Սննդային կապերի տիպերը

Տեսակների առանձնյակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր։ Սննդային շղթաների օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։ Ամենապարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային դիակեր միջատներ ու նեխման միկրոօրգանիզմներ։Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ՝ գիշատիչներ և մակաբույծներ։ Օրգանական մնացորդներ առաջացնում են շղթայի բոլոր անդամների կենսագործունեության արդյունքում։ Կենսաերկրացենոզները շատ բարդ են։ Նրանցում միշտ գոյություն ունեն զուգահեռ և միահյուսված բազմազան բարդ սննդային շղթաներ, իսկ տեսակների ընդհանուր թիվը հաճախ չափվում է հարյուրներով և նույնիսկ հազարներով։ Գրեթե միշտ տարբեր տեսակները սնվում են մի քանի տարբեր օբյեկտներով և իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոլոգիական համակարգի մի քանի անդամների համար։ Այսպիսով, ստացվում է սննդային կապերի բարդ ցանց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *