Category Archives: հաշվետվություն

Հաշվետվություն

Հունվարից սկսած  մեր  մասնագիտական դասերը ավելի շատացան, և մենք հնարավորություն ունեցանք մեր մասնագիտականի մասին ավելի լավ պատկերացում կազմել և նոր բաներ սովորել։Մեր դասերի ընթացքում մենք քննարկում ենք մանկավարժական տարբեր թեմաներ, երեխաների հետ կապված տարբեր  մոտեցումներ։ Մենք պատրաստվում ենք կլոր սեղանի շուրջ հանդիպում ունենալ կրթահամալիրի դաստիրակների հետ։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը։ Մեր ուսուցիչները մեզ տալիս են բավարար չափով գիտելիքներ,  որպեսզի մենք դառնանք լավ մանկավարժ և ապագայում կարողանանք մեր երեխաներին ճիշտ կրթել։ Իմ կարծիքով լրացուցիչ կրթության կարիք չկա։ Ես դեմ չեմ աշխատելուն, բայց միայն այն ժամանակ, երբ բավական չափ գիտելիք ստանամ և դառնամ կայուն մասնագետ։ Այդ ժամանակ կմտածեմ աշխատելու մասին։ Ձեռքբերումներս շատ են եղել քոլեջում, բայց իմ կյանքի ամենակարևոր ձերքբերումները եղան ընկերներս, որոնց հետ ծանոթացա քոլեջում։

Ռուսաց լեզու

Անգլերեն 

Անատոմիա

Առաջին օգնություն

Բանահյուսություն

Իրավունքի Հիմունքներ

Լոգոպեդիա

Լանշաֆթագիտություն

Համագործակցություն ընտանիքի և համայնքի միջև

Հոգեբանություն

 Ձեռներեցություն

Մանկական Գրականություն

Մասնագիտական խոսքի զարգացում

Նախադպրոցական  Մանկավարժություն

Աշխարհագրության անփոփում՝

 

https://anahitghazaryan.edublogs.org/2021/04/05/կոտայքի-մարզ/ ‎

Գործնական աշխարհագրությունից

՝ https://anahitghazaryan.edublogs.org/2021/02/02/հին-ու-նոր-երևան/ ‎

՝ https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/12/բնակչություն-2/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/12/բնակչություն/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/02/նավասարդի-պատմությունըտոնակատարութ/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/12/01/ինքնաստուգում/ ‎

Զարգացած և զարգացող երկրներ

https://anahitghazaryan.edublogs.org/2020/10/06/պատերազմ/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/09/29/պետության-զարգաց…աստիճանը-և-համաճ/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2020/09/22/ինչպես-կորոնավիր…ը-օգնեց-հայաստան/ ‎

Էխինացիա

Այսօր մենք ընկեր Ելենայի և ընկեր Շողիկի հետ գնացել էինք Սասնա լանջ Վեներա արձանի հարևանությամբ այնտեղ վերատնկեցինք Էխինացիա բույսը։Էխինացիան ունի շատ բուժական հատկություններ։Էխինացիան աճում է բաց գետնին ծաղկե մահճակալներում: Բույսերը տնկվում են հողի մեջ տեղակայված վայրում ուշ գարնանը, միմյանցից 50-60 սմ հեռավորության վրա:Նրանք գերադասում են օրգանական նյութերով հարուստ հողեր, ոչ թթվային, ոչ խոնավ: Գարնան վերջում՝ ամռանը, 30-40 օրվա ընթացքում մեկ անգամ, ոռոգման համար ջրի մեջ ավելացվում է բարդ հանքային պարարտանյութ` յուրաքանչյուր դույլի համար 20 գ քանակությամբ: Աճող սեզոնի ընթացքում փխրուն ծաղիկներով ծաղկի ցողունները հանվում են՝ նոր ծաղիկների ձևավորումը խթանելու համար և այդպիսով երկարացնելով ծաղկման շրջանը:Էխինացիայի համար իդեալական պայմաններ են բաց արևի տակ գտնվելը, հանդուրժում է թեթև և ոչ մշտական ստվերը: դիմացկուն է բարձր և ցածր օդի ջերմաստիճանի նկատմամբ: Հիմնականում տարածվում է սերմով, գարնանը ցանվում է ջերմոցներում կամ բաց գետնին: Սածիլները սովորաբար ծաղկում են 2-րդ տարում:Բոսորագույն էխինացիան և նրա պատրաստուկները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը ախտածին մանրէների նկատմամբ, հաջողությամբ կիրառվում է հակաբորբոքային, հակագրիպային, հակահարբուխային, հակաալերգիկ, հակավիրուսային, ադապտոգեն  պատրաստուկների կազմում: Նշանակում են նաև ցիստիտի պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման, նեֆրիտների ժամանակ:Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարող ենք պատրաստել հետեւյալ ոգեթուրմը. 10 գրամ կոճղարմատին ավելացնել 100 միլիլիտր 70 տոկոսանոց բժշկական սպիրտ, մութ տեղում պահել 14 օր, քամել: Ընդունել օրը 3 անգամ՝ 20-30 կաթիլից՝ ուտելուց 30 րոպե առաջ կես բաժակ գոլ ջրով: Ոգեթուրմը պահել սառնարանում:

Ավելին իմանալու համար մտեք այս հղումով՝

https://www.aravot.am/2017/10/13/913026/

ինջպես կատարվեց վերատնկումը կարող էք դիտել ՝

Էխինացիայի վերատնկում Սարալանջում: Ուսումնական նախագիծ