Category Archives: Բնության և բնության մասին պատկերացումների ծանոթացման մեթոդիկա

Խաղերի փաթեթ-զգայարաններ

1․Զվարճալի դեմքեր

Նախապատրաստական խաղ

Ներգրավեք երեխաներին «Ես տեսնում եմ» խաղի մեջ: Երեխաները հավաքվում են սենյակի կենտրոնում: Աշակերտներին հերթով ակնոցներ են տրվում: Ակնոց
դրած աշակերտը որևէ բան է նկատում սենյակում («Ես իմ թույլ աչքով մի կանաչ բան եմ տեսնում», իսկ մնացած աշակերտները պետք է կռահեն, թե ինչ էր նրա տեսածը:
Խնդրեք աշակերտներին պատմել, թե ինչ գիտեն իրենց աչքերի և տեսողության մասին: Գրանցեք նրանց պատասխանները գրատախտակի վրա:

Ինչ հմտություններ են օգտագործվում

• դիտարկում
• համեմատություն
• հաղորդակցում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Տեսողությունն օգնում է մեզ կողմնորոշվել մեր աշխարհում և փոխազդեցության
մեջ մտնել շրջապատող միջավայրի հետ:

Յուրաքանչյուր զույգի համար պահանջվող նյութերը

աչքերի կապ
թել’ մազերի համար
չորս կպչող կետեր աչքերի համար
մատիտ բերան նկարելու համար
երկու կոճակ քթի համար
սոսնձող մատիտ

Ցուցումներ

Բաժանեք աշակերտներին բաշխման նյութերը: Հայտնեք աշակերտներին, որ նրանք պետք է աչքերը կապած լրացնեն դեմքի մասերը: Բացատրեք, թե ո ր մասերի համար ինչ նյութեր պիտի օգտագործվեն: Նախքան զույգերն անցնեն գործի,
նրանք պետք է գուշակեն, թե որքանով ճշգրիտ կտեղադրեն դիմագծերը ուրվագծի վրա: Կապում եք յուրաքանչյուր զույգից մեկի աչքերը և տալիս դեմքի ուրվագծով բաշխման նյութը: Մյուս աշակերտը հերթով մեկնում է նյութերն իր ընկերոջը: Երբ
դեմքի բոլոր մասերը տեղադրվում են, աշակերտները հանում են կապերը և իրենց ընկերների հետ քննարկում դիմագծերի տեղադրումը: Կրկնեք նույն վարժությունը,
խնդրելով զույգերին փոխվել իրենց դերերով:

Հայտնագործությունից հետո՝

Աշակերտները խաղալու են «Նայի ր շուրջդ» խաղը, որպեսզի կիսվեն այն ամենով, ինչ սովորեցին տեսողության մասին: Նախ, դասարանին մի ազդանշան տվեք,
օրինակ, բարձրացնելով ձեռքը: Հայտնեք նրանց, որ՜մի հարց եք տալու, որն իրենք պետք է քննարկեն իրենց զույգերի հետ: Ձեր ազդանշանը տեսնելուն պես նրանք պետք է դադարեցնեն քննարկումը և կրկնօրինակեն այդ ազդանշանը: Աշակերտները պետք է նայեն շուրջը, որպեսզի տեսնեն, թե իրենց ուսուցիչը կամ դասընկերները երբ են ազդանշան տալիս: Շուտով բոլորը կլռեն և պատրաստ կլինեն անցնել հաջորդ հարցին: Օգտագործեք ստորև բերված հարցերը կամ ինքներդ հարցերը հորինեք:

• Հինգ զգայարաններից ո՞ր մեկը կօգներ ձեզ ավելի ճշգրիտ կատարել
այս դիմանկարը:
• Ինչո՞ւ էր այս աշխատանքը դժվար կատարել աչքերը փակ:
• Ինչո՞վ են ձեզ օգնում ձեր աչքերը:

Կիրառումներ և հավելումներ

Խնդրեք աշակերտներին բանաստեղծություններ հորինել’ օգտվելով հետևյալ ձևաչափից: Նրանք պետք է մտածեն այն ամենի մասին, ինչ կուզենային տեսնել, և դա ներառեն իրենց բանաստեղծության մեջ:

2.Դիտանցքերով տուփեր
Նախապատրաստական պարապմունք
Երգեք կամ արտասանեք «Իմ տեսողությունը»
Իմ տեսողությո՜ւն, ես տեսնում եմ բաներ մութ ու պայծառ,
Իմ տեսողությո՜ւն, օգնում ես ինձ տարբերել լույս ու խավար,
Իմ տեսողությո՜ւն, շնորհում ես ինձ գույները վառ,
Որ խամրում են, երբ իջնում է գիշերը մութ:
Իմ տեսողությո՜ւն:

Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• հաղորդակցում
• բացատրությունների առաջարկում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցիչների համար

Հստակ պատկեր տեսնելու համար անհրաժեշտ է, որ աչքի մեջ լույսի ճառագայթներ մտնեն: Առանց լույսի մենք չենք կարող տեսնել որևէ բան: Աղոտ լույսի տակ
մենք պակաս հստակ ենք տեսնում:

Նյութերի նախապատրաստում

Աշակերտների յուրաքւսնչյուր խմբի համար դիւոանցքով երեք տուփ է պահանջվելու: Դիտանցքով տուփ պատրաստելու համար փոքր անցք բացեք կոշիկի տուփի կողքից: 1սմ X 5սմ չափսի ուղղանկյուն պատուհան կտրեք տուփի կափարիչի վրա:Ուղղանկյան մի կողմը թողեք պատուհանին կպած, որպեսզի այն հնարավոր լինի ծածկել լույսը ւիակելու համար: Յուրաքանչյուր տուփի մեջ մի ծանոթ առարկա դրեք:

Ցուցումներ

Աշակերտները նայելու են յուրաքանչյուր դիտանցքի միջով լույսով և առանց լույսի: Նախ, աշակերտները նայելու են փոքրիկ դիտանցքի միջով’ ծածկելով ուղղանկյուն պատուհանը ձեռքով կամ սև թղթով: Նրանք պետք է գրանցեն, թե ինչ էր,
իրենց կարծքիով, գտնվում տուփի մեջ: Ապա նրանք կարող են բացել ուղղանկյուն պատուհանը և կրկին նայել դիտանցքի միջով: Նրանք պետք է գրանցեն, թե իրենց կարծիքով ինչ էր, գտնվում տուփի մեջ: Կրկնեք նույնը բոլոր տուփերի համար:

Հայտնագործությունից հետո

Խնդրեք աշակերտներին բացատրել բերել, թե ինչու իրենք չէին կարող տեսնել առարկան մինչև պատուհանը բացելը: Բերեք նրանց այն գաղափարի բացահայտմանը, որ ցանկացած առարկա տեսնելու համար լույս է անհրաժեշտ:

• Ինչպե՞ս է ձեզ օգնում տեսողությունը:
• Ի՞նչ է հարկավոր ձեր աչքերին տուփի պարունակությունը տեսնելու համար:
• Որքա՞ն է պետք բացել պատուհանը, որպեսզի հնարավոր լինի տեսնել առարկան:
• Ե՞րբ է հնարավոր տեսնել տուփի պարունակության գույնը:

Կիրառումներ և հավելումներ

Խնդրեք աշակերտներին նկարել ու ներկել մութ սենյակում: Քննարկեք, թե ինչ ստացվեց այդ նկարներից: Արդյո՞ք աշակերտները լույսի տակ էլ կօգտագործեին նույն գույները:

Իրական կյանքիս առնչվող կիրառումներ

• Դալտոնիզմ (գունակուրություն)
• Գիշերային լույսեր
• Դուրս գալ գիշերով և փորձել նշմարել գույները:

3.Շոշա փ ի՛ր ու պ ա տ մի՛ր
Նախապատրաստական վարժություն

Ընդարձակեք տարբեր մակերեևույթներին վերաբերող աշակերտների բառապաշարը: ժամանակ տվեք նրանց, որպեսզի դասասենյակից տարբեր մակերեևույթներ
ունեցող առարկաներ հավաքեն: 5-10 րոպեից խնդրեք աշակերտներին հավաքվել
ամբողջ խմբով և հայտնել, թե ինչ են գտել: Նրանք պետք է անվանեն առարկաները և նկարագրեն դրանց մակերեւույթները: Գրանցեք նրանց նկարագրությունները
մեծ թղթի վրա:

Օգտագործվող հմտությունները

• դիտարկում
• հաղորդակցում
• համեմատություն

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն

Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Մաշկը հազարավոր ռեցեպտորներ (ընկալիչներ) ունի, որոնց միջոցով մենք ընկալում ենք մակերեևույթների կառուցվածքները, ջերմությունը, ճնշումը և ցավը: Այս վարժությունը կօգնի աշակերտներին ավելի լավ հասկանալ իրենց շոշափելու կարողությունը:

Յուրաքանչյուր խմբի համար պահանջվող նյութերը

Ձեռքի աշխատանքի թղթի մի փոքր կտոր, մի քիչ սոսինձ, ալյուր, ձավար, սրճի հատիկներ, փայլ, ավազ, տարբեր գործվածքների լաթեր, ակվարիումի մանրախիճ,թղթե անձեռոցիկ, թղթե տոպրակ, աշակերտների կողմից հավաքած տարբեր մակերևույթների այլ նմուշներ:

Ցուցումներ

Աշակերտներին ժամանակ տվեք տարբեր մակերեևույթներ ուսումնասիրելու համար: Նրանք կարող են դասակարգել դրանք, նկարագրել և պատմել միմյանց, թե ուրիշ որտեղ կարող էին նմանատիպ մակերեևույթներ շոշափել: Ապա խնդրեք աշակերտներին դասակարգել մակերեևույթները և անվանել յուրաքանչյուր տեսակը:Խնդրեք նրանց գրել տեսակների անվանումները պատասխանի թերթիկի վրա պատկերված ձեռքի մատների վրա: Յուրաքանչյուր մատի տակ նրանք պետք է
նկարեն ու նշեն տվյալ տեսակին համապատասխանող նմուշները:

Հայտնագործությունից հետո

Հաստ թղթի մի քանի քառակուսի կտորներ տվեք երեխաներին: Խնդրեք նրանց տարրեր մակերեսներ ունեցող նմուշներ սոսնձել այդ քառակուսիների վրա: Օգտագործեք այդ քառակուսիները տարբեր տեսակի խաղերի համար, որոնք պահանջում
են աշակերտներից տեսակավորել կամ համապատասխանություններ գտնել:
Խնդրեք աշակերտներին պիտակավորել քառակուսիները: Օգնեք նրանց ճիշտ գրել անվանումները:

Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.

• Ի՞նչ զգայարան եք օգտագործում այս վարժության ընթացքում:
• Ինչպե՞ս եք դասակաթգում առարկաները:
• Ինչո՞վ են այս նմուշները նմանվում կամ տարբերվում:
• Օգտագործո՞ւմ էիք արդյոք որևէ այլ զգայարան:

Կիրառումներ և հավելումներ

Դրեք պատրաստած քառակուսիները թղթե տոպրակների մեջ (ամեն մի տոպրակի մեջ մեկ հատ): Խնդրեք աշակերտներին ճանաչել ու նկարագրել մակերեսները կամ նմանատիպ մակերեւույթներով քառակուսիներ գտնել:Աշակերտները կարող են շարունակել նոր մակերեւույթներով նմուշներ փնտրել
ու բերել:

4.Շոշափման տուփեր
Նախապատրաստական վարժություն

Աշակերտներին զույգերի բաժանեք, «Գտիր իմ խորանարդիկի նմանը» խաղը խաղալու համար: Աշակերտներից մեկը բոլորից թաքուն մի կառուցվածք է պատրաստում հինգ «կցվող խորանարդիկներից»: Նա սեղանի տակից փոխանցում է իր
կառուցվածքը ընկերոջը, որը պետք է շոշափելով վերարտադրի նույն կառուցվածքը ուրիշ հինգ կցվող խորանարդիկներից: Խնդրեք աշակերտներին բացատրել, թե ինչպես կատարեցին առաջադրանքը: Ուրիշ ի՞նչ զգայարաններ կարող էին օգտակար լինել այդ նպատակի համար:

Օգտագործվող հմտությունները

• դիտարկում
• կռահում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար, մեր մաշկը հազարավոր ռեցեպտորներ ունի, որոնք տեղեկություններ են հաղորդում մեզ շրջապատող աշխարհի մասին:

Անհրաժեշտ նյութերը

ութ տուփ’ շոշափելու համար (համարակալեք բոլոր տուփերը)
առարկաներ, որ պիտի դնեք տուփերի մեջ
պինգ-պոնգի գնդակ, փոքրիկ տիկնիկ, կցվող խորանարդիկ, չափաբաժակ, թենիսի գնդակ, նարինջ, պլաստիկե գդալ, մատիտ
Շոշափման տուփ պատրաստելու համար կոշիկի տուփի մեջ մի ւսնցք բացեք, որի միջով կարողանա անցնել ձեր ձեռքը: Վերցրեք մի հին, մաքուր գուլպա և կտրեք քթամասը: Ամրացրեք գուլպան անցքի արտաքին մասից և մտցրեք այն տուփի մեջ:

Ցուցումներ

Դասարանը բաժանեք առավելագույնը ութ խմբի: Յուրաքանչյուր խմբին մի շոշափման տուփ տվեք: Աշակերտները պետք է հերթով շոշափեն ու փորձեն կռահել տուփի պարունակությունը: Ապա նրանք գրում են իրենց գուշակումները համապատասխան տուփի համարի տակ: Երբ խմբի բոլոր անդամները շոշափեն առարկան,կարող են փոխանցել այդ տուփը մյուս խմբին, իսկ իրենք ստանան հաջորդը:

Հայտնագործությունից հետո

Բացեք բոլոր համարակալած տուփերը և ցույց տվեք երեխաներին դրանց պարունակությունը: Աշակերտները կարող են իրար հետ քննարկել , թե որքանով ճիշտ Էին կռահել: Քննարկեք, թե ինչու են մարդիկ ավելի համոզված զգում, երբ տեսնում են առարկան, այլ ոչ թե շոշափում:
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.

• Երբ շոշափում էիք տուփերի պարունակությունը, ինչի՞ց ելնելով էիք փորձում հասկանալ, թե ինչ առարկաներ էին դրանք:
• Արդյո՞ք ձեզ կօգներ, եթե կարողանայիք շոշափելուց բացի նաև հոտ քաշել առարկաներից:
• Ինչո՞ւ է ձեզ թվում, որ միայն շոշափելով առարկան ճանաչելը դժվար է:

Կիրառումներ և հավելումներ

Աշակերտներին բաժանեք զույգերի: Զույգից մեկը շոշափելով հաշվում է կցվող խորանարդիկները, իսկ մյուսը ստուգում է, թե որքանով էր ճիշտ իր ընկերը:

5.Տարբեր երկրաչափական պատկերներով խնդիրներ
Նախապատրաստական խաղ

Գրատախտակին պատկերեք հետևյալ պատկերները և խնդրեք աշակերտներին
հետևել ձեզ.
A A □ X A A □ Х А
ցատկ ցատկ դադար ծափ ցատկ ցատկ դադար ծափ ցատկ

Երբ աշակերտներն արդեն լավ ընկալեն այս պատկերը, պահպանեք օրինաչափությունը’ փոխելով գործողությունները (ծափ, ծափ, շխկոց, թարթում): Այնուհետև
խնդրեք աշակերտներին վերանվանել այն, ասենք, «եռանկյուն, եռանկյուն, քառակուսի, խաչ»: Վերջապես նշանակեք այն ւոառերով, օրինակ. «ԱԱԲԳ»: Փորձեք նույն
հաջորդականությունը այլ պատկերներով: Հնարավորություն տվեք, որպեզի երեխաներն իրենք առաջարկեն պատկերները:

Օգտագործվող հմտությունները
• դիտւսրկում
• օրինաչափ պատկերների ստեղծում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար

Աշակերտները շոշափելով պետք է անվանեն օրինաչափ պատկերները:Տեսողությունն օգտագործելով’ նրանք պետք է ստուգեն, թե ինչ է ստացվել:

Պահանջվող նյութերը

երկրաչափական պատկերներ
կպչուն մածուկ
ստվարաթղթի շերտեր
կոշիկի տուփեր, որոնց երկու կողքերից անցքեր են բացված ձեռքերը
մտցնելու համար

Ցուցումներ

Խնդրեք աշակերտներին երկրաչափական պատկերների օգնությամբ վերարտադրել այն տառակապակցությունները, որ գրել եք գրատախտակի վրա (ԱԲԲԳԳ,
ԱԲԲԱ, ԱԲԱԳ, ԱԲԱԲ և այլն): Յուրաքանչյուր աշակերտ պետք է ըստ իր ճաշակի ընտրի մի պատկեր և մածուկի օգնությամբ կպցնի այն ստվարաթղթի շերտին:Յուրաքանչյուր կոշիկի տուփի տակ դրեք երկրաչափական պատկերներից պատրաստված սի պատկեր: Խնդրեք աշակերտներին, ձեռքերն անցկացնելով անցքերի մեջ, առանց նայելու շոշափել դրանք: Ապա խնդրեք նրանց վերարտադրել այդ պատկերները’ օգտվելով երկրաչափական պատկերներից: Երբ նրանք ավարտեն,
բարձրացրեք կոշիկի ւոուփը և համեմատեք:

Հայտնագործությունից հետո
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.

• Որքանո՞վ էր ձեր ստեղծած պատկերը համապատասխանում տուփի պարունակությանը:
• Ի՞նչ զգայարաններ էիք օգտագործում այս վարժության ընթացքում:
• Ի՞նչն է, որ պատկերը դարձնում է օրինաչափ:
• Ուրիշ որտե՞ղ կարող եք օրինաչափ պատկերներ տեսնել կամ շոշափել:

Կիրառումներ և հավելումներ

Մի փոքրիկ պատնեշ դրեք հատակին աշխատող երկու աշակերտների միջև, որպեսզի նրանք չտեսնեն միմյանց աշխատանքային տարածքները: Որպես պատնեշ
կարող է ծառայել ծալած թղթապանակը: Աշակերտներից մեկը մի պարզ պատկեր է ստեղծում երկրաչափական պատկերներից: Նա նկարագրում է իր պատկերը ընկերոջը և բանավոր ցուցումներ է տալիս, որպեսզի վերջինս կարողանա երկրաչափական պատկերներից նույն պատկերը ստանալ: Ընկերը կարող է հարցեր տալ ցուցումները պարզաբանելու համար: Այնուհետև հեռացրեք պատնեշը և համեմատեք
պատկերները:

6.Համեղ անակնկալներ
Նախապատրաստական վարժություն

Ցույց տվեք աշակերտներին գաղտնի տուփիկը, որի մեջ որևէ ուտելիք է թաքնված: Բացատրեք նրանց, որ կարող են «այո» կամ «ոչ» պատասխան ունեցող հարցեր տալ, փորձելով կռահել տուփիկի պարունակությունը:
Մտագրոհի միջոցով մեր համի զգացողությանը վեաբերող բառերի մի ցանց կազմեք: Խնդրեք աշակերտներին ասել բոլոր այն բառերը, որ իրենց կարծիքով, առնչվում են համի հետ: Փակցրեք բառային ցանցը պատի վրա: Ընթացքում կարող եք
ավելացնել ցանցի բառերը:

Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• համեմատություն
• փոփոխականների կառավարում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար

Աշակերտներն օգտւսգործելու են իրենց համի զգացողությունը: Լեզուն կարող է զգալ ուտելիքի համը «համային գնդիկներ» (համազգաց պտկիկներ) կոչվող փոքրիկ ռեցեպտորների միջոցով: Համի մասին որոշ տեղեկություններ ենք ստանում
նաև ուտելիքի հոտից:

Անհրաժեշտ նյութերը

թղթե ափսեներ
2-4 կլպած ու կտրատած կարտոֆիլ
2-4 կլպած ու կտրատած խնձոր

Ցուցումներ

Հայտնեք աշակերտներին, որ նրանք պետք է տարբեր կերակրատեսակներ համտեսեն առանց հոտառության, տեսողության և շոշափման զգայարանների օգնության: Աշակերտներն աշխատելու են զույգերով: Հետևեք, որ բոլոր երեխաները վարժությունից առաջ լվանան իրենց ձեռքերը:
Յուրաքանչյուր զույգից մեկը պետք է կապի իր աչքերը և փակի քիթը: Երկրորդ աշակերտը պետք է կարտոֆիլի կամ խնձորի կտոր դնի առաջին աշակերտի լեզվին:Առաջին աշակերտը պետք է կռահի, թե դա ինչ ուտելիք է: Կրկնեք նույնը’ փոխելով ուտելիքի կտորը: Ապա խնդրեք զույգերին փոխվել իրենց դերերով:Երբ երկու մասնակիցներն էլ համտեսեն ու կռահեն ուտելքիը, նրանք կարող են համտեսել խնձորն ու կարտոֆիլը արդեն իրենց բոլոր զգայարաններն օգտագործելով:

Հայտնագործությունից հետո

Օգտագործեք «քայլի ր, քարացի ր, խոսի ր» մեթոդը աշակերտներին քննարկման մեջ ներգրավելու համար: Բոլոր աշակերտները վեր են կենում իրենց տեղերից և
սկսում քա յլել սենյակով: Ուսուցիչը բացականչում է. «Քարացիր» և աշակերտները կանգ են առնում ու գտնում իրենց ամենից մոտ կանգնած ընկերոջը, որի հետ և պետք է աշխատեն այս վարժության ընթացքում: Ուսուցիչը առաջարկում է հարցեր,
որ նրանք պետք է միասին քննարկեն: Կարող եք օգտագործել ստորև բերված հարցերից մի քանիսը.

• Արդյո՞ք հեշտ էր ճանաչել ուտելիքը, երբ չէիք կարող ոչ տեսնել, ոչ շոշափել:
• Արդյո՞ք այդ երկու ուտելիքները նման էին իրար:
• Ինչպե՞ս է փոխվում ուտելիքի համը, երբ տեսնում և շոշափում եք այն:
• Համի զգացողությունից բացի ուրի՞շ ինչ զգայարաններից եք
տեղեկություններ ստանում ուտելիքի մասին:

Կիրառումներ և հավելումներ

Նույն փորձը կատարեք աչքերը փակ, բայց հնարավորություն տալով, որ աշակերտները զգան ուտելիքի հոտը: Որքանո՞վ էին տարբեր արդյունքները:

Իրական կյանքիս առնչվող կիրառումներ

• սնուցում
• սննդի պատրաստում և սիրված կերակրատեսակներ
• համտեսում

7.Ուսումնասիրի ր լեզուդ
Նախապատրաստական վարժություն

Մեկը մյուսի հետևից հետևյալ չորս տեսակի սննդամթերքներն առաջարկեք աշակերտներին լիմոնադ, կոնֆետ, կարտոֆիլի չիփս և առանց շաքարի կակաո: Ամեն անգամ, երբ աշակերտները համտեսեն յուրաքանչյուր կերակրատեսակը, խնդրեք նրանց նկարագրել դրա համը: Ուղղորդեք աշակերտներին տարբերակելու, որ մեր
լեզուն չորս հիմնական համ կարող է զգալ դառը, քաղցր, թթու և աղի:

Օգտագործվող հմտությունները

• դիտարկում
• կռահում
• տվյալների հավաքում
• գրաֆիկների կազմում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Հիմնական տեղեկություններ ուսուցչի համար

Համի գնդիկները կուտակված են լեզվի առջևի մասում, կողքերին և լեզվի հակառակ կողմում: Համի գնդիկներ կան նաև բերանի այլ մասերում:

Անհրաժեշտ նյութերը

լիմոնադ
փոքրիկ բաժակներ
կակաոյի դառը փոշի
կոնֆետ
ատամնափորիչներ
փոքրիկ հայելի

Ցուցումներ

Խնդրեք աշակերտներին ուսումնասիրել իրենց լեզուները փոքրիկ հայելիներով:Հաջորդ էջում պատկերված լեզվի վրա նրանք ներկում ու նկարում են իրենց լեզուների մանրամասները:Յուրաքանչյուր աշակերտի տվեք մեկական ատամնափորիչ և վերոհիշյալ կերակրատեսակներից մեկի կամ մի քանիսի նմուշներ: Առաջարկեք աշակերտներին
գտնել, թե լեզվի որ մասերում են խմբավորված համային գնդիկները: Նրանք պետք է թաթախեն ատամնափորիչը ուտելիքի մեջ և քսեն այն իրենց լեզուների տարբեր
մասերին, որպեսզի տեսնեն, թե որտեղ է համն ամենից ուժեղ զգացվում: Երբ նրանք գտնեն համային գնդիկների տեղը, կարող են նշել դրանց տեղերը լեզվի նկարի վրա:

Հայտնագործությունից հետո
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.
• Լեզվի ո՞ր մասում էին համերն ամենից ուժեղ զգացվում:
• Ո՞ր համն ամենից շատ հավանեցիք:
• Որո՞նք են ձեր սիրված կերակրատեսակները:
• Ինչո՞ւ բոլորը չէ, որ հավանում են միևնույն ուտելիքները:

Կիրառումներ և հավելումներ
Կազմեք գրաֆիկ, որը կպատկերի աշակերտների սիրված կերակրատեսակները:Քննարկեք գրաֆիկի տվյալները: Հարցում անցկացրեք դպրոցի այլ աշակերտների
մեջ’ իրենց սիրված կերակրատեսակների մասին: Կարո՞ղ եք որևէ օրինաչափություն հայտնաբերել սննդի նախասիրությունների՜մեջ ըստ տարիքի կամ սեռի:

Նախապատրաստական վարժություն

Խնդրեք աշակերտներին փակել իրենց աչքերը և մի փոքր օծանելիք ցանեք օդի
մեջ: Ասեք, թե ուզում եք, որ նրանք օգտագործեն իրենց զգայարաններից մեկը, որպեսզի ուսումնասիրեն այն, ինչը հենց նոր սենյակ բերեցիք ձեզ հետ: Խնդրեք
նրանց ասել, թե որ զգայարանն են օգտագործելու այդ նպատակի համար: Մտավոր
գրոհի միջոցով կազմեք տարբեր հոտերի ցանկ և խնդրեք աշակերտներին դասակարգել բառերն ըստ հաճելի և տհաճ հոտերի: Այս նպատակի համար հարմար է օգտագործել Վենի դիագրամը:

Օգտագործվող հմտությունները
դիտարկում
համեմատություն
հաղորդակցում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար

Մենք հոտեր ենք զգում, երբ օդի հետ միասին նյութի մոլեկուլները մտնում են մեր քթի մեջ: Մոլեկուլները խթանում են հոտառական նյարդերը, որոնք ազդանշաններ են ուղղարկում ուղեղին: Համն ու հոտառությունը բոլորովին տարբեր զգայարաններ են, բայց մենք սովորաբար միաժամանակ ենք զգում համն ու հոտը:

Անհրաժեշտ նյութերը

դասարանի աշակերտների կեսի չափով լուսանկարչական
ժապավենների տուփեր, որոնց կափարիչների վրա անցքեր են բացված
• բամբակե գնդիկներ
• հոտավետ նյութերի նմուշներ տուփիկների մեջ դնելու համար
(հեղուկ նյութերը թաթախեք բամբակի մեջ)

սպիրտ
վանիլի էքստրակտ (խւոահանուկ)
անանուխ
սոխ
օճառի կտորներ
արևածաղկի ձեթ
բանանի կտոր
քացախ
լիմոնի աղ
սրճի հատիկներ
օծանելիք
դարչին
շոկոլադ
հյութ

Ցուցումներ
Հոտավետ նյութերը կամ դրանց մեջ թաթախած բամբակի գնդիկները տեղադրեք լուսանկարչական ժապավենի տուփիկների մեջ: Քարտերի վրա գրեք տուփիկների
մեջ գտնվող նյութերի անունները: Ընթերցեք քարտերը աշակերտներին, որպեսզի նրանք նախապես իմանան, թե ինչ հոտեր են փորձելու ճանաչել: Դասարանի կեսին
բաժանեք տուփիկները, իսկ մյուս կեսին քարտերը: Աշակերտները պետք է լուռ քայլեն դասասենյակով, հոտ քաշելով տուփիկների միջից և կարդալով քարտերը: Նպատակն է գտնել այն աշակերտին, որի ձեռքին է ւովյալ քարտին համապատասխանող հոտով տուփիկը կամ ընդհակառակը այն աշակերտին, որի մոտ գտնվում է համապատասխան քարտը: Խաղը հնարավոր է խաղալ մի քանի անգամ քարտերն ու
տուփիկները տարբեր աշակերտների բաժանելով:

Կիրառումներ և հավելումներ
Խաղացեք «Ո՞րն է իմ հոտը» խաղը: Առանձին քարտերի վրա գրի առեք լավ և վատ հոտերը’ մտավոր գրոհի արդյունքում կազմած ցուցակից: Կպցրեք քարտերը աշակերտների մեջքին, բայց այնպես, որ նրանք չտեսնեն, թե ինչ հոտ է գրված իրենց քարտին: Աշակերտները կարող են հարցեր տալ իրենց ընկերներին այդ հոտի մասին: Նպատակն է պարզել, թե ինչ քարտ է կպցրած մեջքին: Երբ բոլոր աշակերտները կռահեն «իրենց հոտերը», խաղն ավարտված է:

8.Պարզապես ձայներ
Նախապատրաստական խաղ

Փչացած հեռախոս խաղացեք’ զարմացնելով աշակերտներին, թե ինչ հեշտությամբկարելի է շփոթել տարբեր ձայները: Աշակերտները նստում են շրջանաձև: Նրանցից մեկի ականջին շշնջացեք. «Փերիները ւիաւիուկ փետուրներով փայլեցնում էին փղիկին»:Այդ աշակերտն իր հերթին շշնջում է այդ նախադասությունը իր կողքի նստած աշակերտի ականջին: Եվ այդպես նախադասությունը պետք է փոխանցվի ամբողջ շրջանով: Վերջին աշակերտը պետք է բարձրաձայն ասի իր լսածը:
Համեմատեք վերջնական նախադասությունը սկզբնականի հետ, ինչպես նաև այն նախադասությունների հետ, որ լսել էին շրջանի բոլոր աշակերտները: Խնդրեք աշակերտներին վարկածներ առաջարկել թե նախադասությունն ինչու այդպիսի փոփոխություններ կրեց:

Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• ենթադրություն
• համեմատություն

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Հիմնական տեղեկություններ ուսուցչի համար

Մեր ականջներն օգնում են մեզ լսել: Արտաքին ականջը կառուցված է ձայնափողի նման, որպեսզի կարողանա կլանել ձայները և փոխանցել դրանք դեպի ներքին ականջ: Լսողության ռեցեպտորները (ընկալիչ) գտնվում են հենց ներքին ականջում:
Դրանք ազդանշան են ուղարկում ուղեղին, իսկ ուղեղն իր հերթին վերծանում է այդ ձայները:

Յուրաքանչյուր խմբի համար պահանջվող նյութերը
կոշիկի չորս տուփ
մետաղադրամ
ապակե գնդիկ
բանալի
մատիտ

Ցուցումներ
Նախքան դասի սկիզբը համարակալեք կոշիկի պուփերը 1-4: Յուրաքանչյուր տուփի մեջ դրեք մեկ առար՜կա: Բոլոր թիվ 1 տուփերի մեջ մետաղադրամ’դրեք: Բոլոր թիվ 2 տուփերի մեջ ապակե գնդիկ դրեք: Մատիտ դրեք բոլոր թիվ 3 տուփերի
մեջ: Եվ բանալի դրեք բոլոր թիվ 4 տուփերի մեջ: Տուփերը փակեք, ամրացնելով կափարիչները կպչող ժապավենով: Յուրաքանչյուր խմբի հանձնեք 4 տուփ: Աշակերտները պետք է կռահեն, թե ինչ է գտնվում տուփի մեջ, դիտարկելով, թե ինչ ձայներ է
հանում և ինչպես է «իրեն պահում» առարկան տուփը թափ տալիս: Նրանք պետք է գրանցեն իրենց ենթադրությունները հաջորդ էջի համարակալած վանդակներում:
Երբ բոլորն ավարտեն, բացեք տուփերը:

9.Շուրջ բոլորը’ ձայներ
Նախապատրաստական խաղ

Խաղացեք «Ո՞վ է խոսում» խաղը: Խնդրեք աշակերտներին ցրվել սենյակով մեկ և նստել: Խնդրեք նրանց փակել իրենց աչքերը, իսկ դուք այդ ընթացքում թփթփացրեք
մեկնումեկի թիկունքին: Այդ աշակերտը պետք է կանգնի և մի նախադասություն ասի(կարող եք նախապես պատրաստել նախադասությունը): Աշակերտները կարող են
բացել իրենց աչքերը և փորձեն կռահել, թե ով էր խոսում: Կարող եք խաղը մի քանի անգամ խաղալ: Քննարկեք, թե ի՛նչն է, որ այս խաղը դարձնում է հեշտ կամ դժվար:

Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• տրամաբանում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար 

Կողքերից եկող ձայները ամենից հեշտ է ճանաչել: Շատ դժվար է հասկանալ, թե որտեղից է գալիս ձայնը, երբ այն հնչում է առջևից, վերևից և ետևից: Երկու ականջները թույլ են տալիս մեզ ավելի լավ լսել:

Յուրաքանչյուր խմբի համար պահանջվող նյութերը
աչքերի կապ, զանգակ կամ այլ ազդանշան

Ցուցումներ

Դասարանը բաժանեք հինգ հոգուց բաղկացած խմբերի: Հայտնեք աշակերտներին, որ նրանք պետք է իրականացնեն մի փորձ’ ջանալով գտնել, թե որտեղից է գալիս ձայնը և որ կողմ է ուղղված: Յուրաքանչյուր խմբում աշակերտներից մեկը կապում է աչքերի կապը և նստում աթոռին: Խմբի մեկ այլ աշակերտ զնգզնգացնում է զանգակը կամ որևէ ձայն է հանում: Աչքերի կապով աշակերտը պետք է ցույց տա, թե իր կարծիքով, որ կողմից է, գալիս ձայնը: Խմբի աշակերտներից մեկ ուրիշը աչքերը կապած աշակերտին օգնում է բաշխման էջի վրա գրանցել ձայնի սկզբնաղբյուրը և աշակերտի մատնանշած տեղը: Յուրաքանչյուր աշակերտի լսելու և կռահելու մի քանի հնարավորություններ տվեք:

Հայտնագործությունից հետո
Քննարկեք, թե որ կողմից եկող ձայներն էին ամենից հեշտությամբ գտնում աշակերտները: Քննարկեք, թե ինչպես ավելի հեշտ կլիներ լսել և պարզել ձայները: Փորձեք բոլոր խելամիտ տարբերակները:
Խնդրեք աշակերտներին պատրաստել թղթե բարձրախոս կամ լսափող: Թող աշակերտները փորձեն դրանք: Արդյո՞ք լսափողն օգնում է իրենց ավելի ճիշտ որոշել ձայնի ուղղությունը: Քննարկեք:

Կիրառումներ և հավելումներ
Խնդրեք աշակերտներին փակել իրենց աչքերը և կախել գլուխները: Խնդրեք նրանց մի քանի րոպե լուռ ականջ դնել և հիշել, թե ինչ են լսել: Որոշ ժամանակ անց մտագրոհի միջոցով մի ցանկ կազմեք: Ցանկը դասակարգեք ըստ աշակերտների
առաջարկների (հանգիստ ձայներ, ձայներ, որ մենք սովորաբար չենք լսում, բարձր ձայներ, ծանոթ ձայներ և այլն):

10.Զգա աշխարհը
Նախապատրաստական խաղ

Դասը սկսեք հինգ զգայարաններին նվիրված այս ոտանավորով:

Բոլորս ունենք հինգ զգայարան, որ մեզ հետ են ամեն օր,
Եվ օգնում են զգալ աշխարհը, անցնել ճամփաները բոլոր:
Մենք ւսմենքս ունենք լեզու, որն օգնում է զգալ համեր’
Քաղցր, թթու, աղի, դառը, համեր համեղ ու տարբեր:
Մենք բոլորս ունենք աչքեր, և տեսնում ենք այնքան բան
Կապույտ երկինք, խոտը կանաչ, գույներ պես-պես, բազմազան:
Մենք բոլորս ունենք քիթ, այնքա՜ն հոտեր ենք զգում.
Հավանո՞ւմ ես այն բուրմունքը, որ իմ մայրիկն է ցանում:
Մենք ամենքս ունենք ականջ, ինչե՜ր ասես որ չենք լսում,
Տարբեր ձայներ և աղմուկներ, և թե ինչ ես հիմա ասում: .
Մենք ամենքս ոտքից գլուխ ծածկված ենք զգայուն մաշկով
Եվ զգում ենք փափուկ բարձը, սառը ջուրն ու վարդն իր փշով:

Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• դասակարգում
• հաղորդակցում

Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Մենք ունենք զգայարաններ, որոնք մեզ տեղեկություններ են տրամադրում աշխարհի մասին: Զգայարանների միջոցով ստացվող զգացողությունները կարող են մեզ նախազգուշացնել վտանգի մասին (տաք է), կամ հաճույք պատճառել (հաճելի բուրմունք): Որոշ զգացողություններ անմիջական շփում են պահանջում, ինչպես ասենք, շոշափումը կամ համը: Այլ զգացողություններ կարող են գործել որոշակի հեռավորության վրա: Իրականում մենք ունենք շատ այլ զգացողություններ, ինչպիսիք են շոգի, ցավի, քաղցի, ծարավի և հոգնածության զգացողությունները:

Պահանջվող նյութերը
նարնջի կտորներ
թղթե բաժակներ
թղթե սրբիչներ

Ցուցումներ
Յուրաքանչյուր աշակերտի մի քանի նարնջի կտոր տվեք թղթե բաժակով: Աշակերտները պետք է նարնջին առնչվող դիտարկումներ կատարեն, օգտվելով իրենց
հինգ զգայարաններից և գրանցեն իրենց դիտարկումները հաջորդ էջի վրա: Առաջարկեք նրանց դիտարկումները կատարել հետևյալ հերթականությամբ տեսողություն, շոշափում, լսողություն, հոտ և համ:

Հայտնագործությունից հետո
Հինգ սեղան տեղադրեք դասասենյակում, որոնցից յուրաքանչյուրը մի զգայարանի համար է նախատեսվելու: Սեղանների շուրջը անհրաժեշտ թվով աթոռներ տեղադրեք: Աթոռները պետք է աշակերտներից շատ լինեն, որպեսզի վերջիններս ցանկության դեպքում որոշ ընտրության հնարավորություն ունենան: Հարցրեք աշակերտներին, թե որ զգայարանն են ուզում քննարկել: Ապա նրանց թույլ տվեք գնալ
դեպի այդ սեղանները: Ցանկության դեպքում նրանց նաև երկրորդ ընտրության հնարավորությունն է տրվում: Յուրաքանչյուր սեղանի շուրջը աշակերտները պետք է քննարկեն, թե ինչու են ընտրել հենց այդ զգայարանը և մտագրոհի միջոցով կազմեն այդ զգայարանին վերաբերող դրական կողմերի մի ցանկ: Ապա նրանք պետք է ընտրեն իրենցից մեկին, որը կներկայացնի այդ ցանկը մնացած դասարանին:
Հանձնարարեք խմբի անդամներին որևէ գեղարվեստական աշխատանք պատրաստել հինգ զգայարաններին նվիրված ցուցադրանքի համար:

Նախագիծ` Շոշափելիք

Թեմա`5 զգայարաններ

Դասվար`Էլյա Գրիգորյան,Անահիտ Մարգարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան

Ժամանակահատված նոյեմբեր

Նպատակ`

Զարգացնել երեխաների շոշափելիքի զգայարանը։

Խնդիրներ`

Խաղի և առարկաների միջոցով զարգացնել երեխաների ուշադրությունը և շոշափելիքը։

Ընթացք`

Երեխաները նստում են սեղանի շուրջ։

Հերթով փակում ենք երեխաների  աչքերը և առարկան դնում երեխայի ափի մեջ։

Երեխան  փակ աչքեով և շոշափելով պետք է գուշակի առարկան։

Անհրաժեշտ պարագաներ`

Արդյունքներ

Վերլուծություն

Նախագիծ` Լսողական զգայարան

Թեմա`5 զգայարաններ

Դասվարներ`Էլյա Գրիգորյան , Անահիտ Մարգարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան

Օր 28․11․2022

ժամ 13-00

Նպատակ`

Զարգացնել երեխաների լսողական զգայարանը։

Խնդիրներ`

Խաղի միջոցով ներկայացնել կենդանիներ ձայները,ցուցադրել տեսանյութ։

Ընթացք`

1.Զրուցել երեխաների հետ կենդանիների վերաբերյալ։ Որոնք են գիշատիչները և կաթնասունները։

2.Խնդրել ներկայացնել ինրենց սիրելի կենդանիներին

3. Խաղ` Գուշակիր կենդանու ձայնը։ Խաղի կանոնները

Համակարգիչը շրջել երեխաներին հակառակ, միացնել կենդանիների ձայներ , երեխան պետք է փորձի գուշակել թե որ կենդանին է ձայն արձակում։

Ակնկալվող Արցյունքներ `զարգանում է երեխաների լսողական զգայարանըև տեղեկություն տալիս կենդանիների մասին։

Վերլուծություն `երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին և մասնակցեցին խաղին և զրույցին։Երբ բացատրեցի գիշատիչների և կաթնասունների մասին երեխաները ասեցին,որ մենք մարդ ենք և մարդիկ մարդկանց չեն ուտում։Նաև սկսեցին ցույց տալ,թե ինչպես են շարժվում կենդանիներիը և սողունները։

 

Բնագիտական խաղերի փաթեթ

1․Շոշափելիք՝

Երեխաները նստում են սեղանի շուրջ։Հերթով փակում ենք երեխաների  աչքերը և առարկան դնում երեխայի ափի մեջ։Երեխան  փակ աչքեով և շոշափելով պետք է գուշակի առարկան։Խաղը կարող ենք խաղալ և ամբողջ խմբով և առանձին։

Այս խաղը երեխային կտա կողմնորոշում։

2․Լսողական

Երեխաների հետ զրուցում ենք թե ինչ կենդանիներ են սիրում,ճանաչում են կենդանիներին։Որն է իրենց ամենասիրելի կենդանին։Երեխաները նստում են հարթակի վրա։Հեռուստացույցով միացնում ենք կենդանիների ձայներ,կտորով փակում երեխաների աչքերը և երեխաները պետք է փորցեն գուշակել որ կենդանու ձայնն է։

Այս խաղը երեխային կտա լսողության և ուշադրության զարգցում։

3.Հոտ

Փակում ենք երեխայի աչքերը և տարբեր առարկաներ (օրինակ՝ շանպուն,կրեմ,աղ և այլն) մոտեցնում ենք երեխային և նա պետք է հոտի միջոցով փորցի գուշակել։

4.Համ

Փակում ենք երեխայի աչքերը համեմունքները կամ ուտելիքները (օրինակ աղ,կարմիր պղպեղ,միրգ) երեխան փորձում է և պետք է համի միջոցով փորցի գուշակել։

 

 

 

 

 

Բնության դերը նախադպրոցական տարիքի երեխայի անհատականության ձևավորման գործում

Բնության ազդեցությունը երեխայի զարգացման վրա հսկայական է։ Դա առաջին կոնկրետ գիտելիքի և ուրախ փորձառությունների աղբյուրն է, որոնք հաճախ հիշվում են ողջ կյանքի ընթացքում:Բնությունը նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման կարևորագույն միջոցն է։ Քանի՜ բացահայտումներ է անում երեխան՝ շփվելով նրա հետ։ Երեխայի տեսած յուրաքանչյուր կենդանի էակ յուրահատուկ է: Բազմազան են նաև բնական նյութերը (ավազ, կավ, ջուր, ձյուն և այլն), որոնց հետ երեխաները սիրում են խաղալ։Նախադպրոցականները շփվում են բնության հետ տարվա տարբեր ժամանակներում՝ և՛ երբ շուրջը փափկամազ սպիտակ ձյուն է, և՛ երբ ծաղկում են այգիները: Մեծահասակների հետ նրանք ուրախանում են ամառվա շոգին ջրի զովությամբ և անտառային հոսքի խշշոցով, մարգագետինների խոտաբույսերով, համեղ հատապտուղներով և անտառների հոտերով:Ոչ մի դիդակտիկ նյութ չի կարող համեմատվել բնության հետ երեխայի վրա ունեցած զարգացման ազդեցության բազմազանության և ուժի առումով: Բնության առարկաները և երևույթները տեսողականորեն հայտնվում են երեխաների առջև։ Այսպիսով, երեխան ուղղակիորեն զգայարանների օգնությամբ ընկալում է բնական առարկաների հատկությունների բազմազանությունը՝ ձև, չափ, ձայներ, գույներ, տարածական դիրք, շարժում և այլն: Նա ձևավորում է նախնական կոնկրետ և վառ պատկերացումներ բնության մասին, որոնք հետագայում օգնում են. նրան տեսնել և հասկանալ բնական երևույթների կապերն ու փոխհարաբերությունները, սովորել նոր հասկացություններ։Երեխաները սովորում են բազմաթիվ կապեր և փոխհարաբերություններ բնական երևույթների միջև դիտարկման գործընթացում: Սա թույլ է տալիս ուսուցչին զարգացնել տրամաբանական մտածողությունը աշակերտների մեջ:Բնության երեւույթներն ու առարկաները երեխաներին գրավում են գույների գեղեցկությամբ ու պայծառությամբ, բազմազանությամբ։ Դիտելով դրանք՝ երեխան հարստացնում է իր զգայական փորձը, որի վրա հիմնված է նրա հետագա գիտելիքները։Բնության հետ ծանոթությունը մեծ ազդեցություն ունի երեխաների համակողմանի զարգացման վրա։Երեխաները, մեծերի ղեկավարությամբ, նոր գաղափարներ կուտակելով, աստիճանաբար ընդլայնում են իրենց մտահորիզոնը, գործադրում մտավոր կարողությունները, զարգացնում մտածողությունը։Երեխաներին ճիշտ պատկերացումներ տալով բնության երևույթների մասին՝ մենք նրանց մեջ զարգացնում ենք ծանոթ երևույթների միջև կապեր հաստատելու ունակություն, հիմք ենք ստեղծում նյութապաշտական ​​աշխարհայացքի դաստիարակության համար: Երեխաների մոտ բնության հետ շփումը դաստիարակում է մեր երկրի ապագա քաղաքացու համար անհրաժեշտ բարոյական հատկանիշները՝ աշխատասիրություն, սիրառատ և զգույշ վերաբերմունք մեր հայրենիքի հարստություններին, զարգացնում է գեղագիտական ​​զգացումները, ամրապնդում նրա առողջությունը: Մարդու հոգևոր ձևավորման համար կարևոր է, որ նա դիտի բնությունը վաղ մանկությունից, շփվի նրա հետ։Բնական առարկաների բազմազանությունը թույլ է տալիս երեխաների համար հետաքրքիր և օգտակար գործողություններ կազմակերպել: Բնության մեջ դիտելու, խաղալու և աշխատելու ընթացքում երեխաները ծանոթանում են առարկաների և բնական երևույթների հատկություններին ու որակներին, սովորում նկատել դրանց փոփոխությունն ու զարգացումը։ Նրանց մոտ զարգացնում է հետաքրքրասիրությունը։ Նախադպրոցականներին խրախուսվում է ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները գործնականում օգտագործել՝ երեխաները կարող են խոնավացնել ավազը, ջուր լցնել ձյան վրա՝ դիմացկուն շենքեր ստեղծելու համար: Այս գործունեության ընթացքում տեղի է ունենում գիտելիքների հետագա կատարելագործում և մտավոր կարողությունների զարգացում:Բնության մեջ աշխատանքը դրական է ազդում երեխայի անհատականության ձևավորման վրա:Սա երեխաների համար ամենամատչելի աշխատանքի տեսակն է, որն ունի շոշափելի ու նշանակալի արդյունք։ Խնամելով բույսերի և կենդանիների մասին՝ երեխան հոգ է տանում բնության մասին։ Աշխատանքի ընթացքում տեղի է ունենում ձեռք բերված գիտելիքների ճանաչման և կիրառման ակտիվ գործընթաց: Բնության մեջ աշխատանքի ընթացքում ամրապնդվում է երեխայի առողջությունը, զարգանում է նրա հոգեկանը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է դաստիարակի դերը՝ պայմաններ ստեղծելու ունակությունը, որոնք ապահովում են յուրաքանչյուր աշակերտի ակտիվությունն ու անկախությունը բնությանը ճանաչելիս։Բնության ազդեցությունը երեխայի անհատականության զարգացման վրա կապված է նրա առարկաների և երևույթների մասին որոշակի գիտելիքների ձևավորման հետ:Բնության մասին գիտելիքներն օգնում են երեխային կողմնորոշվել տարբեր առարկաների որակների, առանձնահատկությունների և հատկությունների մեջ: Հետևաբար, եթե խոսենք դաստիարակի առջև ծառացած խնդիրների մասին, երեխաներին բնությանը ծանոթացնելը, ապա դրանցից առաջինը կլինի երեխաների մոտ գիտելիքների տարրական համակարգի ձևավորումը: Բնության մասին գիտելիքների համակարգը ներառում է գիտելիք նրա առարկաների և երևույթների (դրանց առանձնահատկությունների, հատկությունների), ինչպես նաև նրանց միջև կապերի և փոխհարաբերությունների մասին: Նախադպրոցական տարիքի երեխաների բնության մասին գիտելիքները ձևավորվում են ներկայացուցչությունների մակարդակով, որոնք արտացոլում են նշանակալի, բայց արտաքուստ արտահայտված նշաններ, կապեր և հարաբերություններ:Երեխաների մոտ բնության նկատմամբ ճանաչողական վերաբերմունքի զարգացումը կապված է գիտելիքների համակարգի յուրացման հետ: Այն արտահայտվում է հետաքրքրասիրությամբ, հնարավորինս շատ սովորելու ցանկությամբ։Մեծ է գիտելիքի դերը աշխատանքային հմտությունների և կարողությունների ձևավորման գործում։ Իմանալով բույսերի և կենդանիների կարիքների մասին, որ դրանք կենդանի օրգանիզմներ են, որոնց մասին պետք է խնամել, երեխան կձգտի տիրապետել բույսերի և կենդանիների խնամքի տարբեր ձևերին և ճիշտ ընտրել դրանք այս կամ այն ​​դեպքում։ Բնության մասին գիտելիքները խրախուսում են երեխաներին հոգ տանել դրա մասին:Բարի գործերն ու արարքներն ամրապնդվում են բնությունը պաշտպանելու համար նման վարքագծի ճիշտության և անհրաժեշտության գիտակցմամբ:Սակայն բնության նկատմամբ զգույշ վերաբերմունք չի կարող ձևավորվել միայն գիտելիքի հիման վրա։ Աշխատանքը բնության մեջ նրա նկատմամբ ակտիվ մտահոգության դրսեւորում է։ Այսպիսով, երկրորդ խնդիրը երեխաների մոտ աշխատանքային հմտությունների և կարողությունների ձևավորումն է։ Երեխաների կողմից որոշակի բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքների և աշխատանքային ուժեղ հմտությունների և կարողությունների վրա, հիմք է ստեղծում բնության հանդեպ իսկական սիրո համար:Մանկության տարիներին ձեռք բերված աշխատանքային հմտություններն ու կարողությունները չեն ոչնչացվում. հետագայում դրանք կատարելագործվում են՝ վերածվելով աշխատանքի ավելի բարդ տեսակների: Երեխաների աշխատանքը բնության գրկում իրական արդյունքներ է տալիս։ Ահա թե ինչպես է նա գրավում երեխաներին դեպի իրեն, ուրախություն և բույսեր ու կենդանիներ խնամելու ցանկություն է առաջացնում։Երրորդ խնդիրը երեխաների մոտ բնության հանդեպ սեր զարգացնելն է։ Այս խնդիրը բխում է մեր հասարակության կրթության հումանիստական ​​ուղղվածությունից և բնությունը պաշտպանելու անհրաժեշտությունից՝ ողջ մարդկության կենսական մտահոգությունը:Բնության նկատմամբ հարգանքը ներառում է բարի գործերի և արարքների դրսևորում այն ​​դեպքերում, երբ դա անհրաժեշտ է, և դրա համար երեխաները պետք է իմանան, թե ինչպես հոգ տանել բույսերի և կենդանիների մասին, ինչ պայմաններ ստեղծել նրանց բարենպաստ աճի և զարգացման համար: Բնության նկատմամբ զգույշ վերաբերմունքի ձևավորման համար առանձնահատուկ նշանակություն ունեն կենդանի օրգանիզմի մասին գիտելիքները, այն անշունչ բնության առարկաներից տարբերելու ունակությունը: Բնության նկատմամբ հարգանքը կապված է դիտարկման զարգացման հետ, այսինքն՝ երեխային բնության հանդեպ սիրո զգացում կրթելով, պետք է ձգտել այնպես անել, որ երեխան չանցնի անհանգստություն պատճառող այս կամ այն ​​երեւույթի կողքով, որպեսզի նա իրականում վերցնի. բնության խնամք.Բնության նկատմամբ զգույշ վերաբերմունքի ձևավորումը կախված է նաև այն գեղագիտական ​​ընկալելու, այսինքն՝ բնության գեղեցկությունը տեսնելու և զգալու կարողությունից: Էսթետիկ ընկալումն ապահովում է երեխաների անմիջական «կենդանի» շփումը բնության հետ։ Բնական երեւույթների գեղեցկության դիտարկումը գեղագիտական ​​տպավորությունների անսպառ աղբյուր է։ Կարևոր է երեխաներին ցույց տալ բնական երևույթների գեղագիտական ​​որակները, սովորեցնել զգալ գեղեցկությունը, արտահայտել արժեքային դատողություններ՝ կապված դիտարկվող երևույթների գեղեցկության փորձի հետ։Բնության աշխարհն իր արտասովորությամբ, նորությամբ, պայծառությամբ հուզականորեն ազդում է մարդու վրա, նրան զարմացնում, ուրախություն, հրճվանք, խրախուսում է զգացմունքների փոխանցումը խոսքերով և գործերով: Բայց ոչ բոլորն են կարողանում խորը թափանցել բնական գեղեցկության աշխարհ, ընկալել այն ու վայելել այն։ Պետք է երեխային սովորեցնել ոչ միայն նայել, այլ նաև տեսնել, ոչ միայն լսել, այլև լսել, պաշտպանել բնության գեղեցկությունը։ Էսթետիկ անտեղյակությունը բացասաբար է անդրադառնում երեխայի ինտելեկտուալ և էթիկական զարգացման վրա։Բնության մասին պատկերացումների հարստացումը, նրա օրենքների և կապերի իմացությունը անհնար է առանց դրա նկատմամբ հուզականորեն դրական վերաբերմունքի, հետևաբար, փոքր երեխայի բնության հետ բոլոր շփումները պետք է ուղղված լինեն նրա հուզական արձագանքման, գեղեցկությունը նկատելու և գնահատելու կարողությանը: Նախադպրոցական տարիքը անհատականության զարգացման ամենակարեւոր փուլն է: Անհատի արժեքը որոշվում է հասարակության համար նրա նշանակությամբ և կախված է նրա դաստիարակությունից։ Բնության դերը անձնային որակների զարգացման մեջ արտահայտվում է բարության դաստիարակության մեջ, որը զգուշացնում է անիմաստ չարիքի և բնության նկատմամբ գիշատիչ վերաբերմունքի դեմ։Երեխայի անհատականության զարգացման միջոցները մանկավարժական տեխնոլոգիաներն են, որոնք ներառում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են.

– հետաքրքրասիրության զարգացում – նախադպրոցական տարիքի երեխայի ճանաչողական գործունեության հիմքը.

– ստեղծագործական և այլ խնդիրներ ինքնուրույն լուծելու ունակության զարգացում.

– ստեղծագործական երևակայության զարգացում;

– մարդամոտության զարգացում – մեծահասակների և հասակակիցների հետ շփվելու ունակություն.Մեծ նշանակություն ունի մեծահասակի անհատականության վրա հիմնված փոխազդեցությունը երեխայի հետ (միասին, հավասար հիմունքներով, որպես գործընկերներ), ստեղծելով հատուկ մթնոլորտ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի իրականացնել իր ճանաչողական գործունեությունը:

Ուսուցչի առաջադրանքն է.Յուրաքանչյուր երեխայի ներգրավվածությունը ակտիվ, ճանաչողական, զվարճալի էմոցիոնալ գունավոր գործունեության մեջ, որի ընթացքում նա ինքնուրույն (մեծահասակի անուղղակի օգնությամբ) ձեռք է բերում գիտելիքներ, այն օգտագործում է խաղի մեջ, արդյունավետ գործունեության մեջ՝ ինչ-որ մեկին օգնելու կամ ինչ-որ մեկի համար ուրախանալու համար: , ցույց է տալիս որոշակիհաղորդակցման հմտություններ, վերլուծում է գործունեության արդյունքը.Աշխատանքի կազմակերպումն իրականացվում է երեք փոխկապակցված փուլերով.

1. Երեխային ակտիվության արթնացնել;

2. Շարունակվող փոփոխությունների իմաստի որոնում կամ ծանոթի մեջ անծանոթի, սովորականի մեջ անսովորի բացահայտումը.

3. Ապրել հարաբերությունները ճանաչելի օբյեկտի հետ արտադրողական գործունեության մեջ:

Դասավանդման ընթացքում առաջնահերթությունը տրվում է ոչ թե պարզ անգիր սովորելուն և ոչ մեխանիկական վերարտադրմանը, այլ երեխաներին համակարգված և ստեղծագործական գործունեությանը ծանոթացնելուն:Դա անելու համար անհրաժեշտ է երեխաների հետ աշխատելու ինտեգրված մոտեցում կիրառել, որը թույլ է տալիս համատեղել բոլոր կրթական աշխատանքները մեկ ամբողջության մեջ (կապը այլ գործունեության հետ): Հաշվի առնելով նախադպրոցական տարիքի երեխաների հատուկ տարիքային առանձնահատկությունները. կարճաժամկետ հետաքրքրություններ, անկայուն ուշադրություն, տեսողական-արդյունավետ մտածողության գերակշռում, շարժողական ակտիվության բարձրացում, խաղային գործունեության ցանկություն, ճանաչողական հետաքրքրությունների բազմազանություն, հոգնածություն, հնարավոր է օգտագործել ոչ ավանդական կազմակերպված կրթական գործունեություն, որը նպաստում է երեխաների տրամաբանական մտածողության և գործունեության զարգացմանը.Գործունեություն – ճանապարհորդություն;

– Դասեր – հեքիաթ;

– Դասեր – վիկտորինան;

-Դասերը խաղ են:

Դուք կարող եք ծախսել խաղի կերպարների՝ տիկնիկների հետ: Դրանց օգտագործումը հնարավորություն է տալիս երեխաների համար ճանաչողական խնդիր դնել նրանց համար հետաքրքիր ձևով, իսկ երեխաների համար հեշտ է ընդունել առաջադրանքը և ակտիվ դիրք գրավել այն լուծելու հարցում։Ինտեգրված պարապմունքները նպաստում են արժեքային դատողությունների զարգացմանը, նույն թեմային մի քանի անգամ անդրադառնալը նպաստում է երեխաների ուշադրության զարգացմանը և մեկ թեմայի նկատմամբ հետաքրքրության երկարաժամկետ պահպանմանը։Ճանաչողության այս մեթոդը թույլ է տալիս ընկալել աշխարհն իր ամբողջականության մեջ, ակտիվանում է ճանաչողական կարողությունների զարգացումը, տեղի է ունենում իմաստալից ընդհանրացումների և հասկացությունների ձևավորում, քանի որ. երեխաներին ավելի շատ հետաքրքրում է իմաստի որոնումը, քան ֆորմալ գիտելիքները, իրենց շրջապատող աշխարհի ընդհանուր օրինաչափությունների բացահայտումը, քան փաստերի ամբողջությունը: Կրթությունը կառուցվում է «երեխայից» նրա գիտելիքների ընդլայնման ուղղությամբ։ Յուրաքանչյուր փուլում սկզբնական գաղափարները խորանում են, հագեցած բովանդակությամբ, աստիճանաբար վերածվում գիտելիքի վերածվող հասկացությունների։Երեխաների գիտելիքները միավորող կոնկրետ թեմայով աշխատանքի արդյունքը թեմատիկ երեկոներն են, հանգստի արձակուրդները, նկարների ցուցահանդեսները, արհեստները:Մանկավարժի առջեւ ծառացած վերը նշված բոլոր խնդիրները սերտորեն փոխկապակցված են. անհրաժեշտ է դիտարկել և լուծել դրանք որպես ամբողջություն: Այս առաջադրանքների բարդությունն ու բազմազանությունը պահանջում է, որ ուսուցիչը կարողանա օգտագործել երեխաների հետ աշխատելու տարբեր մեթոդներ (դիտարկում, խաղ, աշխատանք, ընթերցանություն և պատմում, փորձերի կազմակերպում, զրույց և այլն):

Նախագիծ-Բնագիտական և տեխնոլոգիական

Թեմա` Երեխաներին սովորեցնել ծաղիկի կառուցվացքը և կատարել տեխնոլոգիական աշխատանք`գունավոր թղթից պատրաստել ծաղիկներ։

Դաստիրակ`Էլյա Գրիգորյան,Օգնական Անահիտ Մարգարյան,

Համակարգող`Անահիտ Ղազարյան,քոլեջի նախակրթարանի 5 տարեկաններ

Օր` 28.09.2022 

Ժամ`14։00֊15։00

Նպատակ` Երեխաները սովորելու են ծաղիկի կարուցվացքը,նրա բաղադրիչ մասերը նաև սովորելու են թղթից ծաղիկ պատրաստելու հմտությունները։

Խնդիր՝ Մանր մոտորիկայի զարգացում,խոսքի զարգացում,երեխան սովորում է աշխատել մկրատի հոտ։

Ընթացք`Երեխային բացատրում եմ ծաղկի կառուցվացքը, որից հետո սկսում  ենք պատրաստել ծաղիկ։

Անրաժեշտ պարագաներ` Գունավոր թղթեր,մկռատ,սոսինձ, A4 թուղթ։

Արթյունքներ

Վերլուծություն

Երեխաներին հաճույքով լսում եին ծաղկի կարուցվացքը և սիրով կատարեցին գործնական աշխատանք։

Բնագիտության դասավանդման մեթոդիկայի խնդիրները

Բնագիտությունը դա գիտությունների համակարգ է բնության մասին ` դրանց համախմբությունը որպես մեկ ամբողջ:Ընդհանրապես բնությունը որակավորվում է որպես մի ամբողջություն,որը ներառում է իր մեջ թե կենդանի,թե անկենդան աշխարհը,որը շրջապատում է մարդուն:Այն չունի սկիզբ եվ վերջ,եվ այն անվերջ է ժամանակի եվ տարածության մեջ:Բնագիտությունը որպես ուսումնական առարկա սերտորեն կապված է բնության մասին այլ գիտությունների հետ,սակայն տարբերվում է տրամադրման ծավալով,կառուցվածքով եվ դասավանդման նպատակներով:Առարկայի նպատակն է տրամադրել սովորողին տարրական տեղեկություններ գիտական փաստերի եվ օրինաչափությունների մասին,ինչպես նաեվ զարգացնել երեխայի մոտ հետազզոտական աշխատանքի պարզագույն հմտությունները:Զուգահեռ դրան ՝ տրամադրվող տեղեկությունները պետք է մանրակրկտորեն զտվեն եվ մշավեն հաշվի առնելով երեխայի տարիքային չափորոշիչները:Նախակրթարանում երեխաները ստանում են նախնական պատկերացումներ բնության երեվույթների մասին եվ այդ գիտելիքների տրամադրումը պահանջում է մանկավարժից բարձր մասնագիտական որակավորում:

Մեթոդիկա

Բնագիտության դասավանդման մեթոդիկա (ԲԴԹ) առարկան դա գիտություն է դասավանդման պրոցեսի և նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման համակարգի մասին,որը պայմանավորված է այդ առարկայի առանձնահատկություններով:

Մեթոդիկայի խնդիրներն են .

1)ճիշտ առանձնացնել բնագիտության կրթության նպատակները

2)որոշել նյութերի ընտրության սկզբունքները

3)մշակել էֆեկտիվ մեթոդներ և դասավանդման ձևեր

Այս խնդրի լուծումը պահանջում է մասնագետից գիտելիքների ընդհանուր համակցություն,որոնց հետ կապված է այս մեթոդիկան:

Կենդանի բնության տարածքի կազմակերպում նախադպրոցական խմբում

Կենդանի բնության տարածքը դա ոչ միայն բույսերի ու կենդանիների պահպանման տեղերը այլ նաև երեխաների հետ ուսումնասիրություն անցկացնելու վայր։։Սենյակը որտեղ պահվում են կենդանիները և բույսերը պետք է լավ լուսավորված լինի և համապատասխանի բույսերի և կենդանիների պահպանության նորմերին այնտեղ պետք է առկա լինի նույն ջերմաստիճանը։Բույսերը և կենդանիները պիտի ընտրվեն համապատասխան ուսումնական ծրագրի։Բույսերի և կենդանիների պահպանումը պահանջում է սանիտարահիգենիկ կանոնների խիստ պահպանություն այնպես որ պատահական կենդանիների բերել պետք չէ։Այդ նպատակով անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ պահպանել և կատարել մաքրություն, սենյակում պետք է առկա լինի հոսող ջուր,սենյակը ամեն օր օդափոխվի,վանդակները ,ակվարիումները և սարքավորումները պետք է մանրազերծվեն։Կենդանի բնության տարածքը խմբում կարևոր դեր է խաղում քանի որ երեխան անընդհատ շբվելով բնության հետ, դիտումներ կատարելով և խնամելով կենդանիներին սովորում է պատասխանատվություն,ինքնուրույնություն և հոգատարություն բնության հանդեպ։Երկար դիտարկումների շնորհիվ երեխան գիտելիքներ է կուտակում որոնք թույլ են տալիս հասկանալ կենդանիների և բույսերի աճը,զարգացումը և կապը շրժակա միջավայրի հատ,ինչը իր հերթին նպաստում է բնագիտական պրոցեսների ճիշտ հասկանալուն և խթանում է բնության ուսումնասիրությունը։Այս ամենը լավացույն ձևով նպաստում է էկոլոգիական և բնագիտական դաստիրակության իրականացմանը։

Բնագիտական անկյուն ունենալու հիմնախնդիրբերը

1․Սովորեցնել երեխաներին հոգ տանել բույսեիր և կենդանիների մասին

2.Խթանել երեխային դիտարկել բույսերի և կենդանիների հետ կատարվող պրոցեսները

3.Ստեղծել պայմաններ երեխայի ինքնուրյուն զարգացման համար

Ջրի գոլորշացում

Ամռանը` անձրևից հետո, գետնին առաջացած լճակները որոշ ժամանակ անց անհետանում են, դրսում փռած լվացքը չորանում է: Նշված դեպքերում տեղի է ունենում գոլորշացում։Գոլորշացմամբ ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև: