Category Archives: պատումներ

Էխինացիա

Այսօր մենք ընկեր Ելենայի և ընկեր Շողիկի հետ գնացել էինք Սասնա լանջ Վեներա արձանի հարևանությամբ այնտեղ վերատնկեցինք Էխինացիա բույսը։Էխինացիան ունի շատ բուժական հատկություններ։Էխինացիան աճում է բաց գետնին ծաղկե մահճակալներում: Բույսերը տնկվում են հողի մեջ տեղակայված վայրում ուշ գարնանը, միմյանցից 50-60 սմ հեռավորության վրա:Նրանք գերադասում են օրգանական նյութերով հարուստ հողեր, ոչ թթվային, ոչ խոնավ: Գարնան վերջում՝ ամռանը, 30-40 օրվա ընթացքում մեկ անգամ, ոռոգման համար ջրի մեջ ավելացվում է բարդ հանքային պարարտանյութ` յուրաքանչյուր դույլի համար 20 գ քանակությամբ: Աճող սեզոնի ընթացքում փխրուն ծաղիկներով ծաղկի ցողունները հանվում են՝ նոր ծաղիկների ձևավորումը խթանելու համար և այդպիսով երկարացնելով ծաղկման շրջանը:Էխինացիայի համար իդեալական պայմաններ են բաց արևի տակ գտնվելը, հանդուրժում է թեթև և ոչ մշտական ստվերը: դիմացկուն է բարձր և ցածր օդի ջերմաստիճանի նկատմամբ: Հիմնականում տարածվում է սերմով, գարնանը ցանվում է ջերմոցներում կամ բաց գետնին: Սածիլները սովորաբար ծաղկում են 2-րդ տարում:Բոսորագույն էխինացիան և նրա պատրաստուկները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը ախտածին մանրէների նկատմամբ, հաջողությամբ կիրառվում է հակաբորբոքային, հակագրիպային, հակահարբուխային, հակաալերգիկ, հակավիրուսային, ադապտոգեն  պատրաստուկների կազմում: Նշանակում են նաև ցիստիտի պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման, նեֆրիտների ժամանակ:Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարող ենք պատրաստել հետեւյալ ոգեթուրմը. 10 գրամ կոճղարմատին ավելացնել 100 միլիլիտր 70 տոկոսանոց բժշկական սպիրտ, մութ տեղում պահել 14 օր, քամել: Ընդունել օրը 3 անգամ՝ 20-30 կաթիլից՝ ուտելուց 30 րոպե առաջ կես բաժակ գոլ ջրով: Ոգեթուրմը պահել սառնարանում:

Ավելին իմանալու համար մտեք այս հղումով՝

https://www.aravot.am/2017/10/13/913026/

ինջպես կատարվեց վերատնկումը կարող էք դիտել ՝

Էխինացիայի վերատնկում Սարալանջում: Ուսումնական նախագիծ