Category Archives: նախագծեր

Նախագիծ֊Հ.Թումանյան Սուտասանը

Թեմա`Հ.Թումանյան Սուտասանը

Դասվար`Էլյա Գրիգորյան,Անահիտ Մարգարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան

Ժամանակահատված հունվար

Նպատակ`

Զարգացնել երեխաների խոսքը։Պատկերացումների ձևավորում և զարգացում։

Խնդիրներ`Արդյոք՞ երեխաները ծանոթ են հեքիաթին։Լավ յուրացրին թե ոչ՞։

Ընթացք`Երեխաները պատմում եմ հեքիաթը որից հետո տալիս եմ հարձեր։

1.Արդյոք ճիշտ է խաբելը։ Դուք խաբում եք ձեր ընկերների կամ ծնողներին։

Ակնկալող Արցյունքներ

Վերլուծություն

Էխինացիա

Այսօր մենք ընկեր Ելենայի և ընկեր Շողիկի հետ գնացել էինք Սասնա լանջ Վեներա արձանի հարևանությամբ այնտեղ վերատնկեցինք Էխինացիա բույսը։Էխինացիան ունի շատ բուժական հատկություններ։Էխինացիան աճում է բաց գետնին ծաղկե մահճակալներում: Բույսերը տնկվում են հողի մեջ տեղակայված վայրում ուշ գարնանը, միմյանցից 50-60 սմ հեռավորության վրա:Նրանք գերադասում են օրգանական նյութերով հարուստ հողեր, ոչ թթվային, ոչ խոնավ: Գարնան վերջում՝ ամռանը, 30-40 օրվա ընթացքում մեկ անգամ, ոռոգման համար ջրի մեջ ավելացվում է բարդ հանքային պարարտանյութ` յուրաքանչյուր դույլի համար 20 գ քանակությամբ: Աճող սեզոնի ընթացքում փխրուն ծաղիկներով ծաղկի ցողունները հանվում են՝ նոր ծաղիկների ձևավորումը խթանելու համար և այդպիսով երկարացնելով ծաղկման շրջանը:Էխինացիայի համար իդեալական պայմաններ են բաց արևի տակ գտնվելը, հանդուրժում է թեթև և ոչ մշտական ստվերը: դիմացկուն է բարձր և ցածր օդի ջերմաստիճանի նկատմամբ: Հիմնականում տարածվում է սերմով, գարնանը ցանվում է ջերմոցներում կամ բաց գետնին: Սածիլները սովորաբար ծաղկում են 2-րդ տարում:Բոսորագույն էխինացիան և նրա պատրաստուկները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը ախտածին մանրէների նկատմամբ, հաջողությամբ կիրառվում է հակաբորբոքային, հակագրիպային, հակահարբուխային, հակաալերգիկ, հակավիրուսային, ադապտոգեն  պատրաստուկների կազմում: Նշանակում են նաև ցիստիտի պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման, նեֆրիտների ժամանակ:Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարող ենք պատրաստել հետեւյալ ոգեթուրմը. 10 գրամ կոճղարմատին ավելացնել 100 միլիլիտր 70 տոկոսանոց բժշկական սպիրտ, մութ տեղում պահել 14 օր, քամել: Ընդունել օրը 3 անգամ՝ 20-30 կաթիլից՝ ուտելուց 30 րոպե առաջ կես բաժակ գոլ ջրով: Ոգեթուրմը պահել սառնարանում:

Ավելին իմանալու համար մտեք այս հղումով՝

https://www.aravot.am/2017/10/13/913026/

ինջպես կատարվեց վերատնկումը կարող էք դիտել ՝

Էխինացիայի վերատնկում Սարալանջում: Ուսումնական նախագիծ

Երկրաշարժ

Երկրաշարժը առաջանում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։ Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։ Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Երկրաշարժը լինում է այն ժամանակ, երբ հողի տակ գտնվող մեծ շերտերը գալիս են իրար վրա, իրար խփում են, և լինում է երկրաշարժ։ Երբ որ երկրաշարժ է լինում, ամեն ինչ սկսում է շարժվել, օրինակ ՝ շենքերը, խանութները։ Երկրաշարժի մեջտեղը կոչվում է էպիկենտրոն։ Երկրաշարժի տարածումը կարող է լինել 8 կմ։Երկրաշարժից պաշտպանելուլ կանոները՝ սյուների տակ կանգնելը,եթե առաջին հարկում եք ուրեմն շտապ դուրս եկեք տնից իսկ եթե բարձր հարգում եք կանգնեք սյուների տակ կամ մտեք սեղանի կամ մահճակալի տակ, որ այդ ժամանակ չխեղդվեք, շորով փակեք ձեր քիթը։