Category Archives: Իրավունքի հիմունքներ

Ամուսնության ու ամուսնալուծության իրավունք

Որպես ամուսնության հասակ սահմանված է 18 տարին, բացառության դեպքում 17 տարին լրացած անչափահաս անձի ամուսնությունը թույլ է տրվում նրա կամքով և միայն դատարանի համաձայնությամբ, այնպիսի հարգալից պատճառով, որն է ՝ երեխաի ծնունդը։ Անչափահաս անձի ամուսնությունը համարվում է բռնություն ՝ քրեական հետապնդման հիման վրա։ Ամուսնացող զույգի նախապես համաձայնությունը (նշանդրեքը) չի առաջացնում հետագա ամուսնության պարտավորություն: Նշանդրեքի հետ կապված նվերները չամուսնանալու դեպքում վերադարձվում է կողմերին: Նշանդրեքը չի համարվում դատական կարգով բռնի ուժով ամուսնացնելու հիմք:

Ամուսնությունը չի թույլատրվում `

1. Այն անձանց միջև, եթե նրանցից որևէ մեկը ամուսնացած է ուրիշի հետ

2. ուղիղ, վերընթաց կամ վայրընթաց բարեկամական ճյուղերի միջև

3. բիոլոգիական կամ ոչ բիոլոգիական, քույր- եղբոր միջև

4. որդեգրող և որդեգրված անձանց միջև

5. այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը ստանում է աջակցություն և ովքեր ամուսնության մասին պայմանագիր չեն ստորագրել:

Ամուսնության դադարեցման պատճառ կարող է հանդիսանալ ՝

1. Ամուսիններից մեկի մահը

2. օրենքով հաստատված կարգով ամուսիններից մեկի մահը հաստատելու դեպքում

3. ամուսնալուծությունը

Երեխայի իրավունք

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար: Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք: Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է ,,Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը ` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում: Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն։ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում ` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով: Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին։

Գողություն և կողոպուտ

Կողոպուտը ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունն է, որը պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կողոպուտը, որը ՝

1) Կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

2) կատարվել է խոշոր չափերով

3) կատարվել է ` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով

4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով:

Գողությունը, որը կատարվել է ՝

1) առանձնապես խոշոր չափերով

2) բնակարան ապօրինի մուտք գործելով)

3) կազմակերպված խմբի կողմից ` պատժվում է ազատազրկմամբ ՝ չորսից ութ տարի ժամկետով ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Սովորութային իրավունք

Հին Հայաստանի իրավունքի գլխավոր աղբյուրն է եղել սովորութային իրավունքը։ Սովորութային իրավունքը իրավունի աղբյուր է եղել ոչ միայն ստրկատիրական Հայաստանում, այլ նև ֆեոդալական։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական հարաբերությունների շատ կողմեր։ Հայ ժողովրդի կենցաղում մինչև 19- րդ դարի վերջը զարմանալի պահպանողականությամբ հասել են տոհմատիրական, հին նահապետական կյանքի և հասարակական- ընտանեկան սովորույթների (ավանդույթների) մնացուկները, որոնց նյութական հիմքը եղել է մինչև նույն ժամանակաշրջանը պահպանված գյուղական համայնքը։ Սովորութային իրավունքի նորմերը, չնայած պետության հետագա օրենսդրական գործողությանը, այնուամենայնիվ, շատ անգամ կարողցել են պահպանել իրենց գոյությունը գործող օրենքին կից այն աստիճան, որ հաճախ հստակ սահման չի գծվել օրենքի և սովորույթի միջև։ Սովորութային իրավունքի աղբյուրների կողքին ըստ հայ մատենագիր և օտար աղբյուրների, իրավունքի աղբյուր են եղել նաև թագավորների իրավական ակտերը։ Ըստ այդ աղբյուրների հայոց թագավորների հրապատակել են հրովարտակներ, հրամաններ, օրենքներ, որոնք պարունակել են իրավական նորմեր։ Սակայն ավելի գործուն դեր են խաղացել սովորութական իրավունքի նորմերը։ Սովորութային իրավունքի ավանդական դերը հասարակական հարաբերություններում այնքան ուժեղ և արմատացած է եղել, որ կարիք չի զգացվել այդ ամենը գրավոր ձևերի վերածելու ՝ ընդհուպ մինչև 12- րդ դար։ Թերևս սովորութական իրավունքի այդ ընդհանրացած բնույթին պետք է վերագրել ,,հայ թագավորների օրենսդրական գործունեության սղությունը,,։

Սովորութային իրավունք

Հին Հայաստանի իրավունքի գլխավոր աղբյուրն է եղել սովորութային իրավունքը։ Սովորութային իրավունքը իրավունի աղբյուր է եղել ոչ միայն ստրկատիրական Հայաստանում, այլ նև ֆեոդալական։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական հարաբերությունների շատ կողմեր։ Հայ ժողովրդի կենցաղում մինչև 19-րդ դարի վերջը զարմանալի պահպանողականությամբ հասել են տոհմատիրական, հին նահապետական կյանքի և հասարակական-ընտանեկան սովորույթների (ավանդույթների) մնացուկները, որոնց նյութական հիմքը եղել է մինչև նույն ժամանակաշրջանը պահպանված գյուղական համայնքը։ Սովորութային իրավունքի նորմերը, չնայած պետության հետագա օրենսդրական գործողությանը, այնուամենայնիվ, շատ անգամ կարողցել են պահպանել իրենց գոյությունը գործող օրենքին կից այն աստիճան, որ հաճախ հստակ սահման չի գծվել օրենքի և սովորույթի միջև։

 

Սովորութային իրավունքի աղբյուրների կողքին ըստ հայ մատենագիր և օտար աղբյուրների, իրավունքի աղբյուր են եղել նաև թագավորների իրավական ակտերը։ Ըստ այդ աղբյուրների հայոց թագավորների հրապատակել են հրովարտակներ, հրամաններ, օրենքներ, որոնք պարունակել են իրավական նորմեր։ Սակայն ավելի գործուն դեր են խաղացել սովորութական իրավունքի նորմերը։

 

Սովորութային իրավունքի ավանդական դերը հասարակական հարաբերություններում այնքան ուժեղ և արմատացած է եղել, որ կարիք չի զգացվել այդ ամենը գրավոր ձևերի վերածելու՝ ընդհուպ մինչև 12-րդ դար։ Թերևս սովորութական իրավունքի այդ ընդհանրացած բնույթին պետք է վերագրել «հայ թագավորների օրենսդրական գործունեության սղությունը»։

Հայ իրավական մտքի զարգացումը

Իրավունքն առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց`  դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք:

Սովորութային իրավունքն իրավունքի պատմական առաջին ձևն է: Մինչև իրավունքի գրավոր աղբյուրների առաջացումը սովորութային իրավունքը գոյություն է ունեցել հասարակական հարաբերությունների ոլորտում և ավանդաբար կիրառվել է բանավոր: Պետության և իրավունքի առաջացմանը զուգընթաց` տիրող դասակարգը վավերացրել և իրավականոնների մեջ է ամփոփել որոշ սովորույթներ: Իրավունքի ճյուղերը ձևավորվել են սովորութային իրավունքի նորմերից:

Ընտանեկան իրավունքը` որպես իրավունքի առանձին ճյուղ, նույնպես առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է: Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը, արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական  կարգերից մնացած առանձին սովորույթներ: Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց: Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն: Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով: Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել: Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն: Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները

Եկեղեցական իրավունքը` որպես իրավունքի առանձին ճյուղ, ձևավորվել է կրոնական սկզբունքների հիման վրա

Իրավունքի ձևավորմանը նպաստել են նաև պատմական զարգացման առանձնահատկություններն ու ազգային ավանդույթները:

Պետական իշխանության՝ որպես հասարակական իշխանության նոր տեսակի երևան գալուն զուգընթաց` ձևավորվել է իրավունքի նոր ճյուղ՝ պետական իրավունքը: Այն  իրավական նորմերի ամբողջություն է և ամրապնդում է հասարակական ու պետական կարգի հիմքերը: Պետական իրավունքի գլխավոր աղբյուրը  սահմանադրությունն է, ուստի կոչվում է նաև սահմանադրական իրավունք: Պետական իրավունքը սահմանում է հասարակական և պետական կառուցվածքի ձևերը, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների ու ազատությունների նյութական,  իրավական երաշխիքները և այլն։

Իրավունքի ձևավորմանը նպաստել են նաև պատմական զարգացման առանձնահատկություններն ու ազգային ավանդույթները:

Պետական իշխանության՝ որպես հասարակական իշխանության նոր տեսակի երևան գալուն զուգընթաց` ձևավորվել է իրավունքի նոր ճյուղ՝ պետական իրավունքը: Այն իրավական նորմերի ամբողջություն է և ամրապնդում է հասարակական ու պետական կարգի հիմքերը: Պետական իրավունքի գլխավոր աղբյուրը սահմանադրությունն է, ուստի կոչվում է նաև սահմանադրական իրավունք: Պետական իրավունքը սահմանում է հասարակական և պետական կառուցվածքի ձևերը, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների ու ազատությունների նյութական, իրավական երաշխիքները և այլն:

Իրավունքի ձևավորմամբ է պայմանավորված նաև իրավագիտության առաջացումը, որն ուսումնասիրում է հասարակության իրավական վերնաշենքը: Դեռևս I–III դարերում Հռոմում իրավական գիտելիքներն ի մի են բերվել և համակարգվել, ծավալվել է դասական իրավագետների գործունեությունը: Իրավագիտությունը հատկապես զարգացել է բուրժուական հասարակարգում. ստեղծվել են իրավագիտության բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ:

Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռում բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան: Իրավագիտության ընդհանուր համակարգի մեջ մտնում են ընդհանուր-տեսական գիտություններ (իրավունքի տեսություն և պատմություն, քաղաքական ուսմունքների պատմություն), ճյուղային գիտություններ (պետական, քրեական, քաղաքացիական, աշխատանքային իրավունք և այլն), միջճյուղային գիտություններ (դատախազական հսկողություն, դատարանի և դատախազության կազմակերպում, բնակարանային իրավունք և այլն), կիրառական գիտություններ (քրեագիտություն, դատական բժշկագիտություն և այլն): Իրավական գիտությունների համակարգում հատուկ տեղ ունի միջազգային իրավունքը:

Հայաստանում իրավական նորմերի, հասարակական ու քաղաքական հարաբերությունների մասին ուսմունքն առաջացել է հայ դպրության ստեղծման հետ: Վաղ ավատատիրության շրջանում հայ պատմիչներն ու իմաստասերները (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ) մեկնաբանել են իրավական նորմերը, անդրադարձել կամքի ազատության, հանցագործության պատճառների, կառավարման ձևի, իրավունքի հարցերին:

Հայ իրավագիտական մտքի զարգացման մակարդակն ու էությունը բնորոշում է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (XII դար), որտեղ մեկնաբանվել են Մովսիսական օրենքները, արտահայտվել առաջադեմ մտքեր պետականության, համապետական օրենքի նշանակության, իրավագիտության, օրինականության պահպանման, կամքի ազատության, պատժի կիրառման նպատակի ու ձևերի, արդարամտության հարցերի մասին: Պետության և իրավունքի, մեղքի ու մեղավորության, հանցագործության պատճառների, ազատ կամքի, օրինականության, աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերության, բռնապետության էության հարցեր են շոշափել նաև Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Դավիթ Ալավկա որդին, Ներսես Շնորհալին, Սմբատ Սպարապետը, Վահրամ Րաբունին, Ստեփանոս Օրբելյանը:

XIV–XVIII դարերում հայ իրավական մտքի զարգացումը շարունակվել է գաղթավայրերում, մասնավորապես Մադրասում լույս տեսած Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» (1772 թ.) և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» (1773 թ.) աշխատություններում: Վերջինս ոչ միայն իրավական նորմերի ընդարձակ ժողովածու է, այլև ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը: Իրավագիտական բնույթի հարուստ նյութեր են պարունակում Միքայել Չամչյանի, Ղևոնդ Ալիշանի, Նիկողայոս Ադոնցի, Մաղաքիա Օրմանյանի, Ներսես Ակինյանի և ուրիշների աշխատությունները:

Հայ իրավագիտության հետևողական զարգացումն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում, շարունակվել խորհրդային տարիներին: XX դարի 20–30-ական թվականներին մշակվել են օրենքների նախագծեր, սահմանվել իրավունքի նորմեր: Այս շրջանում հայ իրավագետներն ուսումնասիրել են նաև հին հայկական պետության և իրավունքի հարցեր, հրատարակել Դավիթ Ալավկա որդու կանոնները, «Կանոնագիրք Հայոցը», Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերը և այլն:

Հայ իրավաբաններն առանձին աշխատություններ են նվիրել Հայաստանի պետության և իրավունքի պատմությանը, սահմանադրություններին, իրավունքի տարբեր ճյուղերին, հեղինակել են բուհական ու դպրոցական իրավագիտական դասագրքեր: Նրանք գործուն մասնակցություն ունեն ՀՀ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը: ՀՀ իրավագիտական կենտրոն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտը: Իրավագետ մասնագետներ են պատրաստում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Հայաստանի մի շարք այլ բուհերում: Վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում ներառվել է նաև «Իրավագիտություն» առարկան («Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» և այլն):