Category Archives: Լանշաֆթագիտություն

Բնության պահպանություն

Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։Բնության պահպանությունն իրականացվում է միջազգային, պետական ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ կանաչապատում, անտառապատում, գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, ջրամբարների կառուցում և այլն։

Բնության պահպանության հիմնական սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգիական օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութական արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգիական փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտական կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգիական վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու առողջության ու կենսագործունեության վրա։Բնության պահպանության հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը։ Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք միավորում են բնության պահպանության որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց։

Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպանական միջազգային կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավարական կազմակերպություններ։ Դրանց շարքում է ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված բնապահպանական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՊ-ը, որի գործունեության գլխավոր ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է։Բնության պահպանության կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Կենսաբազմազանությունը կենդանի օրգանիզմների տարատեսակությունն է, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը: 
Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում: Սակայն կենսաբազմազանության օգտագործման պատճառով տեղի են ունեցել տեսակների աստիճանական դեգրադացիա և ոչնչացում: Այս երևույթն առավել ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում՝
կապված շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճի, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործման հետ: Երկրագնդի շատ տարածքներ հայտնվել են էկոլոգիական ճգնաժամային վիճակում: Վաղ անցյալում անտառները կազմել են երկրագնդի բուսականության հիմնական մասը: 
Վերջին սառցադաշտային շրջանի ավարտից մինչև մեր օրերը անհետացել են անտառների մոտ կեսը, հատկապես` Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում ու Ռուսաստանում: Կլիմայական պայմանների և
աշխարհագրական լանդշաֆտների փոփոխության հետևանքով շատ է տուժել Եվրոպայի կենդանական աշխարհը. անհետացել են վայրի ձի տարպանը և ժամանակակից խոշոր եղջերավոր կենդանիների նախահայրը՝ տուրը: Մեծ կորուստներ է կրել նաև օվկիանոսների, ծովերի, գետերի և լճերի կենդանական աշխարհը: XX դարում 25 անգամ մեծացել է ձկնորսության ծավալը: Արդյունագործական նշանակություն ունեցող ձկնատեսակների պոպուլացիաների 2/3-րդը ներկայումս վերարտադրության կարիք ունի: Ընդհանուր առմամբ անհետացել են մոտ 105 տեսակի կաթնասուններ և 136 տեսակի թռչուններ: Վերջին 30 տարվա ընթացքում կրճատվել են անտառային կենսաբազմազանության 319 տեսակների պոպուլացիաներ, որոնց գերակշռող մասը կենդանիներն ու թռչուններն են:
Կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բնական միջավայրում (in-situ) և բնական միջավայրից դուրս (ex-situ):
Բնական միջավայրում կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: 
Բնական միջավայրից դուրս կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բուսաբանական ու կենդանաբանական այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում, որի նպատակն է հարստացնել տվյալ տարածաշրջանի բուսական ու կենդանական աշխարհները 
նոր՝ տնտեսապես արժեքավոր, գեղազարդիչ, դեղատու և այլ օգտակար հատկություններով օժտված բուսա- և կենդանատեսակներով, ապահովել տեղական հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ ու մնացուկային տեսակների պահպանությունը, վերականգնումը և դրանց կայուն օգտագործումը:
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
Բնության հատուկ պահպանվող տարածքները բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, ռեկրեացիոն, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտ, կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:
Արգելոց
Արգելոցն ունի ամենաբարձր կարգավիճակը: Արգելոցում բացառվում է մարդու տնտեսական գործունեությունը, և նույնիսկ արգելվում է մարդու մուտքը: Արգելոցի շուրջը ձգվում է առնվազն 1 կմ լայնությամբ արգելագոտի, որը պահպանում է արգելոցի բուն տարածքը:
Արգելավայր
Ի տարբերություն արգելոցի՝ արգելավայրը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական և ունի ավելի ցածր կարգավիճակ: Արգելավայրերն ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման և որսի կազմակերպման նպատակով:
Ազգային պարկ
Ի տարբերություն արգելոցների և արգելավայրերի՝ ազգային պարկերը կազմակերպվում են բնության եզակի արժեք ներկայացնող բնական օբյեկտների և գեղատեսիլ վայրերի շուրջը, որտեղ միջավայրը պետք է պահպանվի բնականին մոտ վիճակում: Այստեղ բնության պահպանությունը համատեղվում է բնակչության զբոսաշրջության և հանգստի կազմակերպման հետ:
Բնության հուշարձան
Բնության հուշարձանը բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ է: Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է վնասել հուշարձանը: Բնության հուշարձանները լինում են կենդանի և անկենդան:
ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը՝ ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ, Գրիֆիթի հուդայածառը՝ Մեղրու նախալեռնային շրջանում, և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև և ճառագայթաձև մերկացումները Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճերում, հրաբխային կոները Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններում, ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը, Գորիսում, Խնձորեսկում, ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ և այլն:
Հայաստանում բնապահպանական հարցերով զբաղվում են ՀՀ բնության պահպանության նախարարությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ:

ԼԵՌՆԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐ ԵՒ ՈՒՂՂԱՁԻԳ

Լեռնային լանդշաֆտները այն լանդշաֆտներն են, որոնք լեռներում են գտնվում։ Օրինակ ` Հայաստանը լեռնային երկիր է, այն շրջապատված է լեռներով։ ՀՀ- ի լեռներում փոխվում է ջերմաստիճանը, կլիման և լեռների բարձրադիր գոտիներում գրեթե ոչ մի բուսականություն չկա։

Բայց լեռների ավելի ցածրադիր գոտիներում բուսականությունը շատ է, ավելի շատ ծառեր կան։ Ինչքան բարձրանում ու մեծանում է լեռների ջերմաստիճանը, այնքան լեռներում ցուրտ և սառը եղանակ է։ Ըստ լեռների բարձրության ` կրճատվում են վեգետացիայի ժամկետները, անհնար է դառնում ջերմասեր կուլտուրաների մշակումը, նվազում է թթվածնի քանակը և մարդու օրգանիզմում առաջանում է որոշակի ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարում:

Ազոնալ գոտին այն գոտին է, որտեղ զոնայականություն չկա։ Երբ որ տվյալ վայրը զոնայականություն չունի, այն կոչվում է ազոնալ։ Իսկ սպեկտորը լեռների հաջորդականության հավաքածուն է։

ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ՖԻԶԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ

Լանդշաֆտային թաղանթը մոլորակի բնությունը շատ բազմազան է։ Ուստի մենք պետք է շրջանցում կատարենք մի լանդշաֆտից ` մյուսը, որպեսզի ուսումնասիրենք դրանք։

Ֆիզիկաաշխարհագրական և լանդշաֆտային շրջանցումները հոմանիշներ են և երկուսն էլ օգտագործվում են։

Լանդշաֆտային շրջանցումը կատարվում է 2 ուղղությամբ `

1. Մասնավոր (նեղ- մասնագիտական)

2. համալիրային (ֆիզիկաաշխարհագրական- լանդշաֆտային)

Համալիրային շրջանցումը հնարավորություն է տալիս բնական համալիրը և նրա ռեսուրսները գնահատել։

Համալիրային լանդշաֆտային շրջանցումը մի փոքր բարդ է. այստեղ պետք է գտնել բաղադրիչների կապերը ղեկավարող գործոնները։

Լանդշաֆտային ֆիզիկաաշխարհագրական շրջանցման ժամանակ առաջին պլան է մղվում ծագումնաբանական կամ պատմաբանական սկզբունքը։ Օրինակ ` հայկական լեռնաշխարհում հրաբխային արտավիժումների հետևանքով առաջացել են լավային ծածկույթներ։ Սրանց հարևանությամբ կան նաև ծալքաբեկորային լեռներ, որոնք ծագումով և արտաքին տեսքով միմյանցից շատ տարբեր են։

Մարդու տնտեսական գործունեությամբ

 

Մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3,3 մլրդ տ, սակայն, այն մարդու և մյուս կենդանի օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք

ուլտրամանուշակագույն ճառագայթումից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմաստիճանային ռեժիմի

կայունացմանը:

ունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3,3 մլրդ տ, սակայն, այն մարդու և մյուս կենդանի օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք

ուլտրամանուշակագույն ճառագայթումից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմաստիճանային ռեժիմի

կայունացմանը:

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական լանդշաֆտ է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։

Կան այնպիսի օբյեկտներ, որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օրինակ ` ջերմակայանները։ Կուլտուրական լանդշաֆտը ունի մի քանի ֆունկցիոնալ տարրեր ` արտադրական, սոցիալական, էկոլոգիական, գյուղատնտեսական, արգելոցային, և այլն։ Կուլտուրական լանդշաֆտ ստեղծելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա գեղագիտական կողմի և դիզայնի վրա։ Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է 4 մեթոդ ` տեխնոլոգիական, տարածքային- պլանավորման, ագրոտեխնիկական և ֆիտոմելիորատիվ։

Օզոնային և Ջերմոցային էֆեկտններ

Մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների  կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3,3 մլրդ տ, սակայն, այն մարդու և մյուս կենդանի օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք
ուլտրամանուշակագույն ճառագայթումից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմաստիճանային ռեժիմի
կայունացմանը:

Թեմա 2

1․ Սոցիոնար և Կիսոցիոնար մեթոդներ։

Սոցիոնար և Կիսոցիոնար մեթոդներ կայաններ են։Սոցիոնար կայանները կոչվեցին նաև մոնիթորինգի կայաններ,որտեղից հետևում էին բնության ընթացքին։

2․Դաշտային հանույթի մեթոդ։

Դաշտային հանույթի ժամանակ խումբը կազմում է ծրագիր և դուրս գալիս արշավի և նմուշներ գտնելու։

3․Փորցագիտական մեթոդ։

Փորցագիտական մեթոդի ժամանակ պետք է ստեղծել արհեստական երևույթներօրինակ սելաֆը։

4․Լաբորատոր մեթոդ։

Դաշտում հավաքվաց նմուշները ենթարկվում են ուսումասիրման լաբորատորիաներում։Ջրի նմուշները նմուշները ենթարկվում են անալիզի և պարզում դրանց բաղադրությունը։Լանշավթագետը կարող է չտիրապետել մեթոդին։

5․Համեմատական մեթոդ։

Այս մեթոդով կարելի է համեմատություն կատարել տարբեր օբեքտների միջև գտնել դրանց տարբերությունը։

6․Քարտեզագրման մեթոդ։

Լանշաֆթային հանույթի խնդիրներից մեկը դա պատկերումն է թղթի վրա։

7․Աէրոտիզական լուսանկարների վերածնման մեթոդ։

Աէրոտիզական լուսանկարների վերածնման մեթոդը զարգացել է 20-րդ դարի կեսից։Կան շատ օբեկտներ որոնք մոտիկից չեն երևում իսկ հեռվից շատ պատկերավոր են երևում։

8․Նկարագրման մեթոդ։

Նկարագրման մեթոդը շատ հին է և դրանով զարգացել է աշխարհագրությունը։

9․Երկրաինֆորմացիայի մեթոդ։

Լանշավթագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություն անի։

10․Գծանկարչական մեթոդ։

Գծանկարչական մեթոդ դա այն է երբ 2 պատկերներ են գծագրում,տրվում են կողապատիկներ և կտրվացքներ։

11․Վերադրման մեթոդ։

Վերադրման մեթոդում տարբեր ուղութուններով արված արդյունքները համադրվում են։

12․Երկրաֆիզիկական մեթոդ։

Երկրաֆիզիկական մեթոդով ուսումնասիրում են լեռնալանջերի պրոցեսը եթե լանջի թեքությունը մեծանում է այնքան տեղադրումը զորեղանում է։

13․Երկրաքիմիկականի մեթոդ։

Երկրաքիմիկականի մեթոդով պետք է պարզել թե կենսդաբանական պրոցեսները ինտեսիվ արտահայտվում կամ հակարակը։

14․Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։

Հնէալանդշաֆտագիտական մեթոդով լանշաֆթի զարգացման ժամանակաշրջանը, թե  ինչ ուղղությամբ է կանխատեսվող ապագան։

15․Քանակական մեթոդ։

Քանակական մեթոդով պարզում էնք երևույթի քանակը և մեծությունը։

16․Մաթեմաթիկական մեթոդ։

Մաթեմաթիկական մեթոդով բնական երևույթների հաշվարկումը կատարվում է մաթեմաթիկական բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։

17․Մոդելավորման մեթոդ։

Մոդելավորման մեթոդը դա այն է երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթը ուսումնասիրելու նպատակով։

18․Հաշվեկշիռային մեթոդ։

Հաշվեկշիռային մեթոդը նյութերի տարրի մութք ու ելք կատարող փոխհարաբերություն։

19․Վիճակագրական մեթոդ։

Վիճակագրական մեթոդը լանշավթագիտության մեջ լայնորեն կիրառվում է։