Category Archives: աշխարհագրություն

Աշխարհագրության անփոփում՝

 

https://anahitghazaryan.edublogs.org/2021/04/05/կոտայքի-մարզ/ ‎

Գործնական աշխարհագրությունից

՝ https://anahitghazaryan.edublogs.org/2021/02/02/հին-ու-նոր-երևան/ ‎

՝ https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/12/բնակչություն-2/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/12/բնակչություն/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/02/նավասարդի-պատմությունըտոնակատարութ/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/01/ինքնաստուգում/ ‎

Զարգացած և զարգացող երկրներ

https://anahitghazaryan.edublogs.org/2020/10/06/պատերազմ/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/09/29/պետության-զարգաց…աստիճանը-և-համաճ/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/09/22/ինչպես-կորոնավիր…ը-օգնեց-հայաստան/ ‎

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից: Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը  կոնաձև հրաբխային զանգված է: Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:Արայի լեռը` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը և Հրազդանի սարահարթը:

Գործնական աշխարհագրությունից

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում: Հյուսիսում Կովկասյան լեռներն են, հարավում ՝ Միջագետքի դաշտավայրն է: Հայկական լեռնաշխարհը իր մեջ ընդգրկում է նաև այլ շրջաններ, որոնցից մեկը Հայկական բարձրավանդակն է: Հայկական լեռնաշխարհում շատ են բնական պայմանները:

2. Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները

Հայաստանի Հանրապետությունը այդքան էլ հարուստ չէ ռեսուրսներով: Այստեղ բազմաթիվ են պատմամշակութային և տեսարժան վայրերը, ուստի այն զբոսաշրջային տեսանկյունից շատ հայտնի և նպաստավոր երկիր է: Հայաստանում շատ են զբոսաշրջիկներ այցելում, մասնավորապես ամռանը: Հայաստանում կան նաև շատ գործարաններ ՝ գինու, հյութի, կաթնամթերքի, սննդամթերքի և այլ գործարաններ:

3. Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը

Արագածոտնի մարզը գտնվում է Երևանի և Արագածի միջև: Արագածոտնի մարզի  արևմուտքը ձգվում է մինչև Թուրքիա:

4. Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները

Արագածոտնի մարզի հիմնախնդիրներից մեկը այն է, որ այնտեղ զբոսաշրջության ոլորտը զարգացած չէ: Մարզում կան շատ տեսարժան վայրեր, բայց դրանք այդքան էլ հայտնի չեն, և հետևաբար այնտեղ զբոսաշրջիկներ գրեթե չեն այցելում: Բայց մարզը զարգացած է նաև գյուղատնտեսությամբ, այդ ճյուղը առաջատար է մարզում:

5. Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու ռեսուրսները

Լոռու մարզը բավականին զարգացած է, քանի որ բոլոր ճյուղերը զարգացած են: Լոռու մարզը շատ զարգացած է նաև զբոսաշրջության ոլորտը, քանի որ այնտեղ կան շատ պատմամշակութային և տեսարժան վայրեր, այդ իսկ պատճառով էլ այնտեղ շատ են այցելում զբոսաշրջիկներ: Մարզում շատ են նաև գործարանները: Լոռու մարզում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, նա ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: Հենց այնտեղ է գտնվում նաև նրա տուն- թանգարանը: Կարծում եմ, որ Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանը ևս զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն է առաջացնում:

6. Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները

Ինչպես արդեն ասացի, մարզը շատ զարգացած է բոլոր ճյուղերով, մասնավորապես ՝ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և զբոսաշրջությամբ:

հին ու նոր Երևան

Օրը՝  Փետրվարի 9

Մեկնումը՝ ժ. 10:30

Վերադրաձ՝ ժ. 16:00

Մեկնարկի վայր՝ Քոլեջից ժ. 10:30

Վերադարձը՝ Քոլեջ ժ. 16:00

Կազմակերպիչ ուսուցիչներ՝ Գայանե Սարգսյան

Մասնակիցները-Քոլեջի 1-ին կուրս

Ճանապարհի նկարագրություն՝

Թափառումների ընթացքում, ուսումնասիրում և լուսանկարում ենք արձաններ, շինություներ, անցորդներին, գեղեցիկ տեսարանները, այցելում ենք թանգարաններ, ներկայացնում ենք Հին ու Նոր Երևանի պատմությունը։

 

 

բնակչություն

Աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում բնակչության աճի տեմպերը
տարբեր են, քանի որ տարբեր է ծնունդների ու մահացությունների թիվը, այսինքն`
բնական շարժը, ինչպես նաև տվյալ երկիր կամ տարածաշրջան ներգաղթողների և երկրից
հեռացողների թիվը, այսինքն` մեխանիկական շարժը: Երկրների մեծ մասում բնակչության
թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն է: Բնակչության բնական շարժը
բնակչության թվի փոփոխությունն է, որը տեղի է ունենում բնական եղանակով` ծննդի և
մահացության արդյունքում: Բնական շարժի հետևանքով մարդկանց սերունդների
անընդհատ վերարտադրության և հերթափոխման գործընթացի ամբողջությունը կոչվում
է բնակչության վերարտադրություն: Բնակչության վերարտադրության վրա ազդում են
ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ–մշակութային,
ժողովրդագրական և հոգեբանական գործոնները: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ
կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում
հասարակական գործոններն ու պայմանները: Բնակչության բարեկեցության աճը,
կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, կանանց զբաղվածության աճը,
ուրբանիզացման մակարդակի բարձրացումը, երեխաների կրթության և
դաստիարակության վրա կատարված ծախսերի աճը սովորաբար իջեցնում են
ծնելիության ցուցանիշները: Բնակչության ծնելիության մակարդակը պայմանավորված է
նաև հասարակության մեջ կնոջ դերով, ազգային ավանդույթներով ու կրոնական
պատկանելությամբ: Մասնավորապես բարձր ծնելիությունը խրախուսում են
մահմեդական և բուդդայական կրոնները: Բնակչության վերարտադրության վրա
ուղղակի և անուղղակի կերպով շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում
պատերազմները: Այսպես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները մի
շարք պետությունների ¥Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա և այլն
բնակչության բնական վերարտադրության ցուցանիշների վրա ալիքաձև կերպով զգացվել
է երկար տասնամյակների ընթացքում: Ներկայումս աշխարհի բնակչության բնական աճի
միջին ցուցանիշը 1,26% է: Բնական աճի աշխարհագրական տարբերությունները նախ և
առաջ պայմանավորված են բնակչության ծնելիության ցուցանիշների տարածքային
տարբերություններով : Երկրներն, ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների,
բաժանվում են երկու տիպի: Բնակչության վերարտադրության առաջին տիպին հատուկ
են բնական աճի ցածր ցուցանիշները ¥մինչև 0,5–1%: Այս տիպը բնորոշ է Եվրոպայի
երկրներին և այլ տարածաշրջանների՝ համեմատաբար զարգացած երկրներին: Կայուն և
համեմատաբար բարձր բնական աճ ունեն ԱՄՆ–ն, Կանադան, Ավստրալիան,
Ճապոնիան, Հարավային Կորեան: Եվրոպական երկրների մի մասում բնական աճը չի

ապահովում բնակչության կայուն և ընդլայնված վերատադրություն: Իսկ Արևելյան
Եվրոպայի երկրներում և տնտեսապես զարգացած մի շարք այլ երկրներում վերջին տասնամյակներում պակասել է ծնելիությունը, բայց աճել են բնակչության երկարակեցությունը և դրա հետկապված մահացությունը: Դա նշանակում է, որ բնակչության բնական աճը բացասական
է, և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում` ապաբնակեցում:Ներկայումս այդպիսի երևույթ առկա է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում ևարևելաեվրոպական ¥նախկին սոցիալիստական այլ երկրներում: Նման վիճակն
ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ, որի բացասականհետևանքները` ծնելիության կրճատումը, բնակչության ծերացումը, աշխատուժիպակասը, ավելի կխորանան մոտ ապագայում: Բնակչության վերարտադրության երկրորդ
տիպը ձևավորվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի նոր զարգացող
երկրներում: Այս տիպը բնութագրվում է ծնելիության և բնական աճի սովորաբար 2%–ից
բարձր և մահացության համեմատաբար ցածր ու չափավոր ցուցանիշներով: Եթե այժմ
աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3–4 երեխա, ապա Աֆրիկայի և
Ասիայի հետամնաց ագրարային երկրներում` 6–7 երեխա: Այդ երկրներին բնորոշ են
աղջիկների վաղ ամուսնությունը, կրթական ցածր մակարդակը և տնտեսության մեջ
ներգրավման ցածր աստիճանը, գյուղական բնակչության գերակշռությունը, մանկական
մահացության բարձր ցուցանիշները: XX դ. 50–60–ական թվականներին անկախություն
նվաճելուց հետո այդ երկրները հնարավորություն ստացան լայնորեն օգտագործելու
ժամանակակից առողջապահության նվաճումները առաջին հերթին համաճարակային
հիվանդությունների դեմ պայքարում: Դա հանգեցրեց մահացության թվի կրճատման, իսկ
ծնելիությունը մնաց նախկին` շատ բարձր մակարդակի վրա: Դրա հետևանքով տեղի
ունեցավ բնակչության թվի կտրուկ աճ` ժողովրդագրական պայթյուն: Բնակչության
վերարտադրության բարձր տեմպերը սոցիալ–տնտեսական զարգացման ցածր
մակարդակի պայմաններում ավելի են սրում այդ երկրներին բնորոշ պարենային,
գործազրկության, բնակարանով ապահովվածության, աղքատության և այլ
հիմնախնդիրներ: Ժողովրդագրական քաղաքականություն: Աշխարհի երկրների մեծ մասը
ձգտում է կարգավորել բնակչության վերարտադրությունը, այսինքն՝ ժողովրդագրական
հատուկ քաղաքականություն է վարում:Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական
և այլ միջոցառումների համակարգ է, որի օգնությամբ պետությունն իր համարցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի վրա: Հասկանալի է, որ ժողովրդագրական քաղաքականությանուղղությունը նախ և առաջ կախված է այս կամ այն երկրում ձևավորված բնակչությանվերարտադրության բնույթից: Բնակչության վերարտադրության առաջին տիպի
երկրներում գերակշռում է բնակչության ծնելիությունը, հետևապես նաև բնական աճի
բարձրացմանն ուղղված քաղաքականությունը: Պետությունը խրախուսում է
բազմազավակությունը. նորածիններին տալիս է նպաստներ, ծնողներին՝ վճարովի
արձակուրդներ և այլ արտոնություններ: Առանձին երկրներում արգելվում է հղիության
արհեստական ընդհատումը: Զարգացած երկրներից ժողովրդագրական ակտիվ և
արդյունավետ քաղաքականություն վարող երկրներից են Ճապոնիան, Ֆրանսիան և
արևմտաեվրոպական շատ երկրներ: Դրա շնորհիվ նշված երկրներում վերջին
տասնամյակներին նկատվում է բնակչության ընդլայնված վերարտադրություն:
Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին
տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության ծնելիության, հետևապես նաև
բնական աճի կրճատմանն ու ընտանիքի պլանավորմանն ուղղված ժողովրդագրական
քաղաքականություն: Առավել մեծ աշխատանքներ են այդ ուղղությամբ իրականացնում
Չինաստանը և Հնդկաստանը: Չինաստանի ժողովրդագրական քաղաքականության
հիմնական կարգախոսն է. «Մեկ ընտանիք, մեկ երեխա»: Չինաստանի
սահմանադրությամբ երկարաձգվել է ամուսնության տարիքը: Այդ քաղաքականության
իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Եթե 1968 թ. Չինաստանում բնական աճը
կազմել է 2,8%, ապա 2007 թ.՝ 0,6%: Հնդկաստանում տարածված է «Մեկ ընտանիք, երկու
երեխա» կարգախոսը: Սակայն Հնդկաստանում դեռևս պահպանվում է բնակչության
բարձր ծնելիությունը: Աշխարհի յուրաքանչյուր 5–րդ նորածին բաժին է ընկնում
Հնդկաստանին:
Ժողովրդագրական քաղաքականության իրականացման համար կարևոր գիտական
հիմք է ժողովրդագրական անցման տեսությունը, որը կապում է ժողովրդագրական
գործընթացները սոցիալ–տնտեսական զարգացման հետ: Առանձնացնում են միմյանց
հերթափոխող ժողովրդագրական անցման 4 փուլ, որոնք միմյանցից տարբերվում են
բնակչության վերարտադրության բնույթով:
Առաջին փուլն ընդգրկում է մարդկության գրեթե ողջ պատմությունը և բնութագրվում է
ծնելիության ու մահացության բարձր ցուցանիշներով և ցածրբնական աճով: Այն հատկանշական էր մինչկապիտալիստական ժամանակաշրջանին:
Երկրորդ փուլը բնութագրվում է մահացության կտրուկ նվազմամբ, ծնելիության ավանդական բարձր ցուցանիշի պահպանմամբ:
Բնական աճի այսպիսի կտրուկ բարձրացումը հանգեցրել է ժողովրդագրական պայթյունի:
Նման իրավիճակ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում նկատվել է XVIII–XIX դդ.,
1950–70–ական թվականներին՝ Լատինական Ամերիկայում և Ասիայում, իսկ վերջին
տասնամյակներին` Աֆրիկայում:

Երրորդ փուլը բնութագրվում է մահացության ցածր ցուցանիշներով : Այս
փուլում ծնելիությունը նույնպես նվազում է, սակայն շարունակում է գերազանցել
մահացությանը՝ ապահովելով չափավոր ընդլայնված վերարտադրություն և բնակչության
թվի աճ: Այս փուլը համընկնում է երկրների տնտեսական զարգացման արդյունաբերական
փուլին:
Չորրորդ փուլը կապված է հասարակության հետարդյունաբերական փուլին անցման
հետ: Այս փուլում ծնելիության ցուցանիշները նվազում են ու հավասարվում
մահացության ցուցանիշներին, բնական աճը մոտենում է 0–ի, և բնակչության թիվը
կայունանում է որոշակի մակարդակի վրա: Ներկայումս զարգացած երկրների զգալի մասը
ժողովրդագրական անցման այս փուլում է: Հեռանկարում՝ մոտակա տասնամյակների
ընթացքում, մեծ թվով երկրներ սոցիալ–տնտեսական զարգացման շնորհիվ կմտնեն
չորրորդ փուլ: Համաձայն այս տեսության՝ այդ ժամանակ աշխարհի բնակչության թվի
աճը կանգ կառնի և կկայունանա որոշակի մակարդակի վրա մասնագետների կարծիքով՝
12 մլրդ մարդու սահմաններում:

Բնակչություն

Բնակչությունը որոշակի տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունն է:
Բնակչությունը հասարակության գլխավոր արտադրողական ուժն է, ցանկացած սոցիալ–
տնտեսական գործընթացի նախաձեռնողը, իրականացնողն ու կարգավորողը, ինչպես
նաև հասարակական արտադրության արդյունքների սպառողը: Ահա թե ինչու է
բնակչության թվաքանակը համարվում տվյալ երկրի զարգացման կարևոր գործոններից
մեկը: Մշտական փոխազդեցության մեջ մտնելով բնության հետ՝ բնակչությունը ակտիվ դեր է խաղում նրա վերափոխման մեջ:
Գիտական հետազոտություններում, ինչպես նաև բազմաթիվ սոցիալ–տնտեսական
խնդիրների լուծման ժամանակ բնակչության քանակը բնութագրող ցուցանիշներից բացի,
կարևոր դեր ունեն նաև բնակչության որակը բնութագրող ցուցանիշները: Բնակչության
որակը բնութագրող ցուցանիշները պայմանավորված են մարդկանց կյանքի տնտեսական, հասարակական, մշակութային, բնապահպանական  և այլ ոլորտներիզարգացման մակարդակով:
Բնակչության հաշվառման անհրաժեշտությունը ծագել է դեռևս ստրկատիրական
ժամանակաշրջանում: Պետությունների ռազմական և հարկային քաղաքականությունը
պահանջում էր ճշգրիտ տեղեկություններ բնակչության թվի, սեռի և տարիքի վերաբերյալ:
Առաջին մարդահամարներն անց են կացվել են Ք.ա. III հազարամյակում` Եգիպտոսում և
Հին Չինաստանում: Ժամանակակից մարդահամարները, որոնք համընդհանուր և
պարբերական բնույթ են կրում 5 կամ 10 տարի պարբերությամբ, լայն տարածում
ստացան Եվրոպայում և ԱՄՆ–ում XIX դարում: Հայաստանի Հանրապետությունում
մարդահամար անց է կացվել 2001 թ. հոկտեմբերին: Մարդահամարը բնակչության
վերաբերյալ առավել հավաստի ու լրիվ տեղեկույթի աղբյուր է:Սակայն պետական
մարմիններին բնակչության մասին տվյալներն անհրաժեշտ են նաև
միջմարդահամարային տարիներին: Բացի այդ՝ բնակչության միաժամանակյա
հաշվառման` մարդահամարի դեպքում հնարավոր չէ ստանալ բնակչությունը բնութագրող
մի շարք կարևոր տվյալներ, ինչպիսիք են ծնունդը, մահացությունը, արտագաղթը,
ներգաղթը, ամուսնությունը և ամուսնալուծությունը: Այդ պատճառով կատարում են
բնակչության ամենամյա ընթացիկ հաշվառում: Դրանով գնահատվում է բնակչության
թիվը, շարժը, կազմն ու տեղաբաշխումը միջմարդահամարային տարիների համար:Աշխարհի և նրա առանձին տարածաշրջանների բնակչության թվի, կազմի և շարժի մասինտվյալների հաշվառումը, 1940–ական թվականներից սկսած, կատարվում է ՄԱԿ–ի
տնտեսական և հասարակական խորհրդի ազգաբնակչության գծով հանձնաժողովի
կողմից:Ժողովրդագիր մասնագետների հաշվարկներով՝ մարդկության ամբողջ պատմության
ընթացքում երկրագնդում ծնվել է ավելի քան 80 մլրդ մարդ կամ փոխվել է 20 հազար
սերունդ : Հնագույնժամանակներում բնակչության թիվն աճել է շատ դանդաղ: Նույնիսկ բազմամուսնության
պայմաններում ծնելիության և մահացության բարձր ցուցանիշների հետևանքով
բնակչության թիվը մեկ տարվա ընթացքում աճել է աննշան: Այն արագացել է
հասարակության զարգացմանը համընթաց: Բնակչության թվի աճի մի փոքր մեծացումը
կամ, ինչպես ասում են, ժողովրդագրական առաջին հեղափոխությունը Ք.ա. 7–րդ
հազարամյակում կապված էր մարդկանց քոչվորական կյանքից նստակյաց տնտեսության= անցման հետ, որի շնորհիվ հնարավոր էր
կայուն մթերքով ապահովել ավելի շատ մարդկանց: Ենթադրվում է, որ այդ
ժամանակաշրջանում երկրագնդի բնակչության թիվը 10 մլն էր, իսկ մեր դարաշրջանի
սկզբին՝ 200–250 մլն մարդ: Ք. հ. I հազարամյակում բնակչության թիվը շարունակում էր
աճել դանդաղ: Դրա պատճառները հաճախակի կրկնվող համաճարակներն ու
պատերազմներն էին: Երկրորդ հազարամյակից սկսած՝ բնակչության թվի աճի տեմպերնարագացան, սակայն մինչև XV դարը այն շատ անկայուն էր: 1000 թ. աշխարհիբնակչության թիվը 305 մլն էր, 1500 թ.` 440 մլն, իսկ 1650 թ.` 550 մլն:
Արդյունաբերության զարգացումը Արևմտյան Եվրոպայում XVII–XIX դարերում
հանգեցրեց ժողովրդագրական երկրորդ հեղափոխության, որն արտահայտվեց
բնակչության թվի աճի տեմպերի կտրուկ մեծացմամբ: Եվրոպական երկրներում
արդյունաբերական ու գիտական հեղաշրջման ժամանակաշրջանում բժշկական
սպասարկման բարելավման շնորհիվ կարճ ժամանակահատվածում բնակչության
մահացության ավանդական բարձր մակարդակը զգալիորեն իջավ, մինչդեռ ծնելիության
մակարդակը շարունակում էր մնալ բարձր:
Նույն ժամանակաշրջանում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի բնակչության
թվի աճի տեմպերը շարունակում էին մնալ ցածր: Հիմնական պատճառները բնակչության
կենսամակարդակի ու բժշկության զարգացման ցածր մակարդակներն էին: Եթե մինչև
XVI–XVII դդ. երկրագնդի բնակչության թվի տարեկան աճը եղել է 0,1%, ապա XVII–XIX
դդ. այն կազմել է 0,5–1,0%, իսկ տարեկան բացարձակ աճը` 5–10 մլն մարդ:
Մարդկության պատմության մեջ երկրագնդի բնակչության թիվը ամենաարագ տեմպերով
աճել է XX դարում, հատկապես 1950–1970–ականներին: Այդ ժամանակաշրջանում
բնակչության թիվը տարեկան աճում էր 1,7–1,8%–ով, իսկ բացարձակ աճը կազմում էր 50–
70 մլն մարդ: Բնակչության թվի այդպիսի աննախադեպ աճը ստացավ ժողովրդագրական
պայթյուն անվանումը: Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի
նորանկախ երկրներին, որտեղ բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումների շնորհիվ
էապես կրճատվել էր մահացությունը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր:
Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում երկրագնդի բնակչության թվի տարեկան
աճի 90%–ը: Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը տարեկան աճում է 1,2–1,3%–ով
կամ 80–85 մլն մարդով: Բերված դիագրամից պարզ երևում է, որ բնակչության թվի 1 մլրդ–
ով ավելանալու ամենակարճ ժամկետը եղել է 12 տարի : Ինչպեսերևում է աղյուսակից և դիագրամից , բնակչության թվի աճի տեմպերը
տարբեր են ըստ աշխարհամասերի և տարածաշրջանների: XX դ. վերջում և XXI դ.
սկզբում բնակչության թվի ամենաբարձր տեմպերով աճ ունի Աֆրիկան, որին հաջորդում
է Լատինական Ամերիկան և Ասիան: Միևնույն ժամանակ դանդաղել են Եվրոպայի,
ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի բնակչության թվի աճի տեմպերը:
Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը կազմում է 6,8 մլրդ մարդ: ՄԱԿ–ի
մասնագետների կանխատեսմամբ` երկրագնդի բնակչության թիվը 2025 թ. կլինի 8,3 մլրդ
մարդ, իսկ XXI դ. վերջերին կկայունանա 10–12 մլրդ–ի սահմաններում:

Նավասարդի պատմությունը,տոնակատարությունը և տոնակատարության վայրերը

Նավասարդ անունը պարթև- իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ- տարի, այսինքն ՝ Նոր տարի: Նավասարդը ամռան վերջին ամիսն է, ,,ոսկե աշնան,, նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը:Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը: Նոր տարին սկսվում էր նավասարդի օգոստոսի մեկից և տևում մեկ շաբաթ: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը: Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։ Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային- ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին:Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում: Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին

ինքնաստուգում

1.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրության մասին կարևոր նյութ է պարունակում Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», որտեղ տրված են տեղեկություններ այն ժամանակ հայտնի աշխարհի, հատկապես Հայաստանի և հարևան երկրների աշխարհագրական տեղադիրքի, բնության և բնակավայրերի մասին։

2.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

3.Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

1) հողերի աշխարհագրությունը

3) գեոմորֆոլոգիան

2) կլիմայագիտությունը

4) լանդշաֆտագիտությունը

4.Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

Էվոլյուցիա, կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունը։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է կենսաբազմազանություն։

5․Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա

2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա

3) Ճապոնիա, Չինաստան, Իրան

4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

6․Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.

1․Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան

2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս

3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա

4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ

7․Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան

2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա

3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա

4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8․Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան

2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա

3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա

4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան

9․Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4

2) 1, 4, 2, 3

3) 1, 3, 4, 2

4) 1, 4, 3, 2

10․Բացարձակ միապետություններ են.

1) Սաուդյան Արաբիան և Օմանը

2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը

3) Ճապոնիան և Նորվեգիան

4) Լիբանանը և Հորդանանը

11․Միապետություններ են.
1) Ռուսաստանը և Նիդերլանդները
2) Ճապոնիան և Չինաստանը
3) Իսպանիան և Շվեդիան
4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան

12.«Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.
1) Նորվեգիա — միապետություն
2) Լիբանան — հանրապետություն
3) Իրաքմիապետություն
4) Եգիպտոս — հանրապետություն

13.Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:

2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:

3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:

4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների

ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:

14.Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:

2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է

պառլամենտի (խորհրդարանի) կողմից:

3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով

ունիտար (միացյալ) են:

4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:

15.Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.

1) հանրապետություն

2) նահանգապետություն

3) միապետություն

4) գաղութատիրություն

16.Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
երկրներ: Դրանցից չէ.
1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը
2) Չինաստանը 4) Մեքսիկան

17.Հետամնաց ագրարային երկրներ են.
1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան

18.Զարգացած երկրներ չեն.
1) Ավստրիան և Բելգիան
2) Սինգապուրը և Հարավային Կորեան
3) Հնդկաստանը և Նեպալը
4) Կանադան և Ավստրալական Միությունը

19.Անցումային տնտեսություն ունեն.
1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
2) Հունաստանը և Իռլանդիան 4) Սինգապուրը և Վիետնամը

24.Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:

Զարգացող երկրները,թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբ է՝ համեմատած այլ երկրների հետ: Զարգացող տերմինը նկարագրում է ներկայումս դիտարկված իրավիճակը, այլ ոչ թե առաջընթացի փոփոխվող դինամիկան կամ ակնկալվող ուղղությունը։ 90-ականների վերջերից ի վեր զարգացող երկրները միտված էին ցույց տալ ավելի մեծ աճի տեմպեր, քան զարգացած երկրները։ Զարգացած երկրներ, երկրների խումբ, որոնք համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք են զբաղեցնում։ Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը: Զարգացած երկրներն անվանում են նաև արդյունաբերական կամ արդյունաբերաբար զարգացած երկրներ:

Զարգացած և զարգացող երկրներ

1. Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները

Զարգացած և զարգացող երկրները շատ են տարբերվում միմյանցից: Զարգացած երկրներում ամեն ինչ շատ զարգացած է, ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Իսկ զարգացող երկրներում ամեն բան դեռ զարգանալու ու ավելանալու փուլում է: Զարգացող երկրները պետք է այնքան աշխատեն, այնքան զարգանան, որ կարողանան հասնել, հավասարվել մնացած բոլոր զարգացած երկրներին:

2. Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը

3. Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը

Պետությունները կառավարվում են տարբեր ձևերով: Դրանցից են ՝ նախագահական, վարչապետական, միապետական, սահմանադրական միապետական, խորհրդարանական միապետական, և այլն: Երկրի օրենքներն ու կանոնները որոշում է տվյալ երկրի գլխավորը:

Պատերազմ

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»[1]: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կախված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտության թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։

Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռազամական էքսպեդիցաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում՝ հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատերազմ»։ Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություն։

1920 թվականին պատերազմի մեջ մտան նաև այլ պետություններ, Հայաստանի կողմում ի դեմս Մեծ Բրիտանիայի (ինչպես նաև Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա), իսկ Ադրբեջանի կողմում Օսմանյան Թուրքիայի, իսկ հետագայում նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության: Պատերազմի սկիզբը ազդարարել է Ադրբեջանը՝ խախտելով զինադադարի պայմանագիրը։

1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը, Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը միավորվում են և զորահրամանատար է նշանակվում Անդրանիկ Օզանյանը: Հետո նրան միանում է նաև Դրաստամատ Կանայանը (Դրո):

Հայաստանին հաջողվում է հաղթել ադրբեջանական բանակին և դուրս բերել ադրբեջանական ուժերին հայաբնակ տարածքներից, սակայն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դաշնակից Թուրքիան իր ցամաքային զորքերը մտցնում է Հայաստան։ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են ինտերվացիա հայաբնակ տարածքներում, սակայն Մեծ Բրիտանիայի օգնությամբ հայկական և անգլիական բանակները ազատագրում են հայկական սահմանները և օկուպացնում Բաքուն:

Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետության միջև։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան բախումներին, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում նույնպես հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ։ Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել՝ դատապարտելով Արցախում ռազմական գործողությունները և կողմերին կոչ արել դադարեցնել դրանք

Սեպտեմբերի 27

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առավոտյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը: Ստեփանակարտում հայտարարվել է օդային տագնապ։

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ, Ադրբեջանը ունեցել է նաև մարդկային և տեխնիկական կորուստներ, մասնավորապես 3 տանկի կորուստ։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի տարածքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին։

Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով[29]։

Սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք։

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված 28 զինծառայողների անունները։

Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում են հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ Ադրբեջանը ներկայացնում է հիմնականում Արցախի պաշտպանական զինատեսակների, մասնավորապես «Օսա-ԱԿ»-ներին հարվածելու տեսանյութեր, իսկ հայկական կողմը հրապարակում է Ադրբեջանի հարձակվողական զինտեխնիկայի, մասնավորապես հարվածային անօդաչու սարքերի, տանկերի և այլ մարտական մեքենաներ ոչնչացնելու տեսանյութեր։

Սեպտեմբերի 29

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական ավտոբուս։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 10։30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից և ապահովել են «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները։ F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է։ Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

Առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով, ինչին ի պատասխան Արցախի բանակը այսուհետ կթիրախավորի Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները։ Հայտարարությունից քիչ անց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ ոչնչացվել է Գանձակի օդանավակայանը, որն օգտագործվում էր նաև Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Երեկոյան Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը հայտնեց, որ Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին։ Ստեփանակերտում և Շուշիում հրթիռակոծությունների հետևանքով կան քաղաքացիական զոհեր։