Երեխաները սիրում են խմորով խաղալ, իսկ կերպարներ պատրաստելը նրանց համար ստեղծագործական աշխատանք է։ Դեկորների համար օգտագործում ենք ստվարաթղթե տուփեր, դրանք կարող են դառնալ տնակ իսկ պատուհանների, դռների հատվածները կարելի է կտրել։ Այս գործընթացը անչափ հետաքրքիր է, որևէ երեխա անտարբեր չի մնում։ Իսկ որոշ լուծումներ երեխան ինքն է առաջարկում։ Հետո կարելի է գունավոր ներկերով նկարել ծառեր, ծաղիկներ։ Սեփական ձեռքերով պատրաստված թատրոնը պատրաստ է, փոքրիկները շտապում են խաղալ։

Ներկայացում-խաղը մեծահասակներին օգնում է իմանալ փոքրիկի ամենագաղտնի հույզերն ու անհանգստությունները, որոնք նա երբեմն չի հասկանում, ու որոնց հետ ինքնուրույն պայքարել չի կարող։ Եթե թվում է, թե փոքրիկն իրեն լավ չի զգում մանկապարտեզում, բայց ծնողը չի հասկանում, թե ինչու, կարելի է տիկնիկների հետ ներկայացում բեմադրել այն մասին, թե ինչպես է տիկնիկը հաճախում մանկապարտեզ։ Թողնենք երեխային ինքնուրույն կատարի և՛դաստիարակի, և՛ մանկապարտեզ հաճախած տիկնիկ դերերը։ Դաստիարակը այս դեպքում ուղղորդում է, հուշում խաղալ տարբեր տեսարաններ՝ ճաշելու, քնելու․․․

Այս կերպ դաստիարակը երեխայի մասին կարող են շատ բան իմանալ, քանի որ երեխան պատմելու է իր հույզերն ու վախերը, խոսելու է և՛ իր, և՛ դաստիարակի, փոխարեն։ Ամաչկոտ երեխաներին մարիոնետները օգնում են շփվել այլ մարդկանց հետ. շնիկի անունից խոսելն ավելի հեշտ է, քան, եթե հենց ինքը խոսի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *