Category Archives: Անատոմիա նախագծեր

Սովորող սովորեցնող

Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաքին համագործակցային նախագիծ քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ

Սովորում ենք ճիշտ լվանալ ատամները

օրը՝հոկտեմբերի 4, ժ9.30-10.30

վայրը՝ քոլեջ

Մասնակիցներ՝ Էլյա Գրիգորյան և ընկերներ

Սովորող սովորեցնող

Նախագծային աշխատանք 5 տարեկանների հետ.

Ընկեր Քրիստինեյի հետ 5 տարեկանները լվացվում են , սովորելով ճիշտ շարժումները:

Վայրը՝ քոլեջ, 5 տարեկանների խումբ. Անահիտ Գրիգորյան

օր 13.09.2021 ժ 9.30-10,30

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով: