Category Archives: ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Նախագիծ֊Հ.Թումանյան Սուտասանը

Թեմա`Հ.Թումանյան Սուտասանը

Դասվար`Էլյա Գրիգորյան,Անահիտ Մարգարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան

Ժամանակահատված հունվար

Նպատակ`

Զարգացնել երեխաների խոսքը։Պատկերացումների ձևավորում և զարգացում։

Խնդիրներ`Արդյոք՞ երեխաները ծանոթ են հեքիաթին։Լավ յուրացրին թե ոչ՞։

Ընթացք`Երեխաները պատմում եմ հեքիաթը որից հետո տալիս եմ հարձեր։

1.Արդյոք ճիշտ է խաբելը։ Դուք խաբում եք ձեր ընկերների կամ ծնողներին։

Ակնկալող Արցյունքներ

Վերլուծություն

Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթություն. ԱՌՆ ներառական կրթություն

Համաձայն Հայաստանի Հանրապետության 1996թ. «Երեխաների իրավունքների մասին» օրենքի, յուրաքանչյուր երեխա ունի կյանքի, առողջության, կրթության, անվտանգության ապահովման իրավունք: Հաշվի առնելով այդ ամենը` կարևորում ենք երեխաների ԱՌՆ կրթությունը: ԱՌՆ կրթության նպատակն է երեխաներին, նրանց հետ աշխատող մանկավարժներին, նրանց ծնողներին, խնամակալներին, դայակներին ու դաստիարակներին, ինչպես նաև համայնքին հասանելի դարձնել աղետների և դրանց դիմակայելու վերաբերյալ տեղեկություններ, ձևավորել գործնականում այդ գիտելիքները կիրառելու հմտություններ և կարողություններ: Իսկ ԱՌՆ ներառական կրթության նպատակն է ԿԱՊԿՈՒ երեխաներին զինել աղետներին դիմակայելու համար տարրական գիտելիքներով ու հմտություններով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշումը. հանրակրթական պետական չափորոշիչների, 2-րդ գլխի` հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները, 7-րդ կետի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով հանրակրթական ծրագրի բովանդակությունըհարմարեցվում է նրանց ընկալման և մտավոր կարողություններին:

ԱՌՆ հիմնական տերմիններ

Աղետ-հանկարծակի տեղի ունեցող իրադարձություն է, որը լրջորեն խաթարում էհասարակության, համայնքի կենսագործունեությունը` առաջացնելով մարդկային,նյութական, տնտեսական, բնապահպանական վնասներ, որոնց հաղթահարմանժամանակ ազդակիր հասարակության կամ համայնքի կարողությունը բավարար չէ :

Վտանգ – բնական կամ մարդածին երևույթ, որը կարող է հանգեցնել աղետի:

Խոցելիություն –խոցելիությունը վտանգից անպաշտպանվածությունն է: Վտանգիազդեցությունից անպաշտպան կարող են լինել մարդիկ, կենդանիները, շենքերը,շինությունները, տեխնոլոգիաները, օբյեկտները, տարածքները  բույսերը և այլն։

Ռիսկ –Որևէ տարածքում, ինչ-որ ժամանակ աղետների հավանականությունը կամ հնարավորությունը, ինչպես նաև աղետների հետևանքով առաջացող հնարավոր կորուստները` մարդկային կյանքը, առողջությունը, կենսապահովման միջոցները,ունեցվածքը, հասարակական ծառայությունները:

Կարողություն-մարդկանց, համայնքի, հասարակության աղետին դիմակայելու և դրա ազդեցությանը դիմադրելու  ռեսուրսները, հնարավորությունները:

Մեղմացում –նախօրոք ձեռնարկված միջոցառումներ աղետի կամ վտանգների բացասական ելքերը նվազեցնելու կամ սահմանափակելու համար:

Պատրաստվածություն-աղետներին արդյունավետ դիմակայելու կարողություններ կամ նախօրոք ձեռնարկված միջոցառումներ: Այն իր մեջ ներառում է վտանգի մասին ժամանակին և արդյունավետ ազդարարում, ինչպես նաև վտանգավոր վայրից անվտանգ վայր մարդկանց և նրանց գույքի ժամանակին տարհանում և տեղափոխում:

Կանխում – Վտանգ առաջացնող գործոնների կանխորոշում և վերացում, բացառել վտանգի առաջացումը: Նաև նախօրոք ձեռնարկված միջոցառումներ, որոնք օգնում են խուսափել վտանգների և նրանցից բխող աղետների բացասական ազդեցությունից:

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժումներ Խոշոր շարժումներ
0 – 1 ՏԱՐԵԿԱՆ 1-2 ՏԱՐԵԿԱՆ
Չափորոշիչ Ցուցիչ Օրինակ Չափորոշիչ Ցուցի Օրինակ
1. Երեխան
սկսում է դրսևորել խոշոր շարժողական տարրական հմտություններ:
1.1. Հենվում է ոտքերին
մի քանի վայրկյան տևողությամբ, երբ ոտքերը
պինդ մակերեսի վրա են:
1.1.1. Երբ մայրը երեխային
կանգնեցնում է հատակին,
նա 3-4 վայրկյան հենվում է
ոտքերին:
1. Երեխան դրսևորում է խոշոր
շարժողական
հմտություններ:
1.1. Կանգնում է ինքնուրույն` առանց օգնության:
1.1.1. Կանգնում է ուղղահայաց դիրքով` հավասարապես հենվելով երկու ոտքերի վրա և առանց արտաքին օգնության (չի հպվում որևէ մեկին կամ առարկայի) կանգնած
մնում է առնվազն 10 վայրկյան:
1.2. Գլորվում է երկու ուղղությամբ` փորից մեջքի
վրա և հակառակը։
1.1.2. Կռանալով՝ հատակից վերցնում է իրեն հետաքրքրող առարկան
և, առանց ընկնելու, ուղղվում է:
1.3 Մնում է նստած դիրքում՝ առանց օգնության
պահպանելով հավասարակշռությունը առնվազն
10 վայրկյան:
1.3.1. Երբ նստեցնում են բազմոցին, կարողանում է ուղիղ նստել՝
գլուխը բարձր պահած, առանց առաջ թեքվելու և առանց հենվելու
նախաբազուկներին և ձեռքերին:
1.1.3. Ուղղահայաց դիրքում պահպանում է հավասարակշռությունը, երբ
զննում է ձեռքում պահած առարկան
կամ դրանով գործողություն է
կատարում:
1.4. Մեկ դիրքից տեղաշարժվելով` այլ դիրք է
ընդունում:
1.4.1. Փորի վրա կարողանում է
առաջ կամ հետ շարժվել, որից
հետո կարողանում է նստել:
1.4.2. Նստած դիրքում ազատ
շարժումներ է անում իր
առանցքի շուրջը:
1.5. Չոչ է անում՝ կատարելով առնվազն 3 «քայլ»:
1.6. Կանգնում է օգնությամբ կամ ինչ-որ բանից
բռնելով:
1.6.1. Կահույքից բռնելով` բարձրանում է, կանգնում և առանց
մարմնով հենվելու` մնում է ուղղահայաց դիրքում կանգնած:
1.7.Քայլում է օգնությամբ
կամ ինչ-որ բանից բռնելով՝ կատարելով առնվազն
5 քայլ:
1.7.1. Մեկ կամ երկու ձեռքով
բռնելով կահույքից` քայլում է
դեպի կողք կամ առաջ:
1.7.2.Քայլում է` մի ձեռքից
բռնած:
1.2. Քայլում է ինքնուրույն 1.2.1. Ուղղահայաց դիրքով՝ մեջքն
ուղիղ պահած և ոտքերը լայն բացած,
առանց որևէ անձի կամ առարկայի
հպվելու կատարում է առնվազն 5
քայլ դեպի առաջ` վեր բարձրացրած
ձեռքերի օգնությամբ պահպանելով
հավասարակշռությունը:
Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
1.2.2. Կարողանում է ետ-ետ քայլել:
1.8. Ինքնուրույն քայլելու
փորձեր է անում:
1.8.1.Մեծահասակի ձեռքը բաց
թողնելով՝մի քանի քայլ է անում:
1.9. Նստած դիրքում կատարում է պարզագույն
գործողություններ:
1.9.1. Նստած դիրքում հրում է
փոքր գնդակը:
1.9.2. Երկու ձեռքով բռնած
գնդակը բաց է թողնում, որ
վայր ընկնի
1.3. Ինքնուրույն նստում է: 1.3.1. Ինքնուրույն նստում է փոքր
աթոռին:
1.4. Կատարում է վազելու
փորձեր՝ անցնելով դժվարությունների միջով
1.4.1. Վազում է՝ չկարողանալով շրջանցել խոչընդոտները և դիպչելով
իր ճանապարհին գտնվող աթոռին,
փոշեկուլին կամ այլ առարկաներին:
1.4.2.Վազում է` հաճախ վայր ընկնելով:
1.5. Օգնությամբ կամ ինչ-որ
բանից բռնելով, բարձրանում է աստիճաններով:
1.5.1. Չոչ անելով` ինքնուրույն
վեր է բարձրանում
աստիճաններով:
: 1.6. Մեծահասակի օգնությամբ իջնում է ստիճաններից:
1.6.1. Տատիկի ձեռքից բռնած
իջնում է աստիճաններով:
2. Երեխան կատարում է գործողություններ` պահպանելով դիրքը և
իրականացնելով
կոորդինացված
շարժումներ
2..1. Կանգնած դիրքում
կատարում է տարբեր
գործողություններ:
2.1.1. Կանգնած դիրքից նետում է
փոքր գնդակը՝ առանց վայր
ընկնելու:
2.1.2.Հրում կամ քաշում է հատակին
դրված մեծ առարկաները
2.1.3. Ոտքով հարվածում է
գնդակին:
Նուրբ / մանր շարժումներ Նուրբ / մանր շարժումներ
2. Երեխան սկըսում է ցուցաբերել ձեռքի և
մատների շարժումների կառավարման հմտություններ:
2.1. Բռնում է խաղալիքը: 2.1.1. Կարող է թափահարել
բռնած խաղալիքը:
2.1.2. Բռնում է գլխավերևում
կախված խաղալիքը:
3. Երեխան դրսևորում է վերջույթների, ձեռքի և մատների շարժումների
կառավարման
հմտություններ:
3.1.Առարկան բռնելիս օգտագործում է ձեռքի ափը:
3.1.1. Ձեռքի ափով բռնում է մատիտը, գդալը:
2.2. Առարկան մի ձեռքից
մյուսն է փոխանցում:
2.2.1. Մի ձեռքով վերցնում է
խաղալիքը, ապա այն փոխանցում է մյուսին:
3.2. Մեկ ձեռքով բռնում է
երկու առարկա:
3.2.1.Մեկ ձեռքով բռնում է երկու
փոքր խաղալիքներ:
Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
2.3. Մատներով (բութ և
ցուցամատ) վերցնում է
մանր առարկաներ:
2.3.1. Երկու մատների ծայրերով
վերցնում է հացի կտորը:
3.3. Թերթում է գիրքը: 3.3.1. Գիրքը թերթում է` 2-3 էջ
միասին շրջելով:
2.4. Երկու ձեռքերն օգտագործում է ինչ-որ առարկա
բռնած պահելու համար:
2.4.1. Երկու ձեռքերով պահում է
իր շիշը, բաժակը:
3.4. Գծում/նկարում է` ձեռքը և դաստակը միասին
շարժելով:
3.4.1. Խզբզում է մատիտով (արագ
ու անփույթ շարժումներով):
3.4.2. Գծեր է քաշում մատիտով:
3.4.3. Նկարելիս թուղթը մյուս
ձեռքով պահում է:
2.5. Յուրաքանչյուր ձեռքում միաժամանակ պահում է մեկական առարկա:
2.5.1. Երկու խաղալիք մոտեցնում
և խփում է իրար (միացնում է):
2.5.2. Թելով կապված առարկան
մոտեցնելու համար քաշում է
թելից:
2.5.3. Բացում է դարակը և հանում պարունակությունը:
:
2.6. Մեկ առարկան տեղավորում է մյուսի մեջ:
2.6.1. Փոքր իրերը գցում է բաժակի մեջ:
2.6.2. Խաղալիքը հանում է
տուփից ու նորից հետ է դնում:
3.5. Համապատասխանեցնելով՝ տեղավորում է
մեկ առարկան մյուսի մեջ
3.5.1. Շրջանը, եռանկյունին և քառակուսին տեղավորում է տախտակի վրա եղած համապատասխան
փոսիկների մեջ:
3.7. Վերջույթները ճիշտ
ուղղությամբ շարժելով`
օգնում է հագցնել իր
շորերը:
3.7.1. Բաճկոնը հագցնելիս ձգում է
թևը դեպի հետ:
3.7.2. Ոտքը բարձրացնում է և ձգում
ոտնաթաթը` կոշիկները հագցնելու
համար:
3.8. Սեղմում է կոճակները
և պտտում է բռնակները:
3.8.1. Ցուցամատով (հիմնականում
գերակայող ձեռքի) սեղմում է երգող
խաղալիքի սեղմակոճակը:
3.8.2. Ցուցամատով կամ ձեռքով
(հիմնականում գերակայող) սեղմում
է լույսի անջատիչը:
3.8.3. Ձեռքով (հիմնականում գերակայող) պտտում է ցածր տեղակայված բռնակները` փորձելով բացել
պահարանը կամ դարակը:
Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Խոշոր շարժումներ Խոշոր շարժումներ
2-3 ՏԱՐԵԿԱՆ 3-4 ՏԱՐԵԿԱՆ
Չափորոշիչ Ցուցիչ Օրինակ Չափորոշիչ Ցուցի Օրինակ
1. Երեխան
տեղաշարժվելիս
կոորդինացնում է
շարժումները:
1.1. Ինքնուրույն կքանստում է՝ պահելով հավասարակշռությունը:
1.1.1. Կքանստած խաղում է
մեքենայով:
1. Երեխան դրսևորում է խոշոր
շարժումներով
պայմանավորված
հիմնական
հմտությունները`
ցուցաբերելով
կոորդինացիայի
զարգացող
կարողություններ:
1.1. Ցատկում է մեկ ոտքի
վրա 2 և ավելի անգամ:
1.1.1. Ցատկում է հատակի վրա
կողք-կողքի դրված 2 կամ 3
տարբեր գույնի շրջանակների մեջ:
1.2. Ինքնուրույն վեր է
կենում նստած դիրքից:
1.2.1. Աթոռից վեր է կենում, և
վազում դեպի պատուհանը:
1.2. Ոտքերը միասին պահելով` կանգնած տեղից
ցատկում է առնվազն 20
սմ հեռավորության վրա:
1.3. Վարժ քայլում է: 1.3.1. Քայլելիս շարժում է իրանը
և ձեռքերը:
1.3. Առանց որևէ բանից
բռնելու կանգնում է մեկ
ոտքի վրա առնվազն 2
վայրկյան:
1.3.1. Մեկ ոտքի վրա կանգնած
դիրքում մյուս ոտքով դիպչում է հատակին դրված տուփին:
1.4. Վազում է
վստահորեն:
1.4.1. Վազում է` շրջանցելով
խոչընդոտները, փոխելով արագությունն ու ուղղությունը:
1.4.2. Վազելիս հազվադեպ է
վայր ընկնում:
1.4.3. Վազելու ընթացքում
անհրաժեշտության դեպքում
կանգ է առնում:
1.5. Քայլում է` շրջանցելով
խոչընդոտները:
1.5.1. Շրջանցում է
ճանապարհին գտնվող
բազկաթոռը, ուղղանկյուն
սեղանը:
1.5. Բարձրանում և իջնում է աստիճաններով:
1.5.1. Բազրիքից բռնած, բարձրանում է աստիճաններով՝ մի
ոտքը դնելով, մյուսը միացնելով:
1.5.2. Իջնում էաստիճաններով
բազրիքից բռնած:
1.5.3. Ցատկում է 1 աստիճանի
բարձրությունից:
1.6. Քայլում է ոտքերի
մատների վրա:
1.6.1. «Մայրի՛կ, տես, ես պարուհու
պես քայլում եմ մատներիս վրա»:
1.6. Թռչկոտում է` հենման
մակերեսից չկտրվելով:
1.7. Վազում է առնվազն 8
մետր տարածություն:
1.7.1. Բակում վազում և բերում է
ծառի տակ ընկած գնդակը:
1.7. Ինքնուրույն մագցում
է ոչ բարձր առարկաների վրա::
1.7.1. Բարձրանում է բազմոցի
կամ բազկաթոռի վրա
1.8. Ինքնուրույն բարձրանում է աստիճաններով`
հերթագայելով ոտքերը:
1.8. Կռանում է առանց
հավասարակշռությունը
1.8.1.Կռանալով` վերցնում է հատակին ընկած խորանարդիկը
1.9. Մեծահասակի օգնությամբ իջնում է աստիճան1.9.1. Բռնելով բազրիքից կամ մոր
ձեռքից իջնում է աստիճաններով`
Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
կորցնելու: ներով հերթագայելով
ոտքերը:
յուրաքանչյուր աստիճանին
փոխելով ոտքը:
1.9. Տարբեր դիրքերում
պահում է հավասարակշռությունը և կատարում
զանազան գործողություններ:
1.9.1. Ինքնուրույն նստում է եռանիվ հեծանիվը, և քշում է:
1.9.2. Նստում է տարբեր մեծ
խաղալիքների վրա և, ոտքերով
քշելով, առաջ է գնում:
1.9.3. Կանգնած դիրքում շրջվում է` առանց վայր ընկնելու:
1.9.4. Մի քանի վայրկյան կանգնում է մեկ ոտքի վրա:
1.9.5. Կանգնում և քայլում է ոտնաթաթերի ծայրերի վրա:
1.9.6. Բռնում է մեծ գնդակը և
նետում է գլխից վերև:
1.9.7. Թեք հարթությունով
սահում է առանց օգնության:
1.10. Ցատկում է մոտ 20
սմ բարձրությունից երկու
ոտքի վրա:
1.11. Վարում է եռանիվ
Հեծանիվ։
1.11.1. Քշում է եռանիվ հեծանիվ`
փոխ առ փոխ սեղմելով
ոտնակները:
Նուրբ / մանր շարժումներ Նուրբ / մանր շարժումներ
2. Երեխան դրսևորում է ձեռքերի և
մատների շարժումների կառավարման
հմտություններ:
2.1. Կառուցում է պարզ
շինություններ` ուղղահայաց և հորիզոնական
դիրքերով:
2.1.1. Կառուցում է աշտարակ
մինչև 9 խորանարդիկներից:
2.1.2. Շարում է խորանարդիկները ուղիղ գծով («կառուցում է
գնացք»):
2.1.3. Մոզաիկայով հավաքում
է պարզ նախշեր կամ նկարներ:
2.1.4. Կավով կամ այլ պլաստիկ
նյութով փորձում է որևէ բան
պատրաստել:
3. Երեխան ցուցաբերում է ձեռքի և
մատների շարժումների կառավարման
հմտություններ:
3.1. Կատարում է պարզ
գործողություններ
փոքր/մանր
առարկաներով:
3.1.1. Հավաքում է 4-7 խոշոր կտորներից բաղկացած գլուխկոտրուկներ:
3.1.2. Թերթում է գիրքը էջ առ էջ:
3.1.3. Պտտելով կափարիչը` բացում և փակում է շիշը:
3.1.4. Խոշոր կամ միջին չափսի
ուլունքներովհավաքում է շղթա:
2.2. Գծում/նկարում է`
օգտագործելով թղթի
ամբողջ մակերեսը:
2.2.1. Խզբզում է շրջանաձև:
2.2.2. Կրկնօրինակում է հորիզոնական և ուղղահայաց գծեր:
2.2.3. Արտանկարում է պարզ
պատկերներ` շրջան կամ խաչ:
2.2.4. Մատները թաթախելով
գուաշի կամ որևէ գունավոր
նյութի մեջ`փորձում է որևէ
բան նկարել:
3.2. Կառուցում է միջին
բարդության շինություններ:
3.2.1. Երեք խորանարդիկներից
կառուցում է կամրջակ:
3.2.2. Մի քանի խորանարդիկներից պատ է կառուցում:

Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
3.3. Ծեփում է պարզ`
կլոր, տափակ, պարանաձև առարկաներ:
3.3.1. Խմորից կամ պլաստիլինից
պատրաստում է գնդիկներ,
այնուհետև` բլիթներ:
3.3.2. Խմորից/պլաստիլինից
«պարան» է պատրաստում:
2.3. Ինքնուրույն հագնում
և հանում է հագուստի
որոշ մասեր:
2.3.1. Երկու ձեռքով հագնում և
հանում է գլխարկը:
2.3.2. Քաշում և հանում է
գուլպաները:
2.3.3.Գրպանից հանում է
թաշկինակը:
2.4. Երեխան կատարում
է գործողություններ՝ աջ
կամ ձախ ձեռքի գերակայությամբ:
2.4.1. Գերակայող ձեռքով կառուցում է աշտարակ, թերթում է
գրքի էջերը, բռնում է մատիտը:
2.4.2. Գերակայող ոտքով
հարվածում է գնդակին:
4. Երեխան
ցուցաբերում է
նկարչական
հմտություններ:
4.1. Բռնում է մատիտը`
ձեռքի առաջին 3 մատներով` պահելով թուղթը
մյուս ձեռքով:
4.2. Բռնում է մատիտը
ծայրին մոտ:
4.3. Արտանկարում է
երկրաչափական
պատկերներ:
4.3.1. Ըստ օրինակի նկարում
է գնդակ:
4.3.2. Ըստ օրինակի նկարում
է քառակուսի:
4.4. Նկարում է մարդ,
որն ունի գլուխ և մեկ
գծով պատկերված վերջույթներ («փայտիկներ»):
4.5. Կրկնագծում է (եզրակ է քաշում) նկարի
ուրվագծով:
4.5.1. Կրկնագծում է պատկերված
խնձորը:
4.5.2. Կրկնագծում է պատկերված
տնակը:
5. Երեխան ցուցաբերում է մկրատով
կտրատելու պարզ
հմտություններ:
5.1. Մեկ ձեռքի մատներով բացում և փակում է
բութ ծայրերով մկրատը:
:
5.1.1. Կտրատում է թուղթը
Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
6. Երեխան կատարում է առօրյա
գործողություններ
ինքնասպասարկման նպատակով:
6.1. Արձակում և կոճկում
է մեծ կոճակները, հագուստի մեծ շղթաները,
քուղերը:
6.1.1. Ինքնուրույն քանդում է մեծ
շղթայով բաճկոնը և հանում է այն:
6.2 Արձակում է կոշիկի
քուղերը:
6.3. Ինքնուրույն
օգտվում է սպասքի որոշ
տեսակներից:
6.3.1. Պատառաքաղով վերցնում է
տապակած կարտոֆիլը:
6.3.2. Ապուրն ուտում է գդալով։

Թունավոր սթրեսը խանգարում է առողջ զարգացման

 

Սթրեսը հաղթահարել սովորելը երեխայի առողջ զարգացման կարևոր մասն է: Սթրես ապրելիս օրգանիզմում ակտիվանում է սթրեսի արձագանքման համակարգը: Մարմինն ու ուղեղը զգոն են լինում: Կա ադրենալին, սրտի ռիթմի արագացում և սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում: Երբ սթրեսը թեթևանում է կարճ ժամանակ անց կամ փոքր երեխան հոգատար մեծահասակներից աջակցություն է ստանում, սթրեսի արձագանքը պակասում է, և մարմինն արագ վերադառնում է բնականոն կյանքին:

Ծանր իրավիճակներում, ինչպիսիք են շարունակական չարաշահումներն ու անտեսումը, երբ չկա հոգատար չափահաս, որը գործի որպես սթրեսի դեմ արգելակ, սթրեսի արձագանքման համակարգը շարունակում է ակտիվ մնալ: Նույնիսկ երբ ակնհայտ ֆիզիկական վնաս չկա, մեծահասակների կողմից պատասխանի ուշացումը կամ բացակայությունը կարող է ակտիվացնել սթրեսի արձագանքման համակարգը: Սթրեսի արձագանքի անընդհատ ակտիվացումը ծանրաբեռնում է ուղեղի զարգացող համակարգերը, որոնք առանցքային դեր ունեն երեխայի համար ողջ կյանքի ընթացքում: Սա հայտնի է որպես թունավոր սթրես:

Ժամանակի ընթացքում այս արդյունքները սթրեսի արձագանքման համակարգում մշտապես դրվում են բարձր նախազգուշական մակարդակի վրա: Ուղեղի այն շրջաններում, որոնք հատկացված են ուսմանը և տրամաբանությանը, նյարդային կապերը, որոնք ներառում են ուղեղի կառուցվածքը, ավելի թույլ են լինում և քանակով պակաս: Գիտությունը ցույց է տալիս, որ վաղ մանկության շրջանում սթրեսի հորմոնների երկարատև ակտիվացումը կարող է իրականում նվազեցնել նյարդային կապերը ուղեղի այս կարևոր տարածքներում հենց այն ժամանակ, երբ նրանք պետք է աճեն և ավելանան նորերը: Թունավոր սթրեսից կարելի է խուսափել, եթե ապահովենք, որ այն միջավայրերը, որտեղ երեխաներն աճում ու զարգանում են, նրանց համար ապահով, դաստիարակող, կայուն և ուշագրավ լինեն:

«Ազդակ-արձագանք» փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածքը

 

Ուղեղի ամուր կառուցվածքի ձևավորման բանալին այն է, ինչը հայտնի է որպես «ազդակ-արձագանք» (Serve and return) փոխազդեցություն մեծահասակների հետ: Զարգացման այս խաղում ուղեղի մեջ ձևավորվում են նոր նյարդային կապեր, երբ փոքր երեխաները բնազդաբար ազդակ են ուղարկում թոթովանքի, դիմախաղի և ժեստերի միջոցով, իսկ մեծահասակները արձագանքում են դրան՝ պատասխանելով շատ ուղղորդված, իմաստալից ձևով: Այն սկսվում է կյանքի շատ վաղ ժամանակահատվածում, երբ երեխան ձայներ է հանում, ժպտում, շարժվում, իսկ մեծահասակը փոխազդում է և երեխայի ուշադրությունը ուղղորդում իր դեմքին կամ ձեռքին: Այս փոխազդեցությունը հիմք է ստեղծում ուղեղի կառույցի համար, որի վրա կառուցվելու է հետագա զարգացումը: Այն օգնում է ստեղծել նյարդային կապեր ուղեղի բոլոր տարբեր բաժինների միջև՝ կառուցելով երեխաների համար հուզական և ճանաչողական հմտություններ:

Օրինակ, ահա, թե ինչպես է դա աշխատում գրագիտության և լեզվական հմտությունների համար: Երբ երեխան ինչ-որ առարկա է տեսնում, մեծահասակն ասում է իրի անունը: Սա նորածնի ուղեղի մեջ կապեր է ստեղծում հատուկ հնչյունների և դրանց համապատասխան առարկաների միջև: Հետագայում մեծահասակները փոքր երեխաներին ցույց են տալիս, որ այդ առարկաներն ու հնչյունները կարող են ներկայացվել նաև թղթի վրա գրվող նշանների միջոցով: Մեծահասակների շարունակական աջակցությամբ երեխաներն այնուհետև սովորում են ինչպես վերծանել գրվածը և, ի վերջո, գրել իրենք: Յուրաքանչյուր փուլ կառուցվում է նախորդի վրա: Անհրաժեռտ է ապահովել, որ երեխաներն ունենան այնպիսի խնամողներ, ովքեր հետևողականորեն, սկսած վաղ մանկությունից, «ազդակ-արձագանք» փոխազդեցությամբ հիմք կստեղծեն երեխայի ուղեղի կառույցի ձևավորման համար՝ ի շահ նրա հետագա ուսման, վարքի և առողջության համար:

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը

 

 

Երեխայի կյանքի առաջին իսկ տարիների փորձը կայուն ազդեցություն ունի զարգացող ուղեղի կառուցվածքի վրա: Գեները տալիս են հիմնական ուղղությունը, բայց կենսափորձն է ձևավորում այն գործընթաց, որն էլ որոշում է, թե արդյոք երեխայի ուղեղը ուժեղ կամ թույլ հիմք կապահովի հետագա ուսման, վարքագծի և առողջության համար: Ուղեղի զարգացման այս կարևոր փուլում ուղեղի միլիարդավոր բջիջներ, որոնք կոչվում են նեյրոններ, էլեկտրական ազդակներ են ուղարկում միմյանց հետ հաղորդակցվելու (սահմանակից լինելու) համար: Նեյրոնային այս կապերը կազմում են շղթաներ, որոնք դառնում են ուղեղի կառուցվածքի հիմնական հիմքը: Նեյրոնային շղթաներն ու կապերը շատ արագ տարածվում են և ամրապնդվում են, եթե կրկնվում և օգտագործվում են բազմաթիվ անգամներ: Մեր փորձը և միջավայրն են թելադրում, թե որ շղթաներն ու կապերն են ավելի շատ օգտագործվում: Ավելի շատ օգտագործվող կապերը ուժեղանում և կայունանում են: Միևնույն ժամանակ, ավելի քիչ օգտագործվող կապերը մարում են բնականոն ընթացքի միջոցով, որը կոչվում է էտում (կամ կրճատում, պարզեցում):

Լավ օգտագործված նեյրոնային շղթաները կայծակնային ուղիներ են ստեղծում, որպեսզի նյարդային ազդանշանները շարժվեն ուղեղի շրջաններով: Սկզբից ձևավորվում են պարզ շղթաներ՝ հիմք ստեղծելով ավելի բարդ շղթաների համար, որոնք հետագայում պետք է կառուցվեն: Այս գործընթացի միջոցով նեյրոնները ձևավորում են ուժեղ շղթաներ և կապեր հույզերի, մանր կամ նուրբ մկանների շարժողական հմտությունների, վարքի կառավարման, տրամաբանության, լեզվի և հիշողության զարգացման վաղ շրջադարձային փուլում: Կրկնակի օգտագործման դեպքում այդ շղթաներն ավելի արդյունավետ են դառնում և ավելի արագ են միանում ուղեղի այլ շրջաններին: Թեև դրանք ծագում են ուղեղի որոշակի շրջաններում, սակայն շղթաները փոխկապակցված են: Դուք չեք կարող ունենալ մեկ տիպի հմտություն, եթե մյուս հմտությունները չաջակցեն դրան: Տուն կառուցելու նման՝ ամեն ինչ կապված է իրար հետ, և այն, ինչ գալիս է առաջինը, հիմք է ստեղծում հետագա ամեն ինչի համար:

Պ.Սևակի Հայոց լեզու բանաստեղծությունը

նշողում – գ. լույսի՝ ճառագայթ արձակելը, նշողելը, լույսի ծագելը:

 նշուլում–գ. որևէ տեղից լույսի շող՝ ճառագայթ թափանցելը:

 շառայլ – գ. լույսի շող, ցոլք:

 շողք – գ. շող, լույս, ճառագայթ:

ցոլափոխանք – գ. ցոլքերի՝ շողերի փոփոխական խաղը:

 ճառագայթում – գ. ճառագայթ արձակելը, ճառագայթելը:

 բոց – գ. 1. կրակի վրա բարձրացող շիկացած գազերը,

 բուռն զգացմունք, կիրք, 3. ներքին՝ հոգեկան կրակ, հրայրք:

 ցոլք – գ. 1. ցոլացող, շողացող, շողուն, 2. փխբ. իբր լույս, ճառագայթ, 3. ցոլալը, ցոլացումը:

 պլպլոց – գ. աղոտ կերպով փայլփլելը՝ առկայծելը:

 փայլ – գ. 1. շող, ճառագայթ, 2. որևէ ողորկ առարկայից անդրադարձող լույսը, 3. փխբ. շուք, շքեղություն, պայծառություն, 4. պայծառ՝ լուսավոր հետք:

 շառավիղում – գ. ճառագայթներ՝ ցոլքեր արձակելը:

 ճաճանչել – չբ. ճաճանչող, ճաճանչներ արձակող:

Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի…
Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:
Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:
Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:
Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական…
Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:
Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում…
Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:
Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ…
Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:
Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ,
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ…
Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից…
Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:
Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:
Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում…
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում –
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս…