Category Archives: Քաղ.սոց. հիմուննքներ

CV

Անահիտ Ղազարյան Կարմենի

Անձնական տվյալներ.

Ծննդավայր:

ՀՀ, գ.Քասախ

Ծննդյան ամսաթիվ, ամիս, տարի

12․10․2005

Քաղաքացիություն:

ՀՀ:

Գրանցման հասցեն (ըստ անձնագրի)

Գ .Քասախ,Երիտասարդական,8 շենք, 2 բնակարան

Ընտանեկան կարգավիճակը

ամուսնացած չէ

Խնջույք

չունեմ

Սոցիալական գործունեություն

չունեմ

Հեռախոսահամար

098941291

Էլ․

anahit.ghazaryan@mskh.am

Այլ տեղեկություններ

Ապրում եմ  մորս և եղբորս հետ։

Կրթություն:

Հանրակրթություն

Քաղաք Երևանի համար 131 դպրոց

2010-2020 թթ.

Մասնագիտական կրթություն

Դաստիարակ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նախադպրոցական կրթության բաժին

2020-ից առ այսօր

Վկայագրված թրեյնինգներ

չունեմ

Աշխատանքային փորձ, այդ թվում՝ կամավոր

չունեմ

Աշխատանքային տարի.

չունեմ

Կազմակերպության անվանումը, ծրագիրը.

չունեմ

 

 

Սոցիալական, խոցելի խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր:

Խոցելի խումբ

Խոցելի խումբը հասարակության ցանկացած խումբ կամ մաս է, որի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերի, բռնության, բնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելու, կամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգը, քան պետության սահմաններում հասարակության այլ խմբերի համար։

Սոցիալական դեր

Սոցիալական դերը սպասվող վարքի համակարգ է, որը որոշվում է նորմատիվային պարտականություններով և համապատասխան իրավունքներով:

Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դերով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ․ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Ստացվում է, որ սոցիալական դերն իրենից ծնում է վարքագծի որևէ անհատական տեսակ, ինչն էլ հանդիսանում է մարդու “ես”-ը։

Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։

Օրինակ՝ ուսումնական հաստատությունը, որպես սոցիալական կազմակերպության տեսակ, ենթադրում է տնօրենի, ուսուցիչների և ուսանողների ներկայություն: Այս բոլորը սոցիալական դերեր են, որոնք կապված են որոշակի պարտականությունների և իրավունքների հետ: Ուստի, ուսուցիչը պարտավոր է կատարել տնօրենի հրամանները, չուշանալ դասերից, բարեխղճորեն պատրաստվել նրանց համար, ուսանողներին ուղղորդել դեպի սոցիալական հաստատված վարք, լինել բավականին պահանջկոտ և արդար, նրան արգելվում է ուսանողների ֆիզիկական պատժի ենթարկել և այլն: Միևնույն ժամանակ, նա իրավունք ունի որոշակի հարգանքի նշաններ ունենալ՝ կապված իր ուսուցչի դերի հետ։ Ուսանողները պետք է ոտքի կանգնեն, երբ նա ներս մտնի, դիմեն նրան ազգանունով, անպայման կատարեն ուսումնական գործընթացին վերաբերող նրա հրամանները, ուսուցչի խոսելու ժամանակ լռություն պահպանեն լսարանում և այլն։ Այնուամենայնիվ, սոցիալական դերի կատարումը թույլ է տալիս որոշակի ազատություն ցուցաբերել անհատական որակների դրսևորման համար։ Ուսուցիչը կարող է լինել կոշտ և փափուկ, պահպանել հեռավորություն ուսանողների հետ և նրանց հետ շփվել ինչպես ավագ ընկեր: Ուսանողը կարող է լինել աշխատասեր կամ անփույթ, հնազանդ կամ հանդուգն: Սրանք բոլորը սոցիալական դերերի թույլատրելի անհատական երանգներ են:

Մարդ,անձ,անհատ

Մարդ” հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։

Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։

Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք “անհատ” (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։
Այսինքն “անհատը” կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։

Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։

Հիշեք հանրահայտ “Մաուգլի”-ի օրինակը։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ ծնվում են որպես անհատ, այսինքն՝ կենդանի օրգանիզմ, որն ընդունակ է անձ դառնալու։ Ի դեպ կենդանական աշխարհում ամենաանօգնական էակը մարդն է:

Միակ հոգեբանական պայմանը, որը մարդուն պետք է կանգնեցնի անձ դառնալու ուղու վրա, մեծահասակների փորձին, հասարակական-պատմական փորձին տիրապետելն է:

Օբյեկտ և սուբյեկտ

Սուբյեկտը հասարակական մարդն է ՝ անհատը։ Սուբյեկտը հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից։

Սուբյեկտիվ կարծիքը հիմնված է մեր հուզական դատողությունների, կյանքի փորձի և տեսակետի վրա: Սուբյեկտիվ կարծիքը հասարակության կողմից է։ Օրինակ, մեզանից յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունը, գեղագիտությունը, ներդաշնակությունը, նորաձևությունը և այլն:

Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։

Օբյեկտը հասարակությունն է, որն իր կարծիքն է հայտնում տվյալ սուբյեկտի վերաբերյալ, կամ խոսում է իր մասին։ Յուրաքանչյուր սուբյեկտներ կարող են միանալ և կազմել օբյկտ։

Օբյեկտիվ կարծիքը հստակ մարդու, անհատի կարծիքն է դեպի հասարակությունը։

Օբյեկտն ու սուբյեկտը իրարից տարբերվում են նրանով, որ սուբյեկտն անհատ է, իսկ օբյեկտը ` ամբողջ շրջապատն է, հասարակությունը։

Պահանջմունքներ

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։

Պահանջմունքի մասին կան բազմաթիվ տեսություններ: Դրանցից ամենահայտնին Աբրահամ Մասլոունի տեսությունն է: Այն ներկայացվում է բուրգի տեսքով:

Սոցիոլոգիա առարկան

Սոցիոլոգիան գիտություն է հասարակության պատմականերոն որոշակիացված տիպերի զարգացման և գործառնության օրինաչափությունների , գործողության մեխանիզմների և մարդկանց, սոցիալական խմբերի, դասակարգերի, ժողովուրդների գործունեության մեջ այդ օրենքների դրսևորման ձևերի  մասին:   Հասարակությանը սոցիոլոգիական մոտեցման յուրահատկությունը կայանում է նրանում, հասարակությունը դիտարկվում է իփրև ամբողջական սոցիալական օրգանիզմ, որի զարգացումն ու գործառնությունը տեղի է ունենում դրա կենսագործունեության  տնտեսական, սոցիալական, քաղաքական և գաղափարական  կողմերի միջոցով

Դիտման մեթոդ

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդ է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, այլև անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Պահանջմունքներ

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։

Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Մարդկային պահանջմունքները մարդու կարիքներն են, որոնք անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն): Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներն են։ Բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք պահանջողներ ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը։