Category Archives: Անատոմիա

Կարմրուկ

Կարմրուկ (լատ.՝ morbilli), սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով)։ Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ XVIII դարում միայն այն անջատվեց «ցանային» հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր։ 1911 թ. Ջ. Ֆ. Անդերսոնը և Ջ. Գոլդբերգերը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թ. Ջ. Էնդերսը և Թ. Չ. Փիբլսը ստացան կարմրուկի վիրուսը։

Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի՝

  1. մինչև հակաբակտերիային բուժումը,
  2. հակաբակտերիային բուժման շրջան,
  3. ակտիվ պատվաստային շրջան։

Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ։ Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ, սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ։ Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց «կառավարելի»։

Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և «Morbillivirus» ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է։ Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ։ Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ։ Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ։ Այն առաջին անգամ՝ 1954 թ. ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում։ Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից։ Խիստ զգայուն է չորացման հանդեպ։ Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56 °C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0), ախտահանիչների ազդեցությունից։ Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում։ Մինչև -72 °C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր։ Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից։ Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ։  Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային հակամարմինը (իմունոգլոբուլինը) արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ։ Վարակի մուտքի դռներ են վերին շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից ներթափանցելով օրգանիզմ, վիրուսը բազմանում է շնչական ուղիների էպիթելում և շրջանային ավշային հանգույցներում։ Ինկուբացիոն շրջանի 3-5-րդ օրը դիտվում է կարճատև վիրուսեմիա։ Վիրուսը հեմատոգեն (արյան միջոցով) տարածվում է ողջ օրգանիզմով, ֆիքսվում և կուտակվում է ռետիկուլոէնդոթելյար համակարգում։ Իմուն համակարգի փոխազդեցությունը վիրուս պարունակող բջիջների հետ ուղեկցվում է վերջիններիս ցիտոլիզով (քայքայմամբ) և երկրորդային թափանցմամբ արյան մեջ (երկրորդային վիրուսեմիա)։ Էպիթելիոցիտների նկատմամբ ունեցած տրոպիզմի շնորհիվ վիրուսը նորից ֆիքսվում է բերանի խոռոչի, աչքի, շնչական ուղիների լորձաթաղանթում։ Քայքայված վիրուսի կոմպոնենտներով պայմանավորված ալերգիան պատճառ է հանդիսանում անոթների վնասման, այտուցի, և բջիջների ու հյուսվածքների նեկրոզի։
Կարմրուկային ցանային էլեմենտը անոթային էնդոթելի վնասման հետևանքով շուրջանոթային բորբոքային օջախն է։
Վիրուսի տրոպիզմը ԿՆՀ-ի նկատմամբ կարող է պատճառ հանդիսանալ կարմրուկային էնցեֆալիտի։
Կարմրուկից մահացած մարդկանց աուտոպսիայի ժամանակ վերին շնչուղիներում, բերանի խոռոչում, աղեստամոքսային տրակտում դիտվում են ալտերնատիվ և պրոլիֆերատիվ փոփոխություններ, համարյա բոլոր օրգաններում հայտնաբերվում են նեկրոտիկ փոփոխություններ, լյարդում, փայծաղում, ավշային հանգույցներում՝ շուրջանոթային ինֆիլտրատներ։ Ուղեղի թաղանթներում և ուղեղանյութում առկա են այտուցը, անոթային արյունալեցվածությունը, դիաբեդեզ արյունազեղումները, տարբեր մեծության շուրջանոթային ինֆիլտրատները (գրանուլեմաներ)։ Հիվանդության 3-5-րդ օրը, ինտոքսիկացիայի և կատարալ երևույթների առավելագույն ֆոնի վրա ի հայտ է գալիս էտապային ցանը։ Կարմրուկի ժամանակ ցանի էտապայնությունն այնքան լավ է արտահայտված, որ գրավում է հիվանդի և շրջապատի ուշադրությունը։ Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը՝ իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը՝ վերջույթները։ Ցանն ունի հանգուցիկաբծավոր բնույթ, միաձուլվող է, մաշկը նրա տակ բորբոքված չէ։ Ցանային առաջնային էլեմենտը փափուկ, կարմրավուն հանգույցիկ է, մոտ 2 մմ տրամագծով, մաշկից քիչ բարձրացած, որը հետզհետե, ըստ Ն. Ֆիլատովի (1903 թ.), կարծես «նստում է» և նրա շուրջը առաջանում է վարդագույն պսակ՝ հանգույցիկը դարձնելով բիծ։ Այսպիսով ձևավորվում են, Ֆիլատովի խոսքերով ասած, վառ կարմիր, անհարթ եզրերով, ճաճանչաձև կամ կտրտված «հիասքանչ» կարմրուկային տարրերը։
Սովորաբար կարմրուկային ցանը վառ կարմիր է, լավ տեսանելի, առատ, ցանային տարրերն անընդհատ շատանում են, իսկ ցանից ազատ տեղամասերում մաշկը փոփոխված չէ։ Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով։

Ժամանակակից պայմաններում, կապված կարմրուկի տարիքային աճի հետ, հղիների հիվանդացման հաճախականությունը մեծացել է։ Կարմրուկի նախա և հետծննդյան ախտորոշումը հիմնվում է մոր հիվանդության վրա։

Կարմրուկի ընթացքը կարող է լինել հարթ և բարդացված։ Հարթ ընթացքի դեպքում հիվանդության վերջին շրջանում մարմնի ջերմաստիճանը նորմալանում է, վերանում են բոլոր ախտանիշները։ Անհարթ կամ բարդացված ընթացքի դեպքում որպես բարդություն միանում է երկրորդային բակտերիային վարակը, բազմաթիվ քրոնիկ օջախներ ակտիվանում են և կախված նման բարդություններից, հիվանդության ելքը տարբեր է։

Պատճառագիտական բուժում չկա։ Հակակարմրուկային իմունոգլոբուլինն ունի միայն կանխարգելիչ ազդեցություն։ Կարմրուկի կլինիկական արտահայտման ժամանակ այն լրիվ անարդյունավետ է։
Չբարդացված դեպքերում հիվանդները բուժվում են տանը։ Ցուցված է անկողնային ռեժիմ, խնայող դիետա, առատ հեղուկներ, պոլիվիտամինային բուժում։ Բերանի խոռոչի (ողողումներ եռացրած ջրով կամ 2% նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով) և աչքերի (մթնեցրած լուսային ռեժիմ, 20% ալբուցիդի լուծույթի 3-4 անգամ կաթեցում) մշակումը պարտադիր է։
Հոսպիտալացման են ենթակա բարդացած կարմրուկով հիվանդները և համաՃարակային ցուցումով հիվանդները (փակ կոլեկտիվից)։
Համառ չոր հազի դեպքում նշանակվում են խորխաբերներ։ Կարմրուկային կրուպի դեպքում նշանակվում է համապատասխան բուժում (սպազմոլիտիկներ, խորխաբերներ, երբեմն՝ կորտիկոստերոիդներ և այլն)։ Հաշվի առնելով հիվանդության հարուցչի իմունիտետի ընկճման հատկությունը, բարդացման դեպքում նշանակվում է հակաբիոտիկներ (լայն ազդեցության կիսասինթետիկ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, մակրոլիդներ)։ Ցուցված է օքսիգենոթերապիան՝ քթային կատետրի միջոցով խոնավացրած թթվածնով։ Կարմրուկի ծանր դեպքերում, ինչպես նաև կարմրուկային կրուպի դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցում են կորտիկոստերոիդները։
Կարմրուկային թոքաբորբերի, էնցեֆալիտների, մենինգիտների, մենինգոէնցեֆալիտների բուժման սկզբունքներն ու մեթոդները նույնն են, ինչ որ այլ վիրուսային ախտահարումների դեպքում։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում օգտվում են դեզինտոքսիկացիոն թերապիայից (կոլոիդ և կրիստալոիդ լուծույթներ)։
Կարմրուկի ելքը հիմնականում բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ)։ Ոչ յուրահատուկ կանխարգելումն ներառում է հիվանդների վաղ հայտնաբերումը և մեկուսացումը, կոնտակտավորների հսկողությունը։ Հիվանդներին մեկուսացնում են հիվանդության սկզբից մինչև 5-րդ օրը, իսկ թոքաբորբերով բարդացման դեպքում՝ մինչև 10-րդ օրը։
Ընթացիկ և եզրափակիչ ախտահանում չի անցկացվում՝ հաշվի առնելով հարուցչի անկայունությունն արտաքին միջավայրում։ Սենյակը, ուր պառկած է եղել հիվանդը, օդափոխում են 35-40 րոպե։ Կոնտակտավոր երեխաներին մեկուսացնում են 17 օր (եթե չեն ստացել իմունոգլոբուլին) կամ 21 օր (եթե ստացել են պասիվ իմունիզացիա)։
3-12 ամսական կարմրուկով հիվանդի հետ շփված բոլոր երեխաներին շփման առաջին հինգ օրում նորմալ մարդկային հակակարմրուկային իմունոգլոբուլին։ 12 ամսական և բարձր տարիքի շփված (կարմրուկով հիվանդի հետ) երեխաները ենթակա են ակտիվ իմունիզացիայի (պատվաստման)։ Եթե կան պատվաստման հակացուցումներ, միայն այդ դեպքում է նշանակվում իմունոգլոբուլին։
Ակտիվ իմունիզացիան անց է կացվում կենդանի կարմրուկային պատվաստանյութով։ Հակակարմրուկային պատվաստումը պլանային ձևով կատարվում է 12 ամսական հասակում միանվագ, ենթամաշկային ճանապարհով։ Հետպատվաստային ռեակցիաներով երեխաները շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում։ Հետպատվաստային իմունիտետը կայուն է 95-98% դեպքերում։ Ռեվակցինացիան անց է կացվում 6 տարեկան հասակում։

Ջրծաղիկ

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։ Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։ Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։ Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։  Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը։ Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։ Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Գրիպ՝սովորական թե Խոզի

Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:

 

Պատճառներ
Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:

Պաթոգենեզ
Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն, առավել հախաճ, հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, ինչի հետևանքով հիվանդի դեմքը կարմրում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաև սրտխառնոցը և փսխումը: Հիվանդության հենց առաջին ժամերին կամ հաջորդ օրը առաջանում են լորձենաբորբի երևույթներ, արցունքահոսություն: Եթե նույնիսկ բարդություններ չեն առաջանում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է 2-4 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ նաև թեթև`ինքնազգացողության չնչին վատացմամբ և լորձենաբորբի ախտահարումով:

Բուժում
Տնային պայմաններում բուժելիս հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում` վարակի տարածումը կանխելու նպատակով: Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման և դողի ժամանակ հիվանդի ոտքերին դնում են ջեռակ և տալիս են կիտրոնով թեյ: Խորհուրդ է տրվում նաև վիտամիններով հարուստ տաք ըմպելիք (մասուրի հյութ, ազնվամորով թեյ և այլն): Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր, իսկ ներքնաշորերը` օրը մի քանի անգամ: Ախորժակի բացակայության դեպքում հիվանդին պետք է կերակրել հաճախակի` օրը 6-7 անգամ: Բարդությունների առաջացման դեպքում բուժումը նշանակում է բժիշկը:

Կանխարգելում
Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխումգրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:

 

ԽՈԶԻ ԳՐԻՊ

 

Ինչ է խոզի գրիպը

Խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որը հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը պարբերաբար առաջացնում է խոզերի շրջանում գրիպի բռնկումներ: Խոզի գրիպի վիրուսները կարող են շրջանառել խոզերի շրջանում ամբողջ տարվա ընթացքում: Խոզի գրիպի դասական վիրուսը (գրիպի A H1N1) առաջին անգամ խոզերից անջատվել է 1930 թվականին: Խոզի գրիպի (A H1N1) վիրուսը ոչնչանում է հետևյալ ախտահանիչներով` 70% էթիլ սպիրտ, 5 % լիզոլ և 10% քլոր պարունակող ախտահանիչ:

Խոզի գրիպի վիրուսի քանի տեսակ կա

Գրիպի բոլոր վիրուսների նման, խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Խոզերը կարող են վարակվել թռչնագրիպի և մարդու գրիպի վիրուսներով: Երբ խոզերը վարակվում են տարբեր աղբյուրներից (թռչնագրիպի և մարդու գրիպի վիրուսներով), վիրուսները կարող են միաձուլվել և նոր` խառը, վիրուսներ ի հայտ գալ: Տարիների ընթացքում խոզի գրիպի տարբեր փոփոխված տարատեսակներ են երևան եկել: Առ այսօր խոզերի շրջանում անջատվել է 4 ենթատիպ` H1N1, H1N2, H3N2 և H3N1: Ներկայումս խոզերից վերջին անջատված ենթատիպը H1N1-ն է:

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ

Կարող են մարդիկ վարակվել խոզի գրիպով

Սովորաբար խոզի գրիպի վիրուսներով մարդիկ չեն վարակվում: Սակայն խոզի գրիպով վարակված մարդկանց եզակի դեպքեր են արձանագրվել: Գերազանցապես այսպիսի դեպքերն ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են վարակված խոզի անմիջական ազդեցությանը (օրինակ` խոզաբուծարաններում աշխատողների կամ տնային տնտեսություններում երեխաները): Ի լրուն նշվածի փաստագրված է , որ մարդուց մարդուն խոզի գրիպի փոխանցման դեպքեր են արձանագրվել: Օրինակ 1988 թվականին խոզի գրիպի բռնկումը հանգեցրեց մարդկանց շրջանում բազմաթիվ դեպքերի արձանագրման, մասնավորապես հիվանդից բուժաշխատողին վարակի փոխանցման միջոցով:

Ինչքանով է բնորոշ խոզի գրիպի վարակը մարդկանց շրջանում

Անցյալում ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններում գրանցվել է մարդկանց շրջանում խոզի գրիպի մեկական դեպք` յուրաքանչյուր 1-2 տարվա ընթացքում, սակայն միայն 2005-2009թթ. ընթացքում արձանագրվել է մարդկանց շրջանում խոզի գրիպի 12 դեպք:

Որոնք են մարդկանց շրջանում խոզի գրիպի ախտանշանները

Մարդկանց մոտ խոզի գրիպի ախտանշանները նույն են ինչ որ սեզոնային գրիպինը` ջերմություն, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն և հազի առկայություն: Որոշ հիվանդների մոտ առկա են քթահոսություն, կոկորդի ցավ, սրտխառնոց, փսխում և լուծ:

 

Կարող են մարդիկ վարակվել ուտելով խոզի միս

Ճիշտ ձևով մշակված և եփված խոզի միսը և մսամթերքն անվտանգ են:

Ինչպես կարող է ախտորոշվել մարդկանց մոտ խոզի գրիպը

Մարդկանց մոտ խոզի գրիպի ախտորոշման համար կատարվում է շնչուղիներից նմուշառում հիվանդության առաջին 4-5 օրվա ընթացքում (երբ վարակված անձը առավել հավանական է, որ կարտազատի վիրուս): Որոշ հիվանդներ, հատկապես երեխաները կարող են արտազատել վիրուսներ 10 օր կամ ավելի երկար:

Ինչ դեղամիջոցներ են առկա մարդկանց մոտ խոզի գրիպը բուժելու համար

Առկա են 4 հիմնական հակավիրուսային դեղամիջոցներ` ամանտադին, ռիմանտադին, օզելտամիվիր և զանամիվիր: Խոզի գրիպի ներկայիս վիրուսները կայունություն են ցուցաբերում ամանտադինի և ռիմանտադին նկատմամբ: Առավել նպատակային է օզելտամիվիրի և զանամիվիրի կիրառումը ինչպես բուժման այնպես էլ կանխարգելման համար:

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսից առաջացրած վարակիչ հիվանդության ժամանակավոր ձեռնարկ

Վարակելիության հավանական ժամանակամիջոցը

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հիվանդների վարակելության ժամանակաժրջանը տևում է 7 օր` հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո:
Անձիք, ովքեր շարունակում են պահպանել հիվանդության ախտանշանները հիվանդության սկզբից 7 օր և ավելի համարվում են վարակիչ մինչև ախտանշանների լրիվ անհայտանալը:
Երեխաները, հիմնականում` փոքրահասակները, կարող են վարակիչ լինել ավելի երկար ժամանակահատվածում: Վարեկելիության տևողությունը կախված է A(H1N1) վիրուսի շճատիպից:
Խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հաստատված կամ կասկածելի չհոսպիտալացված հիվանդներին ենթարկում են ինքնակամ ժամանակավոր տնային մեկուսացման` հիվանդության առաջին 7 օրերի ընթացքում:

 

Դեպքի սահմանում

 

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հիվանդության հաստատված դեպք համարվում է լաբորատոր հաստատված սուր շնչառական հիվանդությունը, որն առաջացել է խոզի գրիպի A(H1N1) վիրուսից:
Կասկածելի դեպք երբ կա սուր տենդով ընթացող շնչառական հիվանդություն, որը առաջացել է խոզի գրիպի A(H1N1) վիրուսով լաբորատոր հաստատված հիվանդի հետ ունեցած սերտ շփումից 7 օր հետո:
Սերտ շփում համարվում խոզի գրիպի A(H1N1) վիրուսով լաբորատոր հաստատված հիվանդից 2 մետր հեռավորության վրա գտնվելը:
Սուր շնչական հիվանդություն սուր ընթացքով ընթացող շնչառական հիվանդություն է, որը ընթանում է ստորև նշված ախտանշաններից երկուսով` քթարտադրություն, անգինա, հազ (տենդ կամ առանց տենդի):

 

ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

2009թ. մարտի վերջից մինչև ապրիլի կեսերը ընկած ժամանակահատվածում խոզի գրիպի A(H1N1) վիրուսից առաջացրած վարակիչ հիվանդության դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում` Կալիֆորնիա, Տեխաս և Հյուսիսայնի Ամերիկայում` Մեքսիկա: Վարակիչ հիվանդության հիմնական ախտանշաններն են. գլխացավ, մկանային ցավ, բարձր ջերմություն, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև սրտթափոց և դիարեա:

Բացի այդ Մեքսիկայում գրանցվել են շնչուղիների ծանր ախտահարումով հիվանդություններ, ներառյալ մահվան դեպքերով:

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսի տիպը, որն անջատվել է ԱՄՆ-ում և Մեքսիկայում արձանագրված հիվանդներից հանդիսանում է գրիպի A տիպի վիրուսի նոր տիպը, որը նախկինում չի հանդիպել Հյուսիսային Ամերիկայում:

2009թ ապրիլի 26-ի դրությամբ ԱՄՆ-ում արձանագրվել է խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հարուցված հիվանդության 20 դեպք` 7 դեպք Կալիֆորնիա, 2 դեպք Տեխաս, 8-ը` Նյու-Յորք, Օհայո 1 դեպք, Կանզաս` 2: Հաստատված բոլոր 20 հիվանդների մոտ եղել է գրիպանման կլինիկա, որը ընթացել է թեթև ձևով, միայն մեկ հիվանդ է ենթարկվել կարճատև հոսպիտալացման: Մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում գրիպանման հիվանդության արձանագրման վերաբերյալ սկսել են տվյալներ հավաքագրվել սկսած ս/թ մարտի 18-ից: Ապրիլից սկսած դեպքերի թիվը կտրուկ սկսել է բարձրանալ և ապրիլի 26-ի դրությամբ մայրաքաղաքում արձանագրվել է 900 գրիպանման հիվանդության դեպք, որից 68-ը եղել է մահացու ելքով:Մեքսիկայում արձանագրված դեպքերից 18-ը լաբորատոր հաստատվել են Կանադայում: Մեքսիկայի հաստատված 18 դեպքից 12-ի մոտ Խոզի գրիպի A(H1N1) վիրուսը գենետիկորեն եղել է նույնականացված Կալիֆորնիայում արձանագրված դեպքերի վիրուսի հետ:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) մշտական հաղորդակցության մեջ է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի առողջապահական կազմակերպությունների հետ, իրադարձությունների ամբողջական պատկերի վերաբերյալ մշտապես տեղեկատվություն ստանալու, ռիսկի աստիճանի գնահատման նպաակով: ԱՀԿ-ն փորձագետներ է ուղարկել Մեքսիկա համատեղ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շրջանում խոզի գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հաշվի առնելով հանրապետության լայն սոցիալական, տնտեսական կապերը և բնակչության ակտիվ տեղաշարժը երկրների հետ, որտեղ արձանագրվել են մարդկանց շրջանում խոզի գրիպի դեպքեր, Հայաստանի Հանրապետություն վարակի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» օդանավակայանում, մասնավորապես սահմանվել է բժշկական հսկողություն անապահով երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ` ջերմողների և մյուս բնորոշ ախտանիշներով հիվանդ ուղևորների վաղաժամ հայնաբերման նպատակով: Ախտանիշների առկայության դեպքում կիրականացվեն համալիր հակահամաճարակային միջոցառումներ: ՀՀ առողջապահության նախաարությունը ապահովված է համապատասխան հակավիրուսային դեղամիջոցներով:

Վարակներ

Վարակ կամ ինֆեկցիա  ախտածին մակաբույծի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և բույսերի օրգանիզմներում, դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև հիվանդության առաջացումը։ Թափանցելով օրգանիզմ՝ վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում։ Օրինակ՝ էվոլյուցիայի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, բծավոր տիֆի հարուցիչը՝ մանր զարկերակներում և արյունատար մազանոթներում, գրիպի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։ Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։

Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էկզո- և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։ Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան որոշակի լրացուցիչ պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։

Վարակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ և այլն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։ Բծավոր տիֆի, մալարիայի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով (ոջիլ, մոծակ, մլակ)։ Քոսի, սնկային, վեներական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։

առաջադրանքներ

shutterstock_225479749-w943.jpg

 Նշել ճիշտ պատասխանը: Ինչի՞ վրա է (են) ազդում վահանագեղձի արտադրած հորմոնը:

  • Արյան մեջ գլյուկոզի քանակի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Օրգանիզմի հասակի
  • Օրգանիզմում նյութերի փոխանակության կարգավորման
shutterstock_260722292-w3539.jpg

 Ընտրել ճիշտ պատասխանը:Ի՞նչ են (է) արտադրում ուրցագեղձը:

Նշել ճիշտ պատասխանը:

Հասուն տարիքում վահանագեղձի  թերգործառույթը առաջացնում է՝

  • Բազեդովյան հիվանդություն
  • Լորձայտուց
  • Գիգանտիզմ

որոշել ճիշտ պատասխանը

Որտեղ է/են գտնվում/բացվում մակերիկամները:

Պատասխան՝

Ընտրել ճիշտ պատասխանները: 1. Որն է նշվածներից օրգանիզմի կենսագործունեության կարգավորման տեսակ: Պատասխան՝ ՆյարդայինՄարսողականՇնչառականԱրտազատական 2. Կենսագործունեության ո՞ր գործընթացների վրա են ազդում ռեֆլեքսները նյարդային կարգավորման ժամանակ:

  • Թքարտադրության
  • Մկանների կծկման ուժի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Անոթների լուսանցքների մեծացման և փոքրացման

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։  Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։  Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։ Նեյրոն

nerve cell - neuron.jpg06fd9b28-bb55-4920-b209-3285d6bf625fOriginal.jpg

 

Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Կա ելուստների 2 տեսակ՝ դենդրիտներ և աքսոններ։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։  Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։ Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100սմ և ավելի։

Neurons-in-the-brain-illustration-by-Rebecca-Lee-on-flickr.jpg

Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով: Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:Խառը  նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։Ըստ գործառական բնույթի նեյրոնները լինում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական:Ձգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում ԿՆՀ: Նրանց մարմինները տեղադրված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում: Շարժողական նեյրոնները  գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին:Միջադիր նեյրոնները տեղադրված են ԿՆՀ-ում և կապ են հաստատում զգայական և շարժողական նեյրոնների միջև:

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասայինբաժիններից։ նյարդային.jpgԿենտրոնական նյարդային համակարգըկազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ նյութ  և սպիտակ նյութ։Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստների  կուտակումներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

нервные-системы.png

Ծայրամասային նյարդային համակարգըկազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար)համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ  ու մետասիմպաթիկ բաժինների։Վեգետատիվ նյարդային համակարգՎեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը  ծայրամասային նյարդային համակարգի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված  է պարասիմպաթիկ և սիմպաթիկ բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։

фггдас.JPG

Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առնձնահատկություններով տարբերվում է մարմնական նյարդային համակարգից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող վեգետատիվ հանգույցներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։ Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական: Պարասիմպաթիկ կորիզներընյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։  Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։

Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։ացետիլխոլինն է։

Երիկամներ

Երիկամները  զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։ Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior)։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը (hilus renalis), որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։ Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝մկանայաին պատյանը(tunica muscularis)։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose)։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ՝ առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis)։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են

Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով՝

  1. երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին,
  2. երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի քառակուսի մկաններով,
  3. երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը աորտայից և ստորին սիներակից,
  4. ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի մամուլի մկանների կծկումներով։

Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել , որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն։ Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են՝ դեպի ներքև բաց անկյուն կազմելով։ Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն։ Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև՝ դեպի վեր բացվող անկյուն կազմելով։

Երիկամի կազմություն

Երիկամի երկայնաձիգ կտրվածքի վրա երևում է, որ այն ընդհանուր առմամբ կազմվում է նախ մի խոռոչից՝ երիկամային ծոցից, որի մեջ դասավորված են բաժակներն ու ավազանի վերին մասի և, երկրորդ, հատուկ երիկամային նյութից, որը շրջապատում է ծոցը ամեն կողմից, բացի դրունքից։ Երիկամում տարբերում են կեղև  կամ կեղևային նյութ  և միջուկ կամ միջուկային մաս։ Կեղևային նյութը կազմում է օրգանի ծայրամասային շերտը, որն ունի 4 մմ հաստություն։ Միջուկային նյութը կազմվում է կոնաձև գոյացություններից, որոնք կոչվում են երիկամային բրգեր։ Բրգերն իրենց լայն հիմերով դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով՝ դեպի ծոցը։ Գագաթները երկուական կամ ավելի միանում են ու կազմում կլորացած բարձրություններ, որոնք կոչվում են պտկիկներ , ավելի սակավ դեպքերում մեկ գագաթին համապատասխանում է մի առանձին պտկիկ։ Պտկիկների միջին թիվը մոտ 12 է։ Նրանցից յուրաքանչյուրը ծածկված է մանր ծակերով, այն մակերեսը, որի վրա նրանք տեղակալված են, կոչվում է ծակոտկեն դաշտ։ Ծակոտիների միջով մեզը արտազատվում է միզատար ուղիների սկզբի մասերի մեջ։ Կեղևային նյութը թափանցում է բրգերի արանքը, բաժանելով նրանց իրարից, կեղևային նյութի այդ մասերը կոչվում են երիկամային (բերտինյան) սյունակներ ։ Բրգերն իրենց հիմքերի մոտ ունեն ավելի մուգ գույն, քան կեղևային նյութը, սակայն պտկիկների մոտ նրանց գույնն ավելի բաց է, քան կեղևային նյութինը։ Բրգերինը զոլավոր գծավորումներ են ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ նրանց մեջ ուղիղ գծով իջնում են միզային խողովակիկները և անոթները։ Նորածինների երիկամների արտաքին երեսի վրա պահպանվում են նախկին բաժանման հետքերը ակոսների ձևով (պտղի և նորածնի ակոսավոր երիկամներ)։ Հասուն մարդկանց երիկամները դառնում են հարթ, բայց ներսից, չնայած մի քանի բրգեր իրար են ձուլվում՝ կազմելով մեկ պտկիկ  մնում են բլթակների՝ բրգերի բաժանված։

Արյան կազմությունը , նշանակությունը

Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերը
Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
dreamstimemaximum_32095688.jpg

 

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:
առըւն.jpg
 
 
Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (56,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (5560)% և ձևավոր տարրերից (4045)
 
Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (9092)%-ը, իսկ (810)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (78)%, ածխաջրերը (0,080,12)% և ճարպերը (0,51)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:
Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 
Արյան ձևավոր տարրեր։
Ուշադրություն
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
 
hema-07104.jpg
 
Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,55 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:
shutterstock_637278541.jpg
Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:
Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:
Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը:
Ուշադրություն
Էրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:

Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:

Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:

Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:

Эритроциты.png
Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:
Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:

11-w3936.jpg

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 60008000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ: 

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 34 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

shutterstock_313800662.jpg
Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 2030 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:
ֆագոցիտոզ.jpg
 
Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:
Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:
664680.jpg
Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 57 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:
aryun.jpg

Շնչառական համակարգ

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 1620 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:
Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:
Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:
Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:
Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:
Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:
Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:
Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:
Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:
Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է: