Category Archives: Uncategorized

3-6 տարեկաններ

3-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԽԱՌԸ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ

Օրվա ռեժիմը բաժանվում է այնպիսի ժամանակահատվածնե[1]րի, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս ներգրավվելու ինտեգրված, ակտիվ, մասնակցային գործունեության մեջ: Օրը պետք է բնական ձևով կազմակերպել` ժամանակ ապահովելով մեծ ու փոքր խմբերով աշխատանքի, անհատական և բացօթյա աշխատանքների, ակտիվ (ֆիզիկապես շարժվելու) և հանգիստ պահերի, զրույցի և վերլուծական փուլերի համար: Ռեժիմը պետք է արտացոլի խառը տարիքային խմբի երեխաների զարգացման առանձնահատկությունները:

1.1 ՕՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ 3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ

ԿԱՐՃՕՐՅԱ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

3.5 – 4 ժամյա աշխատանքային օրվա դեպքում ուսուցման մեկամյա տևողությամբ

Պարապմունքները

3-6 տարեկան երեխաների օրվա կանոնակարգում իրենց կարևոր տեղն ունեն պարապմունքները:

Պարապմունքների ընթացքում երեխաները ձեռք են բերում որոշակի գիտելիքներ և հմտություններ, որոնք այնուհետև ավելի խորը յուրացվում և ամրապնդվում են տարբեր խաղերի, մեծերի և հասակակիցների հետ ամենօրյա հաղորդակցման և ինքնուրույն գործունեության ընթացքում:

Պարապմունքները իրենց բովանդակությամբ և կազմակերպման ձևով չպետք է առանձնացվեն և շատ տարբերվեն մյուս աշխատանքներից, որոնք իրականցվում են երեխաների հետ օրվա տարբեր ժամերին:

Պարապմունքները պետք է ներառվեն օրվա աշխատանքներում այնպես, որ անցումը պարապմունքից երեխայի գործունեության մյուս ձևերին լինի բնականոն, տրամաբանական, սահուն և հիմնավորված: Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ընթացքում երեխաների հետ տարվող բոլոր աշխատանքները` անկախ դրանց բնույթից, հավասարաչափ կարևոր են և իրենց դերն ունեն երեխայի համակողմանի զարգացման գործում:

Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկին, սակայն երեխաների հարմարունակության ապահովման նպատակով ուսումնական պարապմունքները կազմակերպվում են սեպտեմբերի 3-րդ շաբաթից և ավարտվում մայիսի վերջին:

Պարապմունքներն անցկացվում են շաբաթական տեղաբաշխման գրաֆիկի և ռեժիմի (կանոնակարգի) համաձայն: Օրվա կանոնակարգը փոփոխվում է տարվա ցուրտ և տաք եղանակներին համապատասխան: Նկատի առնելով օրվա ռեժիմի վերը նշված տարբերակները՝ յուրաքանչյուր հաստատություն կազմում է իր պայմաններին և յուրահատկություններին համապատասխան ռեժիմ` բնականաբար կատարելով կանոնակարգային առանձին պահերի փոփոխություն:

3-6 տարեկանների հետ աշխատանքն իրականացվում է խաղային գործունեության միջոցով: Պարապմունքները տարվում են երկու ձևով`

ա) համընդհանուր (ֆրոնտալ) ուսուցման ձևով, որը հիմնականում կատարվում է նոր նյութի հաղորդման ժամանակ,

բ) մի քանի պարապմունքների ինտեգրման ճանապարհով, օրինակ՝ մայրենի լեզու-կերպարվեստ, մաթեմատիկա-երաժշտություն, մաթեմատիկա-կառուցողական աշխատանք և այլն:

Պարապմունքները երեխայի համար հնարավորություն են ստեղծում ճանաչողական գործընթացը դարձնել իրական փորձառություն, որն օգնում է յուրաքանչյուր երեխայի լիարժեք բացահայտել իր ստեղծագործական կարողությունները, բավարարել հետաքրքրությունները: Պարապ[1]մունքների ժամանակ երեխաները հետազոտում են, ուսումնասիրում,պրպտում, լուծումներ գտնում, որոշումներ կայացնում: Նրանք սովորում են ոչ միայն դաստիարակին լսելով, այլ նաև սեփական փորձով, ընկերների հետ քննարկելով, պարապմունքին մասնակցող այլ մեծահասակների հետ շփվելով:

Խթանման փուլից հետո խումբը բաժանում է տարիքային ենթախմբերի և միևնույն թեմայի շրջանակներում յուրաքանչյուր խմբին հանձնարարում է իրենց տարիքային առանձնահատկություններին համապատասխան առաջադրանք:

Փոքրիկները պարապմունքն ավարտում են մի փոքր շուտ: 3-4 տարեկան երեխաների պարապմունքը կարող է տևել 15-20 րոպե, 4-5 տարեկան երեխաներինը` 20-25 րոպե և 5-6 տարեկաններինը` 25-30 րոպե:

Պարապմունքների ընթացքում անցկացվում է թարմացնող վար[1]ժություն կամ աշխուժացնող խաղ` 2-3 րոպե տևողությամբ: Պարապ[1]մունքների միջև կազմակերպվում է ընդմիջում` 10-15 րոպե տևողությամբ:

ԾՆՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Որոշ երեխաներ կարող են շատ ավելի բարձր ցուցանիշներ դրսևորել, քան սահմանում են չափորոշիչները, ոմանք՝ մի քիչ ավելի ցածր։ Երեխաների տվյալ տարիքին համապատասխան զարգացման և ուսումնառության հետ կապված ակնակալիքների մասին մտածելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց անհատական առանձնահատկություններին:

Արյուն. կազմությունը , նշանակություն

Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերը
Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
dreamstimemaximum_32095688.jpg

 

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:
առըւն.jpg
 
 
Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (56,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (5560)% և ձևավոր տարրերից (4045)
 
Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (9092)%-ը, իսկ (810)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (78)%, ածխաջրերը (0,080,12)% և ճարպերը (0,51)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:
Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 
Արյան ձևավոր տարրեր։
Ուշադրություն
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
 
hema-07104.jpg
 
Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,55 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:
shutterstock_637278541.jpg
Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:
Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:
Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը:
Ուշադրություն
Էրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:

Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:

Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:

Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:

Эритроциты.png
Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:
Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:

11-w3936.jpg

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 60008000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ: 

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 34 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

shutterstock_313800662.jpg
Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 2030 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:

առձաններ

Ստեփան Շահումյան-տեղադրվել է 1931 թվականին,Ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի

Խաչատուր Աբովյան-տեղադրվել է 1933 թվականին,Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Հովհաննես Թումանյան- տեղադրվել է 1957 թվականին,Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան:

Ալեքսանդր Սպենդիարյան-տեղադրվել է 1957-ին,Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան։

Սայաթ-Նովա-տեղադրվել է 1963-ին,Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան։

Անանիա Շիրակացի-տեղադրվել է 1963-ին։

Մովսես Խորենացի-տեղադրվել է 1965-ին։

Միքայել Նալբանդյան-տեղադրվել է 1965 թվականին,Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Ավետիք Իսահակյան-տեղադրվել է 1965-ին,Ճարտարապետ՝ Լիպարիտ Սադոյան

Մեսրոպ Մաշտոց-տեղադրվել է 1962-ին։

Մխիթար Գոշ-տեղադրվել է 1967-ին։

Ալեքսանդր Թամանյան-տեղադրվել է 1974-ին,Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան

Եղիշե Չարենց-տեղադրվել է 1985-ին,Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Առնո Բաբաջանյան-Ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան

Կոմիտաս- տեղադրվել է 1988 թվականին,Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան

 

 

Եվ շատ ավելի վատթար է ցավը,

 

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար…

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է… խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև … պատա՜նք,
Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը…

Կարդալ ամբողջությամբ

 

1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.

Վայրեջք, ակնթարդ, ճգնավոր,  անօրեն,  արդուզարդ,  անօգնական,  կտրիջ,  սրբություն,  օրեցօր,  պախուրց,  ուղտապան, ուխտավոր:

2.Գտի′ր հականիշները.

Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի,  խիզախ, խրթին, գարշահոտ, խոսուն, հեշտ:

Բուրավետ-գարշահոտ

պինդ-փխրուն

զառամյալ-դեռատի

համր-խոսուն

վախկոտ-խիզախ

3.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված,  բարձր դիրք ունեցող,  քարից կերտված,  ապակիներով պատված,  ուղիղ ընթացող,  աշխարհով մեկ սփռված:

Սյուներով զարդարված-սյունազարդ

4.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

նախածանց — արմատ — վերջածանց

արմատ — վերջածանց

նախածանց — արմատ

Դեպի Գյումրի

Գյումրին շատ գեղեցիկ քաղաք է:Մենք գնացինք Գյումրի տեսանք սհատ հետաքրքիր բաներ տեսանք <<Մեռ մանկության տանգոն>> ֆիլմի տները գնացինք Սև բերդ հետօ գնացինք Մարմաշենի լիչ,Մարմասհենի եկեղեցի և որ միյայն Մարմաշենի եկեղեցի:Ամենինչ շատ հետաքրքիր անցավ մեծ եմոցաներով գնացինք և մեծ եմոցյաներով եկանք: