Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի bժիշկ Լենգդոն Դաունը 1866 բթվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվականին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը։19-րդ դարում անգլիացի բժիշկ Լոնգդոն Դաունն առաջին անգամ մանրամասն նկարագրեց Դաունի համախտանիշ ունեցող մարդուն։ Երբ 1866 թվականին լույս տեսավ նրա գիտական հոդվածը, նա ճանաչվեց Դաունի համախտանիշի «կնքահայրը»։ Չնայած մինչ այդ արդեն հայտնի էին Դաունի համախտանիշի առանձնահատկությունները, անգլիացի գիտնականն առաջինն էր, ով մանրամասն նկարագրեց և վերլուծեց երևույթը։ Հետագայում արդեն գիտնականները և բժիշկները սկսեցին ավելի խորն ուսումնասիրել Դաունի համախտանիշը։ 1959 թվականին ֆրանսիացի բժիշկ Ժերոմ Լեժունը որակեց Դաունի համախտանիշը որպես քրոմոսոմային վիճակ։ Սովորաբար հանդիպող 46 քրոմոսոմների փոխարեն Լեժունը նկատեց, որ Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դրանց թիվը 47-ն է։ Ավելի ուշ բացահայտվեց, որ հենց այդ քրոմոսոմի հետևանքով է առաջանում Դաունի համախտանիշը։ 2000 թվականին գիտնականների միջազգային խումբը հաջողությամբ բացահայտեց և թվեց 21-րդ քրոմոսոմի 329 գեները։ Այս նվաճումը լայն հնարավորություններ բացեց Դաունի համախտանիշի վերաբերյալ արվող հետագա հետազոտությունների համար։ Դաունի համախտանիշը քրոմոսոմային վիճակի փոփոխություններից ամենահաճախ հանդիպողն է։ ԱՄՆ-ում 691 երեխաներից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով, այնտեղ ապրում է Դաունի համախտանիշով ավելի քան 400 հազար մարդ, և տարեկան ծնվում է մոտ 6000 երեխա։Տրիսոմիա 21-ի առաջացման պատճառները դեռևս անհայտ են, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հավանականությունն աճում է կնոջ տարիքի հետ մեկտեղ։ Սակայն քանի որ երիտասարդ կանանց ծնելիության մակարդակն ավելի բարձր է, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 80%-ի մայրերի տարիքը 35 տարեկանից ցածր է։ Ամբողջական գիտական հետազոտություն չկա, որը ցույց կտա, որ Դաունի համախտանիշը պայմանավորված է շրջակա միջավայրի գործոններով կամ ծնողների գործողություններով հղիությունից առաջ և դրա ընթացքում։ 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի լրացուցիչ կրկնօրինակը կարող է ծագել թե՛ երեխայի հորից, թե՛ մորից։ Դաունի համախտանիշի երեք տեսակներն էլ կապված են գենետիկական վիճակի հետ, սակայն դրանց 1% դեպքերում է համախտանիշը ժառանգաբար փոխանցվում։ Տրիսոմիա 21-ը և մոզաիցիզմը ժառանգական չեն, իսկ տրանսլոկացիան դեպքերի մեկ երրորդում ժառանգաբար է փոխանցվում, ինչն էլ կազմում է Դաունի համախտանիշի բոլոր դեպքերի 1%-ը։
Ժամանակ Էջ 110-123
Խորհուրդ ծնողներին՝Առօրյա կյանքում ճշտել երեխաների պատկերացումները ժամանակի այնպիսի հատվածների մասին,ինչպիսիք են <<կեսօրը>>,<<երեկոն>>,<<գիշերը>>։Օրվա մասերի անվանումները կապել ոչ միայն երեխաների կամ նրանց շրջապատող մեծահասակների անվանումները կապել ոչ միայն երեաների կամ նրանց շրջապատող մեծահասակների գործունեության կոնկրետ բովանդակության հետ,այլև նկարների և բնության երևույթների հետ։Որպես զննական նյութ օգտագործել այնպիսի նկար,որտեղ պատկերված են երեխաների գործունեության տարբեր ձևեր․օրինակ՝<<մեկ օր>> խաղը։
- Ծանոթացնել <<երեկ>>,<<այսօր>>,<<վաղը>> հասկացություններին,շաբաթվա օրերին հերթականությամբ։
- Ամրապնդել այն պատկերացումները,որ օրերը հաջորդում են մեկը մյուսին և ունեն իրենց անվանումները։Յոթերորդ օրը կազմում է մեկ շաբաթ։Յուրաքանչյուր շաբաթվա օրերի հերթականությունը միշտ նույնն է։
- Ծանոթացնել ընթացիկ ամսվա անվան հետ։Հիշել ամիսների հաջորդականությունը։
- Ժամանակին վերաբերվող պատկերացումները ամրապնդել ոտանավորների,պատմությունների և հանելուկների օգնությամբ։
- Գնահատեք երեխաների ինքնուրյուն պատասխանները,գովաբանեք։
Ժամանակի հասկացությունը երեխան պետք է յուրացնի և սովորի այն օգտագործել բազմակի կրկնությունների միջոցով՝մինչև հիշողության մեջ ամրապնդելը։Ժամանակի հասկացությունը ամենադժվար հասկացությունն է․այն պետք է ձևավորվի դեռևս նախադպրոցական տարիքում։Երեխայի հետ կատարեք հետևյալ վարժությունները օրինակ՝
Ինչ ես անում դու առավոտյան (մաքրում եմ ատամներս,լվացվում եմ,նախաճաշում,սանրվում,հագնվում),կեսօրին(հեքիաթ եմ լսում,խաղում,ճաշում եմ,հանգստանում եմ․․․),երեկոյան(հեռեուստացույց դիտում,գնում զբոսանքի,հյուր,խաղում․․․),գիշերը(լվացվում,հանվում,պառկում քնելու)։
- Սևականջը ուզում է իմանալ՝իսկ ինչպես տարբերակել օրվա հատվածները։
Մեծերը դիմում են ժամացույցի օգնությանը։Զրուցեք երեխաների հետ ժամացույցի մասին։Բացատրեք,որ ժամացույցները լինում են տարբեր տեսակի՝ավազի,մեխանիկական,էլեկտրոնային,արևի։Ժամացույցները կարող են լինել ինչպես գրպանի,սեղանի,պատի,թևի,այնպես էլ՝գլխավոր,որը ցույց է տալիս ամենաճշգրիտ ժամանակը։Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի գլխավոր ժամացույց։
- Զրույց անցկացրեք և պարզեք օրվա մեջ բնության հետ կատարվող փոփոխությունների մասին։Օրինակ՝առավոտյան ծագում է արևը․և ամեն ինչ դառնում է լուսավոր։Ծաղիկներն ու թռչունները,միջատներն ու կենդանիները արթնանում են։
Հարցրեք և պարզեք,թե որ թրչունն է ամենաբարձր ձայնով առավոտյան,ո՞ր թռջունն է,որ ցերեկը քնում է,գիշերը արդնանում (բու),որ ծաղիկներն են,որ առավոտյան բացվում են ,իսկ երեկոյան՝քնում(փակվում են խատուտիկը,նունուֆարը,գիշերային մանուշակները․․․)։
Կեսօրին արևը երկրակամարի կենտրոնում է,եթե ամառ է,և դա օրվա ամենաշոգ պահն է։Երեկոյան մեզ հիացնում է մայրամուտը։Կարելի է դիտել այն և տեսնել՝ինչքան տարբեր կարող են լինել մայրամուտները։Տեսանելի դարձնել այն,որ գունային առումով դա օրվա ամենասքանչելի ու ամենահարուստ պահն է։Երեկոյան վառվում են լապտերները,ցուցապաստառները և այլն։
Գիշերն ունի իր հմայքը.երկինքը լինում է աստղալից,անդորր է,խաղաղ,լուսնի կաթնագույն լույսը ողողում է քնած քաղաքը և այլն։Ապա ամբողջացրեք օրվա պահերի անվերջանալի պտույտը։Այսպես`ամեն առավոտ երկնակամարի վրա բարձրանում է արևը, և սկսվում է օրը։
Ին՞չպես են անվանում օրվա մասերը։Խաղացեք երեխայի հետ 《Շարունակիր բառը》խաղը։
- Ցերեկ է լինում,երբ…,իսկ մութ է լինում,երբ…։
- Լուսինը երևում է երբ…,իսկ աստղեր են լինում երբ…։
- Գիշերը երկինքը…,իսկ ցերեկը…։
Հիշեք,որ այս ամենի վերջնական եզրակացությունըպետք է լինի այն,որ երեխան պարզ գիտակցի,որ օրը մեկն է և այն բաղկացած է 4 մասից։
Շաբաթվա օրեր`
Անհրաժեշտ է երեխային պատկերացում տալ,որ օրերը հաջորդում են միմիանց,իսկ այդ դեպքում անհրաժեշտ է դառնում գաղափար տալ շաբաթվա օրերի մասին։
- Բացատրեք երեխային,որ շաբաթը յոթ օրերի հերդականությունն է,և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր անունը։Կարևորեք նաև այն,որ դրանք անփոփոխ հերթականությամբ են հաջորդում միմյանց`երկուշաբթի,երեքշաբթի…։
- Պահանջեք երեխայից,որ նա հաճախ թվարկի շաբաթվա օրերը,ամենօրյա զրույցի ընթացքում անպայման թող նշի նաև նախորդ և հաջորդ օրերի մասին։
Ծանոթացրեք օրացույցին,որի միջոցով կարելի է նշել և հիշել բոլոր հիշարժան օրերը։Օրացույցի վրա այդ օրերը վերցրեք շրջանակի մեջ։Սովորեցրեք օրերը հաշվել ձախից աջ,խնդրեք պատասխանել նմանօրինակ հարձերին։
-Քանի՞ օր է մնացել միջոցառմանը,ո՞ր օրն է այն տեղի ունենալու,շաբաթվա ո՞ր օրն է դա։
Ամեն առավոտ կարող եք գծել,նշել որևէ ձևով տվյալ օրը օրացույցի վրա։
- Կարևորեք նաև զրույցները այն մասին,թե ինչ է անելու երեխան այսօր,ինչ է արել երեկ,ինչ է պատռաստվում անել վաղը։
- Շաբաթվա ո՞ր օրն էր երեկ,շաբաթը քա՞նի օր ունի,համեմատիր շաբաթն ու յոթ օրը,ո՞րն է շատ։
- Անվանիր շաբաթվա առաջի օրը։
- Գտիր այն ամիսը,օրն ունի 5 կիրակի,4 կիրակի։Քանի՞ երկուշաբթի,երեքշաբթի և այլն կա մեկ ամսում,ինչու՞։
Անհրաժեշտ է որ դուք երեխայի ուշադրությունը հրավիրեք այն բանին,որ բոլոր օրացույցներն էլ ցույց են տալիս եղանակները,ամիսը,ամսվա 4 շաբաթը։Ին՞չ է նշանակում լրիվ շաբաթ։
Խնդրեք երեխային պատասխանել այս հարցերին.
-Ինչպես են անվանում շաբաթվա առաջին և յոթերորդ օրերը։
Ամիսներ`
Երեխային ծանոթացրեք տվյալ ամսվա հետ։Պետք է անել այնպես,որ երեխան,աստիճանաբար մտապահի անավանումները։
Խաղացեք տարբեր բառախաղեր օրինակ։
Ամսվա մեջ քանի՞ շաբաթ կա։
Ամսվա մեջ քանի՞ օր կա։
Ո՞րն է շատ`շաբա՞թը,թե՞ 7 օրը։
Ո՞րն է շատ`1 տարի՞ն թե՞ 12 ամիսը։
- Պահանջեք,որ բանավոր անվանի շաբաթվա օրերը հերթականությամբ։
Հիշեցրեք,որ ամիսը,շաբաթը,օրը նշելու համար մարդիկ հորինել են օրացույցը։Ամրապնդեք այն,ինչ նրանք արդեն գիտեն օրացույցի մասին։
Հիմնականում խաղալով նրա հետ`ասացեք.
- Գտիր առաջին ամիսը։Մատիտով շրջանագծիր օրացույցի վրա.ինչպե՞ս են անվանում այն։
- Ի՞նչ տոներ են լինում հունվարին։
- Ո՞ւմ ծննդյան օրն է հունվարին։
- Հունվարը քանի՞ օր ունի։
- Հաշվիր քանի տոնական օր կա հունվարին,քանի`հանգստյան օր։
- Օրացույցով ստուգեք`որ ամիսը քիչ օրեր ունի։
Ֆիլմ աուտիզմ ունեցող աղջկա մասին
https://gidonline.io/film/templ-grandin/
Ֆիլմը մի աղջկա մասին է,ով ունի աուտիստիկ խանգարումնե և փորձում է հաղթահարել կյանքի դժվարությունները։Նրա ձեռքբերումններից ամենաառաջինը այն է,որ հասարակությունը ընդունեց նրան։Նրա խոսքը զարգացավ 4 տարեկանից հետո մոր շնորհիվ։Իսկ հաղորդակցման հմտությունները զարգացավ իր կույր ընկերուհու շնորհիվ։Ավելի հասուն տարիքում թույլ տվեց դիպչել իրեն։ Մինչ այդ իրեն ծաղրում էին դասարանում և թույլ չէին տալիս իր սարքերը ստեղծի։Գռենդիին սիրում էր շբվել կենդանիների հետ և հասկանում էր նրանց լեզուն։
Աուտիկների մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ այս նյութը`https://anahitghazaryan.edublogs.org/2022/12/12/%d5%a1%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%a6%d5%b4/
Նախագիծ
Թեմա`Մաթեմաթիկական պատկերներ
Դասվար`Էլյա Գրիգորյան,Նարինե Մակարյան
Համակարգող`Անահիտ Ղազարյան
Մասնակիցներ`5-6 տարեկաններ
Քանակ`15-20
Օր`փետրվարի 15
Ժամ`14։00
Նպատակ`
Զարգացնել երեխաների մոտորիկան և ըստ գույնի և տրված ձևի պատկերներ ստանալու կարողությունը։
Խնդիրներ`
Մատիտները համապատասխան ըստ գույների ճիշտ դասաորել երեխաներին տրված պատկերի նույնությամբ:
Ընթացք`
Երեխաներին տրամադրել մատիտներ և բաժանել նախապես տպված պատկերները։ Երեխան պետք է փորձի ճիշտ գույներով և մատիտների ուղղությունները պահպանելով ստանալ նույն պատկերը։
Անհրաժեշտ պարագաներ
Մատիտներ, նախապես տպված քարտեր
Արդյունքներ`
Վերլուծութուն`
Երեխաները ստացան պատկերները ըստ քարտերի։
Նախագիծ֊Հ.Թումանյան Սուտասանը
Թեմա`Հ.Թումանյան Սուտասանը
Դասվար`Էլյա Գրիգորյան,Անահիտ Մարգարյան
Համակարգող`Անահիտ Ղազարյան
Ժամանակահատված հունվար
Նպատակ`
Զարգացնել երեխաների խոսքը։Պատկերացումների ձևավորում և զարգացում։
Խնդիրներ`Արդյոք՞ երեխաները ծանոթ են հեքիաթին։Լավ յուրացրին թե ոչ՞։
Ընթացք`Երեխաները պատմում եմ հեքիաթը որից հետո տալիս եմ հարձեր։
1.Արդյոք ճիշտ է խաբելը։ Դուք խաբում եք ձեր ընկերների կամ ծնողներին։
Ակնկալող Արցյունքներ
Վերլուծություն
Բնագիտատեխնիկական ստուգատես խաղեր
Նախաշավիղ-2002(1-համար) 27-28(4 պարբերություն)
Ռուս ականավոր ռեժիսոր Կ. Սաանիսլավսկին «Դերասանի աշխատանքն իր վրա» գրքում նշում է.
«Երեխան խաղում է անմիջականորեն և լավ գիտե, թե ինչն է ճիշտ, ինչը’սուտ»:Երեխան իմանալով հանդերձ, որ դա խաղ է և ոչ իրականություն,խաղում է շատ նվիրված և անկեղծ: Սաանիսլավսկին կոչ էր անում դերասաններին’երեխաներից «խաղալ» սովորել:
Խաղի գործունեությունը
Խաղը գործունեություն է, ուր հաղթահարվում են երեխայի անմիջական հույզերը, ցանկությունները: Եվ նա սովորում է գործել ոչ թե վայրկենական հույզերի
կամ ցանկությունների ազդեցությամբ, այլ առաջիկա գործունեության իրադրության թելադրանքով: Ահա ինչու խաղը նոր պահանջմունքների դպրոց է: Այստեղ երեխան
հույզերի միջոցով կանխազգում է ապագայում հասարակական արժեք և գնահատում ունեցող լուրջ գործունեության ուրախությունը:Այդ իսկ ձևով խաղը երեխաներին նախապատրաստում է դպրոցական ուսուցմանը, նպաստում անհրաժեշտ դիրքորոշման ձևավորմանը, օգնում կատարելու կամավոր ստանձնած պարտականությունները և ենթարկվելու կանոններին:
Խաղը կարող է ծառայել երեխաների դաստիարակության և զարգացման բարդ խնդրի իրագործմանը միայն այն դեպքում, երբ այն ներառվում է կազմակերպվող և կառավարվող մանկավարժական գործընթացի մեջ:
Սակայն խաղի մանկավարժական ղեկավարումը էականորեն տարբերվում է պարապմունքների ընթացքում դաստիարակին վերապահվող դերից: Այստեղ վերջինս օժանդակ բնույթ է ստանում, ուստի և պետք է դրսևորվի առավել նուրբ և գիտակցված ձևով:Ստեղծագործական խաղերի առավել արդյունավետ ղեկավարման կարևորագույն պայմաններից են’ երեխաների կողմից վստահության նվաճումը, սերտ
շփումների ապահովումը և խաղընկերոջ դերի ստանձնումը:
Խաղային իր դերի միջոցով դաստիարակը ներազդում է խաղի բովանդակության զարգացմանը, օգնում բոլոր, հատկապես ամաչկոտ, անվստահ երեխաներին’խաղի մեջ ընդգրկվելու,իրենց ուժերի նկատմամբ հավատ և վստահություն ներշնչում:
Միևնույն ժամանակ դաստիարակի մասնակցությունը խաղին թույլ է տալիս որոշակիորեն զսպել չափից դուրս եռանդուն, ուրիշներին ճնշող, միշտ իրենց ցանկությունները պարտադրող երեխաներին:
Ստեղծագործական խաղերի առավել արդյունավետ ղեկավարման կարևորագույն պայմաններից են’ երեխաների կողմից վստահության նվաճումը, սերտ շփումների ապահովումը և խաղընկերոջ դերի ստանձնումը:Խաղային իր դերի միջոցով դաստիարակը ներազդում է խաղի բովանդակության զարգացմանը, օգնում բոլոր, հատկապես ամաչկոտ, անվստահ երեխաներին’խաղի մեջ ընդգրկվելու,իրենց ուժերի նկատմամբ հավատ և վստահություն ներշնչում: Միևնույն ժամանակ դաստիարակի մասնակցությունը խաղին թույլ է տալիս որոշակիորեն զսպել չափից դուրս եռանդուն, ուրիշներին ճնշող, միշտ իրենց ցանկությունները պարտագրող երեխաներին:Ցանկացած տարիքի երեխա որևէ գործի մեջ ընդգրկվելու, որևէ բան հետազոտելու իր ընտրությունը կատարելու կամ սկսած գործով հետևողականորեն զբաղվելու համար չընդմիջվող ժամանակի կարիք ունի: Մեծահասակի դերն այն է,որ հետաքրքիր, խթանող զբաղմունքների դաշտ նախապատրաստի և ընտրած գործն սկսելու առաջին պահը հնարավորինս դյուրին դարձնի:
Դրական արդյունքի հասնելու համար մեծահասակները պետք է ընտրեն համապատասխան ճիշտ գործելակերպի եղանակներ.
• Երեխայի միայնակ կամ համատեղ խաղի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ցուցաբերում:
• Երեխաներին’ միայնակ կամ կողք ֊կողքի խաղալու համար նույնատիպ խաղալիքների տրամադրում: Ավելի ճիշտ է ունենալ սիրված խաղալիքից մի քանի հատ, քան տարբեր խաղալիքների եզակի նմուշներ:
• Անհրաժեշտ է, որ մեծահասակները մասնակցեն տիկնիկներով և տարբեր պարագաներով ու պիտույքներով խաղերին: Այդ ընթացքում նրանք երևակայական վարք են մշակելու: Օրինակ’ երևակայական երեկույթի ժամանակ մեծահասակը կարող է խմել երևակայական թեյը և հրճվել դրա համով:
•Մեծահասակները երեխաներին պետք է օգնեն խաղի ընթացքում, նրանց ավելի երկար պահեն հետաքրքրասիրության մթնոլորտում, այսինքն հրապուրեն որևէ առարկայով, զբաղմունքով, կամ հուշեն հետաքրքիր սյուժեներ:
•Մեծահասակները նախապատրաստելու են այնպիսի միջավայր, ուր հնարավոր լինեն կանխատեսումներ ու կրկնություններ, իսկ իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես կանխատեսվել են:
•Երեխաներն ամեն օր դրսում խաղալու և հետազոտական պարապմունքների հնարավորություն պետք է ունենան: Նրանք խաղալու են ջրով և ավազով:
•Նրանք մշտապես իրենց փոքրիկ մկանները խաղի մեջ մարզելու,գլուխկոտրուկներ լուծելու, նկարելու, կարտելու և համանման գործողություններ կատարելու հնարավորություն պետք է ունենան:
• Խաղալիքներն անհրաժեշտ է տեղավորել բաց դարակներում, որ երեխաները ցանկության դեպքում կարողանան դրանք ինքնուրույնաբար վերցնել:
•Երեխաներին տրվելու են հաաղորդակցական հմտությունների զարգացման բավականա չափ հնարավորություններ’ համագործակցելու, միմյանց օգնելու, կողմերի մասնակցությամբ միջանձնային խնդիրներ լուծելու նպատակով:
• Մեծահասակները պետք է նպաստեն դրական հաղորդակցական հմտությունների արմատավորմանը, երեխաների համար առավելբարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:
Նախաշավիղ-2002(1-համար)26 էջ
(26 էջ 3-րդ պարբերություն)
Մանկական խաղերի մեծամասնությունը բնորոշվում է ուրախ, աշխույժ բովանդակությամբ: Դրանք բոլորն էլ ավարտվում են լավատեսորեն’ «բժիշկը միշտբուժում է հիվանդներին», «ճաշը միշտ եփվում է»:Խաղի ժամանակ գլխավոր դերը կատարում է երեխան: Տիկնիկը հարկավոր է,որ նա իրեն ավելի լավ զգա մոր դերում: Այս խաղերում երեխան ինքը չի գործում,այլ ստիպում է, որ գործեն խաղալիքները: Դա նրանից պահանջում է իր վարքագիծը կանոնավորելու ունակություն, գործողությունների և խոսքի կշռադատում:Ընդօրինակելով սիրելի հերոսին’երեխան սկզբնապես վերարտադրում է նրա արտաքին, իսկ հետո’ ներքին, բարոյական հատկությունները: Նա իրեն միաձուլում է
սիրելի կերպարին, ապրում նրա զգացմունքներով:Գիտակցության մեջ ազնիվ
ձգտումների, զգացմունքները և դրանք իրապես ձևավորվեն հենց իր’երեխայի մեջ:
Խաղի հոգեբանական հատկությունը՝
Խաղի հիմնական հոգեբանական հատկություններից մեկն այն է, որ շոշափվում են երեխայի անձնավորության բոլոր որակները, նրա մեջ աշխուժորեն աշխատում է միտքը, հարստանում են հույզերը, պահանջվում են հատուկ գործունեություն և կամային ջանքեր:
Խաղի սյուժեն՝
Երեխային խաղի է դրդում ընդօրինակման հակումը: Իսկ սյուժեն նրանք ընտրում են իրական կյանքից, մարդկային փոխհարաբերություններից: Եվ որքան
իրականության ոլորտը լայն է, այնքան երեխաների խաղի սյուժեն դառնում է բազմաբովանդակ: Նույն սյուժեով կարող են խաղալ տարբեր տարիքի երեխաներ:Սակայն խաղերն այդ դեպքում տարբերվում են սյուժեի հարստությամբ և
բազմազանությամբ: «Տուն-տուն»-ը ամենատարածված խաղերից է: Այդ պատճառով էլ այն առաջարկվեց խաղալ երկու խումբ երեխաների (առաջին խումբը’3-4
տարեկան, երկրորդը’6-7տարեկան):
Փոքրիկները խաղի հենց սկզբից սկսեցին տիկնիկներին, գդալներով կերակրել ափսեների մեջ լցրած «ճաշով»:
Նրանց համար կարևոր էր «երեխային»’ տիկնիկին կերակրելու պահը:Իսկ մեծերի խաղի բովանդակությունը բավականին հարստացավ․
<<Մայրիկը>> նախ <<ճաշ>> պատրաստեց,ինչպես պահանջվում էր,նոր միայն կերակրեց տիկնիկին։Այնուհետև արագ կարգի բերեց սենյակը,հագցրեց <<փոքրիկին>> և տարավ մանկապարտեզ։
Ընթացքում պահպանվում էր նաև կուլտուրական վարքի կանոնները։
Նախաշավիղ-2002(1-համար) 25-26 էջ
Երեխաների ֆիզիկական ու հոգեկան զարգացման առումով բացառիկ նշանակություն ունի նախադպրոցական տարիքը: Այն աչքի է ընկնում աշխարհն ընկալելու բազմաթիվ բացահայտումներով: Դրանք պայմանավորված են երեխաների
գործունեության նոր տեսակի առաջացմամբ և բուռն ընթացքով: Ի հայտ են գալիս երեխաների աշխատանքային,ուսումնական և հատկապես խաղային արդյունավետ գործունեության տարբեր ձևեր:Գործունեության խաղային ձևը ներգործության մյուս տիպերից էականորեն տարբերվում է. դրանով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ երեխաները կանգնում են
այս կամ այն անելիքն անձամբ ընտրելու և կատարելու անհրաժեշտության առջև:
Խաղի կարևորությունը երեխայի կյանքում՝
Խաղը երեխայի մտավոր զարգացման առաջնահերթ միջոցներից է: Այն երեխային մղում է անցնելու զարգացման մի աստիճանից մյուսը,այսինքն’ նորածնի
զգայական ընկալումներից դեպի նախադպրոցականի մինչգործնական և ապա տարրական դպրոցի երեխային հատուկ գործնական մտածողության: Խաղը նպաստում է ճանաչողական ունակությունների զարգացմանը: Այն միաժամանակ
ֆիզիկական, զգացմունքային և սոցիալական որակների ձևավորման կարևորագույն գործոն է: Ահա ինչու երեխայի նախաձեռնած երևակայակենարոն խաղը
պետք է ընթանա ուսուցչի աջակցությամբ, որը վերածվելու է զարգացմանը համապատասխանող գործելակերպի: Խաղն իրենից ներկայացնում է իրական գործունեություն: Երևակայականն այն իրադրությունն է, որն ստեղծվում է խաղի ժամանակ (նստած են վագոնի մեջ, բայց վագոն չկա): Խաղի ընթացքում է ձևավորվում սիմվոլային (նշանային) գործառույթը (իրական առարկաների փոխարինումը
խորհրդանիշերով): Օրինակ, որպես ձի երեխան օգտագործում է փայտաձողը,որպես ջերմաչափ’ գդալը, որպես գնացք՜խորանարդիկը: Եվ գլխավորն այն է, որ
արտաքին իրական փոխարինողների օգտագործմամբ կատարվում են ներքին փոխարինումներ: Այդ երևույթն էլ վերափոխում է երեխաների հոգեկան բոլոր
գործընթացները, թույլ տափս մտովի պատկերացնել առարկաները: Այսպես, խմբասենյակում խաղալիս նա մի քանի րոպե ում «թռչում է տիեզերք և վերադառնում»,
«վիրահատում է ծանր հիվանդին», «հաղթահարում ծովի հսկա ափքները»:Խաղի կարևոր նշանակությունն այն է, որ երեխան հանդես է գափս ա յլ մարդու
դերակատարմանը, և աշխարհին նայում կարծես թե մեծահասակի տեսանկյունից:
Երեխան իր շրջապատի երևույթները տեղափոխում է խաղային իրավիճակ:
Խաղի ազդեցությունը երեխայի կըանքում՝
Խաղը կարող է երեխաների մեջ ձևավորվում է ինքնուրույնություն դրսևորելու լայն հնարավորություն: Պայմաններ են ստեղծվում, որ նրանք իրենց
զգան ավելի հասուն: Այս դեպքում նրանք մեծերին նայում են ոչ թե որպես իրենց հովանավորողների, ա յլ մարդկանց, որոնց հետ կարելի է համագործակցել:
Շրջապատի նկատմամբ իր կոնկրետ պարտականությունները երեխան հարմարեցնում է ստանձնած դերակատարման հերոսի պարտականություններին: Օրինակ, գնորդի դեր ստանձնած երեխան երբեք վաճառակետից չի հեռանա’ առանց
դրամ մուծելու: Հենց այդ պարտականությունները կատարելիս է, որ նա խաղընկերների վրա ազդելու իրավունք է նվաճում: Խաղի մեջ են առաջին անգամ ձևավորվում
երեխաների’ դեռևս չգիտակցված նախնական պարտականություններն ու իրավունքները:
Խաղերի փաթեթ-զգայարաններ
1․Զվարճալի դեմքեր
Նախապատրաստական խաղ
Ներգրավեք երեխաներին «Ես տեսնում եմ» խաղի մեջ: Երեխաները հավաքվում են սենյակի կենտրոնում: Աշակերտներին հերթով ակնոցներ են տրվում: Ակնոց
դրած աշակերտը որևէ բան է նկատում սենյակում («Ես իմ թույլ աչքով մի կանաչ բան եմ տեսնում», իսկ մնացած աշակերտները պետք է կռահեն, թե ինչ էր նրա տեսածը:
Խնդրեք աշակերտներին պատմել, թե ինչ գիտեն իրենց աչքերի և տեսողության մասին: Գրանցեք նրանց պատասխանները գրատախտակի վրա:
Ինչ հմտություններ են օգտագործվում
• դիտարկում
• համեմատություն
• հաղորդակցում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Տեսողությունն օգնում է մեզ կողմնորոշվել մեր աշխարհում և փոխազդեցության
մեջ մտնել շրջապատող միջավայրի հետ:
Յուրաքանչյուր զույգի համար պահանջվող նյութերը
աչքերի կապ
թել’ մազերի համար
չորս կպչող կետեր աչքերի համար
մատիտ բերան նկարելու համար
երկու կոճակ քթի համար
սոսնձող մատիտ
Ցուցումներ
Բաժանեք աշակերտներին բաշխման նյութերը: Հայտնեք աշակերտներին, որ նրանք պետք է աչքերը կապած լրացնեն դեմքի մասերը: Բացատրեք, թե ո ր մասերի համար ինչ նյութեր պիտի օգտագործվեն: Նախքան զույգերն անցնեն գործի,
նրանք պետք է գուշակեն, թե որքանով ճշգրիտ կտեղադրեն դիմագծերը ուրվագծի վրա: Կապում եք յուրաքանչյուր զույգից մեկի աչքերը և տալիս դեմքի ուրվագծով բաշխման նյութը: Մյուս աշակերտը հերթով մեկնում է նյութերն իր ընկերոջը: Երբ
դեմքի բոլոր մասերը տեղադրվում են, աշակերտները հանում են կապերը և իրենց ընկերների հետ քննարկում դիմագծերի տեղադրումը: Կրկնեք նույն վարժությունը,
խնդրելով զույգերին փոխվել իրենց դերերով:
Հայտնագործությունից հետո՝
Աշակերտները խաղալու են «Նայի ր շուրջդ» խաղը, որպեսզի կիսվեն այն ամենով, ինչ սովորեցին տեսողության մասին: Նախ, դասարանին մի ազդանշան տվեք,
օրինակ, բարձրացնելով ձեռքը: Հայտնեք նրանց, որ՜մի հարց եք տալու, որն իրենք պետք է քննարկեն իրենց զույգերի հետ: Ձեր ազդանշանը տեսնելուն պես նրանք պետք է դադարեցնեն քննարկումը և կրկնօրինակեն այդ ազդանշանը: Աշակերտները պետք է նայեն շուրջը, որպեսզի տեսնեն, թե իրենց ուսուցիչը կամ դասընկերները երբ են ազդանշան տալիս: Շուտով բոլորը կլռեն և պատրաստ կլինեն անցնել հաջորդ հարցին: Օգտագործեք ստորև բերված հարցերը կամ ինքներդ հարցերը հորինեք:
• Հինգ զգայարաններից ո՞ր մեկը կօգներ ձեզ ավելի ճշգրիտ կատարել
այս դիմանկարը:
• Ինչո՞ւ էր այս աշխատանքը դժվար կատարել աչքերը փակ:
• Ինչո՞վ են ձեզ օգնում ձեր աչքերը:
Կիրառումներ և հավելումներ
Խնդրեք աշակերտներին բանաստեղծություններ հորինել’ օգտվելով հետևյալ ձևաչափից: Նրանք պետք է մտածեն այն ամենի մասին, ինչ կուզենային տեսնել, և դա ներառեն իրենց բանաստեղծության մեջ:
2.Դիտանցքերով տուփեր
Նախապատրաստական պարապմունք
Երգեք կամ արտասանեք «Իմ տեսողությունը»
Իմ տեսողությո՜ւն, ես տեսնում եմ բաներ մութ ու պայծառ,
Իմ տեսողությո՜ւն, օգնում ես ինձ տարբերել լույս ու խավար,
Իմ տեսողությո՜ւն, շնորհում ես ինձ գույները վառ,
Որ խամրում են, երբ իջնում է գիշերը մութ:
Իմ տեսողությո՜ւն:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• հաղորդակցում
• բացատրությունների առաջարկում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցիչների համար
Հստակ պատկեր տեսնելու համար անհրաժեշտ է, որ աչքի մեջ լույսի ճառագայթներ մտնեն: Առանց լույսի մենք չենք կարող տեսնել որևէ բան: Աղոտ լույսի տակ
մենք պակաս հստակ ենք տեսնում:
Նյութերի նախապատրաստում
Աշակերտների յուրաքւսնչյուր խմբի համար դիւոանցքով երեք տուփ է պահանջվելու: Դիտանցքով տուփ պատրաստելու համար փոքր անցք բացեք կոշիկի տուփի կողքից: 1սմ X 5սմ չափսի ուղղանկյուն պատուհան կտրեք տուփի կափարիչի վրա:Ուղղանկյան մի կողմը թողեք պատուհանին կպած, որպեսզի այն հնարավոր լինի ծածկել լույսը ւիակելու համար: Յուրաքանչյուր տուփի մեջ մի ծանոթ առարկա դրեք:
Ցուցումներ
Աշակերտները նայելու են յուրաքանչյուր դիտանցքի միջով լույսով և առանց լույսի: Նախ, աշակերտները նայելու են փոքրիկ դիտանցքի միջով’ ծածկելով ուղղանկյուն պատուհանը ձեռքով կամ սև թղթով: Նրանք պետք է գրանցեն, թե ինչ էր,
իրենց կարծքիով, գտնվում տուփի մեջ: Ապա նրանք կարող են բացել ուղղանկյուն պատուհանը և կրկին նայել դիտանցքի միջով: Նրանք պետք է գրանցեն, թե իրենց կարծիքով ինչ էր, գտնվում տուփի մեջ: Կրկնեք նույնը բոլոր տուփերի համար:
Հայտնագործությունից հետո
Խնդրեք աշակերտներին բացատրել բերել, թե ինչու իրենք չէին կարող տեսնել առարկան մինչև պատուհանը բացելը: Բերեք նրանց այն գաղափարի բացահայտմանը, որ ցանկացած առարկա տեսնելու համար լույս է անհրաժեշտ:
• Ինչպե՞ս է ձեզ օգնում տեսողությունը:
• Ի՞նչ է հարկավոր ձեր աչքերին տուփի պարունակությունը տեսնելու համար:
• Որքա՞ն է պետք բացել պատուհանը, որպեսզի հնարավոր լինի տեսնել առարկան:
• Ե՞րբ է հնարավոր տեսնել տուփի պարունակության գույնը:
Կիրառումներ և հավելումներ
Խնդրեք աշակերտներին նկարել ու ներկել մութ սենյակում: Քննարկեք, թե ինչ ստացվեց այդ նկարներից: Արդյո՞ք աշակերտները լույսի տակ էլ կօգտագործեին նույն գույները:
Իրական կյանքիս առնչվող կիրառումներ
• Դալտոնիզմ (գունակուրություն)
• Գիշերային լույսեր
• Դուրս գալ գիշերով և փորձել նշմարել գույները:
3.Շոշա փ ի՛ր ու պ ա տ մի՛ր
Նախապատրաստական վարժություն
Ընդարձակեք տարբեր մակերեևույթներին վերաբերող աշակերտների բառապաշարը: ժամանակ տվեք նրանց, որպեսզի դասասենյակից տարբեր մակերեևույթներ
ունեցող առարկաներ հավաքեն: 5-10 րոպեից խնդրեք աշակերտներին հավաքվել
ամբողջ խմբով և հայտնել, թե ինչ են գտել: Նրանք պետք է անվանեն առարկաները և նկարագրեն դրանց մակերեւույթները: Գրանցեք նրանց նկարագրությունները
մեծ թղթի վրա:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• հաղորդակցում
• համեմատություն
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Մաշկը հազարավոր ռեցեպտորներ (ընկալիչներ) ունի, որոնց միջոցով մենք ընկալում ենք մակերեևույթների կառուցվածքները, ջերմությունը, ճնշումը և ցավը: Այս վարժությունը կօգնի աշակերտներին ավելի լավ հասկանալ իրենց շոշափելու կարողությունը:
Յուրաքանչյուր խմբի համար պահանջվող նյութերը
Ձեռքի աշխատանքի թղթի մի փոքր կտոր, մի քիչ սոսինձ, ալյուր, ձավար, սրճի հատիկներ, փայլ, ավազ, տարբեր գործվածքների լաթեր, ակվարիումի մանրախիճ,թղթե անձեռոցիկ, թղթե տոպրակ, աշակերտների կողմից հավաքած տարբեր մակերևույթների այլ նմուշներ:
Ցուցումներ
Աշակերտներին ժամանակ տվեք տարբեր մակերեևույթներ ուսումնասիրելու համար: Նրանք կարող են դասակարգել դրանք, նկարագրել և պատմել միմյանց, թե ուրիշ որտեղ կարող էին նմանատիպ մակերեևույթներ շոշափել: Ապա խնդրեք աշակերտներին դասակարգել մակերեևույթները և անվանել յուրաքանչյուր տեսակը:Խնդրեք նրանց գրել տեսակների անվանումները պատասխանի թերթիկի վրա պատկերված ձեռքի մատների վրա: Յուրաքանչյուր մատի տակ նրանք պետք է
նկարեն ու նշեն տվյալ տեսակին համապատասխանող նմուշները:
Հայտնագործությունից հետո
Հաստ թղթի մի քանի քառակուսի կտորներ տվեք երեխաներին: Խնդրեք նրանց տարրեր մակերեսներ ունեցող նմուշներ սոսնձել այդ քառակուսիների վրա: Օգտագործեք այդ քառակուսիները տարբեր տեսակի խաղերի համար, որոնք պահանջում
են աշակերտներից տեսակավորել կամ համապատասխանություններ գտնել:
Խնդրեք աշակերտներին պիտակավորել քառակուսիները: Օգնեք նրանց ճիշտ գրել անվանումները:
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.
• Ի՞նչ զգայարան եք օգտագործում այս վարժության ընթացքում:
• Ինչպե՞ս եք դասակաթգում առարկաները:
• Ինչո՞վ են այս նմուշները նմանվում կամ տարբերվում:
• Օգտագործո՞ւմ էիք արդյոք որևէ այլ զգայարան:
Կիրառումներ և հավելումներ
Դրեք պատրաստած քառակուսիները թղթե տոպրակների մեջ (ամեն մի տոպրակի մեջ մեկ հատ): Խնդրեք աշակերտներին ճանաչել ու նկարագրել մակերեսները կամ նմանատիպ մակերեւույթներով քառակուսիներ գտնել:Աշակերտները կարող են շարունակել նոր մակերեւույթներով նմուշներ փնտրել
ու բերել:
4.Շոշափման տուփեր
Նախապատրաստական վարժություն
Աշակերտներին զույգերի բաժանեք, «Գտիր իմ խորանարդիկի նմանը» խաղը խաղալու համար: Աշակերտներից մեկը բոլորից թաքուն մի կառուցվածք է պատրաստում հինգ «կցվող խորանարդիկներից»: Նա սեղանի տակից փոխանցում է իր
կառուցվածքը ընկերոջը, որը պետք է շոշափելով վերարտադրի նույն կառուցվածքը ուրիշ հինգ կցվող խորանարդիկներից: Խնդրեք աշակերտներին բացատրել, թե ինչպես կատարեցին առաջադրանքը: Ուրիշ ի՞նչ զգայարաններ կարող էին օգտակար լինել այդ նպատակի համար:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• կռահում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար, մեր մաշկը հազարավոր ռեցեպտորներ ունի, որոնք տեղեկություններ են հաղորդում մեզ շրջապատող աշխարհի մասին:
Անհրաժեշտ նյութերը
ութ տուփ’ շոշափելու համար (համարակալեք բոլոր տուփերը)
առարկաներ, որ պիտի դնեք տուփերի մեջ
պինգ-պոնգի գնդակ, փոքրիկ տիկնիկ, կցվող խորանարդիկ, չափաբաժակ, թենիսի գնդակ, նարինջ, պլաստիկե գդալ, մատիտ
Շոշափման տուփ պատրաստելու համար կոշիկի տուփի մեջ մի ւսնցք բացեք, որի միջով կարողանա անցնել ձեր ձեռքը: Վերցրեք մի հին, մաքուր գուլպա և կտրեք քթամասը: Ամրացրեք գուլպան անցքի արտաքին մասից և մտցրեք այն տուփի մեջ:
Ցուցումներ
Դասարանը բաժանեք առավելագույնը ութ խմբի: Յուրաքանչյուր խմբին մի շոշափման տուփ տվեք: Աշակերտները պետք է հերթով շոշափեն ու փորձեն կռահել տուփի պարունակությունը: Ապա նրանք գրում են իրենց գուշակումները համապատասխան տուփի համարի տակ: Երբ խմբի բոլոր անդամները շոշափեն առարկան,կարող են փոխանցել այդ տուփը մյուս խմբին, իսկ իրենք ստանան հաջորդը:
Հայտնագործությունից հետո
Բացեք բոլոր համարակալած տուփերը և ցույց տվեք երեխաներին դրանց պարունակությունը: Աշակերտները կարող են իրար հետ քննարկել , թե որքանով ճիշտ Էին կռահել: Քննարկեք, թե ինչու են մարդիկ ավելի համոզված զգում, երբ տեսնում են առարկան, այլ ոչ թե շոշափում:
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.
• Երբ շոշափում էիք տուփերի պարունակությունը, ինչի՞ց ելնելով էիք փորձում հասկանալ, թե ինչ առարկաներ էին դրանք:
• Արդյո՞ք ձեզ կօգներ, եթե կարողանայիք շոշափելուց բացի նաև հոտ քաշել առարկաներից:
• Ինչո՞ւ է ձեզ թվում, որ միայն շոշափելով առարկան ճանաչելը դժվար է:
Կիրառումներ և հավելումներ
Աշակերտներին բաժանեք զույգերի: Զույգից մեկը շոշափելով հաշվում է կցվող խորանարդիկները, իսկ մյուսը ստուգում է, թե որքանով էր ճիշտ իր ընկերը:
5.Տարբեր երկրաչափական պատկերներով խնդիրներ
Նախապատրաստական խաղ
Գրատախտակին պատկերեք հետևյալ պատկերները և խնդրեք աշակերտներին
հետևել ձեզ.
A A □ X A A □ Х А
ցատկ ցատկ դադար ծափ ցատկ ցատկ դադար ծափ ցատկ
Երբ աշակերտներն արդեն լավ ընկալեն այս պատկերը, պահպանեք օրինաչափությունը’ փոխելով գործողությունները (ծափ, ծափ, շխկոց, թարթում): Այնուհետև
խնդրեք աշակերտներին վերանվանել այն, ասենք, «եռանկյուն, եռանկյուն, քառակուսի, խաչ»: Վերջապես նշանակեք այն ւոառերով, օրինակ. «ԱԱԲԳ»: Փորձեք նույն
հաջորդականությունը այլ պատկերներով: Հնարավորություն տվեք, որպեզի երեխաներն իրենք առաջարկեն պատկերները:
Օգտագործվող հմտությունները
• դիտւսրկում
• օրինաչափ պատկերների ստեղծում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Աշակերտները շոշափելով պետք է անվանեն օրինաչափ պատկերները:Տեսողությունն օգտագործելով’ նրանք պետք է ստուգեն, թե ինչ է ստացվել:
Պահանջվող նյութերը
երկրաչափական պատկերներ
կպչուն մածուկ
ստվարաթղթի շերտեր
կոշիկի տուփեր, որոնց երկու կողքերից անցքեր են բացված ձեռքերը
մտցնելու համար
Ցուցումներ
Խնդրեք աշակերտներին երկրաչափական պատկերների օգնությամբ վերարտադրել այն տառակապակցությունները, որ գրել եք գրատախտակի վրա (ԱԲԲԳԳ,
ԱԲԲԱ, ԱԲԱԳ, ԱԲԱԲ և այլն): Յուրաքանչյուր աշակերտ պետք է ըստ իր ճաշակի ընտրի մի պատկեր և մածուկի օգնությամբ կպցնի այն ստվարաթղթի շերտին:Յուրաքանչյուր կոշիկի տուփի տակ դրեք երկրաչափական պատկերներից պատրաստված սի պատկեր: Խնդրեք աշակերտներին, ձեռքերն անցկացնելով անցքերի մեջ, առանց նայելու շոշափել դրանք: Ապա խնդրեք նրանց վերարտադրել այդ պատկերները’ օգտվելով երկրաչափական պատկերներից: Երբ նրանք ավարտեն,
բարձրացրեք կոշիկի ւոուփը և համեմատեք:
Հայտնագործությունից հետո
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.
• Որքանո՞վ էր ձեր ստեղծած պատկերը համապատասխանում տուփի պարունակությանը:
• Ի՞նչ զգայարաններ էիք օգտագործում այս վարժության ընթացքում:
• Ի՞նչն է, որ պատկերը դարձնում է օրինաչափ:
• Ուրիշ որտե՞ղ կարող եք օրինաչափ պատկերներ տեսնել կամ շոշափել:
Կիրառումներ և հավելումներ
Մի փոքրիկ պատնեշ դրեք հատակին աշխատող երկու աշակերտների միջև, որպեսզի նրանք չտեսնեն միմյանց աշխատանքային տարածքները: Որպես պատնեշ
կարող է ծառայել ծալած թղթապանակը: Աշակերտներից մեկը մի պարզ պատկեր է ստեղծում երկրաչափական պատկերներից: Նա նկարագրում է իր պատկերը ընկերոջը և բանավոր ցուցումներ է տալիս, որպեսզի վերջինս կարողանա երկրաչափական պատկերներից նույն պատկերը ստանալ: Ընկերը կարող է հարցեր տալ ցուցումները պարզաբանելու համար: Այնուհետև հեռացրեք պատնեշը և համեմատեք
պատկերները:
6.Համեղ անակնկալներ
Նախապատրաստական վարժություն
Ցույց տվեք աշակերտներին գաղտնի տուփիկը, որի մեջ որևէ ուտելիք է թաքնված: Բացատրեք նրանց, որ կարող են «այո» կամ «ոչ» պատասխան ունեցող հարցեր տալ, փորձելով կռահել տուփիկի պարունակությունը:
Մտագրոհի միջոցով մեր համի զգացողությանը վեաբերող բառերի մի ցանց կազմեք: Խնդրեք աշակերտներին ասել բոլոր այն բառերը, որ իրենց կարծիքով, առնչվում են համի հետ: Փակցրեք բառային ցանցը պատի վրա: Ընթացքում կարող եք
ավելացնել ցանցի բառերը:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• համեմատություն
• փոփոխականների կառավարում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Աշակերտներն օգտւսգործելու են իրենց համի զգացողությունը: Լեզուն կարող է զգալ ուտելիքի համը «համային գնդիկներ» (համազգաց պտկիկներ) կոչվող փոքրիկ ռեցեպտորների միջոցով: Համի մասին որոշ տեղեկություններ ենք ստանում
նաև ուտելիքի հոտից:
Անհրաժեշտ նյութերը
թղթե ափսեներ
2-4 կլպած ու կտրատած կարտոֆիլ
2-4 կլպած ու կտրատած խնձոր
Ցուցումներ
Հայտնեք աշակերտներին, որ նրանք պետք է տարբեր կերակրատեսակներ համտեսեն առանց հոտառության, տեսողության և շոշափման զգայարանների օգնության: Աշակերտներն աշխատելու են զույգերով: Հետևեք, որ բոլոր երեխաները վարժությունից առաջ լվանան իրենց ձեռքերը:
Յուրաքանչյուր զույգից մեկը պետք է կապի իր աչքերը և փակի քիթը: Երկրորդ աշակերտը պետք է կարտոֆիլի կամ խնձորի կտոր դնի առաջին աշակերտի լեզվին:Առաջին աշակերտը պետք է կռահի, թե դա ինչ ուտելիք է: Կրկնեք նույնը’ փոխելով ուտելիքի կտորը: Ապա խնդրեք զույգերին փոխվել իրենց դերերով:Երբ երկու մասնակիցներն էլ համտեսեն ու կռահեն ուտելքիը, նրանք կարող են համտեսել խնձորն ու կարտոֆիլը արդեն իրենց բոլոր զգայարաններն օգտագործելով:
Հայտնագործությունից հետո
Օգտագործեք «քայլի ր, քարացի ր, խոսի ր» մեթոդը աշակերտներին քննարկման մեջ ներգրավելու համար: Բոլոր աշակերտները վեր են կենում իրենց տեղերից և
սկսում քա յլել սենյակով: Ուսուցիչը բացականչում է. «Քարացիր» և աշակերտները կանգ են առնում ու գտնում իրենց ամենից մոտ կանգնած ընկերոջը, որի հետ և պետք է աշխատեն այս վարժության ընթացքում: Ուսուցիչը առաջարկում է հարցեր,
որ նրանք պետք է միասին քննարկեն: Կարող եք օգտագործել ստորև բերված հարցերից մի քանիսը.
• Արդյո՞ք հեշտ էր ճանաչել ուտելիքը, երբ չէիք կարող ոչ տեսնել, ոչ շոշափել:
• Արդյո՞ք այդ երկու ուտելիքները նման էին իրար:
• Ինչպե՞ս է փոխվում ուտելիքի համը, երբ տեսնում և շոշափում եք այն:
• Համի զգացողությունից բացի ուրի՞շ ինչ զգայարաններից եք
տեղեկություններ ստանում ուտելիքի մասին:
Կիրառումներ և հավելումներ
Նույն փորձը կատարեք աչքերը փակ, բայց հնարավորություն տալով, որ աշակերտները զգան ուտելիքի հոտը: Որքանո՞վ էին տարբեր արդյունքները:
Իրական կյանքիս առնչվող կիրառումներ
• սնուցում
• սննդի պատրաստում և սիրված կերակրատեսակներ
• համտեսում
7.Ուսումնասիրի ր լեզուդ
Նախապատրաստական վարժություն
Մեկը մյուսի հետևից հետևյալ չորս տեսակի սննդամթերքներն առաջարկեք աշակերտներին լիմոնադ, կոնֆետ, կարտոֆիլի չիփս և առանց շաքարի կակաո: Ամեն անգամ, երբ աշակերտները համտեսեն յուրաքանչյուր կերակրատեսակը, խնդրեք նրանց նկարագրել դրա համը: Ուղղորդեք աշակերտներին տարբերակելու, որ մեր
լեզուն չորս հիմնական համ կարող է զգալ դառը, քաղցր, թթու և աղի:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• կռահում
• տվյալների հավաքում
• գրաֆիկների կազմում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Հիմնական տեղեկություններ ուսուցչի համար
Համի գնդիկները կուտակված են լեզվի առջևի մասում, կողքերին և լեզվի հակառակ կողմում: Համի գնդիկներ կան նաև բերանի այլ մասերում:
Անհրաժեշտ նյութերը
լիմոնադ
փոքրիկ բաժակներ
կակաոյի դառը փոշի
կոնֆետ
ատամնափորիչներ
փոքրիկ հայելի
Ցուցումներ
Խնդրեք աշակերտներին ուսումնասիրել իրենց լեզուները փոքրիկ հայելիներով:Հաջորդ էջում պատկերված լեզվի վրա նրանք ներկում ու նկարում են իրենց լեզուների մանրամասները:Յուրաքանչյուր աշակերտի տվեք մեկական ատամնափորիչ և վերոհիշյալ կերակրատեսակներից մեկի կամ մի քանիսի նմուշներ: Առաջարկեք աշակերտներին
գտնել, թե լեզվի որ մասերում են խմբավորված համային գնդիկները: Նրանք պետք է թաթախեն ատամնափորիչը ուտելիքի մեջ և քսեն այն իրենց լեզուների տարբեր
մասերին, որպեսզի տեսնեն, թե որտեղ է համն ամենից ուժեղ զգացվում: Երբ նրանք գտնեն համային գնդիկների տեղը, կարող են նշել դրանց տեղերը լեզվի նկարի վրա:
Հայտնագործությունից հետո
Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը.
• Լեզվի ո՞ր մասում էին համերն ամենից ուժեղ զգացվում:
• Ո՞ր համն ամենից շատ հավանեցիք:
• Որո՞նք են ձեր սիրված կերակրատեսակները:
• Ինչո՞ւ բոլորը չէ, որ հավանում են միևնույն ուտելիքները:
Կիրառումներ և հավելումներ
Կազմեք գրաֆիկ, որը կպատկերի աշակերտների սիրված կերակրատեսակները:Քննարկեք գրաֆիկի տվյալները: Հարցում անցկացրեք դպրոցի այլ աշակերտների
մեջ’ իրենց սիրված կերակրատեսակների մասին: Կարո՞ղ եք որևէ օրինաչափություն հայտնաբերել սննդի նախասիրությունների՜մեջ ըստ տարիքի կամ սեռի:
Նախապատրաստական վարժություն
Խնդրեք աշակերտներին փակել իրենց աչքերը և մի փոքր օծանելիք ցանեք օդի
մեջ: Ասեք, թե ուզում եք, որ նրանք օգտագործեն իրենց զգայարաններից մեկը, որպեսզի ուսումնասիրեն այն, ինչը հենց նոր սենյակ բերեցիք ձեզ հետ: Խնդրեք
նրանց ասել, թե որ զգայարանն են օգտագործելու այդ նպատակի համար: Մտավոր
գրոհի միջոցով կազմեք տարբեր հոտերի ցանկ և խնդրեք աշակերտներին դասակարգել բառերն ըստ հաճելի և տհաճ հոտերի: Այս նպատակի համար հարմար է օգտագործել Վենի դիագրամը:
Օգտագործվող հմտությունները
դիտարկում
համեմատություն
հաղորդակցում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Մենք հոտեր ենք զգում, երբ օդի հետ միասին նյութի մոլեկուլները մտնում են մեր քթի մեջ: Մոլեկուլները խթանում են հոտառական նյարդերը, որոնք ազդանշաններ են ուղղարկում ուղեղին: Համն ու հոտառությունը բոլորովին տարբեր զգայարաններ են, բայց մենք սովորաբար միաժամանակ ենք զգում համն ու հոտը:
Անհրաժեշտ նյութերը
դասարանի աշակերտների կեսի չափով լուսանկարչական
ժապավենների տուփեր, որոնց կափարիչների վրա անցքեր են բացված
• բամբակե գնդիկներ
• հոտավետ նյութերի նմուշներ տուփիկների մեջ դնելու համար
(հեղուկ նյութերը թաթախեք բամբակի մեջ)
սպիրտ
վանիլի էքստրակտ (խւոահանուկ)
անանուխ
սոխ
օճառի կտորներ
արևածաղկի ձեթ
բանանի կտոր
քացախ
լիմոնի աղ
սրճի հատիկներ
օծանելիք
դարչին
շոկոլադ
հյութ
Ցուցումներ
Հոտավետ նյութերը կամ դրանց մեջ թաթախած բամբակի գնդիկները տեղադրեք լուսանկարչական ժապավենի տուփիկների մեջ: Քարտերի վրա գրեք տուփիկների
մեջ գտնվող նյութերի անունները: Ընթերցեք քարտերը աշակերտներին, որպեսզի նրանք նախապես իմանան, թե ինչ հոտեր են փորձելու ճանաչել: Դասարանի կեսին
բաժանեք տուփիկները, իսկ մյուս կեսին քարտերը: Աշակերտները պետք է լուռ քայլեն դասասենյակով, հոտ քաշելով տուփիկների միջից և կարդալով քարտերը: Նպատակն է գտնել այն աշակերտին, որի ձեռքին է ւովյալ քարտին համապատասխանող հոտով տուփիկը կամ ընդհակառակը այն աշակերտին, որի մոտ գտնվում է համապատասխան քարտը: Խաղը հնարավոր է խաղալ մի քանի անգամ քարտերն ու
տուփիկները տարբեր աշակերտների բաժանելով:
Կիրառումներ և հավելումներ
Խաղացեք «Ո՞րն է իմ հոտը» խաղը: Առանձին քարտերի վրա գրի առեք լավ և վատ հոտերը’ մտավոր գրոհի արդյունքում կազմած ցուցակից: Կպցրեք քարտերը աշակերտների մեջքին, բայց այնպես, որ նրանք չտեսնեն, թե ինչ հոտ է գրված իրենց քարտին: Աշակերտները կարող են հարցեր տալ իրենց ընկերներին այդ հոտի մասին: Նպատակն է պարզել, թե ինչ քարտ է կպցրած մեջքին: Երբ բոլոր աշակերտները կռահեն «իրենց հոտերը», խաղն ավարտված է:
8.Պարզապես ձայներ
Նախապատրաստական խաղ
Փչացած հեռախոս խաղացեք’ զարմացնելով աշակերտներին, թե ինչ հեշտությամբկարելի է շփոթել տարբեր ձայները: Աշակերտները նստում են շրջանաձև: Նրանցից մեկի ականջին շշնջացեք. «Փերիները ւիաւիուկ փետուրներով փայլեցնում էին փղիկին»:Այդ աշակերտն իր հերթին շշնջում է այդ նախադասությունը իր կողքի նստած աշակերտի ականջին: Եվ այդպես նախադասությունը պետք է փոխանցվի ամբողջ շրջանով: Վերջին աշակերտը պետք է բարձրաձայն ասի իր լսածը:
Համեմատեք վերջնական նախադասությունը սկզբնականի հետ, ինչպես նաև այն նախադասությունների հետ, որ լսել էին շրջանի բոլոր աշակերտները: Խնդրեք աշակերտներին վարկածներ առաջարկել թե նախադասությունն ինչու այդպիսի փոփոխություններ կրեց:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• ենթադրություն
• համեմատություն
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Հիմնական տեղեկություններ ուսուցչի համար
Մեր ականջներն օգնում են մեզ լսել: Արտաքին ականջը կառուցված է ձայնափողի նման, որպեսզի կարողանա կլանել ձայները և փոխանցել դրանք դեպի ներքին ականջ: Լսողության ռեցեպտորները (ընկալիչ) գտնվում են հենց ներքին ականջում:
Դրանք ազդանշան են ուղարկում ուղեղին, իսկ ուղեղն իր հերթին վերծանում է այդ ձայները:
Յուրաքանչյուր խմբի համար պահանջվող նյութերը
կոշիկի չորս տուփ
մետաղադրամ
ապակե գնդիկ
բանալի
մատիտ
Ցուցումներ
Նախքան դասի սկիզբը համարակալեք կոշիկի պուփերը 1-4: Յուրաքանչյուր տուփի մեջ դրեք մեկ առար՜կա: Բոլոր թիվ 1 տուփերի մեջ մետաղադրամ’դրեք: Բոլոր թիվ 2 տուփերի մեջ ապակե գնդիկ դրեք: Մատիտ դրեք բոլոր թիվ 3 տուփերի
մեջ: Եվ բանալի դրեք բոլոր թիվ 4 տուփերի մեջ: Տուփերը փակեք, ամրացնելով կափարիչները կպչող ժապավենով: Յուրաքանչյուր խմբի հանձնեք 4 տուփ: Աշակերտները պետք է կռահեն, թե ինչ է գտնվում տուփի մեջ, դիտարկելով, թե ինչ ձայներ է
հանում և ինչպես է «իրեն պահում» առարկան տուփը թափ տալիս: Նրանք պետք է գրանցեն իրենց ենթադրությունները հաջորդ էջի համարակալած վանդակներում:
Երբ բոլորն ավարտեն, բացեք տուփերը:
9.Շուրջ բոլորը’ ձայներ
Նախապատրաստական խաղ
Խաղացեք «Ո՞վ է խոսում» խաղը: Խնդրեք աշակերտներին ցրվել սենյակով մեկ և նստել: Խնդրեք նրանց փակել իրենց աչքերը, իսկ դուք այդ ընթացքում թփթփացրեք
մեկնումեկի թիկունքին: Այդ աշակերտը պետք է կանգնի և մի նախադասություն ասի(կարող եք նախապես պատրաստել նախադասությունը): Աշակերտները կարող են
բացել իրենց աչքերը և փորձեն կռահել, թե ով էր խոսում: Կարող եք խաղը մի քանի անգամ խաղալ: Քննարկեք, թե ի՛նչն է, որ այս խաղը դարձնում է հեշտ կամ դժվար:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• տրամաբանում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Ընդհանուր տեղեկություններ ուսուցչի համար
Կողքերից եկող ձայները ամենից հեշտ է ճանաչել: Շատ դժվար է հասկանալ, թե որտեղից է գալիս ձայնը, երբ այն հնչում է առջևից, վերևից և ետևից: Երկու ականջները թույլ են տալիս մեզ ավելի լավ լսել:
Յուրաքանչյուր խմբի համար պահանջվող նյութերը
աչքերի կապ, զանգակ կամ այլ ազդանշան
Ցուցումներ
Դասարանը բաժանեք հինգ հոգուց բաղկացած խմբերի: Հայտնեք աշակերտներին, որ նրանք պետք է իրականացնեն մի փորձ’ ջանալով գտնել, թե որտեղից է գալիս ձայնը և որ կողմ է ուղղված: Յուրաքանչյուր խմբում աշակերտներից մեկը կապում է աչքերի կապը և նստում աթոռին: Խմբի մեկ այլ աշակերտ զնգզնգացնում է զանգակը կամ որևէ ձայն է հանում: Աչքերի կապով աշակերտը պետք է ցույց տա, թե իր կարծիքով, որ կողմից է, գալիս ձայնը: Խմբի աշակերտներից մեկ ուրիշը աչքերը կապած աշակերտին օգնում է բաշխման էջի վրա գրանցել ձայնի սկզբնաղբյուրը և աշակերտի մատնանշած տեղը: Յուրաքանչյուր աշակերտի լսելու և կռահելու մի քանի հնարավորություններ տվեք:
Հայտնագործությունից հետո
Քննարկեք, թե որ կողմից եկող ձայներն էին ամենից հեշտությամբ գտնում աշակերտները: Քննարկեք, թե ինչպես ավելի հեշտ կլիներ լսել և պարզել ձայները: Փորձեք բոլոր խելամիտ տարբերակները:
Խնդրեք աշակերտներին պատրաստել թղթե բարձրախոս կամ լսափող: Թող աշակերտները փորձեն դրանք: Արդյո՞ք լսափողն օգնում է իրենց ավելի ճիշտ որոշել ձայնի ուղղությունը: Քննարկեք:
Կիրառումներ և հավելումներ
Խնդրեք աշակերտներին փակել իրենց աչքերը և կախել գլուխները: Խնդրեք նրանց մի քանի րոպե լուռ ականջ դնել և հիշել, թե ինչ են լսել: Որոշ ժամանակ անց մտագրոհի միջոցով մի ցանկ կազմեք: Ցանկը դասակարգեք ըստ աշակերտների
առաջարկների (հանգիստ ձայներ, ձայներ, որ մենք սովորաբար չենք լսում, բարձր ձայներ, ծանոթ ձայներ և այլն):
10.Զգա աշխարհը
Նախապատրաստական խաղ
Դասը սկսեք հինգ զգայարաններին նվիրված այս ոտանավորով:
Բոլորս ունենք հինգ զգայարան, որ մեզ հետ են ամեն օր,
Եվ օգնում են զգալ աշխարհը, անցնել ճամփաները բոլոր:
Մենք ւսմենքս ունենք լեզու, որն օգնում է զգալ համեր’
Քաղցր, թթու, աղի, դառը, համեր համեղ ու տարբեր:
Մենք բոլորս ունենք աչքեր, և տեսնում ենք այնքան բան
Կապույտ երկինք, խոտը կանաչ, գույներ պես-պես, բազմազան:
Մենք բոլորս ունենք քիթ, այնքա՜ն հոտեր ենք զգում.
Հավանո՞ւմ ես այն բուրմունքը, որ իմ մայրիկն է ցանում:
Մենք ամենքս ունենք ականջ, ինչե՜ր ասես որ չենք լսում,
Տարբեր ձայներ և աղմուկներ, և թե ինչ ես հիմա ասում: .
Մենք ամենքս ոտքից գլուխ ծածկված ենք զգայուն մաշկով
Եվ զգում ենք փափուկ բարձը, սառը ջուրն ու վարդն իր փշով:
Օգտագործվող հմտությունները
• դիտարկում
• դասակարգում
• հաղորդակցում
Ուսուցչի կողմից ուղղորդվող հայտնագործություն
Մենք ունենք զգայարաններ, որոնք մեզ տեղեկություններ են տրամադրում աշխարհի մասին: Զգայարանների միջոցով ստացվող զգացողությունները կարող են մեզ նախազգուշացնել վտանգի մասին (տաք է), կամ հաճույք պատճառել (հաճելի բուրմունք): Որոշ զգացողություններ անմիջական շփում են պահանջում, ինչպես ասենք, շոշափումը կամ համը: Այլ զգացողություններ կարող են գործել որոշակի հեռավորության վրա: Իրականում մենք ունենք շատ այլ զգացողություններ, ինչպիսիք են շոգի, ցավի, քաղցի, ծարավի և հոգնածության զգացողությունները:
Պահանջվող նյութերը
նարնջի կտորներ
թղթե բաժակներ
թղթե սրբիչներ
Ցուցումներ
Յուրաքանչյուր աշակերտի մի քանի նարնջի կտոր տվեք թղթե բաժակով: Աշակերտները պետք է նարնջին առնչվող դիտարկումներ կատարեն, օգտվելով իրենց
հինգ զգայարաններից և գրանցեն իրենց դիտարկումները հաջորդ էջի վրա: Առաջարկեք նրանց դիտարկումները կատարել հետևյալ հերթականությամբ տեսողություն, շոշափում, լսողություն, հոտ և համ:
Հայտնագործությունից հետո
Հինգ սեղան տեղադրեք դասասենյակում, որոնցից յուրաքանչյուրը մի զգայարանի համար է նախատեսվելու: Սեղանների շուրջը անհրաժեշտ թվով աթոռներ տեղադրեք: Աթոռները պետք է աշակերտներից շատ լինեն, որպեսզի վերջիններս ցանկության դեպքում որոշ ընտրության հնարավորություն ունենան: Հարցրեք աշակերտներին, թե որ զգայարանն են ուզում քննարկել: Ապա նրանց թույլ տվեք գնալ
դեպի այդ սեղանները: Ցանկության դեպքում նրանց նաև երկրորդ ընտրության հնարավորությունն է տրվում: Յուրաքանչյուր սեղանի շուրջը աշակերտները պետք է քննարկեն, թե ինչու են ընտրել հենց այդ զգայարանը և մտագրոհի միջոցով կազմեն այդ զգայարանին վերաբերող դրական կողմերի մի ցանկ: Ապա նրանք պետք է ընտրեն իրենցից մեկին, որը կներկայացնի այդ ցանկը մնացած դասարանին:
Հանձնարարեք խմբի անդամներին որևէ գեղարվեստական աշխատանք պատրաստել հինգ զգայարաններին նվիրված ցուցադրանքի համար: