Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

1. Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:

Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից:

2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև` ամուսինների, ծնողների և զավակների , իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում` մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ձևերն ու կարգը:

3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան:

Ընտանիքի անդամների միջև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված և ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը:

5. Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:

1. Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ իրականացնում են ընտանեկան հարաբերություններից բխող և օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներ (ընտանեկան իրավունքներ, ընդ որում` այդ իրավունքների պաշտպանությունը), եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը և իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի այլ անդամների և այլոց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը:

3. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են այդ իրավունքների նշանակությանը հակառակ:

7. Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված` երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը` հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը:

Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

8. Եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը:

Ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Այդ դեպքերում հայցային վաղեմություն կիրառվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *