Լանդշաֆտային թաղանթը մոլորակի բնությունը շատ բազմազան է։ Ուստի մենք պետք է շրջանցում կատարենք մի լանդշաֆտից
` մյուսը, որպեսզի ուսումնասիրենք դրանք։
Ֆիզիկաաշխարհագրական և լանդշաֆտային շրջանցումները հոմանիշներ են և երկուսն էլ օգտագործվում են։
Լանդշաֆտային շրջանցումը կատարվում է 2 ուղղությամբ `
1. Մասնավոր (նեղ- մասնագիտական)
2. համալիրային (ֆիզիկաաշխարհագրական- լանդշաֆտային)
Համալիրային շրջանցումը հնարավորություն է տալիս բնական համալիրը և նրա ռեսուրսները գնահատել։
Համալիրային լանդշաֆտային շրջանցումը մի փոքր բարդ է. այստեղ պետք է գտնել բաղադրիչների կապերը ղեկավարող գործոնները։
Լանդշաֆտային ֆիզիկաաշխարհագրական շրջանցման ժամանակ առաջին պլան է մղվում ծագումնաբանական կամ պատմաբանական սկզբունքը։ Օրինակ ` հայկական լեռնաշխարհում հրաբխային արտավիժումների հետևանքով առաջացել են լավային ծածկույթներ։ Սրանց հարևանությամբ կան նաև ծալքաբեկորային լեռներ, որոնք ծագումով և արտաքին տեսքով միմյանցից շատ տարբեր են։