Category Archives: ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ

Քնակ և հաշիվ 

Քնակ և հաշիվ

Սովորեցնել երեխաներին տիրապետել տարրական մաթեմաթիկական պատկերացումներին։Երեխաները պետք է`

-Իմանա առաջին տասնյակի թվերի հերթականությունը։Հասկանան <<որքա՞ն>> և <<քանի>> հարցերը,

-կարողանան թվերը հաշվել ուղիղ և ետընթաց կարգով (1,2,3,4,5-5,4,3,2,1),

-ստացած թիվը հաչաբերակցեն հաշված առարկաների խմբի անվան հետ(1,2,3,4 ընդամենը 4 նուռ),

-տարբերեն յուրաքանչյեւր թվի նախորդը և հաջորդը,

-տարբերեն <<ո՞ր>> և <<որքա՞ն>> հարցերը,

-սովորեն տասի սահմանում կարգային հաշիվը`<<Խնձորեներից ո՞րերորդն է ամենափոքրը>>։

-սովորեն տասի սահմանում թվի կազմությունը (5-ը դա 1+1+1+1+1-ն է կամ տասը դա 9+1,7+3 և այլն),

-սովորեն կազմել և լուծել պարզ թվաբանական խնդիրներ,

-թուղթը ծալելով բաժանել 2 և 4 հավասար մասերի`տալով նրանց անվանումներ,

-սովորեն տարբերել և <<կարդալ>> տպագիր և ձեռագիր թվանշանները,

-ճանաչել գումարման և հանման գործողությունները և նրանց նշանները,

-սովորեն դասավորել թվերը սկզբում աճման,հետո նվազման կարգով,

-օգտվելով թվային շարքից`անվանեն այն թվերը,որոնք հաջորդում են 2,5,8 նախորդում են 4,7,10 թվերին,<<հարևան>> են հանդիսանում 3,6,9 թվերի համար,

-սովորեն ըստ 1-2 հատկանիշի խմբավորել առարկաները։Օրինակ վարունգը,լոլիկը,կարտոֆիլը սոխը`բանջարեղեններ են,իսկ դեղձը,սալորը,ծիրանը`միրգ,

-սովորեն հասկանալ,կրկնօրինակել և նկատել օրինաչափություններ,

-կարողանան գտնել որոշակի օրինաչափությամբ նկարված նախշերի կամ պատկերների շարքը(գիշեր-ցերեկ,շաբատվա օրեր,թվային կարգեր…)։

Մեկ թիվ և թվանշան 

Ահա մեկ թվանշանը,արի ծանոթանանք<<Ես մեկ թիվն եմ, թվերի առաջներդն եմ, ես և ինձ հաջորդող թվերը կպատմենք մեր երկրի մասին։Ինձ ճանաչելն շատ հեշտ է,ես երկար հասակ ունեմ և մի մեծ քիթ,ասա,ինչի՞ եսնմանեցնում ինձ (ծառի ջարդված ճյուղ)։Մեկ թվանշանը գրում են,երբ ցանկանում են նշել միայն մեկ առարկա/1մատիտ,1սկյուռ…։Երեխաներին ասել,որ առարկաների քանակը կարելի է իմանալ ոչ միայն հաշվելով դրանք,այլ նայելով թվանշաններին,ինչպես այն անում են  մեծահասակները։

Որտե՞ղ ես հաճախ հանդիպել մեկ թվանշանը/մեքենաների համարիշների,խսնութում…։

Ո՞րն է անվանտ առաջի տառտը։

Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը։Այդ ժամը օրվա ո՞ր պահն է։

Ի՞նչ կարևոր իրադարձություններ են լինում տարին մեկ անգամ /ծննդյան տոն,նոր տարի…։

Ներմուծելով նոր գիտելիքը`անհրաժեշտ է բացահայտել կապը շրջակա աշխարհի երևույթների և մյուս առարկաների հետ։Աստիճանաբար սովորեցրեք երդխային մաթեմաթիկական խաղանյութ պատռաստել։

<<Թվային կոլաժ>>։

Հայտարարեք <<մեկ թվի գեղեցկության մրցույթ>>։Երեխաներից յուրաքանչյուրը ստեղծում է իր պատկերացրած մեկը,ապանկարում է որևէ մեկ առարկա։Մեկ թվանշանը կարող են զարդանախշել երկրաչափական պատկերների,ծաղկաթերթերի,գծանախշերի միջոցով,կարող են ստանալ տարբեր նյութերից`փայտիկներից,ուլունքներից,գունավոր թելերից,բնական նյութերից(կոն,կաղին,մասուր,քար…)։Ստացված մեկ թվանշանը կտրտեք և փակցրեք մի ընդհանուր թղթի վրա,շուրջը նկարելով կամ փաքցնելով մեկ թիվը ներկայացնող տարբեր առարկաներ(արև,մոլորակ…)։

Ափսեյի մեջ դրված են մրգի տարբեր պատկերներ։Վերցրու յուրհաքանչյուրից մեկը և փակցրու թղթին։Ի՞նչ և որքա՞ն պատկերներ փաքցրեցիր(1 խնձոր,1 նուռ)։

<<ՉԱՐԱՃՃԻ ՄԵԿԸ>>՝

Երեխաները կանգնում են շրջանաձև։Աննկատ ձևով նրանցից մեկի ձեռքի մեջ դնում են մեկ թվանշանը,նա դառնում է <<Չարաճճի մեկը>>։Լսելով հրահանգը՝<<Քարտդ ցույց տուր,խաղդ սկսիր>> ,երեխաները,մեկ ոտքի վրա ցատկելով հեռանում են <<Չարաճճի մեկից>>,իսկ նա,մեկ ոտքի վրա ցատկելով,պետք է բռնի երեխաներից մեկին։Ում որ բռնեց,նա տեղում քրանում է։Եթե <<Չարաճճի մեկը>> հոգնի և կանգնի երկու ոտքի վրա,քարտը փոխանցում է վերջին քարացաց երեխային,և խաղը շարունակվում է միջև վերջին մասնակիցը(Խաղի ընթացքում դուրս է մնում նաև այն երեխան,որը կանգնում է երկու ոտքի վրա)։

Գնա բակ, այնտեղ փնտրիր, գտիր մի տափակ քար,գեղեցիկ է․դե շուտ տուն տար։Վերցրու գուաշը և այդ քարի վրա մի զվարճալի դեմք նկարիր։Տես,նա ժպտում է քեզ,ուզում է ծանոթանալ ու խաղալ քեզ հետ։Նա հենց նոր ծնվեց և անուն չունի,անուն դիր նրան,ասենք՝Իմաստունիկ։Ամեն օր դու կարող ես խոսել նրա հետ,պատմել իմացածդ և սովորածդ։Նա կօգնի քեզ հասկանալ և սիրել մաթեմաթիկան։Իմաստունիկին տար մանկապարտեզ և ծանոթացրու ընկերներիդ հետ,պատմիր նրա մասին։Երեխաների հետ միասին Իմաստունիկի օգնությամբ խաղեր մտածիր։Օրինակ <<Խոսող քարը>> խաղը։Այն շրջանաձև փոխանցելով՝յուրաքանչյուրը մի արտահայտություն է մտաբերում որևէ թեմայի շուրջ։Խաղը սկսվում է կախարդական բառերով <<Պտտվիր,պտտվիր,ձեռքից ձեռք անցիր,և հարցերին պատասխանիր․․․>>։Հարցերը կարող են ամրապնդել անցաց նյութը։Օրինակ ՝ո՞ր թիվն է առաջինը թվային շարքում,սենյակում ի՞նչ առարկաներ կան մեկ թվով,ինչպե՞ս մատի շարժումով կնկարես մեկ թվանշանը,մեկ թվանշանին համապատասխան քանի՞ փայտիկ կբերես։

Երկու թիվ և թվանշան,կարգային հաշվի տարրեր

  • Գուշակիր իմ հանելուկը՝<<Ես և թիվ եմ,և կարապ,ունեմ վզիկ ես բարակ>>։
  • Ցույց տուր ժամացույցի թվատախտակը։Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցի երկու սլաքները։Քանի՞ մատիկ է ցույց տալիս նկարում պատկերված ձեռքը,նույնքան մատիկ ել դու ցույց տուր։

Լսիր այս պատմությունը՝

<<Մի արջուկ էր ապրում ՝Մռթմռթան անունով։Նա ընկեր չուներ։Ծննդյան օրը նրան հյուր եկավ գեղեցկուհի Ծուռթաթիկը։Մռթմռթանը շատ ութախացավ,նրանք ձեռք-ձեռքի տվեցին ու խաղացին։Ինչպե՞ս ստացվեց երկու թիվը (մեկ արջուկ կար,ավելացավ ևս մեկը)։Այժմ նրանք քանի՞սն են միասին։Այսուհետև նրանք անբաժան ընկերներ դարձան։

Ո՞րն է շաբատվա երկրորդ օրը։Ո՞րն է տարվա երկրորդ ամիսը,ձեր խմբի երեխաներից ո՞ւմ ծննդյան օրն է այդ ամսին։Ո՞րն է քո անվան երկրորդ տառը․․․․։

Ի՞նչն է վաճառվում զույգով(ակնոցը,կոշիկը․․․)Մտաբերիր ուրիշ իրեր,որոնք զույգ մասեր ունեն (ինքնաթիռի թևեր,հեծանիվի անիվներ․․․․․)։

Երկու թիվը շատ է սիրում լսել այս զվարճալի հանելուկները և ոտանավորները,ինչ՞ու։

Երկու ծայր

Երկու օղ

Մեջտեղում ձող։/մկրատ/

 

Կարաս ունեմ

Մի պուճուր

Միջին երկու

Գույնի ջուր։/ձու/

Արի գովազդենք երկու թվանշանը։Գունավոր թղթի վրա նկարիր մի քանի երկու թվանշանի պատկեր,ապա մեծի օգնությամբ դրանց գլխիկների վրա անցք բացիր։Երկու թվանշանները հերթականությամբ շարիր թելին և շղթան կախիր սենյակում։Դրա վերաբերյալ մի գովազդ մտացիր,՝օրինակ երկուսը դա (2 հատ մեկն է,ընկերությունն է)։

Ամեն թվի ստացումը ուսուցանելիս պետք է նախապատրաստել երեխաներին՝հասկանալու բնական շարքի հիմնական սկզբունքը,որ յուրաքանչյուր հաջորդ թիվ մեկ միավորով մեծ է նախորդից։Առաջարկեք երեխաներին վերցնել մեկ առարկա,կողքին ավելացնել ևս մեկը՝բացատրեք,որ այդպես է ստացվում յուրաքանչյուր հաջորդ թիվը։Յուրաքանչյուր թիվ նշանակում է առարկաների որոշակի քանակ,ցույց տվեք 2 թվանշանը և առաջարկեք բերել նույն քանակի առարկա կամ հակառակը։Կարևոր է ,հաշվելիս բաց չթողնել որևէ առարկա և միրնույն առարկան կրկին չհաշվել։Հետևեք,որ երեխան թիվը հարաբերակցի հաշված առարկաների անվանը(1,2 ՝ընդամենը 2 ծիրան․․․)։Ամեն թվի հետ կապված անհրաժեշտ է մի քանի պարապունք անցկացնել։Շատ կարևոր է,որ երեխաների գիտակցության մեջ ամեն թիվ կապվի հետաքրքիր և վառ պատկերների և կերպարների հետ։Կենդանի շունչ հաղորդեք այն ամենին,ինչի մասին խողում եք երեխաների հետ։

<<Շարունակիր շարքը>>

Դիտարկելով խորհանարդիկները ըստ գույնի և չափի՝զույգերի բաժանված երեխաները պետք է գտնեն երկու տարբեր խորհանարդ(ցանկացած առարկա )և անվանելով դրանք հարջորդաբար՝շարեն և պատմեն։Օրինակ՝առաջինը դնում է կարմիր և մեծ խորհանարդը,երկրորդը՝դեղին և փոքրը և այդպես հաջորդաբար։Ի՞նչ ստացվեց(2 չափի և գույնի հերթականություն)։

Առարկաների քանակը համեմատելու նպատակով օգտագործեք տարբեր իրավիճակներ՝ցույց տալով թվի անկախ լինելը առարկաների մեծությունից,ձևից,գույնից,գրված տարածությունից։Օրինակ՝ առարկաները կարող են մեծությամբ հավասար և անհավասար լինել։ի խմբի առարկաները կարող են դասավորված լինել իրաի մոտ-մոտ կամ իրարից հեռու-հեռու,դրանից քանակը չի փոխվի։

Եթե երեխայի մոտ կորել է հետաքրքրությունը,անհրաժեշտ է դադար տալ կամ նրա համար կարևոր շարժառիթ գտնել։Օրինակ՝<<Աքղաղը կտխրի,եթե նրա թևերից մեկը չհաշվես,չէ՞ որ նրա վրա կծիծաղեն բակու>>։

Հաճախ դիմեք երեխաներին խնդրանքով՝<<Միչև ես բանջարեղենը կտրատեմ,դու հաշվիր,քանի՞մարդ պետք է նստի ճաշելու՝այդքան ափսե դիր սեղանին>>։Մանկական անկյունում թվանշանների համար տեղ գտեք և փաքցրեք պատին։Եթե երեխան սիրում է կտրատել,ապա նրան հին օրացույց տվեք։Ամեն տեղ թվեր տեսնելով՝նա ավելի շուտ կմտապահի սովորածը։

<<Մայրիկները և ձագուկները>>

Երեխաներին բաժանեք մայր և ձագ կենդանիների պատկերները։Լսիր պատմությունը։<<Ձագուկները գնացին զբոսնելու,նրանք խաղով ընկան և մոռացան ժամանակին տուն վերադառնալ։Մայրիկներն անհանգստացան,գնացաին ձագուկներին փնտրելու>>։Լսելով <<Ձագուկներ գտեք ձեր մայրիկին>>ազդանշանը՝յուրաքանչյուրը գտնում է իր զույգը այնպես,որ մայրիկի և ձագուկի պատկերները համընկնեն։Հետևություն՝մայրիկները և ձագուկները երկուական են,այնքան մայրիկ կա,որքան ձագուկ։

Երեխային հնարավորություն տվեք նյութը յուրացնել անհատական զարգացման տեմպով և միաժամանակ ստեղծեք այն ուսուցման միջավայրը,որին ձգտում է նա։

Երեք թիվը և թվանշանը,Կարգային հաշվի տարրերը

<<Թռիչք բարձրություն>> մրցույթին մասնակցեցին Զատիկ-պուտպուըիկը,Ճուտիկ-դեղնակտուցը և Աղվեսիկ-փափկամազիկը։Նրանցից ո՞մ է հաջողվել ամենաբարձրը թռչել։Ո՞վ է ամենացածր տեղում նստած։Ճուտիկը,ո՞վ կոճղին է կանգնել։Սևականջը 1,2,3 թվանշաններով մրցանակներ է տալու նրանց։Ո՞վ կգրավի առաջին,երկրորդ,երրորդ տեղերը։

•Ո՞րն է անվանդ երրորդ տառը։Մտածիր բառ,որի մեջ երեք տառ կա (ջուր,հավ…)։

•Անվանիր երեք հնչյուն,որոնք քեզ դուր են գալիս։

•Որն է շաբաթվա երրորդ օրը։Քանի՞ օր է անցել շաբաթվա սկզբից։

•Ո՞րն է տարվա երրորդ ամիսը։Քանի՞ ամսով են գալիս տարվա եղանակները։

Անվանիր եռագույն դրոշի գույները։Վերցրու կարմիր,կապույտ,ծիրանագույն թղթերը և դրանցից գոլակներ կտռատելով`ստացիր մեր երկրի դրոշը և փակցրու փայտիկին։

Հիշիր այն հեքիաթները,որոնցում հսնդիպում ենք երեք թիվը(<<Երեք խոզուկների հեքիաթը>>,<<Մաշենկան և երեք արջերի հեքիաթը>>,<<Երեք գլխանի դևը>>…)։

Վարժությունների միջոցով ձևավորեք այնպիսի հարաբերությունների հասկացություններ,ինչպիսիք են`<<շատ է,քան…,շատ է…. այսքանով>>,<<քիչ>> է,քան…,քիչ է…..ով>>,<<նույնքան է>> և այլն`կապված բնական թվերի հասկացության աստիճանական ձևավորման և հաշվումների հետ։Այս հարաբերությունների բացահայտումը իրագործվում է տարբեր բազմությունների ընբռման շուրջ տրվող նպատակաուղղված աշխատանքի ընթացքում։

•Հաշվիր միջև 3-ը և անվանիր 3 կենդանու անուն։

•Ասա երեք բան,որ քեզ ուրախություն է պատճառում։

•Բարձրաձայն հաշվիր միջև 3-ը,ապա անմիջապես ծափ տուր,ծիծաղիր,հորանջիր,ցատկիր,քիթդ քորիր….։

Արդյունավետ է սովորեցնել հաշվել զգայարանների միջոցով/ձայները,շարժումները…/։

•Ես ցույց կտամ քարտեր,որտեղ 1,2,3 թվանշաններ կամ կետեր են պատկերված։Թվանշանը տեսնելիս այդքան անհամ շուրջդ պտտվիր,կետերը ըեսնելիս հաշվիր և այդքան անգամ ծափ զարկիր։

  • <<3-ից 1-ն ավելորդ է>>։Ես կասեմ բառեր,իսկ դու ասա ո՞ր բառն է այդ խմբից ավելորդը՝/ձախ,աջ,անկյուն/,/մեծ,փոքր,բարձր/,/շրջան,քառակուսի,գնդակ/, /լոլիկ,պղպեղ,սալոր/,/թիվ,կողմ,գագաթ/։Գտնելով սխալը՝դասակարգեք ըստ էական հատկանիշի։

Որն է այն երկրաճափական պատկերը,որն ունի 3 կողմ,3 անկյուն,3 գագաթ։Ստվարաթղթի վրա նկարիր,ապա կտրատիր տարբեր չափերի և գույներ եռանկյունիներ։Հաշվիր դրանց կողմերը,գագաթները ապա անկյունները։Վերցրու ամրակները և ամրացրու եռանկյունիներից մեկի,ապա մյուսների կողմերին։Քանի՞ ամրակ ծախսվեց յուրաքանչյուրի համար(երեքական):

  • Դրանցից մեկի կենտրոնում փաքցրու կողմերին համապատասխան թվանշանը։Նույնը թող կատարեն խմբի մյուս երեխաները։Այդ տարբեր չափսերի և տեսակների եռանկյունիները զարդանախշեք,կտրատեք,փաքցրեք մի ընդհանուր թղթի վրա և ցուցադրեք պատին։

Սովորիր թվանշաների մասին մաթեմաթիկական գրքեր (ալբոմ) ստեղծել։Վերցրու թղթի մի քանի էջ և միացրու իրար,ապա ինչ-որ գիտես թվի և թվանշանի մասին կարող ես գրքի մեջ  նկարել կամ համապատասխան նկարներ փաքցնել։

Երեխաներին սովորեցրեք՝ամեն աստիճան բարձրանալիս բարձրաձայն հաշվել։Երբ բարձրանաք վերջին աստիճանին,ընդանհրացրեք <<1,2,3 ուրեմն՝ընդամենը երեք աստիճան եղավ>>։Որոշ երեխաներ առարկաները ճիշտ են հաշվում,սակայն չեն կարողանում ասել ընդհանուր քանակը։Ձեր ընդհանրացումը կսովորեցնի հաղթահարել այդ դժվարությունը։Ի՞նչ անել,եթե երեխան չի ցանկանում թվանշանները հիշել և հետաքրքրված չէ թվերով;Նա չի ցանկանում,որովհետև իր համար դրա կարևորությունը չի զգացել։Կարելի է երեխայի ուշադրությունը հրավիրել բնակարանի համարին,տատիկի հեռախոսին,հեռուստաալիքի կոճակին։Որպեսզի  երեխաներին հետաքրքրեն առաջադրանքները,օգտագործեք  բազմատեսակ  հաշվենյութ(կոճակ,կաղին,կոն,խաղալիքներ․․․․)և հաճախակի փոփոխեք դրանք։Նպատակահարմար չէ անմիջապես միջամտել՝ի՞նչ անել կամ ինչպե՞ս աշխատել։Հնարավորություն տվեք երեխային ինքնուրյուն աշխատաբքային փորձեր կատարել։Չմիջամտելով՝մեխահասակը ուզում է ասել․<<Քեզ մոտ ամեն ինչ կարգին է,դու կարող ես>>։

Սովորեցրեք կաշվեձողիկների միջոցով ըստ նմուշ-օրինակի,կառուցել պատմությունները,հեքիաթը։Կարդալով հեքիաթը առաջարկեք առանձնեցնել այնքան հաշվեձողիկ,որքան հերոս կա։Հարցրեք՝հեքիաթում մարդի՞կ են շատ, թե՞ կենդանիները,որքանո՞վ։Թող ձեր երեխան հեքիաթ հորինի և պատմի,թե քանի՞ հերոս ունի իր հեքիաթը,ովքե՞ր են դրանք և քանակը ցույց տա մատիկների օգնությամբ։

  • Սեղանին խաղալիքների խմբեր են դրված։Հաշվեք յուրաքանչյուր խմբի քանակը,ընտրեք համապատասխան թվանշանը և դրեք դրանց կողքին։<<Գիշեր է>>՝փակեք աչքերը/այդ ընթացքում փոխեք առարկաների քանակը,խումբը կամ թվանշանների տեղը/<<Ցերեկ է>>,բացեք աչքերը և գտեք սխալը,ասեք՝ի՞նչն է փոխվել/նուռը 3-ն էր 1-ով պակասել է/։Փոխեք խաղալիքների թիվը այնպես,որ համապատասխանի թվանշանին։
  • Թիվ եմ պահել մտքումս,եթե այն մեծացնենք մեկով՝կստացվի երեք։Ո՞ր թիվն է դա։
  • Ինձ մոտ մի քանի նուռ կա։Դրանց քանակը հավասար է այն թվին,որը գտնվում է 2-ի և 4-ի միջև։Նկարիր այդքան նուռ։
  • Նիֆնիֆը,Նաֆնաֆը և Նուֆնուֆը բացատում խաղում էին միասին։Նրանք տեսան գայլին և փախան իրենց տները։Նիֆնիֆը վազում էր 2 խոզուկների ետևից,Նուֆնուֆը՝ 2-ի միջև,Նաֆնաֆը՝ 2-ի առջևից։Ընդամենը քանի՞ խոզուկ էր վազում

Չորս թիվը և թվանշանը,Կարգային հաշվի տարրեր 

•Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը։

•Ո՞րն է անվանդ չորորդ տառը։

•Անվանիր բառերը,որտեղ չորս հնչյուն կա(աթոռ…)։

•Ո՞րն է շաբաթվա չորորդ օրը։Ո՞րն տարվա չորորդ ամիսը։

•Ինչ գիտես երկրի չորս կողմերի մասին (հյուսիս,հարաֆ,արևել,արևմուտք)։

Որոշ միջատներ (թիթեռներ….)ունեն 4 թևեր։Նկարիր մեկ թիթեռ։Հաշվիր թիթեռի աջ,ապա ձախ`թևերը։Ի՞նչ պարզվեց (աջ և ձախ կողմերի թևերը 2֊ական են)։

•Ընտրիր այնպիսի քարտ,որտեղ պատկերված է երեք ծառ,կողքին նկարիր մեկով ավելի ծառ։Հաշվիր,քանի՞ ծառ եղավ։

•Տարբեր գույների և չափերի երկրաչափական պատկերներ բաժանիր 2 խմբի`2 մեծ և 2 փոքր,2 կարմիր և 2 դեղին։Ասա որից որքա՞ն ստացվեց,ինչո՞վ են տարբերվում խմբերը։

Չորսը դա երեքն է և ելի մեկը։Չորսը դա երեքի հաջորդ թիվն է։Չորսը մեծ է երեքից մեկով։

Չորս թվանշանը դասավերիր չորս փայտիկներով։Էլ ի՞նչ հետաքրքիր պատկեր կարող ես կազմեմ չորս փայտիկների օգնությամբ (քառակուսի,սունկ….)։

  • 1-10 թվանշանների միջից առանձնացրու քեզ ծանոթ 1-4 թվանշանները և դասավորիր հերթականությամբ։Ո՞ր թվերն են 4-ից,3-ից,2-ից փոքր։Հաշվիր/2-4/,/4-2/,/3-1/։
  • Լրացրու պակաս թվանշանները /1,2,․․․,4/։/1,․․․,3,4/։/1,2,3,․․․/։/4,3,․․․,1/։
  • Հերթականությամբ անվանիր մեկ,երկու,երեք,չորս թվանշանների անունները։Ինչպե՞ս է փոփոխվում յուրաքանչյուր հաջորդ թիվը(մեծանում է 1-ով)։

Հինգ թիվ և թվանշան,Կարգային հաշվի տարրերը

  • Շատ ծաղիկներ ունեն հինգ ծաղկաթերթ (անմոռուկ․․․)։
  • Ո՞րն է շաբաթվա հինգերորդ օրը։Այսօր շաբաթվա ո՞ր օրն է։Միջև ուրբաթ քանի՞ օր կա։
  • Ո՞րն տարվա հինգերորդ ամիսը։Մայիսը տարվա ո՞ր եղանակի մեջ է։

Անհրաժեշտ է հաշիվ սովորելու առաջին փուլում փայտիկներ տալ երեխային՝չվախենալով,որ նա դրանց կնտելանա։Սովորելով հաշվել՝նա ինքը կհրաժարվի դրանցից,քանի որ դրանք ավելորդ շարժումներ են պահանջում։

Հինգ թվից կազմված խմբեր ստեղծիր՝ուլունքների,թելերի,երկրաչափական ձևի մանր պատկերների միջոցով։Հաշվիր՝քանի՞ հավ է պատկերված նկարում(5-ը),այդքան ձվիկ նկարիր նրանց կողքին։Որքա՞ն հավիկ,որքա՞ն ձվիկ է այժմ պատկերված նկարում։Յուրաքանչյուր խմբի կողքին դիր 5 թվանշանը։

Մաթեմաթիկական առաջադրանքները պահանջում են խաղային շարժառիթների,կիրառում։Սովորեցրեք շատ առարկաներից վերցնել պահանջված քանակը։Օրինակ՝ երեխայի առջև մրգաման դրեք և առաջարկեք շատ սալորներից վերցնել հինգը ։

Յուրաքանչյուր անգամ փոխեք խաղանյութը,որը կօգնի երեխային ավելի լավ ըմբռնել թվի ստացումը։Ստեղծեք միջավայր,որ երեխան մասնաքցի որոնողական գործընթացին։Սովորեցրեք,որ կարելի է հաշվել սկսել ցանկացաց ուղղությամբ,ցանկացաց առարկայից։Յուրաքանչյուր հաջորդ թվի ստացման ժամանակ օգտակար է իմանալ,թե ինչպե՞ս են ստացվել նախորդ թվերը․օրինակ՝քանի՞ շնիկ ունեմ ձեռքիս մեջ։Վերցրու այդ շնիկը և նստեցրու սեղանին,կողքին նստեցրու ևս մեկը։Այժմ քանի՞սը եղավ միասին։Մեկն էլ նստեցրու,քանի՞սը դարձան։Քանի՞ շնիկ է պետք,որ դառնան 4-ը։Նստած են չորս շնիկ,քանի՞սն է պետք,որ լինի 5-ը։Հաշվիր բոլորը(1,2,3,4,5 ընդամենը 5 շնիկ)։Որքան շնիկ կա նստած,այդքան գնդակ բեր և մեկական բաժանիր բոլորին։

Խառնված կարգով դասավորված 1-10 թվանշաններից գտիր 1-5-ը և հերթականությամբ դասավորիր սեղանին։Անվանիր դրանք նախ ուղիղ,ապա ետընթաց կարգով։1-ից 5-ը ծեփիր,նկարիր,գունավորիր,զարդանախշիր հնգագույն ծաղկաթերթիկներով։

Առարկաների խմբերը համեմատելիս անհրաժեշտ է պարզել ,թե որ առարկայից է շատ։Հարաբերությունները միշտ պետք է հանդես գան մեկը մյուսի հետ կապի մեջ։Եթե շարքերից մեկում ավելորդ առարկա կա,ապա մյուսում մեկ առարկա չի բավարարում։Հավասարեցումը կատարվում է 2 ձևով՝կամ մեծ խմբից են առարկան վերցնում,կամ փոքրին են ավելացնում։Երեխան պետք է սովորի առարկաների համադրման ձևերը,ոչ միայն ստանա,<<անհավասարությունից հավասարություն>>,այլև հակառակը՝<<հավասարությունից անհավասարություն>>։Մեկ անգամ ևս հիշեք,որ թվի մասին պատկերացում ձևավորելիս,կարևոր է ցույց տալ,որ թիվը կախված չէ իրկազմության մեջ եղած առարկաների չափից,գույնից,ձևից դրանց միջև ընկած տարածությունից/հեռու-հեռու են դասավորված թե մոտ-մոտ․․․/։

Մի ուրիշ եղանակ․ձախ կողմում դրեք 2 փոքր,առջևում՝ 2 մեծ առջուկ։Երբ երեխան կպատասխանի՝որ կողմի արջուկներն են մեծ,որը՝փոքր,հարցրեք նրան՝<<Ո՞ր արջուկներն են շատ ՝մեծ՞երը,թե՞ փոքրերը>>։Առաջարկեք,որ ապացուցի իր պատասխանը՝փոքր արջուկները նստեցնի յուրաքանչյուր մեծի մոտ,այսինքն՝զույգ հարաբերություն հաստատի։Այսպիսով կապացուցեք,որ իր հաշված առարկաների թիվը կախված չէ դրանց չափից․․․։

Նկատի է առնվում երեխաների ծանոթացումը բազմությունների,դրանց տարրերի,բազմության մասերի միացման,անջատման ու դասակարգման հետ։Բազմությունները տրվում են ինչպես թվարկելու,այնպես էլ նշելու բնորոշ հատկությունները/գույն,ձև,չափ/։

Կարգային հաշիվ 

Պատկերացում տալ կարգային հաշվի և նրա նշանակության մասին։Կարգային և քանակական թվի համադրությունը թույլ է տալիս ավելի պարզորոշ դարձնել թվի կարգային նշանակությունը։Երբ ուզում ենք իմանալ,թե քանի՞առարկա կա,հաշվում ենք ՝ 1,2,3,4,․․․․այսինքն՝գտնում ենք որքա՞ն հարցի պատասխանը,իսկ մյուսների մեջ առարկայի տեղ գտնելու համար,հաշվում ենք այլ կերպ։Ո՞ր,ո՞րերորդն հարցերին պատասխանելիս հաշվում ենք՝առաջին,երկրերդ,երորդ․․․։Սովորեցնել,որ <<որքա՞ն>> հարցին պատասխանելիս նշանակություն ունի( ձախից ՝աջ)։Յուրաքաչյուր կարգային թվին համապատասխանում է միայն 1 առարկա։

Նկարիր 5 տարբեր չափի և գույնի քառակուսի։Այնպես արա,որ չորրորդը լինի կապույտ գույնի,միջինը՝լինի ամենափոքրը,մյուսները կատարիր քո ցանկությամբ։

Թվի կազմություն

Թվերը հիշելու կարողությունը դեռ թվերի մասին իմացություն չէ։Երեխան պետք է յուրացնի թվերի քանակային կազմը։Օրինակ․5-ը դա 5 միավոր է 1 և 4 գումարից,5 կարելի է ստանալ 2-ի և 3-ի կամ 3-ի և 2-ի գումարից։

  • Թվերի անվանումները հիշելուց հետո,օգտակար է,որ ուշադրություն դարձնեք առարկաների խմբի քանակային կազմի փոփոխության վրա՝շրջանակների մեջ վերցնելով հաշված երկու փոքր խմբեր( 4 և 1,3 և 2)։
  • Հետևեք,որ թիվը ընկալվի ամբողջությամբ,ապա հետո բաժանվի մասերի։
  • Թվի կազմությանը ծանոթացնելիս օգտվեք 2 տարբեր գույնի,չափի,ձևի առարկաներից,թվանշաններից։Առարկաները դասավորեք շարքով,ապա իրարից հեռացնելով՝բաժանեք 2 փոքր խմբի( 1 փոքր երկրաչափական պատկեր,2 կարմիր և 3 դեղին երկրաչափական պատկեր․․․)։
  • Երեխայի հետ միասին հին ամսագրերից դուրս բերեք և կտրատեք ցանկացած պատկերներ,որոնք կարող են որպես հաշվենյութ ծառայել։1-5 քանակային կազմով ստեղծեք 4 և 1 մեքենա,3 և 2 տիկնիկ,1 և 4 տուն,2 և 3 մկնիկ,5 հատ 1 արջուկ և 1-5 թվաքարտերը։

Ամբողջի բաժանումը հավասար մասերի

Ցույց տվեք երեխային,որ որոշ առարկաներ կարելի է և երբեմն էլ անհրաժեշտ է բաժանել մասերի։Սկզբում ձեր օգնությամբ,ապա ինքնուրյուն երեխան պետք է սովորի բաժանել առարկաները հավասար մասերի։Բացատրեք,որ նույն ձևով ՝մասերի բաժանելով,կարելի է ծալել ժապավենը,պարանը,կոշիկի կապը,կամ կտրել հացը,միրգը․․․։Անհրաժեշտ է երեխային սովորեցնել,որ հավասար մասեր ստանալու համար պետք է առարկան ճիշտ հավասարությամբ չափել կամ ծալել,ապա կտրել։Մասերի հավասարությունը ստուգվում է իրար վրա տեղադրելու միջոցով։Կիսելով <<պիցցան>> երկու մասի,հետո երկու մասերից յուրաքաբչյուրը`ևս երկու մասի,ստացվեց չորս հավասար մաս։Առաջարկեք երեխային ներկայացնել արդյունքը և հնարավոր տարբերակները(ի՞նչ արեցինք,ի՞նչ ստացվեց,հավասա՞ր են արդյոք մասերը)։Առաջարկեք բաժանված մասերը տեղադրել չբաժանված ամբողջ <<պիցցայի>> վրա,համեմատել ամբողջը և մասերը,պատմել,ինչպես մասերից ստացված ամբողջը,եզրակացության գալ,որ ամբողջը մեծ է մասից,իսկ մասը փոքր է ամբողջից։

Երը հյուրեր կունենաք,հարցրեք երեխային,թե քանի՞ մասի պետք է բաժանել տորթը(սկզբում հաշվել հյուրերի քանակը,ապա հավասարապես բաժանել)։

2-3 րոպեյում երեխայի ուշադրությունը կենտրոնացրեք անցած նյութի հիմնական հասկացությունների վրա։Երեխաները կարող են իրենց վերաբերմունքը արտահայտել նյութի նկատմամբ։Այդպիսի հետադարձ կապը կօգնի հետագայում կարգաորել աշխատանքը։

 

Ժամանակ Էջ 110-123

Խորհուրդ ծնողներին՝Առօրյա կյանքում ճշտել երեխաների պատկերացումները ժամանակի այնպիսի հատվածների մասին,ինչպիսիք են <<կեսօրը>>,<<երեկոն>>,<<գիշերը>>։Օրվա մասերի անվանումները կապել ոչ միայն երեխաների կամ նրանց շրջապատող մեծահասակների անվանումները կապել ոչ միայն երեաների կամ նրանց շրջապատող մեծահասակների գործունեության կոնկրետ բովանդակության հետ,այլև նկարների և բնության երևույթների հետ։Որպես զննական նյութ օգտագործել այնպիսի նկար,որտեղ պատկերված են երեխաների գործունեության տարբեր ձևեր․օրինակ՝<<մեկ օր>> խաղը։

  • Ծանոթացնել <<երեկ>>,<<այսօր>>,<<վաղը>> հասկացություններին,շաբաթվա օրերին հերթականությամբ։
  • Ամրապնդել այն պատկերացումները,որ օրերը հաջորդում են մեկը մյուսին և ունեն իրենց անվանումները։Յոթերորդ օրը կազմում է մեկ շաբաթ։Յուրաքանչյուր շաբաթվա օրերի հերթականությունը միշտ նույնն է։
  • Ծանոթացնել ընթացիկ ամսվա անվան հետ։Հիշել ամիսների հաջորդականությունը։
  • Ժամանակին վերաբերվող պատկերացումները ամրապնդել ոտանավորների,պատմությունների և հանելուկների օգնությամբ։
  • Գնահատեք երեխաների ինքնուրյուն պատասխանները,գովաբանեք։

Ժամանակի հասկացությունը երեխան պետք է յուրացնի և սովորի այն օգտագործել բազմակի կրկնությունների միջոցով՝մինչև հիշողության մեջ ամրապնդելը։Ժամանակի հասկացությունը ամենադժվար հասկացությունն է․այն պետք է ձևավորվի դեռևս նախադպրոցական տարիքում։Երեխայի հետ կատարեք հետևյալ վարժությունները օրինակ՝

Ինչ ես անում դու առավոտյան (մաքրում եմ ատամներս,լվացվում եմ,նախաճաշում,սանրվում,հագնվում),կեսօրին(հեքիաթ եմ լսում,խաղում,ճաշում եմ,հանգստանում եմ․․․),երեկոյան(հեռեուստացույց դիտում,գնում զբոսանքի,հյուր,խաղում․․․),գիշերը(լվացվում,հանվում,պառկում քնելու)։

  • Սևականջը ուզում է իմանալ՝իսկ ինչպես տարբերակել օրվա հատվածները։

Մեծերը դիմում են ժամացույցի օգնությանը։Զրուցեք երեխաների հետ ժամացույցի մասին։Բացատրեք,որ ժամացույցները լինում են տարբեր տեսակի՝ավազի,մեխանիկական,էլեկտրոնային,արևի։Ժամացույցները կարող են լինել ինչպես գրպանի,սեղանի,պատի,թևի,այնպես էլ՝գլխավոր,որը ցույց է տալիս ամենաճշգրիտ ժամանակը։Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի գլխավոր ժամացույց։

  • Զրույց անցկացրեք և պարզեք օրվա մեջ բնության հետ կատարվող փոփոխությունների մասին։Օրինակ՝առավոտյան ծագում է արևը․և ամեն ինչ դառնում է լուսավոր։Ծաղիկներն ու թռչունները,միջատներն ու կենդանիները արթնանում են։

Հարցրեք և պարզեք,թե որ թրչունն է ամենաբարձր ձայնով առավոտյան,ո՞ր թռջունն է,որ ցերեկը քնում է,գիշերը արդնանում (բու),որ ծաղիկներն են,որ առավոտյան բացվում են ,իսկ երեկոյան՝քնում(փակվում են խատուտիկը,նունուֆարը,գիշերային մանուշակները․․․)։

Կեսօրին արևը երկրակամարի կենտրոնում է,եթե ամառ է,և դա օրվա ամենաշոգ պահն է։Երեկոյան մեզ հիացնում է մայրամուտը։Կարելի է դիտել այն և տեսնել՝ինչքան տարբեր կարող են լինել մայրամուտները։Տեսանելի դարձնել այն,որ գունային առումով դա օրվա ամենասքանչելի ու ամենահարուստ պահն է։Երեկոյան վառվում են լապտերները,ցուցապաստառները և այլն։

Գիշերն ունի իր հմայքը.երկինքը լինում է աստղալից,անդորր է,խաղաղ,լուսնի կաթնագույն լույսը ողողում է քնած քաղաքը և այլն։Ապա ամբողջացրեք օրվա պահերի անվերջանալի պտույտը։Այսպես`ամեն առավոտ երկնակամարի վրա բարձրանում է արևը, և սկսվում է օրը։

Ին՞չպես են անվանում օրվա մասերը։Խաղացեք երեխայի հետ 《Շարունակիր բառը》խաղը։

  • Ցերեկ է լինում,երբ…,իսկ մութ է լինում,երբ…։
  • Լուսինը երևում է երբ…,իսկ աստղեր են լինում երբ…։
  • Գիշերը երկինքը…,իսկ ցերեկը…։

Հիշեք,որ այս ամենի վերջնական եզրակացությունըպետք է լինի այն,որ երեխան պարզ գիտակցի,որ օրը մեկն է և այն բաղկացած է 4 մասից։

Շաբաթվա օրեր`

Անհրաժեշտ է երեխային պատկերացում տալ,որ օրերը հաջորդում են միմիանց,իսկ այդ դեպքում անհրաժեշտ է դառնում գաղափար տալ շաբաթվա օրերի մասին։

  • Բացատրեք երեխային,որ շաբաթը յոթ օրերի հերդականությունն է,և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր անունը։Կարևորեք նաև այն,որ դրանք անփոփոխ հերթականությամբ են հաջորդում միմյանց`երկուշաբթի,երեքշաբթի…։
  • Պահանջեք երեխայից,որ նա հաճախ թվարկի շաբաթվա օրերը,ամենօրյա զրույցի ընթացքում անպայման թող նշի նաև նախորդ և հաջորդ օրերի մասին։

Ծանոթացրեք օրացույցին,որի միջոցով կարելի է նշել և հիշել բոլոր հիշարժան օրերը։Օրացույցի վրա այդ օրերը վերցրեք շրջանակի մեջ։Սովորեցրեք օրերը հաշվել ձախից աջ,խնդրեք պատասխանել նմանօրինակ հարձերին։

-Քանի՞ օր է մնացել միջոցառմանը,ո՞ր օրն է այն տեղի ունենալու,շաբաթվա ո՞ր օրն է դա։

Ամեն առավոտ կարող եք գծել,նշել որևէ ձևով տվյալ օրը օրացույցի վրա։

  • Կարևորեք նաև զրույցները այն մասին,թե ինչ է անելու երեխան այսօր,ինչ է արել երեկ,ինչ է պատռաստվում անել վաղը։
  • Շաբաթվա ո՞ր օրն էր երեկ,շաբաթը քա՞նի օր ունի,համեմատիր շաբաթն ու յոթ օրը,ո՞րն է շատ։
  • Անվանիր շաբաթվա առաջի օրը։
  • Գտիր այն ամիսը,օրն ունի 5 կիրակի,4 կիրակի։Քանի՞ երկուշաբթի,երեքշաբթի և այլն կա մեկ ամսում,ինչու՞։

Անհրաժեշտ է որ դուք երեխայի ուշադրությունը հրավիրեք այն բանին,որ բոլոր օրացույցներն էլ ցույց են տալիս եղանակները,ամիսը,ամսվա 4 շաբաթը։Ին՞չ է նշանակում լրիվ շաբաթ։

Խնդրեք երեխային պատասխանել այս հարցերին.

-Ինչպես են անվանում շաբաթվա առաջին և յոթերորդ օրերը։

Ամիսներ`

Երեխային ծանոթացրեք տվյալ ամսվա հետ։Պետք է անել այնպես,որ երեխան,աստիճանաբար մտապահի անավանումները։

Խաղացեք տարբեր բառախաղեր օրինակ։

Ամսվա մեջ քանի՞ շաբաթ կա։

Ամսվա մեջ քանի՞ օր կա։

Ո՞րն է շատ`շաբա՞թը,թե՞ 7 օրը։

Ո՞րն է շատ`1 տարի՞ն թե՞ 12 ամիսը։

  • Պահանջեք,որ բանավոր անվանի շաբաթվա օրերը հերթականությամբ։

Հիշեցրեք,որ ամիսը,շաբաթը,օրը նշելու համար մարդիկ հորինել են օրացույցը։Ամրապնդեք այն,ինչ նրանք արդեն գիտեն օրացույցի մասին։

Հիմնականում խաղալով նրա հետ`ասացեք.

  • Գտիր առաջին ամիսը։Մատիտով շրջանագծիր օրացույցի վրա.ինչպե՞ս են անվանում այն։
  • Ի՞նչ տոներ են լինում հունվարին։
  • Ո՞ւմ ծննդյան օրն է հունվարին։
  • Հունվարը քանի՞ օր ունի։
  • Հաշվիր քանի տոնական օր կա հունվարին,քանի`հանգստյան օր։
  • Օրացույցով ստուգեք`որ ամիսը քիչ օրեր ունի։

 

Նախագիծ

Թեմա`Մաթեմաթիկական պատկերներ

Դասվար`Էլյա Գրիգորյան,Նարինե Մակարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան

Մասնակիցներ`5-6 տարեկաններ

Քանակ`15-20

Օր`փետրվարի 15

Ժամ`14։00

Նպատակ`

Զարգացնել երեխաների մոտորիկան և ըստ գույնի և տրված ձևի պատկերներ ստանալու կարողությունը։

Խնդիրներ`

Մատիտները համապատասխան ըստ գույների ճիշտ դասաորել երեխաներին տրված պատկերի նույնությամբ:

Ընթացք`

Երեխաներին տրամադրել մատիտներ և բաժանել նախապես տպված պատկերները։ Երեխան պետք է փորձի ճիշտ գույներով և մատիտների ուղղությունները պահպանելով ստանալ նույն պատկերը։

Անհրաժեշտ պարագաներ

Մատիտներ, նախապես տպված քարտեր

 Արդյունքներ`

Վերլուծութուն` 

Երեխաները ստացան պատկերները ըստ քարտերի։

 

Ինչպես ճիշտ դասավանդել մաթեմատիկան երեխաներին-

Հաճախ ծնողները համոզված են լինում, որ եթե երեխան մինչև հարյուրը հաշվել գիտի, ապա նա առաջին դասարանում խնդիր չի ունենա, սակայն սխալվում են։ Ծնողները հասկանում են, որ դպրոցամուտը հետաքրքիր և դժվար փորձություն է երեխայի համար։  Հաճախ ծնողները ցանկանում են իրենց հնարավորությունների սահմաններում օգնել երեխային և նախապատրաստել դպրոցին, սակայն չգիտեն դա ինչպես կատարեն։ Փորձերից հայտնի է, որ ծնողների ոչ որակավորված օգնությունը երեխային վնաս է հասցնում, երեխաները ապակողմնորոշվում են։Ուսումնական ձեռնարկի նպատակն է օգնել ծնողներին ու դաստիարակներին ճիշտ կողմնորոշվել և օգնել երեխաներին տրամաբանված մտածել, վերլուծել, բացահայտել, կատարել պարզ մաթեմատիկական ընդհանրացումներ, ձևավորել ճանաչողական հետաքրքրասիրություն։Գեղեցիկ և զվարճալի նկարները, տրամաբանական խնդիրները երեխաների մեջ հետաքրքրություն են առաջացնում մաթեմատիկայի հանդեպ։ Այս ձեռնարկը կազմված է մանկապարտեզում նախադպրոցական երեխաների հետ աշխատանքի փորձի հիման վրա։ Ձեռնարկի յուաքանչյուր բաժնում կան տարբեր բնույթի առաջադրանքներ, որոնք դասակարգված են պարզից բարդ սկզբունքով։ Դրանք նպաստում են՝ առարկաների մեծության , հատկանիշների, երկրաչափական ձևերի ծանոթացմանը, ժամանակի զգացողության, տարածության մեջ կողմնորոշվելու հատկությունների զարգացմանը։ Բուն նպաատակի կենտրոնացումը կայանում է՝ դիտակտիկ խաղերի, գրավիչ հանձնարարությունների, բարոյական, հուզական, զգացմունքային իրավիճակների ստեղծման վրա։ Յուրաքանչյուր առաջադրանք երեխային տրվում է իր ուժերին համապատասխան՝ ո՛չ շատ հեշտ, ո՛չ շատ՝ բարդ։ Այս խաղերն ու առաջադրանքները զարգացնում են երեխայի ինքնուրույնությունը, երեխան միայնակ փորձում է համեմատել մեծը, փոքրը, լայնը, նեղը, ձևը, գույնը և այդպես շարունակ։ Առաջադրանքներն ու խաղերը խաղալիս, երեխան հստակ պետք է իմանա՝

  • Ի՞նչ է անում և ինչո՞ւ։
  • Հասկանա՝ ի՞նչ են ակնկալում իրենից։
  • Երեխան վստահ լինի, որ մեծահասակը իրեն օգնելու և աջակցելու է։

Վարժությունները կատարելիս կարևոր է, որ լսեն երեխայի բոլոր հնարավոր պատասխանները, հետո նոր հայտնել ճիշտ պատասխանը, երեխան պետք է կարողանա ընտրություն կատարել խաղանյութերի, նոր խաղերի տարբերակների միջև։ Պետք է միշտ խրախուսենք երեխաներին, նույնիսկ նրանց չնչին արարքները, որպեսզի նրանք ոգեվորվեն և սիրով կատարեն իրենց տրված յուրաքանչյուր առաջադրանք։ Եթե երեխան տրամադրված չէ, նրան ստիպել պետք չէ։ Երեխայի ցանկությունը հաշվի առնել պետք է, կարևոր է նաև վստահության մթնոլորտ ստեղծելը։

Խորհուրդ ծնողներին

Ծնողները երեխաներին պետք է ծանոթացնեն առարկաների հատկանիշների՝ բարձր, ցածր, երկար, կարճ, լայն, բարակ, հաստ, հավասար և այլ հատկանիշների հետ։  Պետք է օգտագործել այնպիսի առարկաներ, որոնք երեխային մշտապես ծանոթ են։ Երեխան պետք է կարողանա խմբավորել բոլոր առարկաները ըստ իրենց հատկանիշների նաև դասավորել աճող և նվազող կարգով։ Սովորեցնել գտնել ավելորդ առարկան, պակասը լրացնել, առդրումը և վերդրումը սովորեցնել և տարբերակել,

Մեծություն

Երեխաները հասկանում են երկար, կարճ, լայն, նեղ, բարակ, հաստ և այլ բառերի իմաստները, սակայն չեն կարողանում շատ բաներ տարբերել, օրինակ՝  երկար, լայն, բարձր բառերը փոխարինում են մեծ բառով, իսկ կարճ, նեղ, ցածր բառերը փոքրով։ Մեծը և փոքրը տարբերելու համար կարելի է առարկաները դնել ձեռքի մեջ և ասել, թե որն է տեղավորվում որը ոչ, կամ որն է ըստ մեծության ծանր, որը թեթև։ Կարելի է զվարճալի խաղ խաղալ երեխայի հետ օրինակ՝ պահմտոցի, կարող են թաքնվել սեղանի հետևում կամ մեզանից փոքր ինչ-որ առարկայի հետևում, և երեխան կհասկանա, որ տվյալ առարկան մարդու չափսերից փոքր է։ Կոճակներով խաղերը, և կենդանիների համեմատության խաղերը, կարող են օգնել սովորել մեծն ու փոքրը։  Դժվարության դեպքում երեխան պետք է դիմի մեծահասակի օգնությանը, և պետք է բացատրի, որ նույնիսկ մեծահասակներն են դիմում օգնության և օգնության դիմելիս ամաչել պետք չէ։ Խաղեր կարելի է ստեղծել քարերով՝ մեծ, միջին, փոքր։ Երեխաներին պետք է սովորեցնել նաև՝ աջ, ձախ, վերև, ներքև, տակ, վրա հասկացությունները։ Սովորեցնել աչքաչափով և թզաչափով խաղեր խաղալ։ Երկարն ու կարճը, հաստն ու բարակը կարելի է մրգերով խաղեր խաղալով սովորեցնել երեխաներին, տարբեր առաջադրանքներ կատարելով։ Պլաստիրինով , թելերով, ժապավեններով խաղերն էլ են օգնում զարգացնել հետևյալները։ Լեգոներով աշտարակներ կարելի է կառուցել՝ մեծ, միջին, փոքր։ Երեխան պետք է սովորի , և կարողանա առարկաները դասավորել ըստ բարձրության, հետո մյուս կողմում հավաքի տարբեր չափսեր ունեցող, բայց նույն բարձրություն ունեցող առարկաները և այդպես շարունակ։ Թղթերի վրա կարելի է գծել զիգզագներով կամ տարբեր ձևերով ճանապարհներ և երեխաներին տալ, որ կտրեն և համեմատեն երկարն ու կարճը, հավասարը, հաստն ու բարակը։ Երեխաներին կարելի է բակ տանել, կանգնել մի քանի հարկանի շենքի դիմաց , և համեմատել տների պատուհանները լայն- նեղ, բարձր ցածր։ Հետաքրքիր է նաև քայլաչափով և թզաչափով իրականացվող խաղերը, որոնք խաղում են այն ժամանակ, երբ առարկաները չափսերով շատ մեծ են և տեղաշարժել, իրար մոտեցնել, կամ իրար վրա դնել հնարավոր չէ։  Երեխային պետք է տալ այնպիսի հարցեր, որը նրան ստիպում է մտածել։

Հարցերի օրինակներ․

  • Ինչո՞վ այսօր զբաղվեցիր։
  • Ի՞նչ նոր բան իմացար։
  • Ինչի՞ վրա շատ ուշադրություն դարձրեցիր։
  • Ի՞նչը ամենից շատ քեզ դուր եկավ, ի՞նչն էր ամենահետաքրքիրը։
  • Ի՞նչն էր դժվար, ինչպե՞ս հաղթահարեցիր։
  • Մեր տարբերակները։

Վրձիններով ու մատիտներով խաղ կարելի է խաղալ, ըստ հաստության դասավորելով։ <<Նապաստակի տնակը>> խաղը կարելի է խաղալ։ Սեղանին դնել երկու դռներով տնակներ՝ մեկը լայն, մյուսը՝ նեղ, երեխային պատմենք, որ նապաստակը դուրս էր եկել գազար փնտրելու, և գայլը մոտակայքում էր տեսավ և հետևեց նրան։ Նապաստակը մոտեցավ տնակին, որ մտնի և թաքնվի։ Հարց տալ երեխային․

  • Ո՞ր դռնով նապաստակը կարող է հեշտությամբ ներս մտնել նեղ, թե՞ լայն։
  • Իսկ ի՞նչ կպատահեր, եթե դռներից միայն մեկը լիներ «նեղ»։

Հնարավոր է նաև գրքի միջի նկարները վերցնել, և դրա շուրջ հորինել մի պատմություն և երեխային պատմել և դրա հետ համատեղ նկարի միջի առարկաներին, կենդանիներին համեմատել, ըստ մեծության տարբեր հատկանիշների։ Հետաքրքիր զարգացնող խաղեր կստացվի նաև սպասքի պարագաներով, դրանց համեմատությունն էլ է հետաքրքիր, դրանց առդրումն ու վերդրումը։ Օրինակ՝ բաժակները, որ բաժակի չափսն է մեծ և մյուս բաժակներից որը դրա մեջ կմտնի ու այդպես շարունակ, մեծից մինչև ամենափոքր։ Առաջադրանքի ժամանակ պետք է հետևել, որ երեխան չձանձրանա և ամենակարևորը պետք է գովաբանել նրանց կատարած աշխատանքը, որի շնորհիվ կընդլայնվի նրանց ձգտումը մաթեմատիկայի նկատմամբ։ Զբոսանքը այգում կարելի է դարձնել ուսուցողական։ Վերցրե՛ք ձեզ հետ լայն ու նեղ դույլեր և այգում թաց ավազից ստացեք հաստ ու բարակ, բարձր ու ցածր աշտարակներ։ Երեխայի ուշադրությունը բևեռեք ծառերի բների և ճյուղերի հաստությանն ու բարակությանը։ Համեմատե՛ք զբոսայգու ծառուղին փողոցի հետ և այլն։ Առաջադրանքների կատարումը միշտ երեխային ուրախություն պետք է պատճառի։ Մթերային խանությում գնումներ կատարելիս երեխայի ուշադրությունը պետք է կենտրոնացնել այնպիսի մթերքների վրա, որոնք տարբեր են իրենց հաստությամբ և բարակությամբ (երշիկ-նրբերշիկ) և այլն։ Այս համեմատություններով երեխան սովորում է առարկան, և այլ իրերը դիտել տարբեր կողմերից։ Համեմատեք կտրտված պանրի կտորների հաստությունը։ Կարող եք նաև բացատրել, որ սեղանին դնելիս հացը, պանիրը և երշիկը կտրատելիս պետք է աչքաչափով, հավասար շերտերով կտրատել, որ գեղեցիկ և հաճելի լինի, թե՛ հյուրերի, թե՛ ընտանիքի անդամների համար։ Գնած երշիկները համեմատելիս պետք  ուշադրություն դարձնել, որ մի երշիկը հաստ է ու կարճ, իսկ մյուսը բարակ, բայց երկար։ Որպես ամփոփում՝ խաղացեք <<Շարունակի՛ր>> խաղը։ 

  • Ճաշի գդալը ավելի մեծ է, քան ․․․  թեյինը։
  • Բեռնատար մեքենան ավելի երկար է, քան ․․․ մարդատարը։
  • Արծվի թևերը ավելի լայն են, քան ․․․ ճնճղուկինը։
  • Փղի ականջները լայն են, իսկ նապաստակինը՝ ․․․ նեղ։
  • Եթե կարմիր ժապավենը նեղ է կապույտից, ապա կապույտը ․․․ լայն է կարմիրից։

Հաշվետվություն

Չափորոշիչների Ներածություն

ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Նախագիծ` Բարձր֊Ցածր,հավասար 

 

https://anahitghazaryan.edublogs.org/2022/12/21/ինչպես-ճիշտ-դասա…ել-մաթեմատիկան-ե/ ‎

https://anahitghazaryan.edublogs.org/2022/09/13/տարրական-մաթեմատ…կան-պատկերացումն/ ‎

 

Հաստությամբ հավասար

Թեմա`Մաթեմատիկական խաղ

Դաստիրակ`Էլյա Գրիգորյան

Օգնական` Անահիտ Մարգարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան,քոլեջի նախակրթարանի 5 տարեկաններ

Ժամանակահատված`նոյեմբեր

Նպատակ`

Երեխաներին  սովորեցնել տարբերել հաստ ու բարակը, լայն ու նեղը։

Խնդիրներ`

Զարգացնել խոսքը,մաթեմաթիկական ունակությունները։

Ընթացք`

1.Տպում ենք նկարը։

2.Երեխաների հետ պատմություն հորինել նկարի մասին

3.խաղում ենք շարունակիր խաղը։

Ճաշի գդալը ավելի մեծ է քան…..

Բեռնատար մեքենան ավելի երկար է քան ….

Արծվի թևերը ավելի լայն են քան…..

Փղի ականջները լայն են, իսկ նապաստակինը….

Ծառը ավելի բարձր է քան……

Եթե կարմիր ժապավենը նեղ է կապույտից ,ապա կապույտը….

Եթե սկյուռի պոչը կարճ է,ապա աղվեսինը….

Անհրաժեշտ պարագաներ`

Արդյունքներ

Վերլուծություն

Նախագիծ` Բարձր֊Ցածր,հավասար 

Թեմա`

Երեխաների հետ նկարել բարակ բնով ,լայն սաղարդով ծառ և հաստ բնով, նեղ սաղադով  բարակ ծառ։Համեմատել և նկարագրել։

Դաստիրակ`Էլյա Գրիգորյան

Օգնական` Անահիտ Մարգարյան

Համակարգող`Անահիտ Ղազարյան,,քոլեջի նախակրթարանի 5 տարեկաններ

Օր`  02.11.2022

Ժամ`14։00֊15։00

Նպատակ`

Երեխաներին  հետ սովորել տարբերել հաստ և բարակը։

Խնդիրներ`

Զարգացնել խոսքը,մաթեմաթիկական ունակությունները և տեխնոլոգիական աշխատանքը։

Ընթացք`

Երեխաների հետ նկարում ենք ծառեր և համեմատում։

Անհրաժեշտ պարագաներ`

А4 թուղթ,շականակագույն մատիտ,կանաչ գուաշ։

Արդյունքներ`

Երեխաների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։

Վերլուծություն`

Երեխաները մեծ ուշադրությամբ լսեցին,սովորեցին։

 

 

Չափորոշիչների Ներածություն

Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է կարողանա անել երեխան որոշակի տարիքում: Դրանք
զարգացման տարբեր ոլորտներում մինչև 6 տարեկան երեխաների վերաբերյալ մեր ունեցած ակնկալիքներն են։ Չափորոշիչները ունեն հատուկ նպատակ, որոնցով մեծահասակներին ուղղորդում են արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ’ անկախ այն բանից, թե հաճախում են մանկապարտեզ թե տանն են մեծանում, թե տարբեր կարիքներ ունեցող երեխաներ են, սովորում են խոսել մեկ լեզվով, թե մի քանի լեզուներով և այլն: Վաղ մանկությունը երեխայի աճի, զարգացման եւ սովորելու բացառիկ ժամանակաշրջանն է: Կարեւոր է նկատի ունենալ, որ որոշ երեխաներ կարող են չափորոշիչներով սահմանված ակնկալիքներից շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենալ, մինչդեռ որոշ երեխաներ էլ հնարավոր է, որ ամբողջապես չտիրապետեն այս փաստաթղթում նշված գիտելիքներին և հմտություններին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեն երեխայի առանձնահատկություններին և եթե որոշ կետեր երեխան չի կարողանում իր տարիքին համապատասխան կատարել, օգնեն և լուծեն այդ խնդիրները։ Երեխաները տարբեր են լինում’ կախված իրենց բնածին հատկություններից, ունեցած փորձից, ունակություններից, առողջական վիճակից և սովորելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հետևաբար նրանց զարգացումը տարբեր տեմպերով է ընթանում: Այս չափորոշիչների հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երեխաների ուսումնառությունը և զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում են երեխայի խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները: Մեծահասակներն մեծ դեր և ազդեցություն ունեն երեխաների աճի և զարգացման վրա, բայց հատկապես ծնողներն են իրենց երեխաների առաջին և ամենակարևոր ուսուցիչները: Ուսուցիչները եւ ընտանիքները պետք է աջակցեն, որ երեխաների մեջ զարգանան ամբողջ կյանքի ընթացքում սովորելու ցանկությունն ու հմտությունները:  Մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչները մշակվել են’ առաջնորդվելով երեխայի զարգացման վերաբերյալ կառուցողական սկզբունքներով: Ըստ այդ սկզբունքների’ երեխաները լավ են զարգանում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական, մտավոր և հոգեբանական կարիքները, որտեղ նրանք պաշտպանված են զգում, արժեւորվում են որպես անհատներ և ակտիվորեն ներգրավվում են նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված
բազմաբնույթ աշխատանքներում: Նրանք իրենց գիտելիքները և արժեքային համակարգը կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասկաների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական ու հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով: Երեխայի առողջ, ներդաշնակ և համակողմանի զարգացման համար անհրաժեշտ է աշխատանքել նրա ֆիզիկական, իմացական, հուզական և սոցիալական ոլորտների հավասարաչափ զարգացման ուղղությամբ: Չափորոշիչները դասակարգված են ըստ
զարգացման հետեւյալ ոլորտների.
1. Շարժողական զարգացում
2. Խոսք եւ հաղորդակցում
3. Իմացական զարգացում
4. Սոցիալական, հուզական եւ անձնային
զարգացում
5. Ինքնասպասարկում, առողջության
պահպանում եւ անվտանգություն
6. Սովորելու նկատմամբ վերաբերմունք

Չափորոշիչների սույն փաստաթուղթն ունի հետեւյալ կառուցվածքը.

• ոլորտները ոաումնառության/զարգաց-
ման ուղղություններն են,

• ենթաոլոլւտները տվյալ ոլորտի բաղկա-
ցուցիչ մասերն են,

• չափորոշիչները սահմանում են տվյալ են-
թաոլորտում երեխայից ակնկալվող վար-
քագիծն ընդհանուր առմամբ,

• ցուցիչները նշում են, թե երեխան ինչ գի-
տի եւ ինչ է անում, կամ ինչպիսի դիտար-
կելի վարքագիծ է դրսեւորում,

օրինակները պարզաբանում են յուրա-
քանչյուր ցուցիչի իմաստը:

Վաղ մանկության զարգացման խնդիրնե-
րով զբաղվող մասնագետները կարող են

այս չափորոշիչներն օգտագործել տարբեր
նպատակներով.

• սահմանելու զարգացման նպատակները,
որոնց երեխաները պետք է հասնեն ծննդից
մինչեւ 6 տարեկան հասակը,
• բարելավելու ուսումնական միջավայրը,

• ապահովելու ուսումնառության շարունա-
կական գործընթացը:

Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ
չափորոշիչները նախատեսված չեն

• որոշելու համար, թե արդյոք երեխան
«պատրաստ է» մանկապարտեզ կամ
դպրոց գնալու, թե’ ոչ,

• օգտագործվելու որպես գործիք’ երեխանե-
րի ախտորոշման կամ պիտակավորման նպատակով,

• պատճառ հանդիսանալու, որ երեխանե-
րը զրկվեն նոր ծրագրերի կամ փորձառու-
թյունների մասնակցելուց,

• մի երեխային մյուսի հետ համեմատելու
համար,

• երեխայի զարգացման մակարդակը գնա-
հատելու համար,

• որպես ուսումնական ծրագիր օգտագոր-
ծելու համար (թեեւ ուսուցիչները կարող են

այս նյութերն օգտագործել ուսումնական
պարապմունքներ պլանավորելու համար):

 

ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Մաթեմատիկայի ուսուցումը երեխաների մտավոր զարգացմանը նպաստող իմացական ընդունակությունների համակարգված ու հետեւողական գործընթաց է:Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորման եւ զարգացման միջոցներն են` մաթեմատիկայի պարապմունքները, դիդակ-տիկ, զարգացնող, մրցակցային, ինտելեկտուալ խաղերը,զբոսանքները,էքսկուրսիաները, պարապմունքների զանազան տեսակների կապերը:Ձեւավորվում են քանակական պատկերացումները, երկրաչափական պատ-
կերների եւ մարմինների վերաբերյալ պատկերացումները, տարածության,ժամանակի ընկալման առանձնահատկությունները:
Մաթեմատիկական բովանդակությամբ յուրաքանչյուր խաղ ունի իր խնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին:Խաղերի ընթացքում երեխաները դիտում են, համեմատում, վերլուծում:
Այս կարողություններն ու հմտությունները չափազանց կարեւոր են3-6 տարեկան երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ կողմնորոշվել մաթեմատիկական այն իրավիճակներում, որոնց հետառնչվում են առօրյա կյանքում: 3-6 տարեկան երեխաներն ունեն կոնկրետ մտածողություն, ուստի նրանք սկսում են ըմբռնել մաթեմատիկականհիմնական հասկացությունները, երբ ուղղակիորեն շփման մեջ են մտնում
իրենց շրջապատող իրական առարկաների հետ:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում

Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում ունի հիմնական հետեւյալ նպատակը. նա­խադպրոցականին նախապատրաստել դպրոցին` սովորեցնելով հաշվել,չափել, համեմատել, տարրական մաթեմատիկական գործողություններկատարել, բացահայտել շրջապատող առարկաների մեծության հատկանիշները, երկրաչափական պատկերները, նպաստել հոգեկան գործընթացների եւ հատկապես մտածողության զարգացմանը:Նախադպրոցական տարիքում տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորումը ներառում է ծրագրային երկու հիմնականխնդիր. նախաթվային կամ մինչթվային եւ թվային կամ քանակական.

1. Մեծություն
• Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝
ըստ

– երկարության. երկար – կարճ, հավասար-անհավասար ,

– բարձրության. բարձր – ցածր, հավասար-անհավասար ,

– լայնության. լայն – նեղ, հավասար-անհավասար

– հաստություն. հասատ – բարակ, հավասար-անհավասար ,

– չափի. մեծ – փոքր, հավասար-անհավասար։

• Առարկաները դասավորել ըստ մեծության որեւէ հատկանիշի աճման եւ նվազման կարգով։

• Առդրման եւ վերդրման օգնությամբ չափումներ անել։
• Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:
2. Ձև

• Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկանիշները։

• Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկանիշները։

• Ծալման եւ կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յուրացնելով ամբողջ եւ մաս հարաբերութունները:

• Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման

առարկաներ։

• Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկա-
նիշների, գտնել ավելորդը եւ լրացնել պատկերը։

3. Տարածական եւ ժամանակային կողմնորոշում
• Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս,
ներս, տակ, վրա, վերեւ, ներքեւ, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
• Շարժվել նշված ուղղությամբ։
• Կողմորոշվել թղթի եւ նկարների վրա։
• Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ,
կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:
Թվային հասկացություններ
• Կատարել ուղիղ եւ հետընթաց համրանք 10-ի սահմանում։
• Պատասխանել քանի՞, որքա՞ն, ինչքա՞ն հարցերին։

• Տարբերել 1-10 սահամանում յուրաքանչյուր թվին նախորդ եւ հաջորդ թվերը։

• Հասկանալ թվի անկախությունն առարկաների ձեւից, գույնից, տեսակից։ մեծությունից, գրաված դիրքից, տարածությունից եւ հաշվելու ուղղություններից։

• Ճանաչել 1-10 տպագիր եւ ձեռագիր թվանշանները։
• Տարբերակել թվի կազմության տեսակները։
• Լուծել տարբեր բնույթի պարզ, թվաբանական, տրամաբանական խնդիրներ։

• Հասկանալ եւ պատկերել օրինաչափությունները, գտնել եւ շարունակել այն:

Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հիմնական ձեւը պարապմունքն է, բայց գործընթացը շարունակվում է նաեւ աշխատանքային կենտրոններում, ազատ ժամանցի, զբոսանքի, խաղերի, ինքնուրույն գործունեության ժամանակ:Ուսուցման կազմակերպման ձեւերից առանձնացվում են նաեւ մաթեմատիկական բնույթի դիդակտիկ խաղերը, խաղ-մրցույթները, խաղ-առաջադրանքները: