Category Archives: Հոգեբանություն

Հույզեր

Հույզերն  առաջանում են առաջի տպավորության ժամանակ։Իսկ երկրորդ հույզերը պետք է առաջանան միայն երբ կլինի առաջինը։

Առաջնային հույզերը գենոֆոնդից են։

Առաջնային հույզերի տեսակները՝

1․Ուրախություն

2․Զայրույթ

3․Կանխազգացում

4․Զզվանք

5․Տխրություն

6․Վախ

7․Համակրանք

Հույզերը գալիս են մեր ապրած կյանքից։Մեր ապրած կյանքը մեզ տալիս է փորցառություն։

Առաջի հույզերը մարմնական հատկություն ունեն։

Երկրորային հույզերի

տեսակները՝

1․Սեր

2․Ենթակայություն

3․Սարսափ

4․Խխճի խայթ

5․Հուսախափություն

6․Արհամարանք

7․Ագրեսիվություն

8․Լավատեսություն

Հույզերը տեսակավորում են առաջի,երկրորդ նաև դրական և բացասական։

Երեխան ագրեսսիվ է իրեն պահում,որովհետև ունենում է ագրեսիվ հույզեր։

Ագրեսիյաի տեսակները՝

1․Ֆիզիկական ագրեսիա

2․Թաքնված ագրեսիա

3․Վերբալ

4.Ինքնագրեսիա

Հույզերը միշտ սկսվում են տրամադրությունից։

Հույզեր, հոգեկան վիճակներ են՝ կապված նյարդային համակարգի հետ։Վերջին երկու տասնամյակների ընթացքում հույզերի ոլորտում հետազոտությունները էականորեն աճել են՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ․ հոգեբանություն, նյարդագիտություն, բժշկություն, պատմություն, հույզերի սոցիոլոգիա և ինֆորմատիկա։ Բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում են բացատրել հույզերի առաջացումը, նեյրոբիոլոգիան, փորձը և գործառույթները միայն նպաստել այդ ոլորտի ավելի ինտենսիվ հետազոտությանը։Հույզերի առաջնային դերը հարմարվողական վարքի մոտիվացիան է։

 

Մտածողություն

Մտածողությունը նորի որոնում հայտնագործությունն է,որը գործում է շնորհիվ զգայության և ընկալման։

Մտածողություն տեսակները՝

1․Ակնառու գործնական (մինջև 3տ․ երեխան պետք է առարկան տեսնի և գործողություն կատարի):

2․Ակնառու պատկերավոր մտածողուրյուն (մինջև 7տ․ ինչ-որ բան պատկերացնի բայց չկարողանա անել):

3․Բառատրամաբանական մտածողություն (երբ տեսել է կարողանում է գործառույթ կատարել):

Մտածողության առանձնահատկությունը՝

1․Ինքնուրույնություն (երբ մարդու մտածողությունը տարբերվում է և նա ինքնուրույն է)։

2․Ճկունություն (երբ արագ չե բայց ճկուն որոշում ենք կայացնում)։

3․Արագություն (երբ արագ որոշում ենք կայացնում, բայց միշտ չէ որ ճիշտ որոշում է)։

4․Մտածողության լայնություն (երբ մի քանի բան միանգամից մտածում ես)։

Մտածողությունը կապված է խոսքի հետ։

Ընկալում կամ Ըմբռնում

Ընկալումը զգայական իմացության ձև է։

Ըմբռնումը մարդու գիտակցության մեջ առարկաների,զգայարանների վրա նրանց անմիջական շփման դերում։

3 հիմնական որակները՝

1․Առարկայանություն (առարկայանությունը արտաքինով շատ նման է բայց օգտագործելը տարբեր)։

2․Ամբողջականություն(ամբողջականությունը երբ մենք տեսնում ենք հեռավորության վրա ու մոտավոր պատկերացնում):

3․Ատրոկտորայնություն(ատրոկտորայնությունը երբ լսում ենք երաժշտություն ու կեսից կտրվում է մենք շարունակում ենք երգել մտքի մեջ):

Տարածական ընկալում՝

Միջավայրում մեր բոլոր ընկալումները կոչվում են տարածական ընկալում։

2-3 տ․ երեխան պետք է կարողանա առանձնացնել եռանկյունը։

3-4տ․ երեխան պետք է կարողանա առանձնացնել խոհանոցաին պարագաները։

4-5տ․ երեխան պետք է կարողանա խմորից իր համար պարագաներ պատրաստի։

Ընկալման առանձնահատկությունը ՝

Դեժավյուները պայմանավորված են ընկալումներով։

Ընկալման խանգարումները ՝

1․Պատրանք (մթության մեջ ծառ տեսնելը քեզ հրեշ թվա)։

2․Ցնորքներ (երբ հալիցյունացիաից ինչ-որ բանից վախենում ես)։

3․Հոգեբանական խանգարում(երբ մարդը տեսնում է մեկ այլ մարդու և հիշում իր մահացած ծնողին,ընկերոջը։Դա հիմնականում ծեր մարդկանց մոտ է)։

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական  
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

  1. Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:
  2. Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:
  3. Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։
  4. Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  5. Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  6. Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  7. Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։
  8. Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Մնեմոնիկ տեխնիկա։ Հիշողության զարգացման մեթոդ

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված:  Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունիցտարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :

Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։

Հիշողություն

Հիշողության հիմնական պրոցեսները՝

1․Մտապահում (տեսնել ինչ-որ բան և հիշել):

2․Պահպանում (ինֆորմացիան հիշել):

3․Վերարտադրություն (մտածել ուրիշ բան ասել ուրիշ բան):

4․Մոռացում (մոռանալ ամեն ինչ):

Հոգեբանության տեսակները

Ըստ գործունեության մեջ հոգեկանի ակտիվության բնույթի։

1․Շարժողական հիշողություն (սպորտ,պար)։

2․Հուզական կամ զգացմունքաին հիշողություն (երբ ապրում,հիշում ու վերապրում ես անցյալից հատվածներ)։

3․Պատկերավոր հիշողություն (երբ պատկերները հիշում ես)։

4․Բառապատկերաին հիշողություն (մտքերը,անգիրները)։

Ըստ գործունեության նպատակի՝

1․Կամածին

2․Ոչ կամածին

Ըստ նյութի պահապանման տևողության։

1․Կարճատև հիշողություն

2․Տևական պահպանում

3․Օպերատիվ հիշողություն

 

1․ Կարմիր                                   Կատուն                            Կոկորդիլոսը

2․Նարնջագույն                          Նստած                              Նստած

3․Դեղին                                       Դռան                                  Դդումի

4․Կանաչ                                       Կողքին                              Կողքին

5․Երկնագույն                               Երազում էր                      Երազում էր

6.Կապույտ                                    Կերի                                  Կերի

7․Մանուշակագույն                      Մասին                             Մասին

 

 

Ուշադրություն

Ուշադրության ֆունկցիաները

1․Ընտրություն (երբ մենք ենք ինչ-որ բան ընտրում)։

2․Անտեսում (երբ ինչ-որ բան անտեսում ենք):

3.Տևական պահպանում (երբ ինչ-որ բան որոշ ժամանակ հիշում ենք։

Ուշադրության տեսակները

1․Կամածին (կամքից ծնվող):

2․Ոչ կամածին (մեր կամքից անկախ):

3.Հետ կամածին։

Հիմնական ուշադրության որակները

1․Կենտրոնացում

2․Ծավալ

3․Տեղափոխելիություն

4․Ուշադրության բաշխում

5․Կայունություն

Հոգեբանություն

Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները:

Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:

Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է ,,փսյուխե – հոգի,, և ,,լոգոս – գիտություն,, արմատներից։

Դեռևս հնագույն ժամանակներից սկսած ` մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։ Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որ հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։