ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով (ժեստեր), դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով։ Հաղորդակցման համար կան բազմաթիվ սահմանումներ, սակայն առավել ընդունված է հետևյալը.

Հաղորդակցումը երկու և ավելի մարդկանց միջև ինֆորմացիայի փոխանակումն ու ընկալումն է, որի նպատակն է որոշակի կարգի ուղղորդումը կամ ազդեցությունը դրա վրա։

Որպես հաղորդակցման սուբյեկտ հանդես են գալիս ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր։ Հաղորդակցությունը վերահսկում է հասարակական կյանքի բոլոր կողմերը, մարդկանց, սոցիալական խմբերին։ Մարդը ապրում է ինֆորմացիոն դարաշրջանում ՝ հաղորդակցության տարածման մեջ, որը կազմված է տարբեր պատկերներից, իմիջից, հաղորդագրություններից, սիմվոլներից, միֆերից, կարծրատիպերից։ Նույնիսկ առաջացել է ,,տեղեկացված մարդ,, տերմինը. նրա համար հմտություն է ստանալ, մշակել և փոխանցել տեղեկատվությունը։ Հաղորդակցությունը կայանում է ոչ միայն մարդկանց միջև տեղեկատվության փոխանցմամբ, այլ նաև ` անձի ինքնորոշմամբ։ Հաղորդակցությունը և՛ հաղորդագրության ուղի է, և՛ կապի տեսակ է, և՛ հաղորդագրության գործողություն է, ինչպես նաև տեղեկատվության հաղորդումն է տեխնիկական միջոցների օգնությամբ։ Հաղորդակցությունը և երկխոսությունը մարդկանց համար հանդիսանում են ներկայանալու միջոցներ, իսկ երկխոսության էությունը կայանում է մարդկանց միջև խոսակցությունները։

Հաղորդակցական ունակությունը կամ հաղորդունակությունը անձի այն հատկությունն է, որով նա բնականոն փոխհարաբերություններ է հաստատում ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ հաղորդում և ընդունում ՝ ճշտորեն վերծանելով դրանք, ապահովելով պատշաճ հետադարձ կապը։ Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ, սոցիալական խումբ) փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *