Category Archives: հայոց պատմություն

XX դար

Ցարիզմի հայահալած քաղաքականությունը

Սկսած XIX դարի վերջերից, ցարիզմը ուժեղացրեց հայահալած քաղաքականությւոնը։ Պարբերաբար փակվում էին հայկական դպրոցները, սահմանափակվում էր բարեգործական ու հրատարակչական ընկերությունների գործունեությունը, հետապնդվում ու հալածվում էին հայ մտավորականները, արևմտահյության ազատագրման համար մարտնչող ազատամարտիկները, անցկացվում էր խիստ գրաքննադատություն և այլն։ Բացի այդ դարավերջից Անդրկովկաս ներգաղթաց տարագիրները տեղում հողակտոր և գրանցում չէին ստանում, թափառում էին տարածաշրջանի քաղաքներում ու գյուղերում։ Դարագլխից ցարական ինքնակալության հայահալած քաղաքականության ամենացայտուն դրսևորումը եղավ Նիկոլար II-ի կողմից հաստատվախ 1903թ․ հունիսի 12-ի օրենքը։ Հայ եկեղեցու կալավածքների ու գույքի հարքունիս բռնագրավման մասին։ Նրանք ցանկանում էին զրկել հայ եկեղեցին իր եկամուտի աղբյուրներից։ Այդ քայլը հարված էր ոչ միայն հայ եկեղեցուն, այև՝ հայկական դպրոցներին ու մշակույթին։ Հ․Հ․ Դաշնակցությւոն և Հնչակյան կուսակցությունների ղեկավարության պայքարի ելան իր իրավունքների պաշտպանության համար։ Տեղի ունեցան հակացարական միտինգներ ու ցույցեր։ 1905թ․-ի օգոստոսի 1-ի հրամանագրով չեղյալ համարեց 1903թ․-ի հունիսի 12-ի օրենքը։

1901թ․-ի Առաքելոց վանքի կռվը

Սուլթանակն ռեժիմի դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը հիմնականում շարունակվում էր դրսեվորվել հայդուկային-պարտիզանական կռիվներ ձևով։ Աղբյուր Սերոբի մահից հետո Անդրանիկը նած պատժում է Սերոբին դավադրաբար սպանած քուրդ ավազակապետ Բշարե Խալիլին, այնուհետև 1901թ․-ի նոյեմբեր ամսին, իր մի քանի տասնյակ հայդուկներով Սասունի լեռներից իջնում է Մշո դաշտը և խիզախ մարտեր մղում Մուշի Առաքելոց վանքի շրջակայքում։ Հայ ազատամարտիկները, ամրանալով վանքում, շուրջ մեկ ամիս հմտորեն պաշտպանվում են, իսկ հետո, մի ձյունածածկ գիշեր, քողարկվելով սպիտակ սավաններով, ճեղքում են թշնամական օղակը ու աննկատ հեռանում վանքից։

1904թ․ Սսունի ապստամբությունը

Դարասկզբի արևմտահայ ազադագրական ոգորումների բարձրակետը եղավ 1904թ․ Սասունի աբստամբությունը։ 1902թ․-ին թուրքական կառավարությւոնն սկսեց սասունում զորանոցներ կառուցել, որը և հանդիպեց բնակչության դիմադրությանը։ Թուրքական իշխանությունները, անհանգստացած հայերի դիմադրությունից սկսեց լուրջ նախապատրաստվել լուրջ պատժիչ ռամական գորխողությւոնների։ Արդեն 1904թ․-ի հունվարից Սսունը պաշարված էր։ Աբստամբության հենակետ դարձան Գելիեգուզան, Շենիկ, Իշխնձոր, Տալվորիկ և այլ բնակավայրեր։ Այս ապստամբությւոնը հայ քաղաքական կուսակցությունների կողմից լավ նախապատրաստված չլինելու պատճառով, ի սկզբանե կրեց ինքնապաշտպանական բնույթ ու պարտվեց։ Հայ մարտիկները կարողացան մի քանի ամիս դիմագրավել թշնամուն և հարկադրված, մարտեր մղելով նահանջում են դեպի Վան։

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին

XX դարի սկզբին Արևելյան Հայաստանի հասարակաակն-քաղաքական կյանքը նշանավորվեց խոշոր իրադարձություններով։ Ամենից առաջ 1905-1907թթ․, տեղի ունեցավ համառուսաստանյան առաջին հեղափոխությունը։ Այն ուներ ժողովրդավարական բովանդակություն և ուղված էր ինքնակալական համակարգի դեմ։ Հեղափոխության հիմնախնդիրներն էին ցարիզմի տապալումը, դեմոկրատական հանրապետության հաստատումը, ագրարային և ազգային հարցերի լուծումը։ Հեղափոխությունը սկսվեց 1905թ․ հունվարի 9-ին Պետերբուրգում տեղի ունեցած իրադարձություններով, երբ ցարի հրամանով գնդակոծվեց ժողովրդի խաղաղ ցույցը։ Սկսվեցին զանգվածային գործադուլներ։ Հեղափոխական շարժումների մեջ ներգրավվեցին նաև հայ ազգային Հնչակյան և Դաշնակցություն կուսակցությւոները։ Հեղափոխության ալիքը հասավ նաև Անդրկովկաս ու Հայաստան։ Արևելյան Հայաստանում տեղի ունեցան բանվորական գործադուլներ, ազգային բնույթի շարժումներ։ Սակայն, ընդհանուր առմամբ հեղափոխական ելույթները թյույլ էին արտահայտվել։ Դա բացատրվում էր նրանով, որ, մի կողմից բանվորությունը Հայաստանում շատ փոքրաթիվ էր, Մյուս կողմից հեղափոխության վերելքի շրջանում հայ ժողովրդի ուշադրությունը բևեռվեց հայ-թաթարական (ադրբեջանական) արյունոտ ընդհարումների վրա։

Հայ-թաթարական ընդհարումներ

1905-1906թթ․ ընթացքում Անդրկովկասի մի շարք քաղաքներում ու շրջաններում ՝ Բաքվում, Շուշիում, Զանգեզուրում, Երվանում, Նախիջևանում, Ելիզավետապոլում, Թիֆլիզում ունեցան արյունալի ընթարումներ հայերի ու ադրբեջանցիների միջև, որոնց հետևանքով սպանվեցին հազարավոր մարդիկ, կրակի ճարակ դարձան ամբողջական թաղամասեր և այլն։ Այդ ընդհարումներից ավելի շատ տուժվեցին հայերը, որովհետև նախահարձակման կողմը հակարակորդն էր, և ընդհարման օջախը սկիզբ էր առնում Բաքվից։ Այդ նախաձեռնեղները ադրբեջանական ազգայնական ու կրոնական մոլեռանդ զանգվածներն էին։ Հայ-ադրբեջանական ջարդերի հրահրման գործում ոչ պակաս դեր խաղացին ցարական իշխանությունների ներկայացուցիչները։ Դրանցից մեկը Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեն էր։ Ինքնապաշտպանական մարտերում աչքի ընկան Նիկոլ Դուլմանը, Վարդանը, Համազասպը, Դրոն, Փարամազը, Քեռին, Սեբաստացի Մուրադը, Արմեն Գարոն, Սև քարեցի Սաքոն և շատ ուրիշներ։

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

1905-1907թթ․ ռուսաստանյան առաջին հեղափոխությունը որոշ առձագանք գտավ Արևելքի երկրներում և այդ թվում Թուրքիայում։ Ավելի ուժեղցացավ ընդիմությունը սուլթանական բռնապետության դեմ։ Աբդուլհամիդյան վարչակարգից դժգոհ էին և ազգային փոքրամասնությունները և նաև թուրք հասարակակն-քաղաքական առանձին շրջաններ, ու առաջին հերթին, երիտասարդ թուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցությւոնը, որը սկզբնավորվել է 1889թ․ Ահմեդ Ռիզաբեի գլխավորությամբ։ Հենց այս կուսակցությունն էլ իրականացրեց 1908թ․-ի պետական հեղաշրջումը։ Շարժվան կենտրոն դարձավ Սլոնիկը, իսկ շարժիչ ուժըէ ուրքական բանակը։ Երկիրը հրչակվեց սահմանադրական միապետություն, հրավիրվեց մեջլիս, որտեղ հայերը ստացան տասը տեղ։ Հայտարարվեց <<Հյուրեթ>>։ Հայ ֆիդայինները իջան լեռներից։ Երկրում մտցվեց զորակոչի պարտականություն անկախ ազգային ու կրոնական պարտականությւոնից։ Խոստացվեցին ագրարային բարեփոխումներ։

Հայոց ցեղասպանություն (1915)

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımıանգլ.՝ Armenian Genocideֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 19151923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 18941923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածներըԶմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ ԹալեաթըՋեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը[11]։

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ ԲրիտանիաՖրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»[12][13][14]։

Ադանայի կոտորածը 

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։

Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։ Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթ» (նկատի ունենալով սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։

Հայ զոհերի դիակները Ադանայի կոտորածի ժամանակ (1909)

1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։

Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

1 տարի անց պատերազմից հետո

Իմ կարծիքով ոչինչ չի փոխվել դեպի լավը ամենինչ ավելի է վատացել պատերազմը հաղթահարել հնարավոր չի մենք ունեցանք շատ կորուստներ մեր հարազատները ընկերները զոհվեցին ու իմ կարծիքով ամենինչ ավելի է վատացել այն մտքից որ հնարավոր է նորից լինի պատերազմ չեմ ուզում պատկերացնեմ ինչ է լինելու։Պատերազմից հետո որոշ ժամանակ չեի կարողանում ուշքի գալ իկ երբ հասկանում ես թե ինչ է կատավել սկսում ես մտացել և արժեվորել այս կյանքի ամեն րոպեն։

Մահմեդական ամիրայությունների առաջացումը Հայաստանում

Սելջուկյան սուլթանության մասնատման ընթացքում Հայաստանում ևս առաջացան բազմաթիվ մահմեդական իշխանություններ՝ ամիրայություններ, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին հայ ազատագրական շարժմանը:Գանձակի ու Դվինի Շադդադյան ամիրաները, որոնք աջակցել էին սելջուկ-թուրքերին Այսրկովկասի նվաճման գործում, 1064թ. սուլթանից ստացան Անի քաղաքը: Շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ: Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները: Քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր: Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, XII դ., երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ:Հայաստանի հյուսիս-արևելքում XII դ. կազմավորվեց Գանձակի ընդարձակ աթաբեկությունը: Այդ պետությունը պարբերաբար հարձակումներ էր գործում Արցախի հայկական իշխանությունների վրա, իսկ 1170թ. գրավեց Սյունիքի թագավորությունը: Սյունիքի Բաղաբերդ ամրոցում բարբարոսները ոչնչացրին ավելի քան 10 հազար հայերեն ձեռագիր:Հարավային Հայաստանում ամենահզորը Շահ-Արմենների ամիրայությունն էր՝ Խլաթ կենտրոնով: Ինչպես ցույց է տալիս պետության անվանումը, նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: Ամիրայության սահմանների մեջ էին մտնում Արճեշ, Մուշ, Մանազկերտ քաղաքները: Շահ-Արմենները Հայաստանի ազատագրման անհաշտ թշնամիներից էին:Մահմեդական փոքրիկ իշխանություններ կային նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Դվինում, Կարսում, Կարինում, Խարբերդում ու նրանց շրջակա գավառներում: Այդ իշխանությունները մեծ ուժ չէին ներկայացնում, բայց հաճախ միանում էին խոշոր ամիրայությունների բանակներին և փորձում կասեցնել հայ-վրացական բանակների առաջխաղացումը:

Վանանդի /Կարսի/ թագավորություն

Կարսի թագավորություն

Կարսի  միջնադարյան ավատատիրական պետություն Հայկական լեռնաշխարհում 963-1065 թվականներին։ Հիմնադրել է հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղ Ա-ն 963 թվականին։ Երկիրը կառավարել է Կարսի Բագրատունիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 10 000 քառ. կմ՝ Աբաս Ա օրոք։Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից  ու իշխանություններից  ժամանակագրությամբ երկրորդն էր։Պետության մայրաքաղաքն էր Կարսը։ Երբ 961 թվականին Աշոտ Ողորմածը Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխում է նորակառույց Անի, Կարսը շարունակում էր մնալ հայոց մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոններից մեկը։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում արաբական ամիրայությունները, Վանանդի արքաները համագործակցել են Վրաց թագավորության ու Անիի շահնշահերի հետ։11-րդ դարի կեսերին՝ Անիի թագավորության անկումից հետո, Կարսի թագավորությունը դառնում է նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության մարզերից մեկը։ 1065 թվականին վերջին արքա Գագիկ Ա-ն հանձնում է իր տիրույթները Բյուզանդիային և տեղափոխվում Փոքր Ասիայի կենտրոնում գտնվող Կեսարիա քաղաքը։Կարսի թագավորությունը ձևավորվել է 963 թվականին։ Աշոտ Գ Ողորմած  թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը։ Ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը։ Մուշեղ Ա արքայի օրոք  Կարսի թագավորությունը գրավում էր կարևոր տեղ Բյուզանդիայի դեմ պայքարում։ Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ։Աբաս Ա թագավորի  օրոք մեծ ուշադրություն դարձվեց թագավորության ռազմական ուժը մեծացնելու վրա։ Նրա լավ զինված հեծյալ և հետևակ զորաբանակները հաջողությամբ մասնակցեցին արաբական ամիրայությունների դեմ պատերազմներին։ Աբասը առաջին հերթրն ձգտում էր խաղաղություն հաստատել իր թագավորության մեջ։ Նա իր երկրում վերացնում է ավազակությունը, պատժում հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ կյանքը։ Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների ։ Կարսի փոքրիկ թագավորության վիճակն անկայունացավ Բյուզանդիայի ու վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ, որոնց պատճառը մահացած Դավիթ Կյուրաղապատի ժառանգության շուրջ ծագած վեճն էր։ Այդ ընթացքում Կարսի թագավորության տարածքը, որ կռվող կողմերի համար ռազմաբեմ էր դարձել, խիստ ավերածությունների ենթարկվեց։Կարսի թագավորությունը կարողացավ խաղաղությունը պահպանել նաև Աբասի որդու՝ Գագիկ Կարսեցու օրոք։ Նա սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։ Ամուսնացած էր վրաց թագավոր Բագրատ IV-ի  դուստր Գուրանդուխտի հետ։1045 թվականի Անիի անկումից հետո հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գագիկ Կարսեցին, որը և այնուհետև ձևականորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Մի քանի տարի անց՝ 1054 թվականին, սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ հաղթում է սելջուկյան զորքին։ Կարսի Գագիկ թագավորը, վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից, 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա։Նույն 1064 թվականին սելջուկները Անիից հետո գրավում են նաև Կարսը, և շուրջ մեկ դար այնտեղ հաստատվում է Շադդադյանների տիրակալությունը։ Տարիներ անց վրաց Բագրատունիների զորքերը հայ զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ ազատագրում են Արևելյան Հայաստանի քաղաքները։

Վանանդի թագավորություն

Վանանդի տարածքը մ.թ.ա. 9-րդ դարի վերջին Հայոց Վանի թագավորության   մեծ արքա Մենուա Ա-ն միացրել է Ուրարտուին։ Արձանագրություններում հիշատակվում է Ախուրյան քաղաքը, որը հավանաբար ներկայիս Սարիղամիշն է։ Հետագայում Վանանդը հաջորդաբար մտել է հաջորդ հայկական պետականությունների՝ Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների հայոց թագավորությունների մեջ։ Սկզբում Բասեն գավառի հետ կազմել է մեկ վարչական միավոր։ Վաղ միջնադարում Վանանդում իշխել են Վանանդեցի  նախարարական տոհմի երկու ճյուղերը։ Մեծ Հայքի 387 թ.-ի բաժանումից հետո Վանանդը գտնվել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանության ներքո՝ դեռևս պահպանված հայկական թագավորության, ապա մարզպանության կազմում։ Մեծ Հայքի 591 թ.-ի բաժանմամբ անցել է Բյուզանդական կայսրությանը։ 7-րդ դարի կեսին Վանանդը նվաճել են արաբները։ Այն մտել է Արմինիա ոստիկանության Երրորդ Արմինիա մարզի մեջ։ 8-րդ դարի վերջից Վանանդը դարձել է հզորացող Բագրատունիների ժառանգական տիրույթը, 885 թվականից մտել նրանց թագավորության մեջ։ 961–1065 թվականներին եղել է Կարսի թագավորության կենտրոնական գավառը։ Այնուհետև կենտրոնի՝ Կարս քաղաքի անունով ավելի հաճախ կոչվել է Կարսի գավառ։ Այս ժամանակաշրջանում Վանանդի հարավային մասը կոչվել է Փորակ կամ Կարմիր Փորակ։ 1065 թվականին Վանանդը նվաճել են սելջուկյան թուրքերը։ Բնակչության մի մասը հարկադրված գաղթել է Կիլիկիա  և Գամիրք։ 1118 թվականին Վանանդը մտել է Կարսի սելջուկյան ամիրայության մեջ։ 1206 թվականին հայ–վրացական միացյալ զորքերը ազատագրել են գավառը։ 1236 թ.-ին Վանանդը ավերել են մոնղական նվաճողները։ Հետագայում Վանանդը նվաճել են Լենկթեմուրը, կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները։ 16-ից – 17-րդ դարերում Վանանդը տուժել է թուրք–պարսկական պատերազմներից։ Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի  ժամանակ Վանանդի հայ բնակչության զգալի մասը քշվել է Պարսկաստան։ 1639 թ.-ի պայմանագրով Վանանդը անցել է օսմանյան Թուրքիային։ Մինչև 19-րդ դարի 1-ին քառորդը մտել է Կարսի և Չըլդըրի փաշայությունների մեջ։ 19-րդ դարի կեսից եղել է էրզրումի վիլայեթի կազմում։ 1828 թվականին և 1855 թվականին Վանանդը գրավել են ռուսական զորքերը։ 1828–1830 թվականներին Վանանդի հայ բնակչության զգալի մասը գաղթել և հաստատվել է Արևելյան Հայաստանում։ 1878 թվականին Վանանդը անցել է Ռուսաստանին։ Մտել է Կարսի մարզի մեջ, բաժանված լինելով Սողանլուղի, Կարսի, Զարիշատի  և Չըլդըրի  տեղամասերի։ 1918–1920 թվականներին Վանանդը Հայաստանի առաջին հանրապետության կազմում էր։ Սակայն 1920 թվականին տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով Վանանդը փաստացի՝ դե–ֆակտո զավթվեց Թուրքիայի կողմից։ Այնուհետև՝ 1921 թվականի մարտի 16–ի Մոսկվայի տուս–թուրքական եղբայրության պայմանագրով և նույն թվականին Խորհրդային Հայաստան կոչվող անիրավազոր վարչա–քաղաքական միավորին պարտադրված հոկտեմբերի 13–ի Կարսի պայմանագրով Վանանդ գավառը՝ Կարսի մարզի մնացած տարածքների և Երևանի նահանգի մի մասը կազմող Սուրմալուի գավառի հետ միասին Ռուսաստանի կողմից, իբրև թե իրավաբանորեն՝ դե–յուրե հանձնվեց Թուրքիային։

Իրավունք

1․ Ի՞նչ է իրավունքը։

Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։

2․ Ի՞նչ նպատակով են ստեղծվել իրավունքները։
3․ Որո՞նք են մարդկանց ամենակարևոր, հիմնարար իրավունքները։ Ինչո՞ւ։
Մասնակցություն և ներառում,
Հաշվետվականություն և օրենքի գերակայություն
Մասնակցություն և ներառում
Հավասարություն և խտրականության բացառում
Փոխկախվածությունը և փոխկապվածությունը
Անբաժանելիությունը
Համընդհանրությունը և անքակտելիությունը

Վանի թագավորություն

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկութոյւններ է պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Նաիրի

Նաիրի, երկիր Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 14 – 10-րդ դարերում, Վանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հուրի-հայկական ցեղերի ասորերեն անվանումը, որը նշանակում է «գետեր» (ներկայիս հայերենում պահպանվել է առու /գետակ/ ձևով[]): Մ.թ.ա. 14 – 13-րդ դարերում Վանա լճի շրջակայքում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունների վրա ապրում էին հուրիա-հայկական բազմաթիվ ցեղեր, որոնց զբաղեցրած տարածքը ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանվում է Նաիրի երկիր<:

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից: Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները: Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը: Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։

Հայասա

Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ 15-րդ դարի 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում Հայասան ռազմական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային լայն հարաբերությունների մեջ էր խեթական պետության հետ։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին-14-րդ դարի սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հայասան թոթափել է խեթական տիրապետությունը։ Խեթական թագավոր Թուդխալիա III (մ.թ.ա. մոտ 14-րդ դարի սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ.թ.ա. մոտ 1397-48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթական թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ.թ.ա. մոտ 1348-20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հայասայի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթական մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում, երբ Հայասայի ավագները տեսնում են, որ իրենց ամրացրած քաղաքները չեն կարողանում կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան, միայն այդ ժամանակ է, որ Հայասան հնազանդվում է Մուրսիլիին։ Մ.թ.ա. 13-րդ դարի խեթական արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ.թ.ա. 12-11-րդ դարերի ասորեստանյան արձանագրություններում, Հայասան հիշատակվում է Նաիրի անունով։ Մ.թ.ա. 13-րդ դարի վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հայասայի տարածքի զգալի մասը մտել է Հայկական լեռնաշխարհում առաջացած պետական միավորումների՝ Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ։