Category Archives: Նախագծեր

Նախագիծ

Թեմա`Մաթեմաթիկական պատկերներ

Դասվար`Էլյա Գրիգորյան,Նարինե Մակարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան

Մասնակիցներ`5-6 տարեկաններ

Քանակ`15-20

Օր`փետրվարի 15

Ժամ`14։00

Նպատակ`

Զարգացնել երեխաների մոտորիկան և ըստ գույնի և տրված ձևի պատկերներ ստանալու կարողությունը։

Խնդիրներ`

Մատիտները համապատասխան ըստ գույների ճիշտ դասաորել երեխաներին տրված պատկերի նույնությամբ:

Ընթացք`

Երեխաներին տրամադրել մատիտներ և բաժանել նախապես տպված պատկերները։ Երեխան պետք է փորձի ճիշտ գույներով և մատիտների ուղղությունները պահպանելով ստանալ նույն պատկերը։

Անհրաժեշտ պարագաներ

Մատիտներ, նախապես տպված քարտեր

 Արդյունքներ`

Վերլուծութուն` 

Երեխաները ստացան պատկերները ըստ քարտերի։

 

Բնագիտական խաղերի փաթեթ

1․Շոշափելիք՝

Երեխաները նստում են սեղանի շուրջ։Հերթով փակում ենք երեխաների  աչքերը և առարկան դնում երեխայի ափի մեջ։Երեխան  փակ աչքեով և շոշափելով պետք է գուշակի առարկան։Խաղը կարող ենք խաղալ և ամբողջ խմբով և առանձին։

Այս խաղը երեխային կտա կողմնորոշում։

2․Լսողական

Երեխաների հետ զրուցում ենք թե ինչ կենդանիներ են սիրում,ճանաչում են կենդանիներին։Որն է իրենց ամենասիրելի կենդանին։Երեխաները նստում են հարթակի վրա։Հեռուստացույցով միացնում ենք կենդանիների ձայներ,կտորով փակում երեխաների աչքերը և երեխաները պետք է փորցեն գուշակել որ կենդանու ձայնն է։

Այս խաղը երեխային կտա լսողության և ուշադրության զարգցում։

3.Հոտ

Փակում ենք երեխայի աչքերը և տարբեր առարկաներ (օրինակ՝ շանպուն,կրեմ,աղ և այլն) մոտեցնում ենք երեխային և նա պետք է հոտի միջոցով փորցի գուշակել։

4.Համ

Փակում ենք երեխայի աչքերը համեմունքները կամ ուտելիքները (օրինակ աղ,կարմիր պղպեղ,միրգ) երեխան փորձում է և պետք է համի միջոցով փորցի գուշակել։

 

 

 

 

 

Նախագիծ-Բնագիտական և տեխնոլոգիական

Թեմա` Երեխաներին սովորեցնել ծաղիկի կառուցվացքը և կատարել տեխնոլոգիական աշխատանք`գունավոր թղթից պատրաստել ծաղիկներ։

Դաստիրակ`Էլյա Գրիգորյան,Օգնական Անահիտ Մարգարյան,

Համակարգող`Անահիտ Ղազարյան,քոլեջի նախակրթարանի 5 տարեկաններ

Օր` 28.09.2022 

Ժամ`14։00֊15։00

Նպատակ` Երեխաները սովորելու են ծաղիկի կարուցվացքը,նրա բաղադրիչ մասերը նաև սովորելու են թղթից ծաղիկ պատրաստելու հմտությունները։

Խնդիր՝ Մանր մոտորիկայի զարգացում,խոսքի զարգացում,երեխան սովորում է աշխատել մկրատի հոտ։

Ընթացք`Երեխային բացատրում եմ ծաղկի կառուցվացքը, որից հետո սկսում  ենք պատրաստել ծաղիկ։

Անրաժեշտ պարագաներ` Գունավոր թղթեր,մկռատ,սոսինձ, A4 թուղթ։

Արթյունքներ

Վերլուծություն

Երեխաներին հաճույքով լսում եին ծաղկի կարուցվացքը և սիրով կատարեցին գործնական աշխատանք։