Նաիրի

Նաիրի, երկիր Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 14 – 10-րդ դարերում, Վանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հուրի-հայկական ցեղերի ասորերեն անվանումը, որը նշանակում է «գետեր» (ներկայիս հայերենում պահպանվել է առու /գետակ/ ձևով[]): Մ.թ.ա. 14 – 13-րդ դարերում Վանա լճի շրջակայքում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունների վրա ապրում էին հուրիա-հայկական բազմաթիվ ցեղեր, որոնց զբաղեցրած տարածքը ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանվում է Նաիրի երկիր<:

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից: Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները: Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը: Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *