Category Archives: կենսաբանություն

Էկոլոգիական բուրգ

Էկոլոգիական բուրգը ըստ սննդային մակարդակների,արտահայտում է տարբեր կարգի պրոդուցենտների և  կոնսումենտների փոխհարաբերությունը։Սննդային շղթաների առաջին օղակի բույսերի ընդհանուր կենսազանգվածը մի քանի  անգամ ավելի շատ է,քան հաջորդ մակարդակում՝խոտակեր կենդանիների ընդհանուր կենսազանգվածում։

Սննդային շղթայի հաջորդ օղակներից յուրաքանչյուրի կենսազանգվածը պակասում է,այսինքն՝ ավելի բարձր սննդային  մակարդակի կենսազանգվածը նվազում է։Այս օրինաչափությունը կոչվում է էկոլոգիական բուրգի կանոն։Կա էկոլոգիական բուրգի մի քանի տեսակ ՝թվային,կենսազանգվածային և էներգիա։

Սննդային կապերի տիպերը

Տեսակների առանձնյակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր։ Սննդային շղթաների օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։ Ամենապարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային դիակեր միջատներ ու նեխման միկրոօրգանիզմներ։Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ՝ գիշատիչներ և մակաբույծներ։ Օրգանական մնացորդներ առաջացնում են շղթայի բոլոր անդամների կենսագործունեության արդյունքում։ Կենսաերկրացենոզները շատ բարդ են։ Նրանցում միշտ գոյություն ունեն զուգահեռ և միահյուսված բազմազան բարդ սննդային շղթաներ, իսկ տեսակների ընդհանուր թիվը հաճախ չափվում է հարյուրներով և նույնիսկ հազարներով։ Գրեթե միշտ տարբեր տեսակները սնվում են մի քանի տարբեր օբյեկտներով և իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոլոգիական համակարգի մի քանի անդամների համար։ Այսպիսով, ստացվում է սննդային կապերի բարդ ցանց։

Էվոլյուցիա

Օրգանիզմի մոտ էվոլյուցիան տեղի է ունենում ժառանգական հատկանիշների փոփոխությամբ։ Մարդու մոտ, օրինակ, աչքի գույնը ժառանգական հատկանիշ է և անհատը իր ծնողներից կարող է ժառանգել ,,շագանակագույն աչքի,, հատկանիշը։ Ժառանգական հատկանիշները կառավարում են գեները և օրգանիզի գենոմի գեների ընդհանրությունը ՝ գենոտիպը։Օրգանիզմի կառուցվածքն ու վարքը պայմանավորող տեսանելի հատկանիշների ամբողջությունն անվանվում է ֆենոտիպ։ Այս հատկանիշներն արտահայտվում են գենոտիպի և շրջակա միջավայրի փոխազդեցության արդյունքում, որի պատճառով օրգանիզմի ֆենոտիպի շատ առանձնահատկություններ չեն ժառանգվում։ Օրինակ՝ արևից գունավորված մաշկը մարդու գենոտիպի և արևի ճառագայթների փոխազդեցության արդյունքն է, որի պատճառով այն չի ժառանգվում ծնողներից երեխաներին։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են արևայրուք ստանալ ավելի հեշտ, քան մյուսները՝ գենոտիպում եղած տարբերությունների շնորհիվ։ Այսպիսի օրինակ են ալբինիզմ ունեցող մարդիկ, որոնք արևայրուք ընդհանրապես չեն ունենում և շատ զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ։

Ալկոհոլի, նիկոտինի և թմրանյութերի ազդեցությունը սաղմի զարգացման վրա

Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։Նորմալ օրգանիզմում գոյություն ունեն բազմաթիվ հակադարձ կապեր, որոնք էլ ապահովում են հոգեկան և ֆիզիկական հավասարակշիռ վիճակ։ Հայտնի է, որ ստրեսային իրավիճակներում արյան մեջ են անցնում ոչ միայն հակաստրեսային հորմոններ, այլ նաև սինթեզվում են էնդորֆիններ և էնկեֆալիններ։ Մյուս կողմից հորմոնները և էնդոգեն ափիոիդները կարծես հավասարակշռում են մեկը մյուսին։ Օրինակ, արյան մեջ հորմոնների խտության մեծացումը ճնշում է ափիոիդների արտադրությունը, և հակառակը, ափփիոիդների գերսինթեզը ճնշում է հորմոնների առաջացումը։ Թմրանյութերով թունավորված օրգանիզմում արմատապես խախտվում են այս պրոցեսները։Այս նյութերի օրգանիզմ ներգործելու ուղիները դասական են` պարենտերալ, պերօրալ, և ինհալացիոն։ Դրանք բավականին արագ են տարածվում օրգանիզմում և կուտակվում լյարդում, թոքերում, մկաններում։ Մետաբոլիզմը կատարվում է լյարդում և 24 ժամվա ընթացքում արտազատվում են երիկամներով։Սուր թունավորման կլինիկան նախ՝ արտահայտվում է պրոտոպատիկ  հեդոնիստական զգացողություններով, որին հաջորդում է կարճատև ռելաքսացիան, այնուհետև՝ էյֆորիան, որից հետո ցուցաբերվում է որոշակի ակտիվություն և, աստիճանաբար, այս վիճակը մարում է չթողնելով որևէ տհաճ հետևանք։

Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ

Միաբջիջ օրգանիզմները այն օրգանիզմներն են, որոնք բաղկացած են մեկ բջջից։ Դրանք բաժանվում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ ` պրոկարիոտների և էուկարիոտների։Պրոկարիոտները  չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Իսկ բազմաբջիջ օրգանիզմները այն օրգանիզմներն են, որոնք կազմված են մեկից ավելի բջիջներից։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջները մասնագիտացած են և հարմարված որոշակի ֆունկցիա կատարելուն։ Կաթնասունների այսպիսի բջիջների խոշոր խմբեր են ` մաշկի, մկանների, նյարդային, արյան բջիջները, ֆիբրոբլաստները, ցողունային բջիջները և այլն։ Մասնագիտացած բջիջները տարբերվում են տեսքով և ֆունկցիայով, բայց գենետիկորեն նույնական են։ Բջիջները կարող են ունենալ նույն գենոտիպը, բայց գեների էքսպրեսիայի արդյուքնում կարող են տարբերվել տեսքով և ֆունկցիայով։

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզը հունարեն ֆոտո- լույս և սինթեզ բառերի համակցումն է, որը նշանակում է նաև լուսասինթեզ: Այն ածխաթթու գազից և ջրից ՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ: Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից ՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան: Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ:

Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին: Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով ՝ բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում ՝ արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները:Կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները ՝ միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը ՝ իր բոլոր դրսևորումներով: Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է բիոս՝ կյանք և լոգոս ՝ գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ: 19-րդ դարում կենսաբանությունը վերջնականորեն ամբողջանում է որպես բնական գիտաճյուղ և իր տեսադաշտում ընգրկում է կյանքի կազմավորման առանձնահատկությունները՝ միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդ:

Մակրոէվոլյուցիա

Մակրոէվոլյուցիան կյանքի պատմության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները, որոնք սովորաբար երևում են բրածո տվյալների ուսունմասիրությունների ժամանակ: Մակրոէվոլյուցիա ՝ լատիներեն ,մակրո,,- մեծ,էվոլյուցիա,փոփոխություն է նշանակում։Մակրոէվոլյուցիան ներառում է նոր տեսակների ծագումը, որն առաջ է բերում կենսաբանական բազմազանություն, դա էվոլյուցիան նորության ծագումն է, օրինակ՝ թռչունների թևերն ու փետուրները կամ մարդու ուղեղի մեծ չափերը։ Դա նաև պայթյունային բազմազանությունն է, որ հետևում է որոշ էվոլյուցիոն թռիչքների, օրինակ ՝ ծաղկի ձևավորման հետևանքով բույսերի հազարավոր տեսակների առաջացումը։ Բացի դրանից հսկայական չափով բնաջնջումներն են ՝ կաթնասունների բազմազանությունը, որի պատճառը դինոզարվրերի անհայտացումն էր։ Մակրոէվոլյուցիայի արդյունքը ՝ տեսակաառաջացումն է ՝ երկու կամ ավելի նոր տեսակների առաջացում։ Ըստ էության է մակրոէվոլյուցիան ՝ միկրոէվոլյուցիաների կուտակման արդյունքն է:

Մակրո և միկրո տարրեր

Կենսաբանորեն նշանակալի տարրերը քիմիական տարրեր են, որոնք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների համար ՝ բնականոն կյանքն ապահովելու համար:Այս տարրերը կազմում են կենդանի օրգանիզմների մարմինը: Մակրոէլեմենտները ներառում են այն տարրերը, որոնց առաջարկվող օրական ընդունումը կազմում է ավելի քան 200 մգ: Մակրոէլեմենտները, որպես կանոն, սննդի հետ միասին մտնում են մարդու մարմին:

Կենսաբանական տարրերն են ՝

1. Թթվածին- 65 %

2. Ածխածին- 18 %

3. Ռոգենրածին- 10 %

4. Ազոտ- 3 %

Այս մակրոէլեմենտները կոչվում են կենսածին (օրգանածին) տարրեր: Գոյություն ունեն նաև այլ մակրոէլեմենտներ ՝

1. Կալիում

2. Կալցիում

3. Մագնեզիում

4. Նատրիում

5. Ֆոսֆոր

Քրոմոսոմներ

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը ՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից ՝ հունարեն ,,նեմա,,- թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են:Քրոմոսոմների ֆունկցիաներն են ԴՆԹ- ի ՝ ժառանգական ինֆորմացիայի պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ քրոմոսոմային ԴՆԹ- ն կարգավորում է ՌՆԹ- ի մոլեկուլների առաջացումը, որոնք կորիզից անցնում են ցիտոպլազմայի մեջ, որտեղ մասնակցում են սպիտակուցի սինթեզին: