Սովորութային իրավունք

Հին Հայաստանի իրավունքի գլխավոր աղբյուրն է եղել սովորութային իրավունքը։ Սովորութային իրավունքը իրավունի աղբյուր է եղել ոչ միայն ստրկատիրական Հայաստանում, այլ նև ֆեոդալական։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական հարաբերությունների շատ կողմեր։ Հայ ժողովրդի կենցաղում մինչև 19- րդ դարի վերջը զարմանալի պահպանողականությամբ հասել են տոհմատիրական, հին նահապետական կյանքի և հասարակական- ընտանեկան սովորույթների (ավանդույթների) մնացուկները, որոնց նյութական հիմքը եղել է մինչև նույն ժամանակաշրջանը պահպանված գյուղական համայնքը։ Սովորութային իրավունքի նորմերը, չնայած պետության հետագա օրենսդրական գործողությանը, այնուամենայնիվ, շատ անգամ կարողցել են պահպանել իրենց գոյությունը գործող օրենքին կից այն աստիճան, որ հաճախ հստակ սահման չի գծվել օրենքի և սովորույթի միջև։ Սովորութային իրավունքի աղբյուրների կողքին ըստ հայ մատենագիր և օտար աղբյուրների, իրավունքի աղբյուր են եղել նաև թագավորների իրավական ակտերը։ Ըստ այդ աղբյուրների հայոց թագավորների հրապատակել են հրովարտակներ, հրամաններ, օրենքներ, որոնք պարունակել են իրավական նորմեր։ Սակայն ավելի գործուն դեր են խաղացել սովորութական իրավունքի նորմերը։ Սովորութային իրավունքի ավանդական դերը հասարակական հարաբերություններում այնքան ուժեղ և արմատացած է եղել, որ կարիք չի զգացվել այդ ամենը գրավոր ձևերի վերածելու ՝ ընդհուպ մինչև 12- րդ դար։ Թերևս սովորութական իրավունքի այդ ընդհանրացած բնույթին պետք է վերագրել ,,հայ թագավորների օրենսդրական գործունեության սղությունը,,։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *