Category Archives: Ձեռներեցություն

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Օնլաին էջ,Դեմքի խնամքի պարագաներ։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Կորեական  արտադրանքներ

https://www.instagram.com/koreakan__xnamq/

https://www.instagram.com/koreakan_xnamq/

• գնորդների իշխանություն

15-ից անվերջություն,ովքեր ուզում են լինել գեղեցիկ և խնամված

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

https://instagram.com/__beauty__shine__?igshid=YmMyMTA2M2Y=

https://instagram.com/cosmetics_natural_beauty?igshid=YmMyMTA2M2Y=

https://instagram.com/pinkspaace?igshid=YmMyMTA2M2Y=

https://instagram.com/face_care._?igshid=YmMyMTA2M2Y=

https://instagram.com/shineecosmetics._?igshid=YmMyMTA2M2Y=

3.Գտնվելու վայրը՝

Սոցիալական հարթակ՝ Instagram,Tik Tok 

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ 

Տարբեր տարիքի կանայք,աղջիկները։

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ 

Որակի համար

• When

ակցիաների և բարձր որակի համար

Մարտի 8-ի, Ծնունդների և այլն․․․

• Where

Էջը կկազմակերպի տարբեր մրցույթներ և կտա նվերներ։

Ներդրումային պլան

10000գովազդ Instagram

10000գովազդ Tik Tok

1000$ առաջի պարծյայի համար

Ընդհանուդ 450000

 

 

SWOT վերլուծություն

Բացել օնլայն էջ որտեղ վաճառվում է դեմքի խնամքի համար նախատեսված ապրանքներ։

SWOT վերլուծություն՝

Ուժեղ կողմերը՝

1․Մատչելի է

2․Հասանելի է բոլոր տարիքի համար

3․Ժամանակատար չի

4․Արդիական է

Թույլ կողմերը՝

1․Մրցակցաին է

2․Բարդ է հասկանալ որակաին արումը

Հնարավորությունները՝

TT,Instagram

Ակցիաներ

Մրցույթներ

Խոչնդոտները՝

Նմանակում անել

Հովհանավորի բացաակայություն

 

ՀՀ հարկեր և տուրքեր

Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ-ում կիրառվող հարկատեսակները

Պետական հարկերն են.

  • շահութահարկ,
  • եկամտային հարկ,
  • ակցիզային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ,
  • բնապահպանական հարկ,
  • ճանապարհային հարկ,
  • շրջանառության հարկ:

Տեղական հարկերն են.

  • անշարժ գույքի հարկ
  • փոխադրամիջոցի գույքահարկ:

ՀՀ-ում կիրառվող վճարներն են.

ա) պետական վճարներ (պետական տուրքը, բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, կենսաթոշակային վճարը)

բ) տեղական վճարներ ( տեղական տուրքը, տեղական վճարը):

ՀՀ-ում գործում են հետևյալ հարկման կարգերը`

ա) Ընդհանուր հարկման կարգ.

այս դեպքում հարկ վճարողները ընդհանուր կարգով հաշվարկում և վճարում են իրենց հարկերը՝ ավելացված արժեքի հարկը և (կամ) շահութահարկը:

բ) Հարկման հատուկ համակարգեր.

  • Շրջանառության հարկ, որի դեպքում հարկ վճարողները իրենց իրականացրած գործունեության արդյունքում հաշվարկում և վճարում են շրջանառության հարկ, որ փոխարինում է.

ա) Առևտրային կազմակերպությունների համար՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին,

բ) Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին:

 

  • Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի դեպքում հարկ վճարողը, իրականացնելով օրենքով սահմանված համապատասխան գործունեություն, ազատվում է ձեռնարկատիրությանն առնչվող բոլոր տեսակի պետական հարկերից:

 

Սովորաբար հարկման հատուկ համակարգերի դեպքում հարկերի հաշվարկումը և վճարումը ավելի պարզ է:

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկ վճարողները.

Վճարողներ են հանդիսանում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը:

Ի դեպ, իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկով և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ քայլերը.

Շրջանառության հարկ վճարող համարվելու համարվելու համար անհատ ձեռնարկատերը, կազմակերպությունը և նոտարը պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ընդ որում.

Ովքե՞ր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող.

  • արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով.
  • ակցիզային հարկ վճարողները․
  • բանկերը, վարկային, ապահովագրական, ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, աուդիտորական կազմակերպությունները, խաղատների և շահումով խաղերի կամ վճակախաղերի կազմակերպիչները.
  • հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ԱՁ-ները խախտումը արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը․
  • համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը․
  • հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ- ները, եթե փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ԱՁ-ների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը գերազանցում է 58,35 միլիոն դրամը.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ-ները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել։

Շրջանառության հարկի դրույքաչափը.

  • Շրջանառության հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում իրացման շրջանառությունը:
  • Շրջանառության հարկ վճարողները պարտավոր չեն իրենց ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով:

Առևտրական գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

 

  • Նրանք, ովքեր իրենց ձեռքբերումները կհիմնավորեն համապատասխան փաստաթղթերով, հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների 1.5%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում նաև ՀԴՄ կտրոն, եթե կտրոնի վրա նշված է գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն:

 

Ի ԴԵՊ: Առևտրական գործունեություն իրականացնելու դեպքում հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հանրային սննդի գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

 

  • Նրանք, ովքեր հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերը կհիմնավորեն փաստաթղթերով հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 3%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների 4%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսերի մեջ չեն ներառվում հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերը, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերը:

 

Ի ԴԵՊ հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր չէ նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հաշվետու ժամանակահատվածը և հարկի վճարումը.

Եռամսյակային, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Այլ դրույթներ.

Շրջանառության հարկ վճարողները.

  • գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վարաբերյալ նշում չեն կատարում,
  • ազատված են որպես հարկային գործակալ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների նկատմամբ 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից,
  • անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվարկում են շահութահարկ ամսական 5000 դրամի չափով, որը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ,
  • ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում:
  • Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:

SWOT

SWOT վերլուծություն, ռազմավարական պլանավորման մեթոդ, որը հնարավորություն է տալիս գնահատել կազմակերպության արտաքին և ներքին միջավայրի գործոնների ազդեցությունը՝ կազմակերպության գործունեության վրա առանձնացնելով գործոնների չորս հիմնական կատեգորիա.

  • S= Strengths, ապրանքի կամ ծառայության ուժեղ կողմեր։ Կազմակերպության ներքին այնպիսի բնութագրիչներ, որոնք ապահովում են շուկայում առավելություններ կամ առավել շահավետ պայմաններ համեմատած մրցակիցների հետ, այլ կերպ ասած այն ոլորտները, որտեղ կազմակերպության ապրանքն իրեն զգում է ավելի լավ և կայուն քան մրցակիցներինը։
  • W= Weaknesses, ապրանքի կամ ծառայության թույլ կողմերը կամ թերությունները։ Կազմակերպության այնպիսի ներքին բնութագրիչներ, որոնք արգելակում են բիզնեսի աճը, խանգարում են ապրանքին առաջատարը լինել շուկայում, համարվում են շուկայում անմրցունակ։
  • O = Opportunities, կազմակերպության հնարավորությունները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում բարենպաստ ազդել բիզնեսի զարգացման վրա։
  • T = Threats, կազմակերպության սպառնալիքները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում թուլացնել կազմակերպության մրցունակությունը շուկայում և հանգեցնել վաճառքի ծավալների նվազման և շուկայի մասնաբաժնի կորստի։

Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ առանձնահատկությունները:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

Պարետոյի սկզբունքը

Պարետոյի սկզբունքը կյանքի թոփ 10 հմտություններից է:

Սա պարզապես ֆանտաստիկ սկզբունք է, որը շատ բիզնեսմեններ անվանել են Պարետոյի սկզբունք կամ 80-20-ի կանոն: Սկզբունքի հիմքը կայանում է նրանում, որ 20% ջանքերից ստանում ես ցանկալի արդյունքների 80%-ը: Զարմանալի կերպով այս սկզբունքը գործում է կյանքի համարյա բոլոր բնագավառներում:

Առևտրում հաճախորդների 20%-ն է ապահովում Ձեր եկամուտի 80%-ը: Անձնական կյանքում ժամանակի 20%-ն է բացահայտում այն անձի անհատականության 80%-ը, ում հետ ժամանակ ես անկացնում: Անձնական աճի դեպքում հասնում ես առաջընթացի 80%-ին՝ գործադրելով ջանքերի 20%-ից ոչ ավելին: Ահա սա է հաջողության հասնելու ուղին:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր: Իրավաբանական անձ Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում:

Ֆինանսական հաշվետվություն

Ֆինանսական հաշվետվությունն ունի 3 տեսակ ՝

1. Հաշվեկշիռ

Հաշվեկշիռը դա մի փաստաթուղթ է, որը ցույց է տալիս հիմնարկի ակտիվները և պասիվները ժամանակի կոնկրետ պահին:

 

2. Ծախսերի և եկամուտների հաշվետվություն

3. Գումարային հոսքերի հաշվետվություն

Ակտիվները ցույց են տալիս հիմնարկի ,,ունեցվածքը,, ժամանակի տվյալ պահին:

Պասիվները ցույց են տալիս, թե որտեղից է ձեռք բերվել այդ ունեցվածքը (գումարի աղբյուրը):

Դեբիտորական պարտավորություն է կոչվում այն պարտավորությունը, որը ձեռնարկության հաճախորդը կամ գործընկերը պարտք է այդ հիմնարկին:

Օրինակ ՝

Ակտիվներ Պասիվներ

Դրամարկղ (5000 դր) Պարտավորություններ Կարճաժամկետ (500.000 դր) Երկարաժամկետ (1.000.000 դր)

Դեբիտորական պարտավորություն (20.000 դր) Սեփական կապիտալ (1025.000 դր)

Ապրանք կամ հումք (300.000 դր)

Սարքավորումներ, կահույք

Տրանսպորտային միջոցներ (200.000 դր) Անշարժ գույք (1.500.000 դր) Ընդհանուր ՝ 2.525.000 դր