Category Archives: հասարակագիտություն

 ,,ԱՂԲԻ ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է,, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Աղբի առկայությունը մեր կյանքում շատ մեծ է։ Իսկ մենք շատ քայլեր չենք ձեռնարկում աղբը հնարավորինս քչացնելու համար։ Այդ իսկ պատճառով, որոշել եմ սկսել մի նախագիծ, որի շրջանակներում կփորձեմ հնարավորինս քչացնել աղբի առկայությունը, և այնպես անել, որ մեր շրջապատում աղբ չլինի։Շատ հաճախ քայլում եմ այգիյում երբ ազատ եմ լինում այնքան հաճելի է լինում այնտեղով զբոսնել չես տեսնի աղբի կտոր այնքան ուրախ եմ ,որ մարդիկ ու կառավարությունը հետեվում է իր քաղաքի մաքրությունը։

Նախագծի քայլերը դեռ շարունակական կլինեն…

Նաև մեր նախագծի մասնակիցների աշխատանքները՝

,,ԱՂԲԻ ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է,, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

,,Աղբի տեղը աղբամանում է,, հասարակական նախագիծ

“Աղբի տեղը աղբամանում է” հասարակական նախագիծ

Միասնական օգնություն անօգնականներին

Միասնական օգնություն անօգնականներին-Ջեմմա Զարգարյան

 

Ես միշտ ցանկանում էի օգնել անօգնականներին՝ այնպես, որ ոչ՛ նրանց դարձնեի ալարկոտ, որ իմ մշտական օգնությունից չօգտվեին և անգործության չմատնվեին և իրենց իմ օգնությունից վատ չզգային, որ այդ պայմաններում են հայտնվել այլ իրենց լավ զգային և կարևորն է՝ ուրախ պահեր անցկացնեին։ Գործունեությունը միշտ կրելու է շարունակական բնույթ, ես դա՝ արել եմ, անում իսկ այս պահի դրությամբ անելու էնք, ինձ միացած՝ Թամարա Մանուկյանի և Լիլիթ Գրիգորյանի հետ միասին, դա իրականացնելու էնք մեր կարողությունների շրջանակներում։ Երբ ես մոտենում եմ օգնության ձեռք մեկնելու՝ դրսում բնակություն հաստատող մարդկանց, նրանցից շատերը ինձ օրհնում են՝ երկար կյանք մաղթում, շնորհակալություն հայտնում և ուրախ-ուրախ վերցնում իմ կատարած փոքրիկ գնումները։ Իսկ ես ամբողջ մարմնովս հանգստություն եմ ապրում և խաղաղություն զգում նրանց նկատմամբ, քանի որ նրանց օգնել՝ ես համարում եմ իմ պարտականություններից մեկը։ Շատերը իրենց համարում են գոռոզամիտ կամ մեկ-մեկ դժգոհ լինում գնումներիցս, հաճախ մտածում եմ, որ ինչ էլ անեմ նրանց չեմ գոհացնի, սակայն ես ամեն ինչ սրտանց եմ կատարում, խիղճ ունենալով հանդերձ։ Մեր գյուղում՝ իմ տան հարևանությամբ բնակվում է մի ընտանիք, որի երեխաների թիվը 3-ն է, նրանց մայրը մահացել է, երբ երեխաները փոքր տարիքի էին, երեխաների խնամակալությունը հոր վրա է ամբողջովին։ Ես և քույրս մեր փոքրացած հագուստները՝ կոշիկները և այն ամենը ինչ չէինք օգտագործում՝ նվիրում էինք նրանց, չնայած նրանց հայրը ամաչում էր և կռվի բռնկվում, սակայն դա էլ մեզ չխանգարեց օգնել երեխաներին։

Մենք բոլորս համատեղ ջանքերով փորձելու էնք իրականացնել բարեգործական ծավալուն այս աշխատանքները, որի հիմքում ընկած է լինելու՝ այս ամենը տարածել ամենուրեք, բոլորին ներառել մեր խմբի մեջ և այդպես շարունակ առաջ գնալ։ Մեզ համար մեծ նշանակություն ունի աղքատ մարդկանց օգնելը։ Մեր նախագծի շրջանակներում իրականացնելու էնք հետևյալ քայլերը՝

1․ Փորձել մեր կարողությունների շրջանակնեում փոքրիկ գումարով կամ գնումներով օգնել նրանց։

2. Դրսում ապրող անօգնականի կամ անօգնականների տեսնելով՝ փորձել նրանց հետ միասին օգնութուն խնդրել անցորդներից, նրանց մեջ բարություն սերմանելով՝ անօգնականների նկատմամբ։

3. Բացի օգնություն ակնկալելուց, փորձել սեփական ուժերով աշխատանք գտնել, նրանց համար կամ ինչ-որ գործ որի արդյունքում նրանք դուրս կգան այդ իրավիճակից։

4. Փորձել որոշ անօգնական մարդկանց (տղամարդկանց) սովորեցնել, որ եթե՝ հասարակությունը գումար է տրամադրում իրենց հացի կամ շատ անհրաժեշտ հագուստի համար, անհրաժեշտ չէ՛ ստացված հասույթը վատնել խմիչքի վրա, որը ներառված է տղամարդկանց մոտ 60%-ի մոտ։ 

5․ Տանը պահվող ոչ անհրաժեշտ իրեր՝ հիմնականում հագուստ, նվիրել անօգնական մարդկանց։

6․ Նախաձեռնությունը ի վերջո տարածել հասարակության ողջ շրջանակներում։

7. Նրանց բացատրել, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է օգնություն ակնկալել և ալարկոտության մատնվել, այլ սեփական ուժերով մի միջոց գտնել՝ իհարկե մեր օգնությամբ։

8. Նախագիծը տարածելով փոքրիկ կազմակերպություն ստեղծել, որը հետագայում կունենա անվանում։

9. Վերջին կարևորագույն քայլը՝ ծերանոց բացելու աշխատանքներ իրականցնել, կապվելով ղեկավարության հետ։

Այժմյան մասնակիցներ՝

Աննա Հովսեփյան

Թամարա Մանուկյան

Լիլիթ Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

1. Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:

Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից:

2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև` ամուսինների, ծնողների և զավակների , իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում` մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ձևերն ու կարգը:

3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան:

Ընտանիքի անդամների միջև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված և ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը:

5. Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:

1. Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ իրականացնում են ընտանեկան հարաբերություններից բխող և օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներ (ընտանեկան իրավունքներ, ընդ որում` այդ իրավունքների պաշտպանությունը), եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը և իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի այլ անդամների և այլոց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը:

3. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են այդ իրավունքների նշանակությանը հակառակ:

7. Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված` երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը` հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը:

Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

8. Եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը:

Ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Այդ դեպքերում հայցային վաղեմություն կիրառվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: