Նախաշավիղ-2002(1-համար) 27-28(4 պարբերություն)

Ռուս ականավոր ռեժիսոր Կ. Սաանիսլավսկին «Դերասանի աշխատանքն իր վրա» գրքում նշում է.

«Երեխան խաղում է անմիջականորեն և լավ գիտե, թե ինչն է ճիշտ, ինչը’սուտ»:Երեխան իմանալով հանդերձ, որ դա խաղ է և ոչ իրականություն,խաղում է շատ նվիրված և անկեղծ: Սաանիսլավսկին կոչ էր անում դերասաններին’երեխաներից «խաղալ» սովորել:

Խաղի գործունեությունը

Խաղը գործունեություն է, ուր հաղթահարվում են երեխայի անմիջական հույզերը, ցանկությունները: Եվ նա սովորում է գործել ոչ թե վայրկենական հույզերի
կամ ցանկությունների ազդեցությամբ, այլ առաջիկա գործունեության իրադրության թելադրանքով: Ահա ինչու խաղը նոր պահանջմունքների դպրոց է: Այստեղ երեխան
հույզերի միջոցով կանխազգում է ապագայում հասարակական արժեք և գնահատում ունեցող լուրջ գործունեության ուրախությունը:Այդ իսկ ձևով խաղը երեխաներին նախապատրաստում է դպրոցական ուսուցմանը, նպաստում անհրաժեշտ դիրքորոշման ձևավորմանը, օգնում կատարելու կամավոր ստանձնած պարտականությունները և ենթարկվելու կանոններին:

Խաղը կարող է ծառայել երեխաների դաստիարակության և զարգացման բարդ խնդրի իրագործմանը միայն այն դեպքում, երբ այն ներառվում է կազմակերպվող և կառավարվող մանկավարժական գործընթացի մեջ:

Սակայն խաղի մանկավարժական ղեկավարումը էականորեն տարբերվում է պարապմունքների ընթացքում դաստիարակին վերապահվող դերից: Այստեղ վերջինս օժանդակ բնույթ է ստանում, ուստի և պետք է դրսևորվի առավել նուրբ և գիտակցված ձևով:Ստեղծագործական խաղերի առավել արդյունավետ ղեկավարման կարևորագույն պայմաններից են’ երեխաների կողմից վստահության նվաճումը, սերտ
շփումների ապահովումը և խաղընկերոջ դերի ստանձնումը:

Խաղային իր դերի միջոցով դաստիարակը ներազդում է խաղի բովանդակության զարգացմանը, օգնում բոլոր, հատկապես ամաչկոտ, անվստահ երեխաներին’խաղի մեջ ընդգրկվելու,իրենց ուժերի նկատմամբ հավատ և վստահություն ներշնչում:

Միևնույն ժամանակ դաստիարակի մասնակցությունը խաղին թույլ է տալիս որոշակիորեն զսպել չափից դուրս եռանդուն, ուրիշներին ճնշող, միշտ իրենց ցանկությունները պարտադրող երեխաներին:

Ստեղծագործական խաղերի առավել արդյունավետ ղեկավարման կարևորագույն պայմաններից են’ երեխաների կողմից վստահության նվաճումը, սերտ շփումների ապահովումը և խաղընկերոջ դերի ստանձնումը:Խաղային իր դերի միջոցով դաստիարակը ներազդում է խաղի բովանդակության զարգացմանը, օգնում բոլոր, հատկապես ամաչկոտ, անվստահ երեխաներին’խաղի մեջ ընդգրկվելու,իրենց ուժերի նկատմամբ հավատ և վստահություն ներշնչում: Միևնույն ժամանակ դաստիարակի մասնակցությունը խաղին թույլ է տալիս որոշակիորեն զսպել չափից դուրս եռանդուն, ուրիշներին ճնշող, միշտ իրենց ցանկությունները պարտագրող երեխաներին:Ցանկացած տարիքի երեխա որևէ գործի մեջ ընդգրկվելու, որևէ բան հետազոտելու իր ընտրությունը կատարելու կամ սկսած գործով հետևողականորեն զբաղվելու համար չընդմիջվող ժամանակի կարիք ունի: Մեծահասակի դերն այն է,որ հետաքրքիր, խթանող զբաղմունքների դաշտ նախապատրաստի և ընտրած գործն սկսելու առաջին պահը հնարավորինս դյուրին դարձնի:

Դրական արդյունքի հասնելու համար մեծահասակները պետք է ընտրեն համապատասխան ճիշտ գործելակերպի եղանակներ.

• Երեխայի միայնակ կամ համատեղ խաղի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ցուցաբերում:
• Երեխաներին’ միայնակ կամ կողք ֊կողքի խաղալու համար նույնատիպ խաղալիքների տրամադրում: Ավելի ճիշտ է ունենալ սիրված խաղալիքից մի քանի հատ, քան տարբեր խաղալիքների եզակի նմուշներ:
• Անհրաժեշտ է, որ մեծահասակները մասնակցեն տիկնիկներով և տարբեր պարագաներով ու պիտույքներով խաղերին: Այդ ընթացքում նրանք երևակայական վարք են մշակելու: Օրինակ’ երևակայական երեկույթի ժամանակ մեծահասակը կարող է խմել երևակայական թեյը և հրճվել դրա համով:

•Մեծահասակները երեխաներին պետք է օգնեն խաղի ընթացքում, նրանց ավելի երկար պահեն հետաքրքրասիրության մթնոլորտում, այսինքն հրապուրեն որևէ առարկայով, զբաղմունքով, կամ հուշեն հետաքրքիր սյուժեներ:
•Մեծահասակները նախապատրաստելու են այնպիսի միջավայր, ուր հնարավոր լինեն կանխատեսումներ ու կրկնություններ, իսկ իրա­դարձությունները զարգանան այնպես, ինչպես կանխատեսվել են:
•Երեխաներն ամեն օր դրսում խաղալու և հետազոտական պարապմունքների հնարավորություն պետք է ունենան: Նրանք խաղալու են ջրով և ավազով:

•Նրանք մշտապես իրենց փոքրիկ մկանները խաղի մեջ մարզելու,գլուխկոտրուկներ լուծելու, նկարելու, կարտելու և համանման գործողություններ կատարելու հնարավորություն պետք է ունենան:
Խաղալիքներն անհրաժեշտ է տեղավորել բաց դարակներում, որ երեխաները ցանկության դեպքում կարողանան դրանք ինքնուրույնաբար վերցնել: 

•Երեխաներին տրվելու են հաաղորդակցական հմտությունների զարգացման բավականա չափ հնարավորություններ’ համագործակցելու, միմյանց օգնելու, կողմերի մասնակցությամբ միջանձնային խնդիրներ լուծելու նպատակով:

• Մեծահասակները պետք է նպաստեն դրական հաղորդակցական հմտությունների արմատավորմանը, երեխաների համար առավելբարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *