Հ․Թումանյանական թևավոր խոսքեր

Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է, որտեղ պատմում է հայ գյուղի հետամնաց մի սովորություն ՝ քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։ ,,Նեսոյի քարաբաղնիս,, արտահայտությունը հասկացվում է ոչ ճիշտ, հակաբժշկական միջոցներով բուժում։

Քաջ Նազար – Հովհաննես Թումանյանի հեքիաթի հերոսն է, որը հայտնի էր իր վախկոտությամբ։ Նազարը, սակայն, հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ ,,Քաջ Նազար,, են անվանում այն մարդկանց, որոնք իսկապես վախկոտ են, բայց և պարծենկոտ։ Հաճախ այդպիսի մարդկանց մասին, որոնք որևէ պաշտոնի են արժանացել ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն, ասում են․ ,,Քաջ Նազարի բախտ ունի,,։

Ո՜չ ամոթ ունի ուժեղը, ո՜չ վախ – Հովհաննես Թումանյանի հայտնի արտահայտությունն է ՝ վերցված ,,Հառաչանք,, պոեմից։ Օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *