Category Archives: Առաջին օգնություն

ՄԻԱՎ,ՁԻԱՀ

Հարցեր ինքնաստուգման համար

1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ-ի աղբյուրները վեցն են։ Առաջին աղբյուրը այն է, որ, եթե վիրուսը առաջ չէր վարակում մարդուն, ապա հետո այն մուտացիայի է ենթարկվել և դարձել է վտանգավոր մարդու համար։ Երկրորդ եղանակը այն մասին է, որ առաջ այդ վիրուսը եղել է կապիկների մոտ, բայց ինչ որ ճանապարհով փոխանցվել է մարդուն։ Երրորդ եղանակը այն մասին է, որ գիտնականները փորձել են ստանալ քաղցկեղի դեմ դեղ, բայց հանկարծակի ստեղծեցին վիրուս։

2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

ՄԻԱՎ-ը փոխանցվում է արյան միջոցով, սեռական ճանապարհով, մորից-երեխա

3. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

ՄԻԱՎ-ով վարակվելուց խուսափելու համար պետք է չօգտվել անվստահելի բժշկական կենտրոններից, դաջվածք անողներից, օգտագործած ներարկիչ օգտագործելուց, ՄԻԱՎ-ով հիվանդ մարդու հետ սառական կապեր ունենալուց։

4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց միայն վեց ամիս հետո կարող են բժիշկները հայտնաբերել ախտորոշումներ։

5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

ՄԻԱՎ-ով կարող են վարակվել ծնողից, կարող են վարակվել թմրամոլները՝ նույն ներարկիչից օգտվելու պատճառով, անվստահելի բժշկական ծառայություններից օգտվելուց

6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում։

ՄԻԱՎ-ը չի ախտորոշում ոչ մի հետազոտություն պատուհանի շրջանում։ Դա հիվանդության առաջին վեց ամիսների շրջանն է։

7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ի ժամանակ մարդուն հանդիպում են բոլոր հիվանդությունները, որովհետև նրա իմուն համակարգը շատ թույլ է լինում։

8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎ-ը վերացնում է իմունիտետը և մարդը հիվանդանում է ցանկացած հիվանդությամբ, որը իրեն հանդիպում է իր շրջակայքում։

9. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

ՄԻԱՎ-ի մեծ քանակ են պարունակում արյունը, մայրական կաթը։ ՄԻԱՎ-ի քանակություն կա նաև թքի և քրտինքի մեջ, բայց դրանցից վարաքվելու հավանականությունը շատ քիչ է։

10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարող եք հետազոտվել մոտակա պոլիկլինիկայում։

11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց մի քանի տարի անց կարող են հանդիպել առաջին նշանները։

12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Վարակվելուց 15 տարի հետո նոր կարող է զարգանալ ՁԻԱՀ-ի փուլը։

13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ի արագ զարգացման հետևանք կարող է հանդիսանալ թույլ իմունիտետը։

Աչքի վնասվածք

Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն էլ հենց ակնագունդը։ Աչքի ցանկացած վնասվածք լուրջ է, նույնիսկ փոքր վնասվածքները կարող են բերել աչքի հյուսվածքների վնասման, վարակի ներթափանցման և տեսողության խանգարման:

Աչքի վնասվածքի նախանշանները ՝

1. Վնասված աչքի տեսողության վատացում կամ կորուստ

2. ցավ աչքում

3. առատ արցունքահոսություն

4. կոպերի ջղակծկում

5. աչքից արյան կամ այլ հեղուկների արտահոսք

Առաջին բուժօգնությունը աչքի վնասվածքի ժամանակ ՝

1. Նստեցրեք տուժածին հարմար դիրքով։ Հենած պահեք նրա գլուխը և խնդրեք չշարժել այն։ Մի՛ սեղմեք ակնագնդին:

2. Եթե աչքի մեջ որևէ գրգռիչ նյութ է ընկել (օրինակ ՝ կենցաղային լվացող նյութեր), անմիջապես լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր ՝ այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը:

3. Եթե աչքի մեջ որևէ օտար մարմին չկա, ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով։ Առանց սեղմելու ամրացրեք այն։ Խորհուրդ տվեք տուժածին, որ փակի և չշարժի աչքերը, քանի որ շարժումը կարող է բարդացնել վնասվածքը:

4. Մի՛ շարժեք աչքում եղած օտար մարմինը։ Եթե այն դուրս է ցցված ակնախորշից, դրեք ստերիլ վիրակապ օտար մարմնի շուրջը և ամրացրեք այն առանց աչքի վրա ճնշում գործադրելու:

5. Հնարավորինս անշարժացրեք օտար մարմինը։ Օրինակ ՝ դուք կարող եք անել դա ՝ օգտագործելով թղթե բաժակ։ Բաժակի հատակին անցք բացեք և բաժակը տեղադրեք աչքի վրա այնպես, որ աչքից դուրս ցցված առարկան լինի այդ անցքի մեջ: Վիրակապով ամրացրեք բաժակն այդ դիրքում: Աչքի մեջ ընկած փոքր օտար մարմինը կարող է գրգռել այն ՝ էական վնաս պատճառելով։ Աչքը անմիջապես սկսում է առատ արցունք արտադրել ՝ փորձելով հեռացնել օտար մարմինը։ Տուժածը դժվարանում է բացել աչքը, քանի որ լույսը լրացուցիչ գրգռիչ է։ Խորհուրդ տվեք տուժածին անընդհատ թարթել աչքը և փորձեք ջրի շիթով հեռացնել օտար մարմինը։ Եթե առարկան դուրս չի գալիս, ծածկեք աչքը ստերիլ անձեռոցիկով, ամրացրեք այն տեղում և շտապ տեղափոխեք տուժածին մասնագիտացված բուժհիմնարկ:

Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ:

Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ:

 

Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ:

 

Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Պատճառներ

Բնածին կոտրվածքները հազվադեպ են, առավել հաճախ առաջանում են պտղի կմաղքի ոսկրերի հիվանդությունների հետևանքով: Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ: Հազվադեպ լինում են նաև ախտաբանական կոտրվածքներ, որոնք առաջանում են հիվանդագին գործնթացներով (օրինակ` ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով:

Բժիշկները տարբերում են բաց (երբ մաշկի ամբողջականությունը վնասել է) և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), ինչպես նաև բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։

 

Կոտրվածքն առաջանում է վնասվածքի կամ տրամվայի հետևանքով՝ ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ վնասված ոսկրի բեկորները կարող են տեղաշարժվել՝ առաջացնելով հարակից հյուսվածքների կամ օրգանների լրացուցիչ վնասում, իսկ բաց կոտրվածի դեպքում՝ նաև դուրս ցցվել վերքից:

Կոտրվածքը պահանջում է բժշկական հսկողություն և համապատասխան օգնություն: Եթե ոսկրը կոտրվել է որպես մեծ տրամվայի կամ վնասվածքի արդյունք, ապա պետք է զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:

Սիրտ- թոքային վերակենդանացում

Վիրակապ

Վիրակապ, փափուկ կամ կոշտ հարմարանքներ՝ վերքերի վրա վիրակապական նյութերն ամրացնելու, երակային արյունահոսությունը դադարեցնելու, մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու (սևեռող կամ անշարժացնող վիրակապեր) և համար։

Վիրակապական նյութերի շարքին են դասվում նաև թանզիֆե գնդիկները, անձեռոցիկները, տամպոնները, ոետինե արտազատիչները, ժապավենները և խողովակները։ Ամրացնող վիրակապերը, կախված մարմնի վիրակապվող հատվածից, կարող են լինել շրջանաձև, ութաձև, հասկաձև և այլն։ Վիրակապական նյութերը վերքի շրջանում ամրացնելու համար օգտագործում են նաև կպցնող նյութեր (կոլոդիում, կլեոլ, կպչուն սպեղանի և այլն)։ Անշարժացնող վիրակապեր կիրառում են հիմնականում կոտրվածքների կամ փափուկ հյուսվածքների տարածուն վնասման ժամանակ։ Այն կարող է լինել փայտից, մետաղալարից, պլաստմասսայից (շինաներ)։ Տուժածին տրանսպորտով տեղափոխելիս ծայրանդամները կամ մարմինն անշարժացնելու համար օգտագործում են փչովի ծածկաշապիկներ կամ օդաճնշիչ (պնևմատիկ) շինաներ։ Կոտրվածքների դեպքում առավել հաճախ կիրառում են գիպսակապեր։

Շնչառություն

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։ Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։ Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

Արյունահոսություն

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսություն որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

առաջի օգնություն

Երբ տեսնում ենք ընկած մարդ, մենք չգիտենք , թե ինչ է պատահել նրա հետ և նրան մոտենալուց առաջ նախ պետք է ստուգել մեր անվտանգությունը։ Մինչև շտապ-օգնությունը մոտենա, պետք է հասկանանք արդյոք նա ողջ է, թե ոչ։ Իսկ դրա համար ստուգում ենք պուլսը։